Կապույտ ժամ (ֆրանսերեն՝ l'heure bleue[1]), մթնշաղի ժամանակշրջան (առավոտյան կամ երեկոյան, մթնշաղի ժամանակ), երբ արեգակը գտնվում է հորիզոնից զգալի ցածր մակարդակի վրա և արեգակնային ճառագայթներն ստանում են կապույտ գուներանգ, որը տարբերվում է պարզ օրվա տեսանելի գույնից։

Կապույտ ժամ Սինգապուրում
Կապույտ ժամ Ինսբրուքում
Կապույտ ժամ Իստադում, 2018
Միդթաունըկապույտ ժամի ընթացքում
Պրայա դա Ուրսա, Սինտրա, Պորտուգալիա. Կապույտ ժամին ծովային ընդարձակ տեսարան
Կապույտ ժամ Գերմանիայի Տաուբերեի Ռոտենբուրգ քաղաքում
Կապույտ ժամ Պակիստանի մոնումենտում, Իսլամաբադ, Պակիստան

Կապույտ ժամն առաջանում է այն ժամանակ, երբ Արեգակը բավականաչափ ցածր է հորիզոնից, այնպես որ արևի լույսի կապույտ ալիքները գերակշռում են օզոնի կողմից լույսի կլանման պատճառով[2]։ Քանի որ տերմինը խոսակցական է, այն չունի պաշտոնական սահմանում, որը նման է լուսաբացին, մթնշաղին և մթնշաղի երեք փուլերին։ Փոխարենը, դա վերաբերում է բնական լուսավորության այն վիճակին, որը սովորաբար տեղի է ունենում մթնշաղի շրջանում՝ ծովում (լուսաբացին կամ մթնշաղին)[3]։

Ինչպես և երբ է դա տեղի ունենում խմբագրել

Ներկայումս գործող ոչ ճիշտ բացատրությունը պնդում է, որ Երկրի հետմայրամուտյան և նախաարշալույսյան մթնոլորտն ընդունում և ցրում է արեգակի համեմատաբար կարճ կապույտ ճառագայթները և ցրում է ավելի երկար, կարմրավուն ալիքները, որով էլ բացատրվում է այս ժամի կապույտ երանգը[4]։ Փաստորեն, կապույտ ժամը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Արեգակը բավականաչափ ցածր է հորիզոնից, որպեսզի արևի լույսի կապույտ ալիքները գերակշռեն օզոնով առաջացած Chappuis-ի կլանման պատճառով[2]։ Նույնիսկ որոշ կայքեր, որոնք նվրված են օզոնի մասին տեղեկատվությանը, դեռ տարածում են այն սխալ պնդումը, որ օզոնը չի նպաստում երկնքի կապույտ գույնին[5], չնայած օրվա երկրորդ կեսին՝ առավոտյան և երեկոյան մթնշաղին, այդ ազդեցությունը շատ ավելի թույլ է։

Երբ երկինքը պարզ է, կապույտ ժամը կարող է լինել տարբեր գույների, արևի անուղղակի լույսով երկինքը կարող է ունենալ դեղին, նարնջագույն, կարմիր և կապույտ երանգ։ Այս ազդեցությունն առաջանում է տեսանելի լույսի ավելի փոքր ալիքի երկարությունների (կապույտ ճառագայթների) հարաբերական ցրվածությունից՝ ավելի մեծ ալիքների երկարությունից (կարմրագույն ճառագայթներ)[6]։ Կապույտ «ժամի» ընթացքում կարմիր լույսն անցնում է տարածության միջով, մինչ կապույտ լույսը ցրված է մթնոլորտում, ուստի հասնում է Երկրի մակերեսին։ Կապույտ ժամը սովորաբար տևում է մոտ 20-30 րոպե մայրամուտից անմիջապես հետո և արևածագից առաջ։ Օրինակ, եթե արևը մայր մտնի երեկոյան 18:30-ին, կապույտ ժամը տեղի կունենա երեկոյան 18:40-ից մինչև երեկոյան 7-ը։ Եթե արևը ծագի առավոտյան 7:30-ին, կապույտ ժամը տեղի կունենա առավոտյան 7-ից առավոտյան 7:20-ը: Տարվա ժամանակը, գտնվելու վայրը և օդի որակը ազդում են կապույտ ժամի ճշգրիտ ժամանակի վրա[7]։

Կապույտ ժամի լուսանկարներ խմբագրել

Շատ նկարիչներ այս ժամանակահատվածը գնահատում են հաճելի լույսի համար։ Չնայած կապույտ ժամը չունի պաշտոնական սահմանում, կապույտ գույնի լուսապատկերը առավել ակնառու է, երբ Արեգակը հորիզոնից 4°-ից 8° ցածր է[6]։ Լուսանկարիչները սիրում են կապույտ ժամը՝ ստեղծած հանդարտ տրամադրության համար։ Կապույտ ժամը լուսանկարելիս խորհուրդ է տրվում լուսանկարել առարկաներ, որոնք ունեն արհեստական լույսի աղբյուրներ, ինչպիսիք են շենքերը, հուշարձանները, քաղաքային պատկերները կամ կամուրջները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Verfaillie, Roland (2011). L'heure Bleue. San Francisco: Purple Onion Press. էջ 5.
  2. 2,0 2,1 Hoeppe, Götz (2007). Why the Sky Is Blue: Discovering the Color of Life. Princeton: Princeton University Press. էջեր 249–53. ISBN 0-691-12453-1.
  3. «The Blue Hour». timeanddate.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  4. «What is the blue hour? Learn about this magic time between daylight and darkness». mnn.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. 6,0 6,1 «Blue Hour – Magic Hour». timeanddate.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. «What is the blue hour?». earthsky.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ ժամ» հոդվածին։