Սանկտ Մորից
Սանկտ Մորից (գերմ.՝ St. Moritz, ֆր.՝ Saint-Maurice, իտալ.՝ San Maurizio), կոմունա, առողջավայր Շվեյցարիայում: Գտնվում է Գրաուբյունդեն կանտոնում` համանուն լճի ափին: Մտնում է Մալոյա շրջանի մեջ: Բնակչությունը 5.119 մարդ է (2006): Պաշտոնական կոդ` 3787:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սանկտ Մորից | |||
շվեյց. գերմ.՝ St. Moritz | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 28,69 կմ² | ||
ԲԾՄ | 1822 մետր | ||
Բնակչություն | ▼4928 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 081 | ||
Փոստային ինդեքսներ | 7500 | ||
Ավտոմոբիլային կոդ | GR | ||
Պաշտոնական կայք | stmoritz.ch | ||
| |||
1928 և 1948 թվականներին Սանկտ Մորիցը եղել է Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք:
ՊատմությունԽմբագրել
Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1137 թվականին: Քաղաքի անվանումը հետագայում ստացավ գերմանական ձև և հնչողություն, սակայն կապը սուրբ Մավրիկիոսի հետ, միևնույն է, պահպանվեց:
Ձմեռային սպորտԽմբագրել
1928 և 1948 թվականներին Սանկտ Մորիցում անվկացվել են ձմեռային օլիմպիական խաղեր: Բացի նրանից` օլիմպիական խաղերը կրկնակի հյուրընկալել են Ինսբրուքը և Լեյք Փլեսիդը:
1934, 1974, 2003 և 2017 թվականներին Սանկտ Մորիցում անցկացվել են լեռնադահուկային մարզաձևից աշխարհի առաջնությունները: Ամեն տարի այստեղ կազմակերպվում են լեռնադահուկային մարզաձևի աշխարհի գավաթի առաջնությունները:
Սանկտ Մորիցը բոբսլեյի հայրենիքն է համարվում[2]: Այստեղ կազմակերպվում են բոբսլեյի, սահնակային սպորտի և սկելետոնի մրցաշարեր: Ի տարբերություն համանման խոշոր այլ կենտրոնների` սահուղին այստեղ բնական է և ամեն ձմեռ կրկին ձևավորվում է:
ՏրանսպորտԽմբագրել
Կոմունան Բեռնի էլեկտրական երկաթուղով կապված է Բեռնինա լեռնանցքին: Ալբուլա երկաթգծով կապված է Կուր քաղաքին` Գրաուբյունդեն կանտոնի մայրաքաղաքին, իսկ Էնգադինյան երկաթուղով` Վերին և Ներքին Էնգադինի բնակավայրերին:
Նշանավոր բնակիչներԽմբագրել
- Վացլավ Նիժինսկի - ծագումով լեհ ռուս պարող, խորեոգրաֆ