Մթնշաղ, լույս, որ առաջանում է մթնոլորտի վերին շերտում տարածվող արևի լույսից, երբ արևը գտնվում է հորիզոնից ցածր և լուսավորում է մթնոլորտի ստորին շերտը և Երկրի մակերեսը։ Մթնշաղ բառը կարող է վերաբերել նաև այն ժամանակահատվածներին, երբ տեղի է ունենում նման լուսավորություն[2]։

Մթնշաղը մայրամուտից արևածագ կամ արևամուտից մայրամուտ ընկած ժամանակահատվածն է
Առավոտյան մթնշաղ․ աստղագիտական, ծովային և քաղաքային մթնշաղի փուլերը լուսաբացին։ Մասշտաբային ցուցադրված է Արեգակնային սկավառակը[1]
Երեկոյան մթնշաղ. քաղաքային, ծովային և աստղագիտական փուլեր մայրամուտին: Մասշտաբային ցուցադրված է Արեգակնային սկավառակը

Որքան արևը ցածր է հորիզոնից, այնքան մթնշաղն ավելի թավ է (այլ գործոններ, ինչպես օրինակ՝ մթնոլորտային պայմանների հավասարությունը)։ Երբ արևը իջնում է հորիզոնից 18° ներքև, մթնշաղի լուսավորությունը գրեթե հասնում է զրոյի, իսկ երեկոյան մթնշաղը վերածվում է գիշերվա։ Երբ արևը կրկին հորիզոնից ներքև է 18°-ով, գիշերը վերածվում է առավոտյան մթնշաղի։ Իր առանձնահատկությունների շնորհիվ, մասնավորապես ստվերների բացակայությամբ և լուսավորված երկնքում առարկաների ուրվագծերի հայտնվելով, մթնշաղը հայտնի ու տարածված է լուսանկարիչների ու նկարիչների շրջանակներում, ովքեր հաճախ այն անվանում են կապույտ ժամ՝ Ֆրանսիական l'heure bleue արտահայտությունից հետո։

Երեկոյան մթնշաղի նմանությամբ, մթնշաղ բառը երբեմն նաև օգտագործվում է փոխաբերությամբ՝ նկատի ունենալով ինչ-որ բան, որ կորցնում է իր ուժը և հասնում իր վերջին։ Օրինակ՝ տարեց մարդկանց մասին կարելի է ասել, որ «նրանք իրենց կյանքի մայրամուտին են»։ Մթնշաղի` որպես ածական երկրորդական նշանակությունն է կրեպուսկուլյարը, որ օգտագործվում է այդ ընթացքում առավել ակտիվ կենդանիների վարքագիծը բնութագրելու համար։

Բացատրությունն ըստ երկրաչափության խմբագրել

Մթնշաղը սահմանվում է ըստ արեգակնային բարձրության θs անկյան, որը Արեգակի երկրաչափական կենտրոնի դիրքն է հորիզոնի նկատմամբ։ Գոյություն ունեն մթնշաղի երեք հաստատված և լայնորեն ընդունված ենթատեսակներ՝ քաղաքային մթնշաղ (հորիզոնին ամենամոտը), ծովային մթնշաղ և աստղագիտական մթնշաղ (հորիզոնից ամեահեռուն)[2]։

Քաղաքային մթնշաղ խմբագրել

 
Միդթաուն Մանհեթենը քաղաքային մթնշաղի ժամանակ, ցուցադրվում է կապույտ ժամը

Քաղաքային մթնշաղը սահմանվում է, երբ Արեգակի երկրաչափական կենտրոնը գտնվում է հորիզոնից 6° անկյունից կամ հենց հորիզոնից ներքև[3][4][5]։

Քաղաքային մթնշաղը ընթացք է, երբ բավական բնական լուսավորություն է մնում թաղերում և քաղաքներում արհեստական լույսավորության կարիք չզգալու համար։ Միացյալ Նահանգների զինված ուժերում BMCT (առավոտյան քաղաքային մթնշաղի սկիզբ, այսինքն ՝ քաղաքային լուսաբաց) և EECT (երեկոյան քաղաքային մթնշաղի ավարտ, այսինքն ՝ քաղաքային մթնշաղ) սկզբնատառերը օգտագործվում են համապատասխանաբար առավոտյան քաղաքային մթնշաղի սկիզբը և երեկոյան քաղաքային մթնշաղի ավարտը նշելու համար։ Քաղաքային լուսաբացին նախորդում է առավոտյան ծովային մթնշաղը, իսկ քաղաքային մթնշաղին հաջորդում է երեկոյան ծովային մթնշաղը։

 
Քաղաքային մթնշաղը Մոհավի անապատի փոքրիկ քաղաքներից մեկում

Պարզ եղանային պայմաններում քաղաքային մթնշաղը մոտենում է այն սահմանին, երբ արևի լուսավորությունը բավարար է, որպեսզի մարդու աչքը կարողանա հստակ տարբերակել երկրային առարկաները։ Բավարար լուսավորությունը արհեստական աղբյուրներն ավելորդ է դարձնում դրսում գործունեության մեծ մասի համար։ Արևածագին և մթնշաղին արևի լույսը հստակ ընդգծում է հորիզոնը, իսկ ամենապայծառ աստղերն ու մոլորակները կարող են տեսանելի դառնալ։ Երկրից դիտելիս (տես՝ տեսանելի մեծությունը) երկնքի դիտողները Վեներան ՝ ամենապայծառ մոլորակը, գիտեն որպես "առավոտյան աստղ" կամ "երեկոյան աստղ", քանի որ այն տեսանելի է քաղաքային մթնշաղի ժամանակ[6]։

Օրենսդիրներն ամրապնդեցին քաղաքային մթնշաղի հայեցակարգը։ Նման օրենքներում սովորաբար օգտագործվում է մայրամուտից հետո կամ արևածագից առաջ ֆիքսված ժամանակահատվածը (հիմնականում՝ 20-30 րոպե), ոչ թե այն, թե քանի աստիճան է արևը հորիզոնից ցածր։ Օրինակ՝ երբ մեքենաների վարորդները պետք է միացնեն լուսարձակները (Մեծ Բրիտանիայում դա կոչվում է լույսերը միացնելու ժամանակ), երբ սահմանափակվում է որսը, կամ երբ կողոպուտային ներխուժումը պետք է դիտվի որպես գիշերային գողություն, ինչը որոշ իրավասություններում ավելի խիստ պատժամիջոցներ է ենթադրում[7]։ ԱՄՆ-ում ավիացիայի համար քաղաքային մթնշաղը սահմանվում է Դաշնային ավիացիոն կանոնակարգերի (FARs)[8] 1.1-րդ մասում որպես ժամանակ՝ նշված ամերիկյան ավիացիոն ալմանախում[9]։

Ծովային մթնշաղ խմբագրել

 
Երեկոյան ծովային մթնշաղ Օնտարիո լճի վրա, Կանադա

Ծովային մթնշաղը սահմանվում է այն ժամանակահատվածը, երբ արևի երկրաչափական կենտրոնը գտնվում է 12°-ից 6° հորիզոնից ներքև սահմաններում[3][5][10]։

 
Երկարատև ծովային մթնշաղ Մոհավի անապատի փոքրիկ քաղաքներից մեկում

Ծովային լուսաբացից առաջ և ծովային մթնշաղից հետո նավաստիները չեն կարող կողմնորոշվել ծովում ըստ հորիզոնի, քանի որ նրանք չեն կարող հստակ տեսնել այն[1]։ Ծովային լուսաբացին և ծովային մթնշաղին մարդու աչքի համար դժվար է, եթե ոչ անհնարին, հորիզոնում մայրամուտի կամ արևածագի կետերին մոտ լուսավորության հետքերը տարբերակել (առաջին շողերը ծովային լուսաբացից հետո, բայց քաղաքային լուսաբացից առաջ և մթնշաղ քաղաքային մայրամուտից հետո, բայց ծովային մթնշաղից առաջ)[փա՞ստ]:

 
Ծովային մթնշաղի սկզբում արհեստական լուսավորությունը անհրաժեշտ է օգտագործել երկրի օբյեկտների/առարկաների պարզ տեսանելիության համար

Նավաստիները կարող են հուսալի դիտարկել հայտնի աստղերը ծովային մթնշաղի փուլում, երբ նրանք կարող են տարբերակել տեսանելի հորիզոնը կողմնորոշման համար (այսինքն ՝ աստղագիտական լուսաբացից հետո կամ աստղագիտական մթնշաղից առաջ)։

Լավ մթնոլորտային պայմաններում, այլ լուսավորության բացակայության դեպքում, ծովային մթնշաղի ժամանակ, մարդու աչքը կարող է տարբերակել ցամաքային օբյեկտների ընդհանուր ուրվագծերը, բայց չի կարող մասնակցել բացօթյա այլ մանրամասն գործողությունների անցկացմանը[11]։

Ծովային մթնշաղը ռազմական նշանակություն ևս ունի։  Ռազմական գործողությունների պլանավորումից առաջ օգտագործվում և հաշվի են առնվում BMNT (առավոտյան ծովային մթնշաղի սկիզբը, այսինքն՝ ծովային լուսաբացը) և EENT (երեկոյան ծովային մթնշաղի ավարտը, այսինքն՝ ծովային մթնշաղը)։ Ռազմական ստորաբաժանումը կարող է վերաբերել BMNT-ին և EENT-ին՝ ուժեղացված անվտանգությամբ, ինչպես օրինակ՝ «կանգնել մինչև», երբ բոլորը պաշտպանական դիրք են զբաղեցնում։

Աստղագիտական մթնշաղ խմբագրել

 
Երկարատև ծովային մթնշաղ Մոհավի անապատի փոքրիկ քաղաքներից մեկում
 
Աստղագիտսական մթնշաղ (մայրամուտ) կիսալուսնի հետ, տեսարան Կուալա ԼումպուրՄալայզիա

Աստղագիտական մթնշաղը սահմանվում է որպես այն ժամանակահատված, երբ Արեգակի երկրաչափական կենտրոնը գտնվում է 18°-ից 12° հորիզոնից ներքև[2][3][4]։ Աստղագիտական մթնշաղի ժամանակ երկինքը բավական մութ է, որպեսզի թույլ տա աստղագիտական դիտարկումներ իրականացնել կետային լույսի աղբյուրների վրա, ինչպիսիք են աստղերը, բացառությամբ լուսային աղտոտման, լուսնի լույսի, ավրորաների և լույսի այլ աղբյուրների հետևանքով երկնքի ավելի հաստատուն լուսավորությամբ շրջանների։ Որոշ կարևոր դիտարկումներ, ինչպես օրինակ՝ թույլ դիֆուզիայի ենթարկված(ցրված) առարկաները, ինչպիսիք են միգամածությունները և գալակտիկաները, կարող են պահանջել աստղագիտական մթնշաղի սահմաններից դուրս դիտարկումներ։ Տեսականորեն, անզեն աչքով տարբերակվող ամենաթույլ աստղերը (մոտավորապես վեցերորդ մեծության) տեսանելի կդառնան երեկոյան աստղագիտական մթնշաղին և անտեսանելի՝ աստղագիտական լուսադեմին[12]։

Առաջացման ժամանակ խմբագրել

 
Աշխարհի քարտեզը ցուցադրող յուրաքանչյուր տեսակի մթնշաղի համար սահմանափակող լայնությունները արևադարձերի ընթացքում

Ցերեկվա և գիշերվա միջև խմբագրել

Հասարակածից 48°33'43" հեռավորության վրա գտնվող դիտորդները կարող են օրվա ընթացքում երկու անգամ տեսնել մթնշաղը տարվա ցանկացած ժամանակ աստղագիտական լուսաբացի, ծովային լուսաբացի կամ քաղաքային լուսաբացի և արևածագի միջև, ինչպես նաև մայրամուտի և քաղաքային մթնշաղի, ծովային մթնշաղի կամ աստղագիտական մթնշաղի միջև։ Դա տեղի է ունենում նաև դիտորդների մեծամասնության համար, ավելի բարձր լայնություններում են գտնվող, տարվա շատ օրերի ընթացքում, բացառությամբ ամառային արևադարձի օրերի։ Այնուամենայնիվ, 8°35' (81°25'- ից 90° միջակայքում) երկու բևեռներին ավելի մոտ լայնություններում Արևը չի կարող բարձրանալ հորիզոնից վեր կամ իջնել դրանից ավելի քան 18° ցանկացած մեկ օրվա ընթացքում, հետևաբար մթնշաղի այս օրինակը չի կարող առաջանալ, քանի որ արևային կեսօրվա և արևային կեսգիշերի ճառագայթների անկյունային տարբերությունը 17°10'-ից ցածր է։

Հասարակածից 63°47'50" հեռավորության վրա գտնվող դիտորդները կարող են օրական երկու անգամ մթնշաղ տեսնել աշնանային գիշերահավասարի և գարնանային գիշերահավասարի միջև ընկած ցանկացած օր, աստղագիտական, ծովային կամ քաղաքային լուսաբացերի միջև և արևածագին, ինչպես նաև մայրամուտի և քաղաքային, ծովային կամ աստղագիտական մթնշաղերի միջև, այսինքն՝ սեպտեմբերի 1-ից հաջորդ տարվա մարտի 31-ը հյուսիսային կիսագնդում և մարտի 1-ից սեպտեմբերի 30-ը հարավային կիսագնդում։

Գիշերվա/մթնշաղի միջև սահմանի լայնությունը տատանվում է ըստ որոշակի ամսվա․

• Հունվար կամ հուլիս ամիսներին աստղագիտական մայրամուտից անցումը լուսաբացին կամ մայրամուտից անցումը աստղագիտական մթնշաղի տեղի է ունենում 48°54'-ից փոքր լայնություններում դեպի հյուսիս կամ հարավ, քանի որ հունվար կամ հուլիս ամիսներին արևի թեքումը հասարակածից փոքր է 23°06'-ով։

• Փետրվարին կամ օգոստոսին աստղագիտական լուսաբացից մայրամուտ կամ մայրամուտից աստղագիտական մթնշաղի անցումը տեղի է ունենում 54°02'-ից փոքր լայնություններում դեպի հյուսիս կամ հարավ, քանի որ փետրվարին կամ օգոստոսին արևի թեքումը հասարակածից փոքր է 17°58'-ով։

• Գիշերահավասարից առաջ մարտին կամ սեպտեմբերին աստղագիտական լուսաբացից մայրամուտ կամ մայրամուտից աստղագիտական մթնշաղի անցումը տեղի է ունենում 63°47'-ից փոքր լայնություններում դեպի հյուսիս կամ հարավ, քանի որ մարտին կամ սեպտեմբերին գիշերահավասարից առաջ արևի թեքումը հասարակածից փոքր է 8°13'-ով։

• Գիշերահավասարների ժամանակ աստղագիտականլուսաբացից արևածագ կամ մայրամուտից աստղագիտական մթնշաղին անցումը տեղի է ունենում 72°00'-ից փոքր լայնություններում դեպի հյուսիս կամ հարավ, քանի որ գիշերահավասարների ժամանակ արևը հատում է հասարակածի գիծը։

• Գիշերահավասարից հետո մարտին կամ սեպտեմբերին աստղագիտական լուսաբացից արևածագ կամ մայրամուտից աստղագիտական մթնշաղ անցումը տեղի է ունենում 67°45'-ից փոքր լայնություններում դեպի հյուսիս կամ հարավ, քանի որ գիշերահավասարից հետո մարտին կամ սեպտեմբերին արևի թեքումը հասարակածից փոքր է 4°15'-ով։

• Ապրիլին կամ հոկտեմբերին աստղագիտական լուսաբացից արևածագ կամ մայրամուտից աստղագիտական մթնշաղ անցումը տեղի է ունենում 57°09'-ից փոքր լայնություններում դեպի հյուսիս կամ հարավ, քանի որ ապրիլին կամ հոկտեմբերին արևի թեքումը հասարակածից փոքր է 14°51'-ով։

• Մայիսին կամ նոյեմբերին աստղագիտական լուսաբացից մայրամուտ կամ մայրամուտից աստղագիտական մթնշաղ անցումը տեղի է ունենում 50°03'-ից փոքր լայնություններում դեպի հյուսիս կամ հարավ, քանի որ մայիսին կամ նոյեմբերին արևի թեքումը հասարակածից փոքր է 21°57'-ով։

• Հունիսին կամ դեկտեմբերին աստղագիտական լուսաբացից մայրամուտ կամ մայրամուտից աստղագիտական մթնշաղ անցումը տեղի է ունենում 48°33'43" լայնություններում դեպի հյուսիս կամ հարավ, քանի որ հունիսին արևը հատում է Խեցգետնի արևադարձը (մոտ 23°26'17" հյուսիսային լայնություն), իսկ դեկտեմբեր ամսվա ընթացքում արևը հատում է Այծեղջյուրի արևադարձը (մոտ 23°26'17" Հարավային լայնություն)։

Մի օրից մինչև մյուսը տևող խմբագրել

Մշնշաղի և արևածագի դանդաղեցված հոլովակ, Յյովիկ, փետրվար 21

Լայնություններում, գերազանցող 48°33'43"-ը դեպի հյուսիս կամ հարավ, ամառային արևադարձին մոտ օրերին (հունիսի 21-ին հյուսիսային կիսագնդում կամ դեկտեմբերի 21-ին հարավային կիսագնդում), մթնշաղը կարող է տևել մայրամուտից մինչև արևածագ, քանի որ արևը 18 աստիճանից ավելի չի իջնում հորիզոնից, հետևաբար լրիվ մթություն չի տիրում նույնիսկ արևային կեսգիշերին։ Այս լայնություններն ընդգրկում են Երկրի շատ խիտ բնակեցված շրջաններ, այդ թվում ամբողջ Մեծ Բրիտանիան և Հյուսիսային Եվրոպայի այլ երկրներ և նույնիսկ մասեր Կենտրոնական Եվրոպայից։ Սա տեղի է ունենում նաև Հարավային կիսագնդում, բայց դեկտեմբերի 21-ին։ Մթնշաղի այս տեսակը տեղի է ունենում նաև մեկ օրվա և մյուսի միջև, բևեռային շրջանների լայնություններում, կեսգիշերային արևի ընթացքից անմիջապես առաջ և անմիջապես հետո։ Հյուսիսային կիսագնդում ամառային արևադարձը տեղի է ունենում հունիսի 21-ին, մինչդեռ հարավային կիսագնդում ամառային աևադարձը տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին։

Մի գիշերվա և հաջորդի միջև խմբագրել

Ձմռանը Արկտիկայի և Անտարկտիկայի լայնություններում բևեռային գիշերը միայն հազվադեպ դեպքերում է հանգեցնում օրական 24 ժամ լիակատար մթության։ Դա տեղի է ունենում միայն բևեռից 5,5 աստիճանի լայնություններում և միայն ձմեռային արևադարձին մոտ օրերին։ Մնացած բոլոր լայնություններում և օրերին բևեռային գիշերը ներառում է մթնշաղի ամենօրյա տևողություն, երբ արևը հեռու չէ հորիզոնից։ Ձմեռային արևադարձի ժամանակ, երբ արևի թեքումը դանդաղ է փոխվում, լրիվ մթությունը հենց բևեռում տևում է մի քանի շաբաթ, օրինակ՝ մայիսի 11–ից հուլիսի 31-ը Ամունդսեն-Սքոթ Հարավային բևեռի կայարանում[Ն 1]։ Հյուսիսային բևեռում դա տեղի է ունենում նոյեմբերի 13-ից հունվարի 29-ը։

Արևային կեսօր քաղաքային մթնշաղի ժամանակ բևեռային գիշերվա ընթացքում ՝ 67°23'43" և 72°33'43" միջև հյուսիսային կամ հարավային լայնության։

Արևային կեսօր ծովային մթնշաղի ժամանակ բևեռային գիշերվա ընթացքում ՝ 72°33'43" և 78°33'43" միջև հյուսիսային կամ հարավային լայնության։

Արևային կեսօր աստղագիտական մթնշաղի ժամանակ բևեռային գիշերվա ընթացքում ՝ 78°33'43" և 84°33'43" միջև հյուսիսային կամ հարավային լայնության։

Արևային կեսօր բևեռային գիշերվա ընթացքում ՝ 84°33'43" և 90° միջև հյուսիսային կամ հարավային լայնության։

24 ժամ տևող խմբագրել

Լայնություններում, հյուսիսային կամ հարավային լայնության 81°25'-ը գերազանցող, եթե արևի բարձրության անկյունների տարբերությունը կազմում է 18 աստիճանից փոքր անկյուն, ապա մթնշաղը կարող է տևել ամբողջ 24 ժամը։ Սա տեղի է ունենում մեկ օրվա ընթացքում բևեռից մոտ 8°35' լայնություններում և տևում է մինչև մի քանի շաբաթ, քանի մոտենում է բևեռին։ Սա տեղի է ունենում ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային բևեռի մոտ։ Միակ մշտական բնակեցված վայրը, որտեղ նկատվում է այս վիճակը, Ալերտն է (Նունավուտ, Կանադա), այնտեղ երևույթը նկատվում է փետրվարի 22-ից 26-ը, իսկ հետո հոկտեմբերի 15-ից մինչև 19-ը։

Տևողություն խմբագրել

 
Ցերեկային ժամերի թիվը կախված տարվա եղանակից ու լայնությունից: Յուրաքանչյուր գոտ ունի շարունակական ցերեկային լուսավորություն ամառային արևադարձի ժամանակ
 
Արևափայլից հատված 70°-ի հյուսիսային լայնության գոտում
 
Արևափայլից հատված 50°-ի հյուսիսային լայնության գոտում
 
Արևափայլից հատված հասարակածին
 
Մթնշաղը Պարանալի աստղադիտարանից, Չիլի[14]

Մթնշաղի տևողությունը կախված է լայնությունից և տարվա եղանակից։ Արևի տեսանելի շարժումը տեղի է ունենում ժամում 15 աստիճան արագությամբ (օրական 360°), բայց արևածագը և մայրամուտը սովորաբար տեղի են ունենում հորիզոնի նկատմամբ թեք անկյունների ժամանակ, և մթնշաղի փաստացի տևողությունը կախված է այդ անկյունից՝ ավելի թեք անկյուններով պայմանավորված ավելի երկար տևոցությամբ։ Հորիզոնի նկատմամբ արևի շարժման անկյունը տատանվում է՝ կախված լայնությունից, ինչպես նաև տարվա եղանակից (ազդելով Երկրի առանցքի թեքության անկյան վրա Արևի նկատմամբ)։

Անգլիայի Գրինվիչ քաղաքում (51,5 ° հյ․ լ․) քաղաքային մթնշաղի տևողությունը տատանվում է 33-ից 48 րոպե՝ կախված տարվա եղանակից։ Հասարակածում քաղաքային մթնշաղը կարող է տևել ընդամենը 24 րոպե։ Դա այդպես է, քանի որ ցածր լայնություններում արևի տեսանելի շարժումը ուղղահայաց է դիտորդի հորիզոնին։ Իսկ  բևեռներում քաղաքային մթնշաղը կարող է տևել մինչև 2-3 շաբաթ։ Արկտիկայում և Անտարկտիկայում մթնշաղը (եթե ընդհանրապես լինում է) կարող է տևել մի քանի ժամ։ Ձմեռային արևադարձի ընթացքում բևեռներում աստղագիտական մթնշաղ չկա (մոտ 74 օր Հյուսիսային բևեռում և մոտ 80 օր Հարավային բևեռում)։ Արկտիկայի և Անտարկտիկայի շրջաններին մոտենալուն զուգահեռ արևային սկավառակը ավելի փոքր անկյան տակ շարժվում է դեպի դիտորդի հորիզոն։ Երկրի վրա դիտորդի գտնվելու վայրը կանցնի տարբեր մթնշաղային գոտիներով ավելի ոչ անմիջական, ինչը ավելի շատ ժամանակ կպահանջի։

Բևեռային շրջաններում ամառը ցերեկը տևում է քսանչորս ժամ, իսկ բևեռներին հարակից շրջաններում մթնշաղը կարող է տևել շաբաթներ ձմեռայի գիշերահավասարների ժամանակ։ Բևեռային շրջանակներից դուրս, որտեղ անկյունային հեռավորությունը բևեռային շրջաններից փոքր է մթնշաղը որոշող անկյունից (տես վերևում), մթնշաղը կարող է շարունակվել մինչև տեղական ժամանակով կեսգիշեր ամառային արևադարձի շրջանում։ Բևեռային տարածքների և շրջանների ճշգրիտ դիրքը, որտեղ մթնշաղը կարող է տևել մինչև տեղական ժամանակով կեսգիշեր, տարեցտարի փոքր-ինչ փոխվում է՝ Երկրի առանցքի թեքությունով պայմանավորված։ Ամենացածր լայնությունները, որտեղ մթնշաղի տարբեր տեսակները կարող են շարունակվել մինչև տեղական ժամանակով կեսգիշեր, մոտավորապես հավասար են 60.561° (60°33'43") քաղաքային մթնշաղի համար, 54.561° (54°33'43") ծովային մթնշաղի և 48.561° (48°33'43") աստղագիտական մթնշաղի համար[15][16]։

Ամենացածր լայնության մթնշաղի դիտարկումները տեղային կեսգիշերին ըստ ամիսների
Ամիս Կեսգիշերային արև Քաղաքային Ծովային Աստղագիտական
Հունվար 66°04’29.0” հր․ 60°54’29.0” հր․ 54°54’29.0” հր․ 48°54’29.0” հր․
Փետրվար 71°12’20.0” հր․ 66°02’20.0” հր․ 60°02’20.0” հր․ 54°02’20.0” հր․
Մարտ

(գիշերահավասարից առաջ)

80°57’50.0” հր․ 75°47’50.0” հր․ 69°47’50.0” հր․ 63°47’50.0” հր․
Մարտ

(գիշերահավասարից հետո)

84º55’53.5” հյ․ 79º45’53.5” հյ․ 73º45’53.5” հյ․ 67º45’53.5” հյ․
Ապրիլ 74°19’50.5” հյ․ 69°09’50.5” հյ․ 63°09’50.5” հյ․ 57°09’50.5” հյ․
Մայիս 67°13’25.0” հյ․ 62°03’25.0” հյ․ 56°03’25.0” հյ․ 50°03’25.0” հյ․
Հունիս 65°43’38.6” հյ․ 60°33’38.6” հյ․ 54°33’38.6” հյ․ 48°33’38.6” հյ․
Հուլիս 66°04’29.0” հյ․ 60°54’29.0” հյ․ 54°54’29.0” հյ․ 48°54’29.0” հյ․
Օգոստոս 71°12’20.0” հյ․ 66°02’20.0” հյ․ 60°02’20.0” հյ․ 54°02’20.0” հյ․
Սեպտեմբեր

(գիշերահավասարից առաջ)

80°57’50.0” հյ․ 75°47’50.0” հյ․ 69°47’50.0” հյ․ 63°47’50.0” հյ․
Սեպտեմբեր

(գիշերահավասարից հետո)

84º55’53.5” հր․ 79º45’53.5” հր․ 73º45’53.5” հր․ 67º45’53.5” հր․
Հոկտեմբեր 74°19’50.5” հր․ 69°09’50.5” հր․ 63°09’50.5” հր․ 57°09’50.5” հր․
Նոյեմբեր 67°13’25.0” հր․ 62°03’25.0” հր․ 56°03’25.0” հր․ 50°03’25.0” հր․
Դեկտեմբեր 65°43’38.6” հր․ 60°33’38.6” հր․ 54°33’38.6” հր․ 48°33’38.6” հր․

Դրանք համապատասխան երկրների ամենամեծ քաղաքներն են, որտեղ մթնշաղի տարբեր տեսակները կարող են շարունակվել մինչև տեղական արևային կեսգիշեր․

Չնայած Հելսինկին, Օսլոն, Ստոկհոլմը, Տալլինը և Սանկտ Պետերբուրգը անցնում են ծովային մթնշաղի ևս մայրամուտից հետո, գիշերը ամառային արևադարձի ժամանակ դրանց երկինքը նկատելիորեն ավելի պայծառ է, քան վերը նշված իրենց կատեգորիայի այլ վայրերում, քանի որ ծովային մթնշաղը այդքան խորը չի ընդգրկում դրանք։ Սպիտակ գիշերը, միայն քաղաքային մթնշաղով գիշերն է, որ տևում է մայրամուտից մինչև արևածագ[17]։

Ձմեռային արևադարձի ժամանակ Արկտիկական շրջանի սահմաններում ցածր լայնություններում մթնշաղը կարող է տևել մինչև արևային կեսօր՝ 72.561° (72°33'43") քաղաքային մթնշաղի համար, 78.561° (78°33'43") ծովային մթնշաղի և 84.561° (84°33'43") աստղագիտական մթնշաղի համար։

Այլ մոլորակների վրա խմբագրել

Մթնշաղը Մարսի վրա ավելի երկար է, քան Երկրի, և տևում է մինչև երկու ժամ արևածագից առաջ կամ մայրամուտից հետո։ Մթնոլորտի վերին շերտի փոշին ցրում է լույսը դեպի մոլորակի գիշերային կողմ։ Նմանատիպ մթնշաղներ Երկրի վրա նկատվում են հրաբխային խոշոր ժայթքումներից հետո[18]։

Կրոնում խմբագրել

Քրիստոնեություն խմբագրել

 
Աերիկյան բենեդիկտացի վանականներ Զատկի կրակի շուրջ, պատրաստվում են վառել Զատկի մոմը դրսում Զատկի ժամերգությունից առաջ

Քրիստոնեական պրակտիկայում "ծառայողական" ծեսերը հաճախ կատարվում են երեկոյան մթնշաղին մեծ տոների նախաշեմին։ Օրինակ՝ Զատկի ժամերգությունը կատարվում է մթության մեջ՝ Ավագ շաբաթ օրը մայրամուտի և Զատիկի օրը արևածագի միջև, առավել հաճախ՝ Ավագ շաբաթ երեկոյան կամ կեսգիշերին, և Զատկի առաջին տոնակատարությունն է համարվում, օրերը ավանդաբար ենթադրվում են սկսված մայրամուտին զուգահեռ։

Հինդուիզմ խմբագրել

Մթնշաղը սուրբ է հինդուիզմում։ Այն կոչվում է गोधूळिवेळ gōdhūḷivēḷ է սանսկրիտով կամ गोधूलिवेला godhūlivelā հինդիով, గొధూళివేళ "godhoolivela է" տելուգայով, բառացիորեն "կովի փոշու ժամանակ". Շատ ծեսեր, այդ թվում Սանդհյավանդանամը և Պուջան, կատարվում են մթնշաղի ժամին։ Մթնշաղի ժամերին խորհուրդ չի տրվում սնվել։ Երբեմն այն կոչվում է Ասուրախանյան վելա։ Ենթադրվում է, որ ասուրաներն ակտիվ են այս ժամերին։ Վիշնու աստծո ավատարներից մեկը՝ Նարասիման, սերտորեն կապված է մթնշաղի շրջանի հետ։  Հինդուական սուրբ գրությունների համաձայն՝ դև թագավոր Հիրանակաշիպան ճգնավորությամբ է զբաղվել և Բրահմայից ստացել է մի նվեր, ըստ որի նրան հնարավոր չէր սպավնել ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը, ո՛չ մարդու և ո՛չ կենդանու կողմից ո՛չ իր տան ներսում, ո՛չ էլ տանից դուրս։ Լորդ Վիշնուն հայտնվեց կիսամարդու-կիսաառյուծի (ո՛չ մարդ, ո՛չ կենդանի) կերպարանքով և սպանեց Հիրանակաշիպային մթնշաղին (ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը), երբ նա նստած էր շեմին (ո՛չ ներսում, ո՛չ դրսում)[19]։

Իսլամ խմբագրել

Մթնշաղը կարևոր է իսլամում, քանի որ այն որոշում է որոշակի ընդհանուր և բոլորի համար պարտադիր աղոթքներ կարդալու ժամանակը։ Առավոտյան մթնշաղը առավոտյան աղոթքների կատարման ժամանակն է (Ֆաջր), իսկ երեկոյան մթնշաղը՝ երեկոյան աղոթքների (Իշայի աղոթք)։ Իսկ Ռամադանի ընթացքում սուհուրի ժամանակն (առավոտյան կերակուր ծոմ պահելուց առաջ) ավարտվում է առավոտյան մթնշաղին, իսկ ծոմապահությունն ավարտվում է մայրամուտից հետո։ Իսլամական իրավագիտության մեջ կա նաև կարևոր քննարկում «ճշմարիտ արշալույսի» և «կեղծ արշալույսի» միջև։

Հուդայականություն խմբագրել

Հուդայականության մեջ մթնշաղը չի համարվում ոչ ցերեկ, ոչ գիշեր, հետևաբար, այն դիտարկվում է որպես դրանց պաշտպանություն։ Սա կարելի է համարել սահմանային ժամանակ։ Օրինակ՝ ուրբաթ օրվա մթնշաղը համարվում է շաբաթ օրվա նախօրե, մինչդեռ շաբաթ օրվա մթնշաղը համարվում է շաբաթ օր․ և այս կանոնը վերաբերում է նաև տոներին[20]։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Սա այն օրերն են, երբ արևը գտնվում է 18 դեպի հյուսիս(երկնային հասարակած), հետևաբար հորիզոնից ավելի քան 18 ներքև ինչպես երևում է Հայավային բևեռից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Van Flandern, T.; K. Pulkkinen (1980). «Low precision formulae for planetary positions». Astrophysical Journal Supplement Series. 31 (3): 391. Bibcode:1979ApJS...41..391V. doi:10.1086/190623.
  2. 2,0 2,1 2,2 «Definitions from the US Astronomical Applications Dept». USNO. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 «The American Practical Navigator» (PDF). FlaterCo. էջ 227. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 http://msi.nga.mil/MSISiteContent/StaticFiles/NAV_PUBS/APN/Gloss-1.pdf#9 Արխիվացված 2017-08-29 Wayback Machine Glossary of Marine Navigation
  5. 5,0 5,1 http://www.ast.cam.ac.uk/public/ask/2445 University of Cambridge – Institute of Astronomy – Ask an Astronomer [NB: questionable source as its sources refer back to Wikipedia]
  6. «What Is Civil Twilight?». www.timeanddate.com.
  7. Կաղապար:CodeFedReg
  8. «Title 14: Aeronautics and Space PART 1 – Definitions». ELECTRONIC CODE OF FEDERAL REGULATIONS. U.S. Government Publishing Office.
  9. «The Air Almanac». aa.usno.navy.mil.
  10. «What Is Nautical Twilight?». www.timeanddate.com.
  11. «Rise, Set, and Twilight Definitions». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 6-ին.
  12. «What Is Astronomical Twilight?». timeanddate.com.
  13. «Sunrise and sunset times in Saint-Petersburg». www.timeanddate.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  14. «Venus and the Moon strike a pose». Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  15. «Length of Day and Twilight (Formulas)». www.gandraxa.com. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  16. Herbert Glarner's website, reference 2. "Civil Twilight" "6°", "Nautical Twilight" "12°". "90° − Axis(23.439°) − 12° = 54.561°.
  17. «white night». Wiktionary. 2022 թ․ մայիսի 4.
  18. NASA-Jet Propulsion Laboratory: Winter Solstice on Mars: Rovers Look Forward to A Second Martian Spring, August 07, 2006.
  19. Jossleyn Hennessy (1955). «ch. VII Education in the villages "Cow-dust time"». India democracy and education. Orient Longmans. էջ 127.
  20. «SUN, RISING AND SETTING OF THE - JewishEncyclopedia.com». www.jewishencyclopedia.com.

Հավելյալ գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մթնշաղ հոդվածին