Բևեռային շրջաններ, Երկրի բևեռային շրջաններ են համարվում այն տարածքները, որոնք ընկած են հարավային բևեռային շրջագծից հարավ (Անտարկտիդայի համար) և հյուսիսային բևեռային շրջագծից հյուսիս (Արկտիկայի համար)[1]: Այս գոտիների կենտրոնները հյուսիսային և հարավային բևեռներն են, որոնք համապատասխանաբար տեղադրված են արկտիկական բևեռային գլխարկի և Անտարկտիդայի սառցադաշտային շրջաններում:

Երկրի բևեռային շրջանները

ԲնորոշումԽմբագրել

 
Հյուսիսային բևեռային շրջանների հավերժական ձյան գոտին

Հյուսիսային բևեռային շրջանը հաճախ սհամանվում է որպպես Արկտիկա, քանի որ ընդգրկում է հյուսիսային լայնության 66 ° 33 ' 44 "-ից հյուսիս ընկած շրջանները,որոնք համապատասխանում են Արկտիկայի տարածման շրջաններին: Հարավային բևեռային շրջանը սովորաբար սահմանվում է որպես Անտարկտիկա, քանի որ տարածվում է հարավային լայնության 60°-ից հարավ՝ ընդգրկելով Անտարկտիկա աշխարհամասը: Այս երկու բևեռային շրջանները տարբերվում են կլիմայական և կենսաշխարհագրական բնութագրիչներով, չնայած, որ երկուսն էլ գտնվում են ցուրտ ջերմային գոտում:

ԿլիմանԽմբագրել

Երկրի հյուսիսային և հարավային բևեռային տարածքները ծածկող սառույցի և ձյան տարածումը

Ցուրտ ջերմային գոտում գտնվելու պատճառով, բևեռային շրջանները ստանում են ավելի քիչ լույս և ջերմություն, քանի որ Արեգակի ճառագայթների անկման անկյումը փոքր է՝ 23,5° - 0°: Արեգակի առավելագույն դիրքը՝ 23,5°, դիտվում է կարճատև ամռան ընթացքում և միայն բևեռային շրտագծերի շրջանում: Բացի այդ, ճառագայթման շատ քիչ մասն է կլանվում մակերևույթի կողմից, քանի որ գերակշիռ մասը ցրվում կամ անդրադարձվում է սառցի սպիտակ գույնի անդրադարձնող հատկության պատճառով: Արդյունքում, այստեղ ավելի ցուրտ է, քան երկրագնդի բարեխառն ջերմային գոտում սահմաններում: Այս շրջաններին բնորոշ են ցածր ջերմաստիճանը, բարձր ճնշումը, ծածկույթային սառցադաշտերը, 6 ամիս պարբերականությամբ իրար հերթափոխող բևեռային ցերեկներն ու բևեռային գիշերները, տեղումները սակավ են և հիմնականում ձյան տեսքով:

Վերջին տասնամյակում, կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով, բևեռային շրջանների սառցադաշտերն սկսել են արագ հալվել՝ հանգեցնելով էկոհամակարգի հավասարակշռության խախտմանը և կլիմայական մի շարք փոփոխությունների: WWF-ի կողմից իրականացվող մշտադիտարկումները ցույց տվեցին, որ կլիմայական փոփոխությունները զարգանում են շատ արագ՝ հանգեցնելով բևեռային շրջաններում կուտակված քաղցրահամ ջրի պաշարների արագ կրճատմանը[2]: Այժմ բևեռային շրջանների կլիմայական փոփոխությունները կանխելը ՄԱԿ-իԿայուն Զարգացման նպատակներից է, և պահանջում է բոլոր երկրների ջանքերն ու ուշադրությունը[3]: Այս խնդիրը կարևորելու և համայն մարդկության ուշադրությունը գրավելու նպատակով, 2007-2008 թվականները ՄԱԿ-ը հայտարարել էր Միջազգային բևեռային տարի, որի շրջանակներում իրականցվել են տարբեր ուսումնական, կրթական և տեղեկատվակամ միջոցառումներ՝ աշխարհի բոլոր երկրներում[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Polar region»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2020-08-12 
  2. «Полярные районы»։ www.unepcom.ru։ Վերցված է 2020-08-12 
  3. «UN in Armenia :: Կայուն զարգացման նպատակները»։ un.am։ Վերցված է 2020-08-12 
  4. «Международный Полярный Год, 2007-2008»։ www.wdcb.ru։ Վերցված է 2020-08-12 

Արտաքին հղումներԽմբագրել

http://un.am/up/file/SDG%2013_factsheet_ARMENIAN_Edited.pdf https://wwf.ru/resources/publications/booklets/polyarnye-regiony-arktika-i-antarktika-izmenenie-klimata-i-ego-posledstviya/ https://www.barrameda.com.ar/ecology/the-polar-regions/ https://web.archive.org/web/20100108023139/http://www.windows.ucar.edu/tour/link=/earth/polar/polar.html https://www.theguardian.com/environment/gallery/2007/jun/05/photography?picture=329977040