Վեներայի գոտի, մթնոլորտային օպտիկական երևույթ, որը անվանվել է հին հունական դիցաբանությունից Աֆրոդիտեյի գոտու պատվին։

Լուսինը Վեներայի գոտում:

Նկարագրություն խմբագրել

Վեներայի գոտին կարծես գիշերային մութ երկնքի ներքևում և կապույտ երկնքի վերևում տարածված շերտագիծ լինի՝ վարդագույնի և նարնջագույնի երանգներով։

Վեներայի գոտին հայտնվում է արևածագից առաջ կամ մայրամուտից հետո և անցնում է հորիզոնին զուգահեռ՝ 10—20° բարձրության վրա՝ Արեգակի հակառակ մասում[1][2]։

Անամպ մթնշաղի ժամանակ՝ մինչև արևածագը կամ Արեգակի մայր մտնելուց հետո, երկինքը հորիզոնի վերևից և արևի հակառակ կողմից վարդագույն է[3]։ Վեներայի գոտին ամենից լավ տեսանելի է Արեգակի հակառակ կողմի ուղղությունից։ Այն կարելի է դիտել յուրաքանչյուր վայրից, սակայն միայն եթե հորիզոնում մաքուր երկինք է։

Վեներայի գոտում մթնոլորտը ցրում է մայր մտնող (կամ ծագող) արևի լույսը, որը ավելի կարմիր է, հենց այդ պատճառով էլ երկինքը դառնում է վարդագույն և ոչ երկնագույն։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Robert Nemiroff (MTU) & Jerry Bonnell (USRA) NASA Web Site Statements, Warnings, and Disclaimers, перевод Козырева А.В (1999 թ․ նոյեմբերի 9). «Пояс Венеры» (ռուսերեն). Астронет. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. «Belt of Venus» (անգլերեն). Weatherscapes.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  3. Robert Nemiroff (MTU) & Jerry Bonnell (USRA) NASA Web Site Statements, Warnings, and Disclaimers. «The Belt of Venus over the Valley of the Moon» (անգլերեն). Astronomy Picture of the Day. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)