Բացել գլխավոր ցանկը

Էյսակու Սատո (մարտի 27, 1901(1901-03-27)[1][2][3][4], Tabuse - հունիսի 3, 1975(1975-06-03)[5][1][2], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[5]), Ճապոնիայի քաղաքական և պետական գործիչ։ 1949 թվականից Ճապոնական պառլամենտի ներկայացուցիչների պալատի անդամ։

Էյսակու Սատո
Eisaku Sato 1960.jpg
 
Կուսակցություն՝ Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Իրավունքի և քաղաքագիտության ավարտական դպրոց, Տոկիոյի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 27, 1901(1901-03-27)[1][2][3][4]
Ծննդավայր Tabuse
Վախճանի օր հունիսի 3, 1975(1975-06-03)[5][1][2] (74 տարեկանում)
Վախճանի վայր Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[5]
Քաղաքացիություն Flag of Japan (1870–1999).svg Ճապոնիա
Հայր Հիդեսուկե Սատո
Ամուսին Hiroko Satō?
Զավակներ Satō Shinji?
 
Ինքնագիր SatōE kao.png
 
Պարգևներ

Խաղաղության Նոբելյան մրցանակ, Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ, Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն և Քրիզանթեմի բարձրագույն շքանշան շղթայով

1949-1964 թվականներին զբաղեցրել է (ընդհատումներով) մինիստրական տարբեր պաշտոններ։ 1953-1954 թվականներին լիբերալ կուսակցության գլխավոր քարտուղար։ 1964-1972 թվականներին Ճապոնիայի պրեմիեր մինիստր և կառավարող լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ։ Արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվել է դեպի ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները։ Սատոի կառավարության օրոք նորմալացել են Ճապոնիայի և Հարավային Կորեայի հարաբերությունները, կնքվել է համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, որով ԱՄՆ-ը 1972 թվականին Ռյուկյու կղզիները վերադարձրեց Ճապոնիային։ Միևնույն ժամանակ զգալիորեն զարգացել են սովետա-ճապոնական հարաբերությունները։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 208