Grameen Bank (Գրեմին Բանկ, բենգալերեն՝ গ্রামীণ ব্যাংক), միկրոֆինանսական կազմակերպություն և բանկ: Անվանումը կարելի է թարգմանել որպես «գյուղական բանկ»:

Grameen Bank
Grameen.JPG
Տեսակբանկ և բիզնես ձեռնարկություն
ԵրկիրFlag of Bangladesh.svg Բանգլադեշ
Հիմնադրված1983
Գլխադասային գրասենյակԴաքքա, Բանգլադեշ
ՀիմնադիրՄուհամադ Յունուս
ՊարգևներԽաղաղության Նոբելյան մրցանակ, Անկախության օրվա մրցանակ և Gandhi Peace Prize?
Կայքgrameen.com

Բանկի գործունեությունն սկսվել է 1976 թվականին, Չիտտագոնգի համալսարանի պրոֆեսոր Մուհամադ Յունուսի` Բանգլադեշի ամենաաղքատ խավերին բանկային ծառայություններով ապահովելուն ուղղված հետազոտական ծրագրից: 1983 թվականին Grameen Bank-ը գրանցվել է որպես անկախ բանկ: 2006 թվականին բանկը հիմնադրի հետ մեկտեղ երկրի գյուղական շրջանների կրեդիտավորման գործունեության համար դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր:

Ստեղծման պատմությունԽմբագրել

Վանդերբիլտի համալսարանում տնտեսագիտության դոկտորի աստիճան ստանալուց հետո Մուհամադ Յունուսը վերադարձել է Բանգլադեշ: 1976 թվականին[1], երբ երկիրը ոչ վաղ անցյալում զանգվածային սով էր հաղթահարել, նա 42 ֆերմերների պարտքով տալիս է 27 ամերիկյան դոլար[2]: Այս գումարը բավարար էր` ոչ մեծ գործ սկսելու համար: Մարդկանց հետ զրուցելով` Յունուսն իմանում է, որ նրանցից շատերին իրենց նախագծերն իրականացնելու համար փոքր գումար է պետք: Արդյունքներն ապացուցում են, որ այս պրակտիկայի ընդլայնումը կարող է օժանդակել Բանգլադեշի բնակչության շրջանում աղքատության նվազեցմանը:

Բանկի ստեղծման համար հետագա գաղափարները Յունուսը վերցրել է իր սեփական փորձից ու հետազոտություններից: Չիտագոնգի համալսարանի աջակցությամբ նա անց է կացրել միկրոկրեդիտավորման Rural Economics Project հետազոտությունը[3]: Համալսարանից ոչ հեռու գտնվող գյուղերը դարձել են առաջին շրջանները, որոնցում Grameen Bank-ը նպատակաուղղված սկսել է ծավալել իր գործունեությունը: Նախագծի հաջողությունից հետո պետական կենտրոնական բանկի աջակցությամբ դրա գործունեության գոտին ընդլայնվել է` տարածվելով Բանգլադեշի այլ շրջաններ ևս, այդ թվում` Տանգայլի շրջանը, որում ընդգրկված է մայրաքաղաք Դաքքայի հյուսիսային մասը ևս[3]:

1983 թվականի հոկտեմբերի 2-ին պետությունը Grameen Bank-ը ճանաչել է որպես անկախ բանկային կազմակերպություն[3]: Պաշտոնական կարգավիճակ ստանալու հարցում Յունուսին օգնել են Չիկագոյի ShoreBank-ը և Ֆորդի հիմնադրամը[4]: Բանկի մասնաճյուղերը տարածվել են ամբողջ երկրով մեկ, 2006 թվականին դրանք ավելի քան 2000 էին: 2005 թվականին որպես վարկ տրամադրված գումարը կազմել է 4.7 միլիարդ ամերիկյան դոլար[5], 2008-ին` 7,6 միլիարդ: Նմանատիպ բանկեր բացվել են աշխարհի ավելի քան 40 երկրներում:

Իր տեսակի մեջ նմանատիպ առաջին կազմակերպությունը` Grameen Bank-ը և դրա հիմնադիր Մուհամադ Յունուսը 2006 թվականին ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ[6]: Բանկի անունից մրցանակն ստացել է հաջողակ գործարար Մոսամատ Թալսիմա Բեգումը, որը բիզնեսն սկսել է Grameen Bank-ից 20 դոլար փոխառություն վերցնելով, որով այծ է գնել: Բանկն առաջին կազմակերպությունն է դարձել, որն ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ: Նոբելյան մրցանակի ղեկավարն իր խոսքում հայտարարել է, որ այդկերպ նրանք ցանկացել են սատարել մուսուլմանական աշխարհի ձեռքբերումները, կանանց իրավունքներն ու աղքատության դեմ պայքարը[7]: Հաղթանակը հիացմունքով է ընդունվել Բանգլադեշի բնակիչների կողմից[8].

2011 թվականին Բանգլադեշի կառավարության ճնշման տակ Յունուսը հեռացել է Grameen Bank-ից[9]:

Գործունեության սկզբունքներԽմբագրել

Grameen Bank-ի հաճախորդների 16 որոշումները
 
  1. Մենք պարտավորվում ենք հետևել Grameen Bank-ի չորս գլխավոր արժեքների` կարգապահություն, միասնություն, դիմացկունություն և աշխատասիրություն:
  2. Մենք պարտավորվում ենք հոգ տանել մեր ընտանիքների բարեկեցության համար:
  3. Մենք չպետք է ապրենք խարխուլ տներում: Մենք պարտավորվում ենք վերանորոգել դրանք և կառուցել նորերը:
  4. Մենք պարտավորվում ենք բանջարեղեն աճեցնել ամբողջ տարին: Մենք պետք է շատ բանջարեղեն ուտենք և վաճառենք այն, ինչը չենք կերել:
  5. Ցանքի շրջանում մենք պարտավորվում ենք ցանել որքան հնարավոր է շատ սերմ:
  6. Մենք պարտավորվում ենք կարգավորել մեր ընտանիքների աճը: Մենք պետք է կրճատենք մեր ծախսերը: Մենք պետք է հետևենք մեր առողջությանը:
  7. Մենք պարտավորվում ենք կրթություն տալ մեր երեխաներին և վստահ լինել, որ նրանք կրթության համար գումար ունեն:
  8. Մենք պարտավորվում ենք մեր երեխաներին ու մեր շրջակա միջավայրը մաքուր պահել:
  9. Մենք պարտավորվում ենք թափոնի փոսեր փորել:
  10. Մենք պարտավորվում ենք ջուր խմել հորանցքից: Եթե այն չկա, ապա մենք պետք է եռացնենք ջուրը և շիբ օգտագործենք:
  11. Մենք չպետք է օժիտ տանք մենք աղջիկների համար և չպետք է օժիտ վերցնենք մեր որդիների ամուսնությունների ժամանակ: Մենք պետք է ազատենք մեր համայնքներն այս սովորույթներից: Մենք պետք է հրաժարվենք մանկամուսնություններից:
  12. Մենք ինքներս չպետք է անարդարություններ գործենք և չպետք է անարդարություններ թույլ տանք մեր շուրջը:
  13. Մենք պարտավորվում ենք միավորել ջանքերը` ավելի մեծ ներդրումներ անելու և ավելի շատ եկամուտ ստանալու համար:
  14. Մենք միշտ պիտի պատրաստ լինենք իրար օգնել: Եթե որևէ մեկը խնդիր ունի, մենք պետք է օգնենք նրան:
  15. Իմանալով համայնքներից մեկում մեր կանոններից որևէ մեկի խախտման մասին` մենք պարտավորվում ենք գնալ այնտեղ և կարգուկանոն հաստատել:
  16. Մենք պարտավորվում ենք մասնակցել բոլոր հանրային իրադարձություններին[10].
 

Բանկը հայտնի է վարկավորման համերաշխության համակարգով, ըստ որի վարկառուները ձևավորում են հինգ հոգանոց խմբեր: Այնուհետև խումբն ընտրում է ղեկավարի, որը և գործողությունների պլան է մշակում վարկային միջոցների ներդրումների վերաբերյալ: Խմբի անդամները համավարկառուներ չեն համարում և պատասխանատվություն չեն կրում, եթե որևէ վարկառու չի վերադարձնում փոխառությունը: Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս փորձը, վարկառուները, որպես կանոն, որոշակի ջանքեր են գործադրում` խմբի մյուս անդամների փոխառությունները ժամանակին վերադարձնելու համար: Բանկն ու վանկառուները պայմանագիր չեն կնքում, համաձայնությունը հիմնված է վստահության վրա[11]:

Բանկի գործունեության առանձնահատկություններից է նաև հաճախորդների` 16 որոշումների ընդունումը, որոնք բանկի առջև որևէ պարտավորություն չեն ենթադրում, այլ դրանք որոշումներ են, որոնք ուղղված են հենց վարկառուների կենսամակարդակի բարձրացմանը, ինչպես, օրինակ, որոշումը միայն շշերից կամ եռացրած ջուր խմելու վերաբերյալ, սեփական երեխաներին կրթությամբ ապահովելու մասին որոշումը և այլն[12]:

Բանկի և հաճախորդների հարաբերությունները հիմնված են վստահության վրա, միկրովարկերը տրամադրվում են առանց որևէ երաշխիքի: Միևնույն ժամանակ` վերադարձվող վարկերը կազմում են մոտավորապես 98 տոկոս: Ժամկետների խախտմամբ վերադարձվող պարտքը կազմում է 20 տոկոս[13]: Բանկի հաճախորդների բացարձակ մեծամասնությունը (97 %) կանայք են[14]: Որպես բանկի գործունեության դրական արդյունք է նշվում նաև վարկ ստացած կանանց հանդեպ ընտանեկան բռնության էական (երկու անգամ) կրճատումը:

ՔննադատությունԽմբագրել

Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ միկրովարկավորումը կարող է մարդկանց այնպիսի պարտքերի մեջ ներքաշել, որոնցից նրանք երբևէ չեն կարող ազատվել[15][16]: Միևնույն ժամանակ, քննադատվում են ամսական 2, տարեկան` 24 տոկոս բարձր դրույքները: Վերլուծաբանները դեպքեր են հիշատակում, երբ Grameen Bank-ի միկրովարկերը ուժեղացրել են մարդկանց շահագործումը, բանկն ստիպել է աղքատ մարդկանց վաճառել իրենց իրերը, այդ թվում` հագուստը, անգամ խորհուրդ է տվել վարկառուներին վաճառել իրենց երեխաներին[17]` մարդկանց հասցնելով ծայրահեղ ստորացնող իրավիճակների` ինքնասպանության ելքով[18]:

Բանկը քննադատության է արժանացել նաև մուսուլման հոգևորականության կողմից: Իմամ Մաուլանա Իբրահիմը դեռ 1993 թվականին հայտարարել է, որ բանկը գործում է իսլամի ակունքների դեմ: Ըստ նրա հայտարարությունների` վարկ ստանալիս կանանց ստիպում են երդվել, որ նրանք չեն ենթարկվելու իրենց ամուսիններին[19]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Grameen Bank History»։ Funding Universe։ Վերցված է 2015-05-12 
  2. Anand Giridharadas, Keith Bradshear (2006-10-13)։ «Microloan Pioneer and His Bank Win Nobel Peace Prize» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2015-05-12 
  3. 3,0 3,1 3,2 Aminur Rahman Women and Microcredit in Rural Bangladesh: Anthropological Study of Grameen Bank Lending. — Westview Press., 2001. — С. 4. — ISBN 0-8133-3930-8.
  4. Brandon Glenn (2006-11-16)։ «ShoreBank leaders had hand in Nobel prize» (անգլերեն)։ Chicago Business։ Վերցված է 2015-05-12 
  5. Michael J. Papa Organizing for Social Change: A Dialectic Journey of Theory and Praxis. — Sage Publications., 2006. — ISBN 0-7619-3435-9.
  6. «The Nobel Peace Prize for 2006» (անգլերեն)։ Nobelprize.org։ 2006-12-10։ Վերցված է 2015-05-12 
  7. «Award Ceremony Speech» (անգլերեն)։ Nobelprize.org։ 2006-12-10։ Վերցված է 2015-05-12 
  8. «Nation parties on Nobel win»։ The Daily Star։ 2006-10-15։ Վերցված է 2015-05-12 
  9. Lydia Polgreen, Vikas Bajaj (2011-03-02)։ «Microcredit Pioneer Ousted, Head of Bangladeshi Bank Says» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2015-05-12 
  10. Оригинал — Sherraden, Margaret S. (1998). Community Economic Development and Social Work. Binghamton, New York: Haworth Press. pp. 113–114. ISBN 978-0-7890-0506-9
    Перевод — Худокормов А.Г., Дроздов В.В., Калмычкова Е.Н. Финансовая грамотность на уроках всеобщей истории и истории России. Учебное пособие для 5-11 классов / под ред. Ю. Калашнова при участии К. Лёвушкина. — М.: Из-во Ю. Калашнова, АйТи Агентство ОСЗ, 2018. — ISBN 978-5-6040376-1-4
  11. Paul Sinclair (2007-12-22)։ «Grameen Micro-Credit & How to End Poverty from the Roots Up» (անգլերեն)։ One World One People։ Վերցված է 2015-05-12 
  12. Kamal Siddiqui An Evaluation of the Grameen Bank Operation. — Dhaka: National Institute of Local Government, 1984.
  13. Daniel Pearl, Michael Phillips (2001-11-27)։ «Grameen Bank, Which Pioneered Loans For the Poor, Has Hit a Repayment Snag» (անգլերեն)։ The Wall Street Journal։ Վերցված է 2015-05-12 
  14. «Grameen Bank At a Glance» (անգլերեն)։ Grameen Bank։ Վերցված է 2015-05-12 
  15. Sharma Sudhirendar (2002-09-25)։ «Is micro-credit a macro trap?»։ The Hindu Business Line։ Վերցված է 2006-12-02 
  16. Sharma Sudhirendar (2002-01-05)։ «Microcredit: Globalisation unlimited»։ The Hindu։ Վերցված է 2006-12-02 
  17. France 24 (2008-04-06)։ «The crushing burden of microcredit»։ France 24։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-12-ին։ Վերցված է 2011-04-26 
  18. «Mikrolånen har blivit en skuldfälla för fattiga (Swedish)»։ SVT.se։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-25-ին 
  19. Taj ul-Islam Hashmi Women and Islam in Bangladesh: Beyond subjection and tyranny. — 2000. — ISBN 978-0-312-22219-2.

Արտաքին հղումներԽմբագրել