Ձմեռային օլիմպիական խաղեր 2002
XIX ձմեռային օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 2002 թվականի փետրվարի 8-24-ը Սոլթ Լեյք Սիթիում (ԱՄՆ)[1]։
Ձմեռային օլիմպիական խաղեր 2002 | |
---|---|
Տեսակ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
Երկիր | ԱՄՆ |
Բացում | փետրվարի 8, 2002 |
Ջահակիր | Mike Eruzione? |
Երդվեց | Jimmy Shea? և Allen Church? |
Բացեց | Ջորջ Ու. Բուշ |
Փակում | փետրվարի 24, 2002 |
Մարզադաշտ | Սոլթ Լեյք Սիթի |
Մարզիկներ | Պատրիկ Էլիաս և Irena Česneková? |
Նախորդ | Ձմեռային օլիմպիական խաղեր 1998 |
Հաջորդ | XX Ձմեռային օլիմպիական խաղեր |
Կայք | olympics.com/en/olympic-games/salt-lake-city-2002(անգլ.) |
2002 Winter Olympics Վիքիպահեստում |
Խաղերի ծրագրում ներառվել են հետևյալ օլիմպիական մարզաձևերը՝ լեռնդահուկային սպորտ, բիաթլոն, բոբսլեյ, կյոռլինգ, դահուկավազք, գեղասահք, դահուկապար, դահուկային երկամարտ, սահնակային սպորտ, չմշկավազք, շորթ թրեկ, սկելետոն, դահուկացատկ, տափօղակով հոկեյ, սնոուբորդ։
Խաղերին մասնակցել են 77 երկրների 2399 մարզիկներ (886 կին և 1513 տղամարդ)։ 18 ազգային հավաքականներ ոսկե մեդալներ են նվաճել, այդ թվում Չինաստանը և Ավստրալիան, որոնք իրենց առաջին ոսկե մեդալներն են նվաճել ձմեռային օլիմպիադաներին մասնակցելու ողջ պատմության ընթացքում։ Թիմային հաշվարկում առաջատար է դարձել Նորվեգիայի հավաքականը, որը նվաճել է 13 ոսկե, 5 արծաթե և 7 բրոնզե մեդալ։
Խաղերի մայրաքաղաքի ընտրություն
խմբագրելՍոլթ Լեյք Սիթին ընտրվել է որպես 19-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Բուդապեշտում ՄՕԿ-ի 104-րդ նստաշրջանի ժամանակ։ Խաղերի անցկացմանը հավակնում էին նաև Օստերսունդը (Շվեդիա), Քվեբեկը (Կանադա) և Սիոնը (Շվեյցարիա)։ Սակայն, քվեարկության առաջին փուլից հետո Սոլթ Լեյք Սիթին ընտրվեց որպես խաղերի մայրաքաղաք։
19-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրություններ | |||
---|---|---|---|
Թեկնածու | Երկիր | 1-ին փուլ | |
Սոլթ Լեյք Սիթի | ԱՄՆ | 54 | |
Էստերսունդ | Շվեդիա | 14 | |
Սյոն | Շվեյցարիա | 14 | |
Քվեբեկ | Կանադա | 7 |
Սպորտաձևեր
խմբագրել2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել 15 մարզաձևերի:Ընդհանուր առմամբ խաղարկվել է մրցանակների 86 հավաքածու։
1. Բիաթլոն 3. Կյոռլինգ 7. Տափօղակով հոկեյ Ոչ պաշտոնական թիմային հաշվարկխմբագրել
ՖիլատելիայումխմբագրելԾանոթագրություններխմբագրել
Արտաքին հղումներխմբագրել
|