Զակոպանե

քաղաք Լեհաստանում

Զակոպանե (լեհ.՝ Zakopane), քաղաք Լեհաստանի հարավային ծայրամասում։ Բնակչությունը 2014 թվականի մարդահամարի տվյալներով 27,5 հազար մարդ է։ Զակոպանեն հանդիսանում է ձմեռայաին մարզաձևերի կենտրոնը, և հաճախ քաղաքաին անվանում են նաև Լեհաստանի ձմեռային մայրաքաղաք։

Բնակավայր
Զակոպանե
լեհ.՝ Zakopane[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքՏատրա կոմսություն
Հիմնադրված է1578 թ.
Մակերես84 կմ²
ԲԾՄ837 մետր
Պաշտոնական լեզուլեհերեն
Բնակչություն25 562 մարդ (2022)[2]
Ժամային գոտիUTC+1[3] և UTC+2[3]
Ավտոմոբիլային կոդKTT
Պաշտոնական կայքzakopane.pl
Զակոպանե (Լեհաստան)##
Զակոպանե (Լեհաստան)

Աշխարհագրություն

խմբագրել

Տեղակայված է հովտի վրա, որը գտնվում է Բարձ Տետրի լեռնաշղթայի մոտակայքում։ Մոտակա խոշոր քաղաքներն են Նովի-Սոնչը և Կրակովը։ Զակոպանեում է գտնվում երկաթգծի վերջին կայարանը, որը այդտեղից գնում է Կրակով։ Այն գտնվում է Կրակովից 120 կմ հեռավորության վրա։ Գնացքով և ավտոբուսով Կրակով հասնելը տևում է 3 ժամ, իսկ ավտոմեքենայով՝ 1,5 ժամ։

Պատմություն

խմբագրել

Առաջին տեղեկությունները Զակոպանեի մասին ստացել են 17-րդ դարի փաստաթղթերից։ Այն ժամանակ Զակոպանեն հիշատակվում է ոչ թե որպես քաղաք, այլ որպես փոքրիկ գյուղ[4]։ 17-րդ դարում այստեղ էին հատվում Լեհաստանի թագավորության, Հունգարիայի թագավորության և Օսմանյան կայսրության (այն շրջանները, որոնք ընդունում էին Օսմանյան կայսրության գերակայությունը և կորցրել էին իրենց անկախությունը) սահմանները։ Վերջինս հնարավորություն է տալիս ենթադրել, որ Զակոպանե անվանումը կապված է օսմաներենից եկած sekban բառից, որը նշանակում է «օսմանյան սահմանապահ զորքեր կամ եգերներ»[5]։ 1676 թվականին ըստ տեղեկությունների ապրում էր 43 մարդ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զակոպանե» հոդվածին։