Լյու Սյաոբո
Լյու Սյաոբո (չինարեն ավանդ. 劉曉波, հեշտ. 刘晓波 , պինին: Liú Xiǎobō; դեկտեմբերի 28, 1955[1][2][3][…], Չանչուն, Չինաստան[4] - հուլիսի 13, 2017[5][1][2][…], Շենյան, Չինաստան), չինացի իրավապաշտպան, գրաքննադատ: 2010 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Լյու Սյաոբո չին.՝ 刘晓波 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1955[1][2][3][…] |
Ծննդավայր | Չանչուն, Չինաստան[4] |
Մահացել է | հուլիսի 13, 2017[5][1][2][…] (61 տարեկան) |
Մահվան վայր | Շենյան, Չինաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | չինարեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Jilin University? (1982), Պեկինի մանկավարժական համալսարան (1984), Պեկինի մանկավարժական համալսարան (1988) և Պեկինի համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, իրավապաշտպան և գրական քննադատ |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան և Հավայան կղզիների համալսարան |
Ամուսին | Liu Xia?[6][7] |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | Խաղաղության Նոբելյան մրցանակ[8][9] Հերման Քեստեն մրցանակ Homo Homini Award? One Humanity Award? Ջուզեպե Մոտայի մեդալ և ՊԵՆ/Բարբարա Գոլդսմիթի «Գրի ազատություն» մրցանակ |
Liu Xiaobo Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիներԽմբագրել
Ծնվել է Չանչուն քաղաքում՝ համալսարանի կոմունիստ պրոֆեսորի ընտանիքում, ով Չինաստանի մշակութային հեղափոխության ժամանակ հետապնդվել է և աքսորվել գյուղական համայնք: Երիտասարդ տարիքում Լյու Սյաոբոն աշխատել է գյուղատնտեսական ֆերմայում, այնուհետև գործարանում: Ավելի ուշ ընդունվել է Գիրին պրովինցիայի համալսարան:
Համալսարանը ավարտելուց հետո դարձել է լեզվաբանության դասախոս և 1988-1989 թվականներին գործուղման է մեկնել ԱՄՆ և Նորվեգիա: 1988 թվականին Հոնգ Կոնգում լրագրողի տված այն հարցին, թե քանի տարի է պետք Չինաստանին, որ տեղի ունենա տրանսֆորմացիոն փոփոխություններ, Լյու Սյաոբոն պատասխանել է, ավելի քան, 300: Նա նշել է, որ եթե նայենք Հոնգ Կոնգին, ապա նա 100 տարվա ընթացքում է տրանսֆորմացվել: Բայց քանի որ Չինաստանը շատ մեծ պետություն, ունի ամենամեծ բնակչությունը, ապա Չինաստանին անհրաժեշտ է, առնվազն, 300 տարի: Այս արտահայտությունը Չինաստանի ղեկավարությունը օգտագործել է որպես քարոզ՝ ցույց տալու համար, որ Լյու Սյաոբոն ուրացել է ազգային շահը և շարքային դավաճան է:
Քաղաքական հետապնդումԽմբագրել
1989 թվականին Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած իրադարձություններից հետո, Լյու Սյաոբոն վերադարձել է ՉԺՀ և համոզել ուսանողներին խաղաղ դուրս գալ հրապարակից՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: Ուսանողներին աջակցելու համար նա ձերբակալվել է և մնացել բանտում մինչև 1991 թվականի հունվար ամիսը: 1995 թվականի մայիսին նորից ձերբակալվել է՝ իշխանությանը քննադատելու համար և վեց ամիս անցկացրել բանտում: 1996 թվականին նորից ձերբակալվել է և մինչև 1999 թվականը մնացել ուղղիչ կարգապահական ճամբարում[10]:
2003 թվականից ղեկավարել է PEN International-ը: 2008 թվականին ստորագրել է Խարտիա 08-ը, որը կոչ էր անում Չինաստանի ղեկավարությանը՝ իրականացնելու դեմոկրատական բարեփոխումներ:
ԲանտարկումԽմբագրել
2008 թվականի դեկտեմբերի 8-ին, խարտիայից նախատեսված հրապարակումից երկու օր առաջ, ձերբակալվել է: 2009 թվականին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ պետական կարգ տապալելու փորձի համար:
Այս որոշումը քննադատել են ԵՄ անդամ պետությունները, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը[11], իսկ 2010 թվականի սկզբին Վացլավ Հավելը, Դալայ լամա XIV-ը առաջադրել են նրա թեկնածությունը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար[12], որից հետո ՉԺՀ ղեկավարությունը հայտարարել է, որ Սյաոբոյին մրցանակի հանձնումը կլինի «մեծ սխալ»[13]:
Նոբելյան մրցանակԽմբագրել
2010 թվականի հոկտեմբերի 8-ին Լյու Սյաոբոյին շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարում ակտիվորեն ներգրավվելու համար:
ՉԺՀ ԱԳՆժն հայտարարել է, որ մրցանակի հանձնումը հակասում է նոբելյան մրցանակի հանձնման կանոններին, քանի որ Լյու Սյաոբոն գտնվում է բանտում՝ չինական օրենսդրությունը խախտելու համար, իսկ Նոբելյան կոմիտեն ստեղծվել է խաղաղության սերմանման և պահպանման համար[14]:
Չինական ԶԼՄ-ները չեն հայտնել այս նորության մասին[15]:
Այն բանից հետո, երբ հայտարարվել է խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկրի անունը, չինական ղեկավարությունը կազմակերպել է Սյաոբոյի կնոջ Լյու Սյայի այցը բանտ: Բետ Շվանկեի խոսքերով, ով հանդիսանում էր Սյաոբոյի իրավաբանը, նա լացել է, երբ իմացել է, որ իրեն են հանձնել նոբելյան մրցանակը: Կնոջ խոսքերով, նա իր մրցանակը նվիրել է բոլոր այն անձանց, ովքեր ժողովրդավարության կոչեր են արել Տյանանմանի հրապարակում[16]:
Ամուսնուն այցելելուց հետո, Լյու Սյան, փաստացիորեն, գտնվել է տնային կալանքում: Նրան չեն թույլատրել դուրս գալ իր տնից և ոչ ոքի չեն թույլատրել այցելել նրան: Անջատել են նաև կնոջ հեռախոսը: ԵՄ ներկայացուցիչը, ով ցանկացել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի շնորհավորանքը փոխանցել կնոջը, չի կարողացել անցնել ոստիկանության պատը: Լյու Սյան թվիթերի իր էջում գրել է, որ չգիտի, թե երբ իրեն կթույլատրեն ազատ տեղաշարժվել կամ կապ հաստատել մեկի հետ[16][17]:
Լյու Սյաոբոյի մրցանակի հանձնման ժամանակ, ցուցադրաբար, սրահում չեն եղել Աֆղանստանի, Վիետնամի, Վենեսուելայի, Եգիպտոսի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Չինաստանի, Կոլումբիայի, Կուբայի, Մարոկկոյի, Պակիստանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Սուդանի, Թունիսի և Ֆիլիպինների դեսպանները: Վերջիններս բոլորն էլ կառավարման ավտորիտար կամ տոտալիտար համակարգ ունեցող պետություններ են: ՌԴ դեսպանը հայտարարել էր, որ բացակայել է՝ պլանավորված պաշտոնական այցի պատճառով[18][19]: Ուկրաինան ներկայացրել է Նորվեգիայում երկրի դեսպանատան առաջին քարտուղար Իրինա Բիլորուսը: Լյու Սյաոբոն դարձել է այն եզակի մրցանակակիրներից մեկը, ում ոչ միայն չի թույլատրվել անձամբ ստանալ այն, այլ չի թույլատրվել անգամ բարեկամների կամ հարազատների միջոցով այն ստանալ[20]:
Հիվանդություն և մահԽմբագրել
2017 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ Լյու Սյաոբոն ունի լյարդի քաղցկեղ: Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ ներկայացուցիչները դիմել են Չինաստանի իշխանությանը՝ Լյու Սյաոբոյին թույլատրել ուղարկել արտասահման բուժման նպատակներով: Սակայն չինական կողմը մերժել է:
Լյու Սյաոբոն մահացել է 2017 թվականի հուլիսի 13-ին[21]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #122197097 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 China's Nobel Peace Prize winning dissident Liu Xiaobo dies
- ↑ Xiaobo L. (unspecified title) — 2011. — ISBN 978-2-07-013250-8
- ↑ http://www.chinainperspective.com/ArtShow.aspx?AID=12684
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2010/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Лю Сяобо, лауреат Нобелевской премии мира 2010 года. Передача радиостанции «Эхо Москвы»
- ↑ Китайского диссидента Лю Сяобо посадили на 11 лет; УВКПЧ протестует против сурового приговора китайскому диссиденту Лю Сяобо Archived 2011-07-28 at the Wayback Machine.; ЕС критикует Китай за приговор диссиденту Лю Сяобо
- ↑ Китайским властям следует освободить активиста Лю Сяобо
- ↑ China opposes Nobel for jailed dissident, lawmakers back Liu Xiabo
- ↑ Нобелевскую премию мира за 2010 году присудили китайскому правозащитнику Лю Сяобо — Новости РБК-Украина
- ↑ Би-би-и: «Ветераны компартии Китая требуют свободы и реформ»
- ↑ 16,0 16,1 У.Айд. Жена нобелевского лауреата — под домашним арестом в Китае
- ↑ Супруга Нобелевского лауреата под домашним арестом
- ↑ Исупов: отсутствие посла РФ на вручении премии не связано с политикой
- ↑ Вручение Нобелевской премии мира игнорируют 19 стран: Россию уже позорят
- ↑ В Осло прошла церемония награждения Нобелевской премией мира. Номинант так и сидит в китайской тюрьме
- ↑ Умер Лю Сяобо, лауреат Нобелевской премии мира