Ռիո Գալյեգոս (իսպ.` Río Gallegos) վարչական կենտրոն է արգենտինական Սանտա Կրուս պրովինցիայում` Պատագոնիայում։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների քաղաքում ապրում էր 79000 մարդ։ Քաղաքը գտնվում է Գալիեգոս գետի գետաբերանում, Բուենոս Այրեսից 2636 կմ հարավ։

Քաղաք
Ռիո Գալյեգոս
(իսպ.` Río Gallegos)
Rio Gallegos Montaje.jpg
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՇրջանՍանտա Կրուս
Հիմնադրված է1885 թ.
Մակերես562 կմ2 կմ²
ԲԾՄ6 մետր
Բնակչություն11000[1] մարդ
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ+54 02966
Փոստային ինդեքսZ9400
Փոստային դասիչZ9400
Պաշտոնական կայքmrg.gov.ar
##Ռիո Գալյեգոս (Արգենտինա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գետը առաջին անգամ հիշատակվել է 1525 թվականին եվրոպացի հետախույզ Ջեֆրի Դե Լոաիզաի կողմից և անվանվել է Սան Իդելիֆոնսո։ Բնակավայրի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ 1885 թվականից, երբ Պատագոնիան միացավ Արգենտինային, քաղաքը սկսեց ակտիվ բնակեցվել։ 1895 թվականին այն արդեն խոշոր ոչխարաբուծական ավան էր։ 1912 թվականից սկսվում է բնակչության ակտիվ աճ։ 2003-2007 թվականների Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրշները 1987-1991 թվականներին եղել է քաղաքի քաղաքապետ։

ՇրջաններԽմբագրել

  • Էլ Ջարդին
  • Էլ Տրենկիտո
  • Էլ Սենտրո
  • Դել Կարման
  • Լագո դել Դեսիերտո
  • Խոսե Էռնանդես
  • Լա Ռիա
  • Սան Բենիտո
  • Բենսիելլա
  • Բելգրանո
  • Սան Մարտին
  • Գուեմես
  • Ադոսակ
  • Էվա Պերոն
  • Ֆատիմա
  • Էլ Պուերտո
  • Գրեգորես
  • Տոմաս Ֆերնանդես
  • Գաուչո Ռիվեռո
  • Մարինա
  • Նաուտիկո
  • Ապաբ
  • Ալպինո
  • Կոդեպրո
  • Դոսենտե

ԿլիմաԽմբագրել

Հեռավորությունը այլ խոշոր քաղաքներիցԽմբագրել

Քաղաք Պրովինցիա Հեռավորություն
Ռոսոն Չուբուտ պրովինցիա 1173,1 կմ
Բիեդմա Ռիո Նեգրո պրովինցիա 1654,4 կմ
Նեուկեն Նեուկեն պրովինցիա 1889,5 կմ
Սանտա Ռոզա Լա Պամպա պրովինցիա 1984,9 կմ
Բուենոս Այրես - 2539,4 կմ
Սան Լուիս Սան Լուիս պրովինցիա 2489,7 կմ
Մենդոսա Մենդոսա պրավինցիա 2743,2 կմ
Սան Խուան Սան Խուան պրովինցիա 2807 կմ
Լա Ռիոխա Լա Ռիոխա 2977 կմ

ԺողովրդագրությունԽմբագրել

  • Բնակչությունը 1991 թվականին. 64640 մարդ
  • Բնակչությունը 2001 թվականին. 79144 մարդ
  • Բնակչությունը 2009 թվականին. 90002 մարդ

ԿրթությունԽմբագրել

  • Քաղաքում է գտնվում Պատագոնիայի ազգային համալսարանը

Ռիո Գալյեգոսը ունի դպրոցների զարգացած ենթակառուցվածք.

  • 16 մասնագիտացված դպրոց
  • 14 մանկապարտեզ
  • 20 դպրոց E.G.B տիպի
  • 13 դպրոց կիսամոդելային

ԷկոնոմիկաԽմբագրել

Քաղաքի էկոնոմիկան, ինչպես և 20-րդ դարում, կապված է ոչխարաբուծության և մսամթերքի արտադրման հետ։ Քաղաքի նավահանգիստը արտադրված մսամթերքի արտահանման հիմնական կենտրոնն է։ Գործում են Ռիո Տուրբիո հանքերը։ Առանձին իշխանական օրգաններ ստեղծոլուց հետո էկոնոմիկական զարգացումը մեծացավ։ Շրջանում զարգացել է նավթի և գազի արդյունաբերությունը։ Զարգանում է նաև տուրիզմը քանի որ շրջանը գտնվում է Լոս Գլասիերաս ազգային պարկի մոտակայքում։ Չնայած ճգնաժամի քաղաքում ի տարբերություն երկրի մյուս շրջանների զբաղվածությունը բարձր է։

ՍպորտԽմբագրել

Քաղաքում ակն մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք իրականացնում են տարբեր սպորտային միջոցառումներ՝ ֆուտբոլ, գոլֆ, բասկետբոլ և այլն։ Լավագույն թիմն «Ատլետիկոն» է։ Պետք է նաև նշել, որ Պատագոնիայում կա նաև լավ բասկետբոլային ակումբ ի դեմս՝ Սան Միգելի։

ՊատկերասրահԽմբագրել

Հայտնի բնակիչներԽմբագրել

  • Նեստոր Կիրշներ - Արգենտինայի նախկին նախագահ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել