Ձմեռային օլիմպիական խաղեր 2006

Ձմեռային օլիմպիական խաղեր 2006 (անգլ.՝ XX Olympic Winter Games), ձմեռային օլիմպիական խաղեր, պաշտոնապես հայտնի որպես XX Ձմեռային օլիմպիական խաղեր, անցկացվել են Իտալիայի Պիեմոնտ մարզի Թուրին քաղաքում, 2006 թվականի փետրվարի 10-ից 26-ը: Դրանք Իտալիայում անցկացվող ձմեռային երկրորդ օլիմպիական խաղերն էին, առաջինը անցկացվել էր Կորտինա դ’Ամպեցո-ում 1956 թվականին: Օլիմպիական խաղերի ավարտից 11 օր անց Թուրինում անցկացվել էին նաև IX ձմեռային պարաօլիմպիկ խաղերը (մարտի 10-ից 19-ը):

Ձմեռային օլիմպիական խաղեր 2006
P8160018.JPG
ՏեսակՁմեռային Օլիմպիական խաղեր
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Բացումփետրվարի 10, 2006
ՋահակիրStefania Belmondo?
ԵրդվեցGiorgio Rocca? և Fabio Bianchetti?
ԲացեցCarlo Azeglio Ciampi?
Փակումփետրվարի 26, 2006
Հիմնական իրադարձություններ2006 Winter Olympics opening ceremony? և 2006 Winter Olympics closing ceremony?
ՄարզադաշտStadio Olimpico Grande Torino?
ՄարզիկներPatrik Eliáš?, Martin Erat? և Irena Česneková?
ՆախորդՁմեռային օլիմպիական խաղեր 2002
ՀաջորդՁմեռային Օլիմպիական խաղեր 2010
Կայքolympic.org/turin-2006
Կոորդինատներ: 45°2′30.001200099988″ հս․ լ. 7°39′1.0000127897692e-07″ ավ. ե. / 45.04166700002777191° հս․. լ. 7.6500000000277781353474893° ավ. ե. / 45.04166700002777191; 7.6500000000277781353474893
2006 Winter Olympics Վիքիպահեստում

Ընտրություններ և առարկաներԽմբագրել

1999 թվականին Սեուլում ՄՕԿ-ի 109-րդ նստաշրջանում Թուրինը ընտրվել էր որպես XX Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Օլիմպիական խաղերը անցկացնելու իրավունքով Թուրինից բացի, դիմորդների թվում էին Սիոնի քաղաքները (Սանկտ Մորիցի հետ միասին (  Շվեյցարիա)), Զակոպանե (Կրակովի և Նովի Թարգի հետ միասին(  Լեհաստան)), Պոպրադ-Տատրա (  Սլովակիա), Հելսինկի (Լահտիի և Լիլեհամերիի հետ միասին (  Ֆինլանդիա/  Նորվեգիա)) և Կլագենֆուրտ (Կլագենֆուրտի արվարձանների, Տարվիզիո, Կորտինա դ’Ամպեցո, Լյուբլյանա և Պլանիցա հետ միասին (  Ավստրիա/  Իտալիա/  Սլովենիա)): Վերջնական քվեարկության արդյունքում հաղթել էր Թուրինը, որի համար քվեարկել էին 53 ձայն, Սիոնի 36 ձայների դիմաց:

Կառուցվել էին 65 մարզական տարածքներ, մարզադաշտեր, ստեղծվել էին տրանսպորտային ենթակառուցվածքներ (օլիմպիադայի համար Թուրինում զրոյից ​​կառուցվել և բացվել էր մետրո), մարզական ավաններ մարզիկների և աթլետների համար: Շինարարության վրա ընդհանուր ծախսվել էր 1.7 միլիարդ եվրո:

Ամենակարևոր մարզական տարածքներ:

  • Օլիմպիական մարզադաշտ (Թուրին)|Օլիմպիական մարզադաշտ
  • Մարզական 5 խաղադաշտ (3 նոր, 2 վերակառուցված): Palazzo a Vela (Շորթ թրեկի և գեղասահքի համար), Torino Esposizioni (հոկեյ)
  • Օվալ Լինգոտո (չմշկավազքի սահադաշտ)
  • Օլիմպիական գյուղեր Թուրինում, Բարդոնեքիայում և Սեստրիերեում.
  • Սառցե մարզադաշտ Պիներոլոյում (վերակառուցված և ընդլայնված) գեղասահքի համար
  • Նոր մարզադաշտ Տորե Պելիչեում (հոկեյի մարզադաշտ)
  • Պրաջելատո
  • Սահնակ-բոբսլեյի մրցուղի Չեզանա Պաիրոլում

Բացման արարողությունԽմբագրել

 
XX Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողություն
 
Օլիմպիական կրակ Թուրինում

Օլիմպիական խաղերի բացումը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին Իտալիայի նախագահ Կառլո Աձելիո Չամպիի կողմից: Մարզիկների անունից օլիմպիական երդում կարդալու պատիվը տրվել էր դահուկորդ Ջորջո Ռոկանին, իսկ դատավորների կողմից՝ Ֆաբիո Բիանկետիին: Օլիմպիական կրակը վառելու պատիվը տրվել էր դահուկավազքի օլիմպիական երկակի չեմպիոն Ստեֆանիա Բելմոնդոյին:

Բացման արարողության ընթացքում ելույթ էր ունեցել իտալական ճանաչված օպերային երգիչ Լուչիանո Պավարոտտին՝ կատարելով Ջակոմո Պուչչինիի «Տուրանդոտ» օպերայից «Nessun dorma» արիան:

Խաղերին մասնակցել էին 2663 մարզիկներ (1627 տղամարդ, 1006 կին) աշխարհի 80 երկրներից, ովքեր խաղարկել էին մեդալների 84 հավաքածու՝ 15 սպորտաձևերից. բիլատոն, բոբսլեյ, դահուկային սպորտաձև, կյոռլինգ, ֆրիսթայլ, հոկեյ, գեղասահք, չմշկավազք, դահուկացատկ ցատկահարթակից, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, շորթ թրեկ, սկելետոն, սահնակային սպորտ, սնոուբորդինգ:

Օլիմպիականներին տեղավորել էին Թուրինի, Սեստրիերեի և Բարդոնեքիաի օլիմպիական ավաններում:

ՄարզաձևերԽմբագրել

Նախորդ խաղերի համեմատ ավելացել էին 6 մարզաձևեր: Դրանք էին՝ սնոուբորդքրոսը, զանգվածային մեկնարկը բիատլոնում, կին ու տղամարդ չմշկորդների թիմային հետապնդումը:

Մրցումների ժամանակացույցԽմբագրել

Բացման արարողություն Մրցակցության որակավորում Մրցույթի եզրափակիչ Ցուցադրական ելույթներ Փակման արարողություն
Փետրվար 10
Ուրբ
11
Շբթ
12
Կիր
13
Երկ
14
Երք
15
Չրք
16
Հնգ
17
Ուրբ
18
Շբթ
19
Կիր
20
Երկ
21
Երք
22
Չրք
23
Հնգ
24
Ուրբ
25
Շբթ
26
Կիր
Մեդալներ
Արարողություններ
Բիատլոն 1 1 1 1 2 1 1 2 10
Բոբսլեյ 1 1 1 3
Լեռնադահուկային սպորտը 1 1 1 2 2 1 1 1 10
Կյոռլինգ 1 1 2
Դահուկային սպորտաձև 1 1 1 1 2 1 1 1 1 1 1 12
Դահուկավազք 2 2 1 1 1 1 2 1 1 12
Դահուկային երկամարտ 1 1 1 3
Դահուկացատկ 1 1 1 3
Սահնակային սպորտ 1 1 1 3
Սկելետոն 1 1 2
Սնոուբորդ 1 1 1 1 1 1 6
Գեղասահք 1 1 1 1 4
Ֆրիսթայլ 1 1 1 1 4
Հոկեյ 1 1 2
Շորթ թրեկ 1 1 2 1 3 8
Մեդալներ 4 8 4 6 4 8 3 9 3 5 4 7 5 4 7 3 84
Փետրվար 10
Ուրբ
11
Շբթ
12
Կիր
13
Երկ
14
Երք
15
Չրք
16
Հնգ
17
Ուրբ
18
Շբթ
19
Կիր
20
Երկ
21
Երք
22
Չրք
23
Հնգ
24
Որբ
25
Շբթ
26
Կիր
Մեդալներ

Անդամ երկրներԽմբագրել

Խաղերին մասնակցել էին 80 երկրների մարզիկներ: Ձմեռային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել էին Եթովպիան և Մադագասկարը, ինչը ռեկորդ էր ձմեռային խաղերի համար:

 
Ազգային հավաքականում մարզիկների թիվը:

Մոխրագույն: չեն մասնակցել
Կանաչ: 1-9 մարզիկներ
Կապույտ: 10-49 մարզիկներ
Նարնջագույն: 50-99 մարզիկներ
Կարմիր: ավելի քան 100 մարզիկներ

  Ավստրիա   Ադրբեջան   Ալբանիա   Ալժիր
  Անդորա   Արգենտինա   Հայաստան   Բելառուս   Բելգիա
  Բերմուդներ   Բուլղարիա   Բոսնիա և Հերցեգովինա   Բրազիլիա   Մեծ Բրիտանիա
  Հունգարիա   Վենեսուելա   Ամերիկյան Վիրջինյան կղզիներ   Գերմանիա   Հոնկոնգ
  Հունաստան   Վրաստան   Դանիա   Իսրայել   Հնդկաստան
  Իրան   Իռլանդիա   Իսլանդիա   Իսպանիա   Իտալիա
  Ղազախստան   Կանադա   Քենիա   Կիպրոս   Ղրղզստան
  Չինաստան   Չինաստանի Հանրապետություն   Հյուսիսային Կորեա   Կոստա Ռիկա   Լատվիա
  Լիբանան   Լիտվա   Լիխտենշտայն   Լյուքսեմբուրգ   Մադագասկար
  Հյուսիսային Մակեդոնիա   Մոլդովա   Մոնակո   Մոնղոլիա   Նեպալ
  Նիդերլանդներ   Նոր Զելանդիա   Նորվեգիա   Լեհաստան   Պորտուգալիա
  Ռուսաստան   Ռումինիա   Սան Մարինո   Սենեգալ   Սերբիա և Չեռնոգորիա
  Սլովակիա   Սլովենիա   ԱՄՆ   Տաջիկստան   Թաիլանդ
  Թուրքիա   Ուզբեկստան   Ուկրաինա   Ֆինլանդիա   Ֆրանսիա
  Խորվաթիա   Չեխիա   Չիլի   Շվեյցարիա   Շվեդիա
  Էստոնիա   Եթովպիա   Հարավաֆրիկյան Հանրապետություն   Հարավային Կորեա   Ճապոնիա

Բարձր ցուցանիշներԽմբագրել

  • Օլիմպիական խաղերում մարզիկների թվով (211 մարզիկ) ամենամեծ թիմը ԱՄՆ-ի հավաքականն է եղել:

Մրցումների արդյունքներԽմբագրել

  • 2006 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի հաղթողների ցուցակ

Փետրվարի 16: Դոպինգի ընդունման թեստի դրական պատասխանից հետ Օլգա Պիլովային զրկել էին 15 կմ անհատական մրցավազքում շահած արծաթե մեդալից, ՄՕԿ-ի որոշմամբ նրան որակազրկել էին երկու տարի ժամկետով, իսկ Թուրինի դատախազությունը քրեական գործ էր հարուցել մարզիկի դեմ:

Մեդալների մրցաշարԽմբագրել

  • 2006 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալների վերջնական արդյունք

2006 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի արդյունքներ

Մեդալների ընդհանուր քանակ  
Վայր Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1   Գերմանիա 11 12 6 29
2   ԱՄՆ 9 9 7 25
3   Ավստրիա 9 7 7 23
4   Ռուսաստան 8 6 8 22
5   Կանադա 7 10 7 24
6   Շվեդիա 7 2 5 14
7   Հարավային Կորեա 6 3 2 11
8   Շվեյցարիա 5 4 5 14
9   Իտալիա 5 0 6 11
10   Նիդերլանդներ 3 2 4 9
  Ֆրանսիա 3 2 4 9
Ընդամենը 84 84 84 252

Փակման արարողությունԽմբագրել

Փակման արարողության ժամանակ տեղի էր ունեցել փոքր միջադեպ: Մինչ «Թուրին 2006» օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահը փորձել էր իր եզրափակիչ ելույթն ունենալ, 29-ամյա իսպանացի Վալենտինո Կաստելանին, ով Բադալոնայի բնակիչ էր, մոտեցել էր խոսափողին և փորձել էր ինչ-որ բան բղավել, բայց անվտանգության աշխատակիցների կողմից անմիջապես հեռացվել էր: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա պարզապես ցանկացել էր շնորհակալություն հայտնել Իտալիային:

Ֆինանսական տվյալներԽմբագրել

Օլիմպիական խաղերից ստացված հասույթը կազմել էր մոտ մեկ միլիարդ եվրո: Այդ գումարից հանել էին կազմակերպության ծախսերը, զուտ շահույթը կազմել էր 265 միլիոն եվրո[1]:

ՖիլատելիաԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-10-ին։ Վերցված է 2007-03-15 

Արտաքին հղումներԽմբագրել