Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Խաղաղության Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobels fredspris), հեղինակավոր մրցանակ, որն ամեն տարի Նոբելյան հիմնադրամի կողմից հանձնվում է խաղաղության ամրապնդման բնագավառում ձեռքբերումների համար։ Ալֆրեդ Նոբելի կողմից իր կտակով հաստատված հինգ Նոբելյան մրցանակներից մեկը, որը գրվել է 1895 թվականի նոյեմբերի 27-ին՝ Փարիզում[1][2][3]։

Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտը Օսլոյի կենտրոնում

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է ամեն տարի սկսած 1901 թվականից։ ԱԱյս ընթացքում 97 մրցանակ է հանձնվել։ Ընդ որում, 19 անգամ պարգևատրում չի կատարվել. 1914-1916, 1918, 1923, 1924, 1928, 1932, 1939-1943, 1948, 1955-1956, 1966-1967 և 1972 թվականներին։ Նման բան նախատեսված է Նոբելյան հիմնադրամի կանոնադրությամբ այն դեպքում, եթե հավակնորդների ոչ մի գործունեություն բավականաչափ նշանակալի չէ[3]։ 1901 թվականին Խաղաղության մրցանակի առաջին դափնեկիրներ են դարձել շվեյցարացի Ժան Անրի Դյունանը և ֆրանսիացի Ֆրեդերիկ Պասին։ 2016 թվականին մրցանակի դափնեկիր Է դարձել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը։ 97 մրցանակներից 66 անգամ մրցանակն ամբողջությամբ հանձնվել է մեկ դափնեկրի, 29 անգամ խաղաղության մրցանակը բաժանվել է երկու դափնեկիրների միջև, 2 անգամ մրցանակը կիսել են միանգամից երեք դափնեկիրներ։ Նոբելյան հիմնադրամի կանոնադրության մեջ ասվում է, որ խաղաղության մրցանակը «ոչ մի դեպքում չի կարող բաժանվել ավելի քան երեք դափնեկիրների միջև»[3]։

1901 թվականից Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է 130 դափնեկիրների, որոնց թվում եղել են 26 կազմակերպություններ։ Միաժամանակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մրցանակ է ստացել երեք անգամ, իսկ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը՝ երկու անգամ։ 2016 թվականին մրցանակի արժանացած 104 անձանց թվում եղել է 16 կին։ 1905 թվականին առաջին կին դափնեկիր Է դարձել Բերտա ֆոն Զուտները։ Դափնեկիրների միջին տարիքը 1901 թվականից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում կազմում է 61 տարեկան։ 2016 թվականին ամենաերիտասարդ դափնեկիրը պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն է, որը պարգևատրման պահին՝ 2014 թվականին 17 տարեկան էր, իսկ ամենատարեցը բրիտանացի Ջոզեֆ Ռոտբլատն է, որը պարգևատրվել է 1995 թվականին՝ 87 տարեկան հասակում[3]։ Մեկ անգամ խաղաղության մրցանակը շնորհվել է հետմահու՝ Դագ Համարշոլդին 1961 թվականին։ 1974 թվականից ի վեր Նոբելյան հիմնադրամի կանոնադրությունը սահմանում է, որ մրցանակը չի կարող հետմահու պարգևատրվել, եթե մահը տեղի չի ունեցել Նոբելյան մրցանակի հայտարարությունից հետո[3]։

Թեկնածուների ընտրություն խմբագրել

Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ թեկնածուներ կարող են առաջադրել հետևյալ անձինք[4]՝

  • ազգային խորհրդարանների և կառավարությունների անդամներ, նախարարների կաբինետի անդամներ և ինքնիշխան պետությունների նախարարներ, ինչպես նաև պետությունների ղեկավարներ
  • ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և Հաագայի միջնորդ դատարանի մշտական պալատի անդամներ
  • միջազգային իրավունքի ինստիտուտի անդամներ
  • համալսարանական դասախոսներ, առաջադեմ դասախոսներ, պատմության, հասարակական գիտությունների, իրավագիտության, փիլիսոփայության, աստվածաբանության և կրոնի դոցենտ, բուհերի ռեկտորներ և տնօրեններ (կամ դրանց համարժեքներ), Խաղաղության գիտահետազոտական ինստիտուտների և արտաքին քաղաքականության ինստիտուտների տնօրեններ
  • Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
  • տնօրենների խորհրդի անդամներ կամ դրա համարժեքը այն կազմակերպությունների համար, որոնք արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
  • Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ներկայիս և նախկին անդամներ
  • Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախկին խորհրդականներ[4]

Դափնեկիրների ցանկ խմբագրել

Թվական Դափնեկիր Երկիր Հիմնավորում
1901   Անրի Դյունան   Շվեյցարիա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ստեղծման գործում նրա ներդրման համար[5]։
  Ֆրեդերիկ Պասի   Ֆրանսիա Երկար տարիների խաղաղարար ջանքերի համար։ Խաղաղության և ազատության լիգայի հիմնադիր և նախագահ[5]։
1902   Էլիե Դուկոմուն   Շվեյցարիա Ի նշան խաղաղության միջազգային բյուրոյի հիմնադրման արժանիքների ճանաչման՝ Եվրոպայի տարբեր պացիֆիստական հասարակությունների գործունեությունը համակարգելու համար։

Խաղաղության միջազգային բյուրոյի պատվավոր քարտուղար (Բեռն, Շվեյցարիա)[6]

  Շառլ Գոբա Միջազգային արբիտրաժի գործում կատարած ջանքերի համար

Խաղաղության միջազգային բյուրոյի (Բեռն, Շվեյցարիա) և Միջխորհրդարանական միության պատվավոր քարտուղար[6]։

1903   Ուիլյամ Կրիմեր   Միացյալ Թագավորություն Արբիտրաժի միջոցով խաղաղության հասնելու ջանքերի նշանավորման համար[7]։
1904   Միջազգային իրավունքի ինստիտուտ   Բելգիա Աշխարհում առաջին կազմակերպություններից մեկը, որը սահմանեց միջազգային իրավունքի սկզբունքները, որդեգրեց դրա կոդավորումը և առաջարկեց միջազգային խնդիրների լուծման ուղիներ[8]։
1905   Բերտա ֆոն Զուտներ Ավստրո-Հունգարական կայսրություն Ակտիվ պացիֆիստական գործունեության համար[9]։
1906   Թեոդոր Ռուզվելտ   ԱՄՆ Պորտսմուտի պայմանագրի ստորագրման գործում իր դերի համար[10]։
1907   Էրնեստո Մոնետա   Իտալիա Հանուն խաղաղության իր անխոնջ գործունեության համար[11]։
  Լուի Ռենո   Ֆրանսիա Ֆրանսիայում միջազգային իրավունքի իսկական հանճար[11]։
1908   Կլաս Արնոլդսոն   Շվեդիա Նորվեգական հակամարտության կարգավորմանը մասնակցելու համար[12]։
  Ֆրեդերիկ Բայեր   Դանիա Սկանդինավյան Միջխորհրդարանական միության ստեղծման օգտին՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար[12]։
1909   Օգյուստ Բերնաերտ   Բելգիա Միջազգային արբիտրաժի և սպառազինությունների կրճատման պայքարում գործադրած ջանքերի համար[13]։
  Փոլ Անրի Բենջամին Էստուրնել դե Կոնստան   Ֆրանսիա Ֆրանսիայի և հարևան երկրների միջև արբիտրաժի մասին պայմանագրերի համար[13]։
1910   Խաղաղության միջազգային բյուրո   Շվեյցարիա Զինաթափման համաժողովներ կազմակերպելու համար[14][15]։
1911   Տոբիաս Ասեր   Նիդերլանդներ Միջազգային արբիտրաժի ոլորտում աշխատելու համար[16]։
  Ալֆրեդ Ֆրիդ Ավստրո-Հունգարական կայսրություն Իր միջազգային գործունեության համար[16]։
1912   Էլիու Ռուտ[A]   ԱՄՆ Արևմտյան կիսագնդում խաղաղության ամրապնդման ջանքերի համար[17]։
1913   Անրի Լաֆոնտեն   Բելգիա Որպես Եվրոպայում խաղաղության համար ժողովրդական շարժման իսկական առաջնորդ[18]։
1914 Առաջին Համաշխարհային պատերազմ
1915
1916
1917   Կարմիր խաչի միջազգային կոմիտե   Շվեյցարիա Ռազմագերիների վիճակի բարելավման գործունեության համար[19]։
1918 Առաջին Համաշխարհային պատերազմ
1919   Վուդրո Վիլսոն[A]   ԱՄՆ Մարդկության հիմնարար օրենքը ժամանակակից միջազգային քաղաքականության մեջ մտցնելու համար[20]։
1920   Լեոն Բուրժուա Ֆրանսիա Արբիտրաժի միջոցներով խաղաղության հաստատման ջանքերի համար[21]։
1921   Կարլ Բրանտինգ   Շվեդիա Շվեդիայի և Նորվեգիայի միջև վեճը խաղաղ լուծելու և Ազգերի Լիգայում աշխատելու ջանքերի համար[22]։
  Քրիստիան Լանգե   Նորվեգիա Արբիտրաժը որպես միջազգային հակամարտությունների լուծման միջոց քարոզելու համար[22]։
1922   Ֆրիտյոֆ Նանսեն Անպաշտպաններին օգնություն ցուցաբերելու բազմամյա ջանքերի համար[23][24]։
1923 Մրցանակը չի շնորհվել
1924
1925   Օսթին Չեմբեռլեն[A]   Միացյալ Թագավորություն Լոկառնոյի բանակցություններում իր դերի համար[25]։
  Չարլզ Դաուես[A]   ԱՄՆ Ի նշան իր անունը կրող պլանում ավանդի ճանաչման[25]։
1926   Արիստիդ Բրիան   Ֆրանսիա Լոկառնոյի պայմանագրերի վրա աշխատելու համար[26]։
  Գուստավ Շտրեզման   Գերմանիա
1927   Ֆերդինանտ Բյուսոն   Ֆրանսիա Ֆրանսիայի և Գերմանիայի հասարակական կարծիքը խաղաղ համագործակցության նախապատրաստելու համար[27]։
  Լյուդվիգ Կվիդե   Գերմանիա
1928 Մրցանակը չի շնորհվել
1929   Ֆրենկ Կելոգ[A]   ԱՄՆ Փարիզի պակտի պատրաստման համար[28]։
1930   Նատան Սյոդերբլում   Շվեդիա Կրոնական միավորման միջոցով խաղաղության հասնելու արժանիքների համար[29]։
1931   Ջեյն Ադամս   ԱՄՆ Որպես աշխարհի բոլոր խաղաղասեր կանանց իսկական պատվիրակ[30]։
  Նիկոլաս Բատլեր Խաղաղության գործում անսպառ եռանդի համար[30]։
1932 Մրցանակը չի շնորհվել
1933   Ռալֆ Էնջել[A]   Միացյալ Թագավորություն Հանուն խաղաղության քարոզչության[31]։
1934   Արթուր Հենդերսոն Միջազգային զինաթափման գործը համառորեն պաշտպանելու համար[32][33]։
1935   Կառլ Օսեցկի[A][B]   Գերմանիա Գերմանիայում միլիտարիզմի դեմ պայքարի համար[34]։
1936   Կառլոս Լամաս   Արգենտինա 1935 թվականի Բոլիվիա-Պարագվայի հակամարտության խաղաղարար դերի համար[35]։
1937   Ռոբերտ Սեսիլ   Միացյալ Թագավորություն Ազգերի լիգայի հետ աշխատանքի համար[36]։
1938   Փախստականների հարցերով Նանսենյան միջազգային կազմակերպություն Ազգերի լիգա Անպաշտպաններին օգնություն ցուցաբերելու համար[37]։
1939 Երկրորդ Համաշխարհային պատերազմ
1940
1941
1942
1943
1944   Կարմիր խաչի միջազգային կոմիտե[A]   Շվեյցարիա Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր գործունեությամբ պատերազմի տարիներին վերադարձրել է մարդկության համերաշխության հիմնարար սկզբունքների նշանակությունը՝ նույնացնելով ժողովուրդների կենսական շահերը և հաշտեցման անհրաժեշտությունը[38][39]։
1945   Կորդել Հալ   ԱՄՆ Արևմտյան կիսագնդում խաղաղության հաստատման, առևտրի ամրապնդման և ՄԱԿ-ի կայացման գործում նրա վաստակի ճանաչման համար[40]։
1946   Էմիլի Գրին Բոլչ Ի բարօրություն երկարամյա և եռանդուն աշխատանքի[41]։
  Ջոն Մոտ Միսիոներական գործունեության համար[41]։
1947   Քվակերներ (ներկայացված են «Ընկերների սպասարկման խորհրդի» և «Ամերիկյան ընկերների սպասարկման կոմիտեի» կողմից)[42][43] Ի նշան համաշխարհային պատերազմի դեմ քվակերների բողոքի[42]։
1948 Հարմար թեկնածու չի գտնվել
1949   Ջոն Օրր   Միացյալ Թագավորություն Ի նշան նրա վաստակի՝ ոչ միայն մարդկությանը կարիքից ազատելու, այլ նաև դասերի, ազգերի և ցեղերի միջև խաղաղ կոոպերացիայի հիմքերի ստեղծման գործում[44]։
1950   Ռալֆ Բանչ   ԱՄՆ Սկանդինավյան միջխորհրդարանական միության ստեղծման համար`տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար[45]։
1951   Լեոն Ժուո Ֆրանսիա Ի նշանավորում խաղաղապահ ծառայությունների[46]։
1952   Ալբերտ Շվայցեր[A] Միսիոներական գործունեության համար[47]։
1953   Ջորջ Մարշալ   ԱՄՆ Որպես Եվրոպայի տնտեսության հետպատերազմյան վերականգնման «Մարշալի ծրագրի» նախաձեռնող[48]։
1954 ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ[A] Միավորված ազգերի կազմակերպություն Փախստականներին օգնելու և իշխանությունների ուշադրությունը սևեռելու համար[49]։
1955 Մրցանակը չի շնորհվել
1956
1957   Լեստեր Փիրսթոն   Կանադա Սուեզի ճգնաժամի հաղթահարման գործում իր դերի համար։
1958   Ժորժ Պիր   Բելգիա Փախստականներին օգնելու համար[50]։
1959   Ֆիլիպ Նոել-Բակար   Միացյալ Թագավորություն Որպես զինաթափման խոշորագույն մասնագետ[51]։
1960   Ալբերտ Լուտուլի[A]   Հարավաֆրիկյան Հանրապետություն
Մարդկանց և ժողովուրդների միջև արդարության հաստատման ջանքերի համար[52]։
1961   Դագ Համարշոլդ[C]   Շվեդիա ՄԱԿ-ում գործունեության համար[53]։
1962   Լայնուս Կարլ Փոլինգ[A]   ԱՄՆ Որպես միջուկային փորձարկումների արգելման մասին պայմանագրի նախագծի հեղինակ[54]։
1963   Կարմիր խաչի միջազգային կոմիտե   Շվեյցարիա Ի նշանավորումն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գոյության 100-ամյակի[55]։
  Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա
1964   Մարտին Լյութեր Քինգ   ԱՄՆ Սևամորթների իրավահավասարության օգտին գործունեություն ծավալելու համար[56]։
1965   ՅՈՒՆԻՍԵՖ Միավորված ազգերի կազմակերպություն «Ժողովուրդների միջև եղբայրության և խաղաղության» ամրապնդման գործում ակտիվ դերի համար[57]
1966 Մրցանակը չի շնորհվել
1967
1968   Ռենե Կասեն   Ֆրանսիա Ի նշանավորում Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի[58]։
1969   Աշխատանքի միջազգային կազմակերպություն Միավորված ազգերի կազմակերպություն Խաղաղության ենթակառուցվածքի ստեղծման և ժողովուրդների միջև եղբայրության ամրապնդման գործունեության համար[59]։
1970   Նորման Բորլոուգ   ԱՄՆ Պարենային խնդրի լուծման գործում ունեցած ավանդի և հատկապես «Կանաչների հեղափոխության» իրականացման համար[60]։
1971   Վիլի Բրանդտ Գերմանիայի Ֆեդերատիվ Հնար Ի նշան կոնկրետ նախաձեռնությունների, որոնք հանգեցրել են Արևելքի և Արևմուտքի միջև լարվածության թուլացմանը[61]։
1972 Մրցանակը չի շնորհվել
1973   Հենրի Քիսինջեր   ԱՄՆ
  Գերմանիա
Ի նշան Վիետնամում զինադադարի հետ կապված արժանիքների ճանաչման[62]։
  Լե Դիկ Տխո[D]   Վիետնամ
1974   Շոն Մակբրայդ   Իռլանդիա
  Ֆրանսիա
Մարդու իրավունքների վիճակի դիտարկման միջազգային մեխանիզմների ստեղծման համար[63]։
  Էյսակու Սատո   Ճապոնիա Հակամիլիտարիզմի քաղաքականության համար[63]։
1975   Անդրեյ Սախարով[E]   ԽՍՀՄ Մարդկանց միջև խաղաղության հիմնարար սկզբունքների անվախ աջակցության և իշխանության չարաշահման և մարդկային արժանապատվության ճնշման ցանկացած ձևերի դեմ խիզախ պայքարի համար[64]։
1976   Բեթի Ուիլյամս   Միացյալ Թագավորություն Ի նշան խաղաղության գործում ունեցած վաստակի ճանաչման[65]։
  Մեյրիդ Կորրիգան
1977 Միջազգային համաներում Մարդու արժանապատվությունը խոշտանգումներից, բռնությունից և փլուզումից պաշտպանելու համար[66]։
1978   Անվար Սադաթ   Եգիպտոս Իսրայելի և Եգիպտոսի միջև հիմնարար համաձայնագրերի նախապատրաստման և կնքման համար[67]։
  Մենախեմ Բեգին   Իսրայել
  Հունաստան
  Ռուսաստան
1979   Մայր Թերեզա   Հնդկաստան
  Հյուսիսային Մակեդոնիա
Խաղաղության հաստատման, մարդկային արժանապատվության անձեռնմխելիությունը պաշտպանելու համար[68]։
1980   Ադոլֆո Պերես Էսկիվել   Արգենտինա Որպես մարդու իրավունքների մարտիկ[69]։
1981 ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ Միավորված ազգերի կազմակերպություն Զինաթափման գործում խոշոր ավանդի համար[70]։
1982   Ալվա Մյուրդալ   Շվեդիա Զինաթափման գործում խոշոր ավանդի համար[71][72]։
  Ալֆոնսո Գարսիա Ռոբլես   Մեքսիկա
1983   Լեխ Վալենսա Լեհաստան Որպես մարդու իրավունքների մարտիկ[73]։
1984   Դեսմոնտ Տուտու   Հարավաֆրիկյան Հանրապետություն Ապարտեիդի դեմ պայքարում ցուցաբերած արիության և հերոսության համար[74]։
1985 Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման   ԱՄՆ Հանրության իրազեկմանն ու մարդկության գիտակցությունը խաղաղության օգտին ուղղելու գործում ունեցած վաստակի համար[75]։
1986   Էլի Վիզել   ԱՄՆ
  Ռումինիա
Հրեա ժողովրդի տառապանքներին, նացիզմի զոհերին նվիրված թեմատիկային հավատարմության համար[76]։
1987   Օսկար Արիաս   Կոստա Ռիկա Կենտրոնական Ամերիկայում խաղաղ բանակցությունների նախաձեռնող հանդես գալու համար[77]։
1988   ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր Միավորված ազգերի կազմակերպություն Խաղաղության պահպանման համար[78][79]։
1989   Դալայ լամա XIV   Հնդկաստան
Թիբեթ[80]
Անհատ մարդկանց, համայնքների և ժողովուրդների միջև հարաբերություններում բարեգործության, սիրո և հանդուրժողականության եռանդուն քարոզի համար[81][82]։
1990   Միխայիլ Գորբաչով Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միություն Խաղաղ գործընթացում նրա առաջատար դերակատարության ճանաչման համար, որն այսօր բնութագրում է միջազգային հանրության կյանքի կաևրոր բաղկացուցիչ մասը[83]։
1991   Աուն Սան Սու Չժի[F]   Մյանմա Հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների նրա ոչ բռնի պայքարի համար[84]։
1992   Ռիգոբերտա Մենչու   Գվատեմալա Հանուն սոցիալական արդարության և էթնոմշակութային հաշտության նրա աշխատանքի ճանաչման՝ բնիկ ժողովուրդների իրավունքների հաշվի առման համար[85]։
1993   Նելսոն Մանդելա   Հարավաֆրիկյան Հանրապետություն Ապարտեիդի ռեժիմի խաղաղ դադարեցման և նոր Հարավաֆրիկյան Հանրապետության համար հիմքեր նախապատրաստելու համար[86]։
  Ֆրեդերիկ Վիլեմ դե Կլերկ
1994   Յասեր Արաֆաթ   Պաղեստին
Եգիպտոս
Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ջանքերի համար[87]։
  Իցհակ Ռաբին   Իսրայել
  Շիմոն Պերես   Իսրայել
  Լեհաստան
1995   Ջոզեֆ Ռոտբլատ   Լեհաստան Միջազգային քաղաքականության մեջ միջուկային զենքի դերի նվազեցմանն ուղղված ջանքերի համար[88]։
  Գիտնականների Պագուոշյան շարժում   Կանադա
1996   Կառլուշ Բելու   Արևելյան Թիմոր Արևելյան Թիմորում հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար[89]։
  Ժոզե Ռամուշ Օրտա
1997   Միջազգային հակահետևակային ականազերծման շարժում   Շվեյցարիա Հակամրցակցային ականների արգելման և վերացման աշխատանքների համար[90]։
  Ջոդի Ուիլյամս   ԱՄՆ
1998   Ջոն Հյումն   Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության խաղաղ լուծում գտնելու ջանքերի համար[91]։
  Դևիդ Թրիմբլ   Միացյալ Թագավորություն
1999   Բժիշկներ առանց սահմանների   Շվեյցարիա Ի նշան մի քանի մայրցամաքներում մարդասիրական գործունեության[92]։
2000   Կիմ Դե Չժուն   Հարավային Կորեա Հարավային Կորեայում և ընդհանուր առմամբ Արևելյան Ասիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրների, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի հետ հաշտեցման աշխատանքի համար[93]։
2001   Միավորված ազգերի կազմակերպություն Միավորված ազգերի կազմակերպություն Ավելի կազմակերպված խաղաղության ստեղծման և ամբողջ աշխարհում խաղաղության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար[94]։
  Քոֆի Անան   Գանա
2002   Ջիմի Քարթեր   ԱՄՆ Միջազգային հակամարտությունների խաղաղ լուծումներ որոնելու, ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, ինչպես նաև  տասնամյակի ընթացքում տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստելու ուղղությամբ կատարված աշխատանքների համար[95]։
2003   Շիրին Էբադի   Իրան Իրանում ժողովրդավարության զարգացման և մարդու, հատկապես կանանց և երեխաների իրավունքների համար պայքարի գործում ունեցած ավանդի համար[96]։
2004   Վանգարի Մաատաի   Քենիա Կայուն զարգացման, ժողովրդավարության և խաղաղության գործում ներդրած ավանդի համար[97]։
2005   Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն Միավորված ազգերի կազմակերպություն Ռազմական նպատակներով ատոմային էներգիայի օգտագործումը կանխարգելելու և խաղաղ նպատակներով առավելագույն անվտանգ պայմաններում դրա կիրառումն ապահովելու ջանքերի համար[98]։
  Մոհամեդ Էլ Բարադեի   Եգիպտոս
2006   Մուհամեդ Յունուս   Բանգլադեշ Սոցիալական և տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծելու ջանքերի համար[99]։
Grameen Bank
2007   Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբ Միավորված ազգերի կազմակերպություն Մարդու գործունեության հետևանքով գլոբալ կլիմայական փոփոխությունների ուսումնասիրության և դրանց հնարավոր կանխարգելման միջոցառումների մշակման համար[100]։
  Ալբերտ Գոռ   ԱՄՆ
2008   Մարտի Ահտիսաարի   Ֆինլանդիա Այն կարևոր ջանքերի համար, որոնք նա գործադրել է մի քանի մայրցամաքներում երեք տասնամյակների ընթացքում[101]։
2009   Բարաք Օբամա   ԱՄՆ Միջազգային դիվանագիտության և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված ակնառու ջանքերի համար[102]։
2010 Լյու Սյաոբո   Չինաստան Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար երկարատև ոչ բռնի պայքարի համար[103]։
2011   Էլեն Ջոնսոն-Սերլիֆ   Լիբերիա Ոչ բռնի պայքարի համար կանանց իրավունքների և անվտանգության և խաղաղապահ գործընթացին մասնակցելու համար[104]։
  Լեյմա Գբովի
  Թավակկոլ Կարման   Եմեն
2012   Եվրոպական միություն Եվրոպական միություն Ավելի քան վեց տասնամյակ նպաստել է Եվրոպայում խաղաղության և հաշտեցման, ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջխաղացմանը[105]
2013 Քիմիական զենքի արգելման կազմակերպություն   Նիդերլանդներ[106] Քիմիական զենքի ոչնչացման լայնածավալ աշխատանքների համար[107]։
2014   Կայլիշ Սատյարտհի   Հնդկաստան Երեխաների և երիտասարդների հալածանքների դեմ պայքարի և երեխաների կրթության իրավունքների համար[108]։
  Մալալա Յուսուֆզայ   Պակիստան
2015   Թունիսի ազգային երկխոսության քառյակ   Թունիս Թունիսում 2011 թվականին Հասմիկների հեղափոխության արդյունքում բազմակարծիք ժողովրդավարության կառուցման գործում ունեցած վճռորոշ ավանդի համար[109]։
2016   Խուան Մանուել Սանտոս   Կոլումբիա Երկրում ավելի քան կեսդար տևողությամբ քաղաքացիական պատերազմի դադարեցման ջանքերի համար[110]։
2017 Միջուկային զենքի արգելման միջազգային արշավ   Շվեյցարիա Միջուկային զենքի ցանկացած օգտագործումից աղետալի հետևանքների վրա ուշադրություն հրավիրելու և համաձայնագրերի միջոցով նման սպառազինություններն արգելելու փորձերի համար[111]։
2018   Դենի Մուքվեգե   Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն սեռական բռնության կիրառումը, զինված հակամարտությունները դադարեցնելու նրանց ջանքերի համար[112]։
  Նադիա Մուրադ   Իրաք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Завещание Альфреда Нобеля» (ռուսերեն). nobeliat.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
  2. «Alfred Nobels testamente» (շվեդերեն). Фонд Нобеля. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Facts on the Nobel Peace Prize». Nobel Foundation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 «Nomination and Selection of Peace Prize Laureates». Нобелевский фонд. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 «The Nobel Peace Prize 1901». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. 6,0 6,1 «The Nobel Peace Prize 1902». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «The Nobel Peace Prize 1903». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «The Nobel Peace Prize 1904». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. «The Nobel Peace Prize 1905». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. «The Nobel Peace Prize 1906». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. 11,0 11,1 «The Nobel Peace Prize 1907». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. 12,0 12,1 «The Nobel Peace Prize 1908». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  13. 13,0 13,1 «The Nobel Peace Prize 1909». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  14. «Award Ceremony Speech (1910)». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  15. «The Nobel Peace Prize 1910». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  16. 16,0 16,1 «The Nobel Peace Prize 1911». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  17. «The Nobel Peace Prize 1912». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  18. «The Nobel Peace Prize 1913». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  19. «The Nobel Peace Prize 1917». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  20. «The Nobel Peace Prize 1919». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  21. «The Nobel Peace Prize 1920». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  22. 22,0 22,1 «The Nobel Peace Prize 1921». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  23. Stang, Fredrik. «Award Ceremony Speech (1922)». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  24. «The Nobel Peace Prize 1922». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  25. 25,0 25,1 «The Nobel Peace Prize 1925». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  26. «The Nobel Peace Prize 1926». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  27. «The Nobel Peace Prize 1927». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  28. «The Nobel Peace Prize 1929». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  29. «The Nobel Peace Prize 1930». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  30. 30,0 30,1 «The Nobel Peace Prize 1931». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  31. «The Nobel Peace Prize 1933». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  32. «The Nobel Peace Prize 1934». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  33. «BBC News: Nobel Peace Prize medal stolen in Newcastle 3 April 2013, accessed 3 April 2013». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  34. «The Nobel Peace Prize 1935». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  35. «The Nobel Peace Prize 1936». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  36. «The Nobel Peace Prize 1937». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  37. Stang, Fredrik. «Award Ceremony Speech (1938)». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  38. Jahn, Gunnar. «Award Ceremony Speech (1944)». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  39. «The Nobel Peace Prize 1944». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  40. Jahn, Gunnar. «Award Ceremony Speech (1945)». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  41. 41,0 41,1 «The Nobel Peace Prize 1946». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  42. 42,0 42,1 Jahn, Gunnar. «Award Ceremony Speech (1947)». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.
  43. Abrams, Irwin (1991). «The Quaker Peace Testimony and the Nobel Peace Prize». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  44. «The Nobel Peace Prize 1949». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  45. «The Nobel Peace Prize 1950». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  46. «The Nobel Peace Prize 1951». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  47. «The Nobel Peace Prize 1952». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  48. «The Nobel Peace Prize 1953». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  49. «The Nobel Peace Prize 1954». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  50. «The Nobel Peace Prize 1958». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  51. «The Nobel Peace Prize 1959». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  52. «The Nobel Peace Prize 1960». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  53. «The Nobel Peace Prize 1961». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  54. «The Nobel Peace Prize 1962». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  55. «The Nobel Peace Prize 1963». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  56. «The Nobel Peace Prize 1964». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  57. «The Nobel Peace Prize 1965». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  58. «The Nobel Peace Prize 1968». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  59. «The Nobel Peace Prize 1969». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  60. «The Nobel Peace Prize 1970». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  61. «The Nobel Peace Prize 1971». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  62. «The Nobel Peace Prize 1973». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  63. 63,0 63,1 «The Nobel Peace Prize 1974». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  64. «The Nobel Peace Prize 1975». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  65. «The Nobel Peace Prize 1976». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  66. «The Nobel Peace Prize 1977». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  67. «The Nobel Peace Prize 1978». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  68. «The Nobel Peace Prize 1979». Nobel Foundation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  69. «The Nobel Peace Prize 1980». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  70. «The Nobel Peace Prize 1981». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  71. «The Nobel Peace Prize 1982». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  72. «The Nobel Peace Prize 1982–Presentation Speech». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 3-ին.
  73. «The Nobel Peace Prize 1983». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  74. «The Nobel Peace Prize for 1984». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  75. «The Nobel Peace Prize 1985». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  76. «The Nobel Peace Prize 1986». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  77. «The Nobel Peace Prize 1987». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  78. «The Nobel Peace Prize 1988». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  79. «The Nobel Peace Prize 1988–Press release». Nobel Foundation. 1988 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.
  80. «Questions and answers on the Nobel Peace Prize - NobelPrize.org». NobelPrize.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  81. «The Nobel Peace Prize 1989». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  82. «The Nobel Peace Prize 1989–Press release». Nobel Foundation. 1989 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 28-ին.
  83. «The Nobel Peace Prize 1990». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  84. «The Nobel Peace Prize 1991». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  85. «The Nobel Peace Prize 1992». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  86. «The Nobel Peace Prize 1993». Nobel Foundation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  87. «Press Release- The Nobel Peace Prize 1994». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  88. «The Nobel Peace Prize 1995». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  89. «The Nobel Peace Prize 1996». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  90. «The Nobel Peace Prize 1997». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  91. «The Nobel Peace Prize 1998». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  92. «The Nobel Peace Prize 1999». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  93. «The Nobel Peace Prize 2000». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  94. «The Nobel Peace Prize 2001». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  95. «The Nobel Peace Prize 2002». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  96. «The Nobel Peace Prize 2003». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  97. «The Nobel Peace Prize 2004». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  98. «The Nobel Peace Prize 2005». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  99. «The Nobel Peace Prize 2006». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  100. «The Nobel Peace Prize 2007». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
  101. «The Nobel Peace Prize 2008». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 10-ին.
  102. «The Nobel Peace Prize 2009». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 9-ին.
  103. «The Nobel Peace Prize 2010». Nobel Foundation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
  104. «The Nobel Peace Prize 2011». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  105. «The Nobel Peace Prize 2012». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
  106. «Organisation for the Prohibition of Chemical Weapons Facts». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  107. «The Nobel Peace Prize 2013» (PDF). Nobel Foundation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  108. «The Nobel Peace Prize 2014». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  109. «The Nobel Peace Prize 2015». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  110. «The Nobel Peace Prize 2016». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  111. «The Nobel Peace Prize 2017 - Press Release». www.nobelprize.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  112. «The Nobel Peace Prize 2018 - Press Release». www.nobelprize.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.