Ֆերբանկս
Ֆերբանկս[2] (լայն տարածում ունի որպես Ֆերբենքս[3];[1]; անգլ.՝ Fairbanks), քաղաք Ալյասակայի (ԱՄՆ նահանգ) կենտրոնում, Ֆեյրբենկս Նորթ Ստար շրջանի վարչական կենտրոնը։ Քաղաքի բնակչությունը 30 224 մարդ է, արվարձաններով՝ 82 840 մարդ։ Տեղակայված է Տանանա գետի աջ ափին։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ֆերբանկս | |||
անգլ.՝ Fairbanks | |||
Երկիր | ԱՄՆ | ||
Երկրամաս | Ալյասկա | ||
Համայնք | Ֆեյրբենկս Նորթ Ստար շրջան | ||
Հիմնադրված է | 1901 թ. | ||
Մակերես | 84,6 կմ² | ||
ԲԾՄ | 136 մ | ||
Բնակչություն | 32 070 մարդ (2010) | ||
Խտություն | 379,7 մարդ/կմ² | ||
Ագլոմերացիա | 97 581 | ||
Տեղաբնականուն | ֆերբենկսցիներ[1] | ||
Ժամային գոտի | UTC-9 և UTC-8 | ||
Հեռախոսային կոդ | +1 907 | ||
Փոստային դասիչ | 99701, 99702, 99705, 99706, 99707, 99708, 99709, 99710, 99711, 99712, 99714, 99716, 99767, 99775-(UAF), 99790 | ||
Պաշտոնական կայք | ci.fairbanks.ak.us | ||
| |||
Խոշորագույն կրթական կենտրոնը Ալյասկայում։ Քաղաքի մոտ գտնվում են Ալյասկայի համալսարանը Ֆերբանկսում (անգլ.՝ University of Alaska Fairbanks) և Ֆորթ-Ուեյնրեյթ (անգլ.՝ Fort Wainwright) խոշոր ռազմական կայանը։
Պատմությունը
խմբագրելՖերբանկս քաղաքը հիմնադրվել է 20-րդ դարի սկզբին՝ կապված Ալյասկայի Ոսկե տենդի հետ և անվանվել է այդպես ի պատիվ Ինդիանայի նահանգապետի՝ Չարլզ Ուորեն Ֆերբանկսի, ով ավելի ուշ դարձավ ԱՄՆ-ի փոխնախագահ։ 1902 թվականին ոսկու առաջին հանքերը հայտնաբերվեցին իտալական ծագումով ամերիկացի Ֆելիքս Պեդրոյի կողմից[4]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի միջով անցնում էր ինքնաթիռների երթուղի ԱՄՆ-ից դեպի ԽՍՀՄ։ Քաղաքում ամերիկյան ինքնաթիռներն ընդունում էր սովետական առաքելությունը, և այնուհետև Խորհրդային Միության օդաչուները դրանք ուղարկում էին Ասլիբի ուղիով դեպի արևելյան ռազմաճակատ[5]։
Կլիմա
խմբագրելՖերբանկսում կլիման չափավոր մայրցամաքային է։ Ձմեռը երկար է և ցուրտ։ Շարունակվում է սեպտեմբերի վերջից մինչև մայիսի սկզբը։ Ամառը կարճ և տաք է, տեղումների մեծ մասը գալիս է հենց ամռանը[6]։ Մաքսիմալ ջերմաստիճանը +37,9 °C է, մինիմալը՝ — 54,4°С[7]:
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ֆերբանկս | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 10 | 8,3 | 13,3 | 23,3 | 32,2 | 35,6 | 37,9 | 33,9 | 28,9 | 22,2 | 12,2 | 7,2 | 37,9 |
միջին առավելագույնը (°C) | −17,9 | −13,3 | −3,9 | 6,4 | 15,9 | 21,6 | 22,8 | 19,1 | 12,4 | −0,3 | −11,6 | −15,9 | 2,9 |
միջին ջերմաստիճանը (°C) | −23,1 | −19,9 | −11,6 | −0,2 | 9,3 | 15,4 | 18,6 | 14,5 | 8,1 | −4,7 | −16,5 | −21,1 | −3 |
միջին նվազագույնը (°C) | −28,3 | −26,4 | −19,3 | −6,8 | 2,7 | 9,2 | 11,1 | 7,9 | 1,5 | −9,1 | −21,4 | −26,2 | −8,8 |
բացարձակ նվազագույնը (°C) | −54,4 | −50 | −48,9 | −35,6 | −18,3 | −2,2 | −1,1 | −6,1 | −19,1 | −33,3 | −47,8 | −52,2 | −54,4 |
տեղումների քանակը (մմ) | 14,2 | 9,1 | 7,1 | 5,3 | 15,2 | 35,6 | 43,9 | 44,2 | 28,4 | 23,4 | 17,3 | 18,8 | 262,6 |
Աղբյուր՝ Weather.com |
Տնտեսություն
խմբագրելՖերբանկսը գտնվում է Տանանա պտղաբեր հովտում, որտեղ, չնայած խիստ կլիմայի, աճեցնում են գյուղատնտեսական մշակույթ։ Նախորդ դարի 20-ական թվականներին քաղաքներում համարյա ձեռք էր բերվել սննդային մթերքների ինքնաբավությունը։ Քաղաքը համարվում է Ալյասկայի երկաթուղային ճանապարհի վերջնակետը։
Զարգացած է զբոսաշրությունը. մեկ տարում 350 հազար մարդ։ Սպասարկվում է Ֆերբանկսի օդանավակայանը։
Սպորտ
խմբագրել1984 թվականից ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի Ուայթհորս շրջանի Յուկոն, Կանադա և Ֆերբանկս քաղաքների միջև տեղի է ունենում շների միջազգային վարժությունների մրցավազքը՝ Յուկոն Քվեսթը (անգլ.՝ Yukon Quest):
Քաղաքներ-եղբայրներ
խմբագրելՀայտնի տեղացիներ
խմբագրել- Մայքլ Բելթոն-ամերիկացի ձեռնարկատեր։
- Վիվիկա Ժենո-ամերիկացի օպերային երգչուհի։
- Քելլի Մոներմայքեր-ամերիկացի երգչուհի։
- Ջեսիկա Մուր-ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
- Բիլլ Ուոքեր-ամերիկացի քաղաքական գործիչ։ Ալյասկայի նահանգապետ (2014—2018 թվականներ)։
- Շանել Փրեսթոն-ամերիկացի պորնոդերասանուհի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Фэ́рбенкс // Энциклопедический географический словарь / отв. редакторы Е. В. Варавина и др. — М.: Рипол-классик, 2011. — С. 724. — (Словари нового века). — 5 000 экз. — ISBN 978-5-386-03063-6
- ↑ Аляска // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 167. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Фэрбенкс // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
- ↑ Lael Morgan Good Time Girls of the Alaska-Yukon Gold Rush. — Epicenter Press, 1999. — 356 с. — ISBN 9780945397762
- ↑ Ярославцев В. А. Небо без границ. — Красноярск. — С. Глава: На позывной «дикая кошка».
- ↑ The Physical Environment: an Introduction to Physical Geography — Michael Ritter Արխիվացված 2008-05-16 Wayback Machine
- ↑ Greater Fairbanks Chamber of Commerce Արխիվացված 2009-06-03 Wayback Machine