Յակուտսկ
Յակուտսկ (յակուտ.՝ Дьокуускай), քաղաք Ռուսաստանում, Սախա-Յակուտիայի Հանրապետության մայրաքաղաքը։ Յակուտիայի ամենամեծ և հին քաղաքն է, Սիբիրի ամենահին քաղաքներից մեկը։ Ռուսաստանի հյուսիս-արևելքի բնակչության թվաքանակով ամենամեծ քաղաքն է և վարչական, արդյունաբերական, մշակութային, ֆինանսական, գիտական կենտրոնը։ Բնակչության թվաքանակով հեռավորարևելյան շրջանի երրորդ քաղաքն է (Վլադիվոստոկից և Խաբարովսկից հետո)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Յակուտսկ | |||||
յակուտ.՝ Дьокуускай | |||||
| |||||
Ռուս-ասիական բանկի վերականգնված շինությունը | |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Երկրամաս | Յակուտիա | ||||
Համայնք | Yakutsk Urban Okrug?[1] | ||||
Ներքին բաժանում | 8 օկրուգ, քաղաքային օկրուգը ներառում է 7 քաղաքամերձ գյուղ | ||||
Ղեկավար | Այսեն Սերգեևիչ Նիկոլաև | ||||
Հիմնադրված է | 1632 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1643 թվականից | ||||
Մակերես | 122 կմ² | ||||
ԲԾՄ | 95 մ | ||||
Կլիմայի տեսակ | խիստ ցամաքային | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն և յակուտերեն | ||||
Բնակչություն | ▲311 760 մարդ (հունվարի 1, 2018)[2] | ||||
Ազգային կազմ | յակուտներ` 47 %, ռուսներ` 38 %, այլ` 15 % | ||||
Կրոնական կազմ | ուղղափառներ, կաթոլիկներ, մուսուլմաններ, այլ | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | 4112 | ||||
Փոստային ինդեքս | 677ххх | ||||
Փոստային դասիչ | 677000–677999 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 14 | ||||
Պաշտոնական կայք | якутск.рф | ||||
| |||||
Քաղաքի օրը նշվում է սեպտեմբերի 14-ին։
Պատմություն
խմբագրել1632 թվականի սեպտեմբերի 25-ին ենիսեյան հարյուրապետ Պյոտր Բեկետովի ջոկատը, ուսումնասիրելով Լենա գետի ափը, աջ ափին` ներկայիս Յակուտսկի գտնվելու վայրից 70 կմ ներքև, հիմնադրեց Յակուտյան բերդաքաղաքը։ Հենց սկզբից բերդաքաղաքը բազմամարդ էր։ Նրա կայազորում ներառված էր 300 կազակ։ 1634 թվականին այն պաշարվեց յակուտների կողմից։ 1635 թվականին տեղացի կազակները իրավունք ստացան կոչվել յակուտյան կազակներ[3]։ 1638 թվականին բերդաքաղաքը դարձավ նորաստեղծ Յակուտական վոյեվոդության կենտրոնը։ 1642-1643 թվականներին բերդաքաղաքը տեղափոխվեց ներկայիս վայր` Թույմաադայի հովիտ։
Վերանվանվել է Յակուտսկ 1643 թվականին։ Լինելով ամբողջ Լենայի շրջանի ռազմական-վարչական և առևտրական կենտրոնը` Յակուտսկը ենթարկվում էր Սիբիրյան նահանգին, իսկ 1822 թվականից` Արևելասիբիրյան գեներալ-նահանգապետությանը։ 1822 թվականին Յակուտսկը դարձավ մարզային քաղաք, իսկ 1851 թվականին ստացավ ինքնուրույն երկրամասի կարգավիճակ` Յակուտսկ կենտրոնով։
Յակուտսկի առավել ակտիվ զարգացումը կապված է Իվան Կրաֆտի նահանգապետության շրջանի հետ (1907—1913)։ Քաղաքում կառուցեցին էլեկտրակայան, հեռախոսային կայան, բացվեց թանգարան, հիմնվեց Ռուսական աշխարհագրական ընկերության մասնաճյուղ։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին քաղաքում էր գտնվում Ալսիբի օդային երթուղու կառավարումը, որով ԱՄՆ-ից ինքնաթիռներ էին տեղափոխում։
1922-1991 թվականներին Յակուտսկը Յակուտական ինքնավար սովետական սոցիալիստական հանրապետության մայրաքաղաքն էր։ 1991 թվականից Յակուտսկը Սախայի հանրապետության մայրաքաղաքն է։
Աշխարհագրական դիրք
խմբագրելՔաղաքը տեղակայված է Թույմաադայի հովտում` Լենա գետի ձախ ափին, միջին հոսանքում։ Գտնվում է հյուսիսային լայնության 62 աստիճանի զուգահեռականից փոքր-ինչ հյուսիս, ինչի արդյունքում ամռանը դիտարկվում է սպիտակ գիշերների տևական ժամանակահատված, իսկ ձմռանը (դեկտեմբերին) օրվա մեջ լուսավոր է լինում 3-4 ժամ։ Քաղաքի մակերեսը կազմում է 122 կիլոմետր քառակուսի։ Յակուտսկը Հավերժական սառցույթի շրջանում տեղակայված ամենամեծ քաղաքն է։
Մակերևույթ
խմբագրելՅակուտսկը տեղակայված է հարթավայրային շրջանում։ Քաղաքի տարածքում կան շատ լճեր։ Ափերը ավազոտ են, ծանծաղուտներում աճում են եղեգներ։ Լենայի ձախ հիմնական ափը Թույմաադայի հովիտ է հասնում մեծ խորշով, որի բարձրությունը հասնում է շուրջ 100 մետրի։ Քաղաքի կողմից այդ զառիթափերը հիշեցնում են լեռնաշղթա։ Դրա մի հատվածն էլ կազմում է Չոչուր Մուրան լեռը։
Յակուտսկի կենտրոնական մասը Լենա գետի հունից առանձնանում է խոտածածկ ընդարձակ հարթավայրով, այսպես կոչված «Կանաչ մարգագետնով», որը հանդիսանում է Լենայի հովտամասը և ողողվում է դրա ջրերով։
Կլիմա
խմբագրելՔաղաքի կլիման խիստ ցամաքային է, տեղումների ոչ մեծ քանակով։
- Տարեկան միջին ջերմաստիճանը` −8,8 °C
- Քամու տարեկան միջին արագությունը` 1,7 մ/ս
- Օդի տարեկան միջին հարաբերական խոնավությունը` 69 %
Յակուտսկում ձմեռը խստաշունչ է, հունվարին միջին ջերմաստիճանը կազմում է -40 °C, երբեմն կարող է գրանցվել մինչև -60 °C (վերջին անգամ այդպիսի ջերմաստիճան գրանցվել է 1951 թվականի հունվարի 2-ին)։ Ձմեռը տևում է հոկտեմբերից մինչև ապրիլ ներառյալ, գարունը և աշունը շատ կարճատև են։ Ձնհալը դեկտեմբերից մարտն ընկած ժամանակաշրջանում բացառվում է։
Ամռանը բնորոշ է տեղումների ոչ մեծ քանակություն և հաճախ` շատ շոգ։ Ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև +40 °C, ինչը հյուսիսային քաղաքի համար շատ բարձր ցուցանիշ է։ Յակուտսկի տարեկան ամպլիտուդը երկրագնդի վրա ամենախոշորներից է, գերազանցում է 100 °C (102,8 °C)։
Յակուտսկ, 1971–2000ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | −5.8 (21.6) |
−2.2 (28) |
8.3 (46.9) |
21.1 (70) |
31.1 (88) |
35.1 (95.2) |
38.4 (101.1) |
35.4 (95.7) |
27.0 (80.6) |
18.6 (65.5) |
3.9 (39) |
−3.9 (25) |
38.4 (101.1) |
Միջին բարձր °C (°F) | −35.1 (−31.2) |
−28.6 (−19.5) |
−12.3 (9.9) |
1.7 (35.1) |
13.2 (55.8) |
22.4 (72.3) |
25.5 (77.9) |
21.5 (70.7) |
11.5 (52.7) |
−3.6 (25.5) |
−23.1 (−9.6) |
−34.3 (−29.7) |
−3.4 (25.9) |
Միջին օրական °C (°F) | −38.6 (−37.5) |
−33.6 (−28.5) |
−20.1 (−4.2) |
−4.8 (23.4) |
7.5 (45.5) |
16.4 (61.5) |
19.5 (67.1) |
15.2 (59.4) |
6.1 (43) |
−7.8 (18) |
−27 (−17) |
−37.6 (−35.7) |
−8.8 (16.2) |
Միջին ցածր °C (°F) | −41.5 (−42.7) |
−38.2 (−36.8) |
−27.4 (−17.3) |
−11.8 (10.8) |
1.0 (33.8) |
9.3 (48.7) |
12.7 (54.9) |
8.9 (48) |
1.2 (34.2) |
−12.2 (10) |
−31 (−24) |
−40.4 (−40.7) |
−14.1 (6.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −63 (−81) |
−64.4 (−83.9) |
−54.9 (−66.8) |
−41 (−42) |
−18.1 (−0.6) |
−5.4 (22.3) |
−1.5 (29.3) |
−7.8 (18) |
−14.2 (6.4) |
−40.9 (−41.6) |
−54.5 (−66.1) |
−59.8 (−75.6) |
−64.4 (−83.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 9 (0.35) |
8 (0.31) |
7 (0.28) |
8 (0.31) |
20 (0.79) |
35 (1.38) |
39 (1.54) |
37 (1.46) |
31 (1.22) |
18 (0.71) |
16 (0.63) |
10 (0.39) |
238 (9.37) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) | 2.1 | 2.0 | 1.9 | 2.9 | 3.8 | 7.3 | 6.5 | 6.0 | 5.3 | 6.1 | 5.7 | 4.1 | 53.7 |
% խոնավություն | 76 | 76 | 70 | 60 | 54 | 57 | 62 | 67 | 72 | 78 | 78 | 76 | 68.8 |
Միջին ամսական արևային ժամ | 18.6 | 98.0 | 232.5 | 273.0 | 303.8 | 333.0 | 347.2 | 272.8 | 174.0 | 105.4 | 60.0 | 9.3 | 2227,6 |
Աղբյուր #1: Pogoda.ru.net[4] | |||||||||||||
Աղբյուր #2: [5] |
Բնակչություն
խմբագրելԲնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1856[6] | 1897[7] | 1913[6] | 1926[8] | 1933[9] | 1939[10] | 1956[11] |
2800 | ↗6535 | ↗10 300 | ↗10 558 | ↗23 000 | ↗52 882 | ↗63 000 |
1959[12] | 1962[6] | 1963[13] | 1964[14] | 1965[15] | 1966[16] | 1967[6] |
↗74 330 | ↗79 000 | ↗82 000 | ↗86 000 | ↗89 000 | ↗92 000 | ↗95 000 |
1968[17] | 1970[18] | 1971[19] | 1972[19] | 1973[6] | 1974[20] | 1975[21] |
↗98 000 | ↗107 617 | ↗114 000 | ↗120 000 | ↗126 000 | ↗133 000 | ↗137 000 |
1976[22] | 1979[23] | 1982[24] | 1983[25] | 1984[26] | 1985[27] | 1986[28] |
→137 000 | ↗152 368 | ↗165 000 | ↗170 000 | ↗175 000 | ↗180 000 | ↗184 000 |
1987[29] | 1989[30] | 1990[31] | 1991[22] | 1992[22] | 1993[22] | 1994[22] |
↗188 000 | ↘186 626 | ↗192 000 | ↗193 000 | ↗198 000 | ↘196 000 | ↘194 000 |
1995[32] | 1996[32] | 1997[33] | 1998[32] | 1999[34] | 2000[35] | 2001[32] |
↘193 000 | ↘192 000 | ↗194 000 | ↗196 000 | ↘195 500 | ↘195 400 | ↗197 800 |
2002[36] | 2003[6] | 2004[37] | 2005[6] | 2006[38] | 2007[39] | 2008[40] |
↗210 642 | ↘210 600 | ↗216 800 | ↗235 610 | ↗239 200 | ↗245 600 | ↗255 800 |
2009[41] | 2010[42] | 2011[43] | 2012[44] | 2013[45] | 2014[46] | 2015[47] |
↗264 069 | ↗269 601 | ↘269 500 | ↗278 406 | ↗286 456 | ↗294 138 | ↗299 169 |
2016[48] | 2017[49] | 2018[50] | 2019[51] | |||
↗303 836 | ↗307 911 | ↗311 760 | ↗318 768 |
Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1856[6] | 1897[7] | 1913[6] | 1926[8] | 1933[9] | 1939[10] | 1956[11] |
2800 | ↗6535 | ↗10 300 | ↗10 558 | ↗23 000 | ↗52 882 | ↗63 000 |
1959[12] | 1962[6] | 1963[13] | 1964[14] | 1965[15] | 1966[16] | 1967[6] |
↗74 330 | ↗79 000 | ↗82 000 | ↗86 000 | ↗89 000 | ↗92 000 | ↗95 000 |
1968[17] | 1970[18] | 1971[19] | 1972[19] | 1973[6] | 1974[20] | 1975[21] |
↗98 000 | ↗107 617 | ↗114 000 | ↗120 000 | ↗126 000 | ↗133 000 | ↗137 000 |
1976[22] | 1979[23] | 1982[24] | 1983[25] | 1984[26] | 1985[27] | 1986[28] |
→137 000 | ↗152 368 | ↗165 000 | ↗170 000 | ↗175 000 | ↗180 000 | ↗184 000 |
1987[29] | 1989[30] | 1990[31] | 1991[22] | 1992[22] | 1993[22] | 1994[22] |
↗188 000 | ↘186 626 | ↗192 000 | ↗193 000 | ↗198 000 | ↘196 000 | ↘194 000 |
1995[32] | 1996[32] | 1997[33] | 1998[32] | 1999[34] | 2000[35] | 2001[32] |
↘193 000 | ↘192 000 | ↗194 000 | ↗196 000 | ↘195 500 | ↘195 400 | ↗197 800 |
2002[36] | 2003[6] | 2004[37] | 2005[6] | 2006[38] | 2007[39] | 2008[40] |
↗210 642 | ↘210 600 | ↗216 800 | ↗235 610 | ↗239 200 | ↗245 600 | ↗255 800 |
2009[41] | 2010[42] | 2011[43] | 2012[44] | 2013[45] | 2014[46] | 2015[47] |
↗264 069 | ↗269 601 | ↘269 500 | ↗278 406 | ↗286 456 | ↗294 138 | ↗299 169 |
2016[48] | 2017[49] | 2018[50] | 2019[51] | |||
↗303 836 | ↗307 911 | ↗311 760 | ↗318 768 |
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության քանակով քաղաքը գտնվում էր 67-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության 1112 քաղաքների շարքում[52][53]:
1726 թվականին, երբ Յակուտսկով անցնում էր կամչատական առաջին էքսպեդիցիան, այնտեղ հաշվվում էր, ինչպես իր մատյանում նշել է լեյտենանտ Ալեքսեյ Չիրիկովը, ռուսական 300 բակ, իսկ քաղաքի մերձակայքում կար 30 000 յակուտ։
Վերջին մարդահամարի արդյունքներով Յակուտսկի բնակչության թիվը երկու ցուցակագրումների (2002 և 2010) արդյունքում ավելացել է 20,1 տոկոսով[54]։
1990-ական թվականների սկզբից նկատվում է հանրապետության շրջաններից դեպի Յակուտսկ ակտիվ միգրացիա։ 1990-ականների սկզբից մինչև 2000-ականների սկիզբը տեղի էր ունենում ռուսախոս բնակչության հոսք. ներկայումս բնակչության ռուսախոս բաժինը մնում է գրեթե անփոփոխ[55]։ 2000-ականներից սկսած` նկատվում է միգրացիա Միջին Ասիայից, Կովկասից և Չինաստանից։
Յակուտսկի բնակչության թիվը աճում է` ի հաշիվ բնական աճի և միգրացիայի։ Ծագում է խնդիր` բնակչությանն ապահովել անհրաժեշտ ապրուստով, մանկապարտեզներով, դպրոցներով և հիվանդանոցներով։
Բնակչության կազմ
խմբագրելՅակուտսկը բազմազգ քաղաք է։ Մեծամասնություն են համարվում յակուտները (141 հազար) և ռուսները (113 հազար)։ Քաղաքում ապրում են նաև բուրյաթներ, ուկրաինացիներ, բաշկիրներ, թաթարներ, չեչեններ, ինգուշներ, օսեր, ղրղզներ, լեհեր, լիտվացիներ, դաղստանցիներ, էվենկներ, ուզբեկներ, տաջիկներ, հայեր, մոլդովացիներ, հաներ, կորեացիներ։
Վարչական բաժանում
խմբագրել2004 թվականի նոյեմբերի 3-ին Սախայի Հանրապետության պետական ժողովի որոշման հիման վրա Մարխի և Կանգալասի ավանները ներառվեցին Յակուտսկի քաղաքային սահմանագծում[56][57]։
Յակուտսկի քաղաքային կազմի մեջ մտնում են Մագան, Տաբագա, Հին Տապագա, Խատասի, Տուլագինո, Կապիտոնովկա, Կիլդյամցի, Սիրդախ, Պրիգորոդնոե, Վլադիմիրովկա գյուղերը։
Սախայի հանրապետության` 2004 թվականի նոյեմբերի 30-ի օրենքով վճռվել է, որ Ժատայը հանդիսանում է ինքնուրույն և միակ մունիցիպալ կառույցը, որը չի մտնում Յակուտսկ քաղաքի քաղաքային օկրուգի կազմի մեջ[58]։
Վարչական օկրուգներ և միկրոշրջաններ
խմբագրել- Ավտոդարոժնի օկրուգ (ռուս.՝ Автодорожный округ)
- Գագարինսկի օկրուգ (ռուս.՝ Гагаринский округ)
- Գուբինսկի օկրուգ (ռուս.՝ Губинский округ)
- Օկտյաբրսկի օկրուգ (ռուս.՝ Октябрьский округ)
- Պրոմիշլեննի օկրուգ(ռուս.՝ Промышленный округ)
- Սայսարսկի օկրուգ (ռուս.՝ Сайсарский округ)
- Ստրոիտելնի օկրուգ (ռուս.՝ Строительный округ)
- Ցենտրալնի օկրուգ (ռուս.՝ Центральный округ)
- Մարխի միկրոշրջան (ռուս.՝ микрорайон Марха)
- Կանգալասի միկրոշրջան (ռուս.՝ микрорайон Кангалассы)
Կրթություն և գիտություն
խմբագրելԴպրոցներ, լիցեյներ և գիմնազիաներ
խմբագրել- Դպրոց № 1
- Ազգային պոլիտեխնիկական միջնակարգ հանրակրթական դպրոց № 2
- Հանրապետական լիցեյ-ինտերնատ
- Դպրոց № 3
- Հատուկ (շտկող) դպրոց № 4
- Դպրոց № 5 (առանձին առարկաների խորացված ուսուցմամբ)
- Դպրոց № 6
- Դպրոց № 7
- Քաղաքային դասական գիմնազիա (նախկին դպրոց № 8)
- Դպրոց № 9
- Դպրոց № 10
- Դպրոց № 11
- Դպրոց № 12
- Դպրոց № 13
- Սախայի պոլիտեխնիկական լիցեյ
- Դպրոց № 15
- Դպրոց № 16
- Դպրոց № 17
- Դպրոց № 18
- Դպրոց № 19
- Դպրոց № 20
- Դպրոց № 21
- Հատուկ շտկողական հիմնական հանրակրթական դպրոց № 22
- Դպրոց № 23 (առանձին առարկաների խորացված ուսուցմամբ)
- Դպրոց № 24
- Դպրոց № 25
- Դպրոց № 26
- Դպրոց № 27
- Հատուկ (շտկողական) հանրակրթական դպրոց-ինտերնատ № 28
- Դպրոց № 29 (բազմապրոֆիլ կրթության կենտրոն)
- Դպրոց № 30
- Դպրոց № 31
- Դպրոց № 32
- Դպրոց № 33
- Հատուկ (շտկողական) հանրակրթական դպրոց-ինտերնատ № 34
- Դպրոց № 35
- Դպրոց № 36
- Գիշերային դպրոց № 37
- Դպրոց № 38
- Տեխնիկական լիցեյ
- Յակուտական քաղաքային ազգային գիմնազիա
- Յակուտական քաղաքային լիցեյ
- Հումանիտար լիցեյ
- Ֆիզիկատեխնիկական լիցեյ
- Սախա գիմնազիա
- Սախա-կորեական դպրոց
- Յակուտական-կադետական դպրոց-ինտերնատ
Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ
խմբագրել- Հյուսիս-արևելյան դաշնային համալսարան
- Քաղաքացիական ավիացիայի Յակուտական ավիացիոն տեխնիկական ուսումնարան
- Յակուտական պետական գյուղատնտեսական ակադեմիա
- Յակուտական պետական մանկավարժական ակադեմիա
- Յակուտական պետական ճարտարագիտատեխնիկական ինստիտուտ
- Արվեստի և մշակույթի արկտիկական պետական ինստիտուտ
- Յակուտական տնտեսաիրավական ինստիտուտ
- Յակուտական թեմական դպրոց
- Տնտեսագիտության և իրավունքի բայկալյան պետական համալսարանի յակուտական մասնաճյուղ
- Ջրային տրանսպորտի յակուտական ինստիտուտ
- Սախայի հանրապետության երաժշտության բարձրագույն դպրոց
- Ժամանակակից հումանիտար ակադեմիա
- Յակուտական գյուղատնտեսական տեխնիկում
- Յակուտական բժշկական քոլեջ
- Յակուտական մանկավարժական քոլեջ
- Յակուտական արդյունաբերական-մանկավարժական քոլեջ
- Սպասարկման յակուտական տեխնոլոգիական տեխնիկում
- Յակուտական կոմունալ-շինարարական տեխնիկում
- Կապի և էներգետիկայի յակուտական քոլեջ
- Յակուտական երաժշտական քոլեջ
- Նորագույն տեխնոլոգիաների յակուտական քոլեջ
- Էկոնոմիկայի և մենեջմենտի արևելասիբիրյան ինստիտուտ
Գիտական կենտրոններ
խմբագրել- Ռուսական գիտությունների ակադեմիայի սիբիրյան բաժանմունքի յակուտական գիտական կենտրոնի գիտական ինստիտուտներ
- Համալիր բժշկական խնդիրների յակուտական գիտական կենտրոն
- Յակուտական գիտագործնական կենտրոն
Մշակույթ
խմբագրելՍտեղծագործական միություններ
խմբագրել- Սախայի Հանրապետության գրողների միություն
- Սախայի Հանրապետության նկարիչների միություն
- Սախայի Հանրապետության թատերական գործիչների միություն
- Սախայի Հանրապետության ճարտարապետների միություն
Թատրոններ
խմբագրել- Պ.Ա.Օյունսկու անվան ակադեմիական թատրոն
- Ռուսական դրամատիկական թատրոն (Յակուտսկ)
- Սախայի Հանրապետության օպերայի և բալետի պետական թատրոն
- Սախայի Հանրապետության էստրադայի պետական թատրոն
- Սախայի Հանրապետության պատանի հանդիսատեսի թատրոն
- Սախայի Հանրապետության պարի ազգային թատրոն
- Թատրոն Օլոնխո
Կրկես
խմբագրել- Սախայի Հանրապետության պետական կրկես
Թանգարաններ
խմբագրել- Հյուսիսի ժողովուրդների պատմության և մշակույթի յակուտական պետական միացյալ թանգարան
- Ազգային գեղարվեստական թանգարան
- Մամոնտի թանգարան
- Դրամագիտական թանգարան պետական համալսարանում
- Պ.Ա.Օյունսկու անվան գրականագիտական թանգարան
- «Յակուտիայում քաղաքական հղման պատմություն» տուն-թանգարան
- Հնագիտության, ազգագրության և բարձրագույն դպրոցի թանգարան
- Յակուտիայի կապի պատմության թանգարան
- Յակուտիայի ժողովուրդների երաժշտության և ֆոլկլորի թանգարան
- Արևմտաեվրոպական արվեստի պատկերասրահ
Գրադարաններ
խմբագրել- Ա.Պ.Հայդարի անվան մանկական գրադարան
- Գիտական գրադարան
- Սախայի Հանրապետության ազգային գրադարան
- Հանրապետական գրադարան կույրերի համար
- Վ.Գ.Բելինսկու անվան քաղաքային կենտրոնական գրադարան
Այլ
խմբագրել- Ազգային պետական կինոընկերություն «Սախաֆիլմ»
- Սախայի Հանրապետության պետական ֆիլհարմոնիա
- Մշակույթի և հանգստի այգի
- Յակուտական կենդանաբանական այգի
Տնտեսություն
խմբագրելԷներգետիկա
խմբագրել- Յակուտական ՊՇԷԿ
- Յակուտական ՋԷԿ
Արդյունաբերություն
խմբագրելԼինելով շրջանի վարչական և մշակութային կենտրոնը՝ Յակուտսկը չունի շատ զարգացած արդյունաբերություն։ Հիմնական բնագավառները ապահովում են քաղաքի կենսագործունեությունը։ Կեսից ավելին (53,3 %) բաժին է ընկնում ջերմաէներգետիկ համալիրի արտադրանքին, 17,7 % - ը՝ սննդային արդյունաբերությանը, 11,1 % - ը՝ ալմաստի երեսակմանը, 4,3 % - ը՝ շինարարական նյութերի արդյունաբերությանը, 3,2 % - ը՝ մետաղամշակմանը[59]։ Առավել մեծ ձեռնարկություններն են.
- Յակուտական հացի գործարան
- Յակուտական թռչնաֆաբրիկա
- Կանգալասյան ածխի հանք
- Մարծինյան շինարարական նյութերի գործարան
- Շինարարական նյութերի և կոնստրուկցիաների յակուտական կոմբինատ
- Տնաշինական կոմբինատ
- Յակուտական գազավերամշակման գործարան
- Մետաղական կոնստրուկցիայի գործարան
- Փայտասղոցարան
- Սախաբազալտ
Առևտուր
խմբագրելՅակուտսկը Յակուտիայի առևտրի և բիզնեսի մեծագույն կենտրոնն է։ Ձեռնարկատիրությունը կազմում է քաղաքի տնտեսության հիմքը։ Աշխատունակ քաղաքացիների գրեթե 60 % - ը, ինչպես նաև հանրապետության շրջաններից և այլ երկրներից ներգաղթածների մեծ մասը զբաղված է առևտրի և ծառայությունների ոլորտում։ Քաղաքում կա մի քանի շուկա (Ստրոիտելնի[60], Սայսարի, Կրիտի, Ստրոիտելնի, Ավտորինոկ), առևտրի կենտրոններ, խանութներ և կրպակներ։ Կոմերցիոն ծառայությունների ոլորտում ներկայացված են ավտոսրահներ, սրճարաններ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մասնավոր պոլիկլինիկաներ, լվացքատներ, անշարժ գույքի գործակալություններ, շինարարական և տրանսպորտային ընկերություններ։
Տրանսպորտ
խմբագրելՔաղաքում գործում է գետային նավահանգիստ։ Երկաթուղային տրանսպորտի բացակայության պայմաններում բեռնափոխադրման մեծ մասն իրականացվում է հենց նավահանգստի միջոցով։ Բացի այդ, ջրային մարդատար տրանսպորտը քաղաքը կապում է Լենայի ավազանի այլ բնակավայրերի հետ։ 2008 թվականին տնտեսական և տեխնիկական պատճառներով դադարեցվեցին կանոնավոր ռեյսերը դեպի Խանդիգա։
Ավտոմոբիլային տրանսպորտով հասնել Յակուտսկ դժվար է. А360 «Լենա» դաշնային մայրուղին հասնում է մինչև Նիժնի Բեստյախ ավան, որը տեղակայված է Լենայի աջ ափին՝ Յակուտսկի դիմաց։ Յակուտսկի հետ կապն ամռանն իրականացվում է բեռնամարդատար լաստերի, ձմռանը (դեկտեմբեր - ապրիլ)՝ գետի սառույցի միջոցով, սառցահոսանքի և սառցակալման շրջանում տեղափոխումը հնարավոր է միայն օդային ուղիներով։
Մինչև վերջերս ճանապարհները հիմնականում ունեին մանրախճային մակերես, սակայն վերջին շրջանում իրականացվում են մայրուղու վերականգնման և ասֆալտապատման մասսայական աշխատանքներ[61]։ 2007 թվականին «Վիլյույ» ավտոճանապարհն ընդգրկվեց դաշնային ճանապարհների ցանկում, թեև փաստացի այդպիսի ճանապարհ գոյություն չունի[62]։
Ավիատրանսպորտ
խմբագրելՔաղաքում գործում է երկու օդանավակայան.
- «Յակուտսկ» (հիմնական, իրականացնում է ներքին հանրապետական, ռուսական և միջազգային չվերթներ)
- «Մագան» (պահեստային, գտնվում է քաղաքամերձ համանուն ավանում)։
Հասարակական տրանսպորտ
խմբագրելՔաղաքային և քաղաքամերձ մարդատար տրանսպորտը ներկայացված է ավտոբուսների միջոցով։ Էլեկտրատրանսպորտ չկա։ Մոտ 2005 թվականին Յակուտսկում տեղի ունեցավ մունիցիպալ տրանսպորտի լիարժեք փոխարինում կոմերցիոնով[63]։
Գոյություն ունի նաև միջքաղաքային ավտոբուսային փոխադրում Յակուտսկի ավտոկայանից, որը մայրաքաղաքը կապում է համեմատաբար մոտ վայրերին։ Քաղաքից ավտոբուսային ռեյսեր կան նաև մինչև Ալդան։
Զանգվածային լրատվության միջոցներ
խմբագրելԹերթեր
խմբագրել- «Սախա սիրե» (ռուս.՝ «Саха сирэ»)
- «Կիիմ» (ռուս.՝ «Кыым»)
- «Յակուտիա» (ռուս.՝ «Якутия»)
- «Նաշե վրեմյա» (ռուս.՝ «Наше время»)
- «Նաշ ունիվերսիտետ» (ռուս.՝ «Наш университет»)
- «Յակուտսկ վեչերնի» (ռուս.՝ «Якутск вечерний»)
- «Օնա+» (ռուս.՝ «Она+»)
- «Իլ Տումեն» (ռուս.՝ «Ил Тумэн»)
- «Մոլոդյոժ Յակուտիի» (ռուս.՝ «Молодёжь Якутии»)
- «Մոսկովսկի կոմսոմոլեց վ Յակուտիի» (ռուս.՝ «Московский комсомолец в Якутии»)
- «Իզ ռուկ վ ռուկ» (ռուս.՝ «Из рук в руки»)
- «Գոլոս պրոֆսոյուզա» (ռուս.՝ «Голос профсоюза»)
- «Կոմունիստ» (ռուս.՝ «Коммунист»)
- «Սպորտ Յակուտիի» (ռուս.՝ «Спорт Якутии»)
- «Յակուտսկի ունիվերսիտետ» (ռուս.՝ «Якутский университет»)
- «Մոյա կվարտիրա վ Յակուտիի» (ռուս.՝ «Моя квартира в Якутии»)
- «Լենսկի վոդնիկ» (ռուս.՝ «Ленский водник»)
- «Վսյո դլյա նաս» (ռուս.՝ «Всё для Вас»)
- «Վտորնիկ. րեկլամա-բիզնես» (ռուս.՝ «Вторник. Реклама-бизнес»)
- «Կոմերչեսկի վեստնիկ Յակուտիի» (ռուս.՝ «Коммерческий вестник Якутии»)
- «Ժյոլտի Յակուտսկ» (ռուս.՝ «Жёлтый Якутск»)
- «Կրիմինալնայա Յակուտիա» (ռուս.՝ «Криминальная Якутия»)
- «Վեստի Յակուտիի» (ռուս.՝ «Вести Якутии»)
- «Ժիզն Յակուտսկա» (ռուս.՝ «Жизнь Якутска»)
Ամսագրեր
խմբագրել- «Չոլբոն» (ռուս.՝ «Чолбон»)
- «Պոլյարնայա զվեզդա» (ռուս.՝ «Полярная звезда»)
- «Ժուրֆիկս» (ռուս.՝ «Журфикс»)
- «Իլին» (ռուս.՝ «Илин»)
- «Անգել վ լադոշկե» (ռուս.՝ «Ангел в ладошке»)
- «Կեմուել» (ռուս.՝ «Көмүөл»)
- «Սեզոն իդեյ» (ռուս.՝ «Сезон идей»)
- «Նաուկա ի օբրազովանիե» (ռուս.՝ «Наука и образование»)
- «Նարոդնոե օբրազովանիե Յակուտիի» (ռուս.՝ «Народное образование Якутии»)
- «Պրեդպրինիմատել Յակուտիի» (ռուս.՝ «Предприниматель Якутии»)
- «Յակուտսկ ստրոիտելնի» (ռուս.՝ «Якутск строительный»)
- «Սախա-սպորտ» (ռուս.՝ «Саха — спорт»)
- «Ռոդիտելսկի» (ռուս.՝ «Родительский»)
Տեղեկատվական գործակալություններ
խմբագրել- Yakutsk.ru /Якутск.ру/
- Ինտերնետ-պորտալ News.Ykt.Ru
- ИА SakhaLife.ru
Սպորտ
խմբագրելՔաղաքում առկա է սառցե պալատ, արհեստական խոտածածկույթով մարզադաշտեր, սպորտի պալատ, սպորտային համալիրներ և սպորտային այլ շինություններ։
Ռուսական արենայում քաղաքը ներկայացնում է «Զարյա» (ռուս.՝ «Заря») մինի ֆուտբոլային ակումբը։ 2008 թվականին թիմը զբաղեցրեց 4-րդ տեղը մինի ֆուտբոլի Ռուսաստանի Բարձրագույն լիգայում։
Տարբեր տարիներին քաղաքը ներկայացրել են «Դինամո» (ռուս.՝ «Динамо») ֆուտբոլային ակումբը, «Սախա» (ռուս.՝ «Саха») բասկետբոլի ակումբը, «Յակուտյանոչկա» (ռուս.՝ «Якутяночка») վոլեյբոլի կանանց ակումբը, «Սախիանկաս» (ռուս.՝ «Сахаинкас») մինի ֆուտբոլի ակումբը։
2011 թվականից «Յակուտիա» (ռուս.՝ «Якутия») ֆուտբոլային ակումբը նորից բարձրացավ պրոֆեսոնալ մակարդակի և համարվում է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի մասնակից։
Յակուտսկը համարվում է «Դետի Ազիի» (ռուս.՝ «Дети Азии») միջազգային սպորտային խաղերի անցկացման վայրը։ Դրանք անցկացվել են 1996, 2000, 2004, 2008 և 2012 թվականներին։
2014 թվականին քաղաքում անցկացվեց մաս-ռեստլինգի աշխարհի առաջին առաջնությունը[64]։
2005 թվականից քաղաքում ակտիվորեն զարգանում է հեծանվային շարժումը։ Պարբերաբար անցկացվում են մրցույթներ։
Կրոն
խմբագրելՅակուտսկում կրոնական կազմակերպությունները բավականին շատ են, կա աղոթատների մի ամբողջ շարք։
Քաղաքում գործում է Ռուս Ուղղափառ եկեղեցու հինգ ծխական համայնք[65]։ Կա նաև հնածեսության համայնք։
Յակուտսկում կան կաթոլիկներ, ընդ որում, բավականին վաղուց՝ դեռևս 20-րդ դարի սկզբից։ Կան նաև իսլամ դավանողներ։ 2005 թվականի սեպտեմբերի 23-ին քաղաքում բացվեց մզկիթ[66]։ Քաղաքում բնակվում են նաև բուդդիզմի և այլ կրոնների ներկայացուցիչներ[67]։
Քույր քաղաքներ
խմբագրել2006 թվականից Յակուտսկը համարվում է «Միացյալ քաղաքներ և տեղական իշխանություններ» (ռուս.՝ ОГМВ) միջազգային կազմակերպության Եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի անդամ։
Պատվավոր քաղաքացիներ
խմբագրել- Իվան Իվանովիչ Կրաֆտ (1913)
- Ռոման Միխայլովիչ Դմիտրիև (1969)
- Նիկոլայ Եգորովիչ Մորդինով (1972)
- Պավել Պավլովիչ Պինիգին (1976)
- Նիկոլայ Նիկոլաևիչ Չուսովսկոյ (1976)
- Օլեգ Գրիգորևիչ Մակարով (1977)
- Պավել Իվանովիչ Մելնիկով (1982)
- Վլադիմիր Միխայլովիչ Նովիկով (1982)
- Ալեքսանդրա Յակովլևնա Օվչիննիկովա (1982)
- Նիկոլայ Վասիլևիչ Չերսկի (1982)
- Վասիլի Անդրեևիչ Պրոտոդյակոնով (1992)
- Դմիտրի Կոնոնովիչ Սիվցև (1996)
- Միխայիլ Եֆիմովիչ Նիկոլաև (1997)
- Ալեքսանդր Նիկոլաևիչ Իվանով (1997)
- Իվան Իվանովիչ Պոդոյնիցին (2000)
- Վլադիմիր Պետրովիչ Լարիոնով (2001)
- Վյաչեսլավ Անատոլևիչ Շտիրով (2006)
- Յուրի Վադիմովիչ Զաբոլև (2006)
Գրականություն
խմբագրել- Латкин, Николай Васильевич (1890–1907). «Якутск». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) (ռուս.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ OKTMO (ռուս.)
- ↑ 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года — Federal State Statistics Service.
- ↑ «Покорители Сибири якутские казаки. - Слава казачья. - Статьи | Казачий круг». kazachiy-krug.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Pogoda.ru.net-Climate Data for Yakutsk 1981–2010» (Russian). Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Climatological Normals of Jakutsk». weather.gov.hk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 «Народная энциклопедия «Мой город». Якутск». Արխիվացված է օրիգինալից 2014-06-21-ին. Վերցված է 2014-06-21-ին.
- ↑ 7,0 7,1 «Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Якутская область». Արխիվացված է օրիգինալից 2013-10-26-ին. Վերցված է 2013-10-26-ին.
- ↑ 8,0 8,1 Административно-территориальное деление Союза ССР : [Районы и города СССР на 1931 год]. — Москва: Власть советов, 1931. — XXX, 311 с.
- ↑ 9,0 9,1 Административно-территориальное деление Союза ССР. На 15 июля 1934 года.
- ↑ 10,0 10,1 «Всесоюзная перепись населения 1939 года. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-12-24-ին. Վերցված է 2013-11-30-ին.
- ↑ 11,0 11,1 «Народное хозяйство СССР в 1956 г. (Статистический сборник). Государственное статистическое издательство. Москва. 1956». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-10-26-ին. Վերցված է 2013-10-26-ին.
- ↑ 12,0 12,1 «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ 13,0 13,1 ЧИСЛЕННОСТЬ НАСЕЛЕНИЯ В КРАЯХ, ОБЛАСТЯХ И АВТОНОМНЫХ РЕСПУБЛИКАХ на 1 января 1963 г. *
- ↑ 14,0 14,1 Численность республик, краёв, областей на 1 января 1964 г.
- ↑ 15,0 15,1 Численность, состав и движение населения СССР. Статистические материалы. (1965)
- ↑ 16,0 16,1 ЧИСЛЕННОСТЬ НАСЕЛЕНИЯ В КРАЯХ, ОБЛАСТЯХ И АВТОНОМНЫХ РЕСПУБЛИКАХ на 1 января 1966 г.
- ↑ 17,0 17,1 ЧИСЛЕННОСТЬ НАСЕЛЕНИЯ В КРАЯХ, ОБЛАСТЯХ И АВТОНОМНЫХ РЕСПУБЛИКАХ на 1 января 1968 г.
- ↑ 18,0 18,1 «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 ЧИСЛЕННОСТЬ НАСЕЛЕНИЯ В КРАЯХ, ОБЛАСТЯХ И АВТОНОМНЫХ РЕСПУБЛИКАХ на 1 января 1968 г.
- ↑ 20,0 20,1 Население СССР (Численность, состав и движение населения). 1973. Статистический сборник
- ↑ 21,0 21,1 Российский статистический ежегодник, 1998 год
- ↑ 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 «Российский статистический ежегодник. 1994». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-05-18-ին. Վերցված է 2016-05-18-ին.
- ↑ 23,0 23,1 «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ 24,0 24,1 Народное хозяйство СССР 1922-1982 (Юбилейный статистический ежегодник)
- ↑ 25,0 25,1 Численность республик, краёв, областей на 1 января 1983 г.
- ↑ 26,0 26,1 Численность республик, краёв, областей на 1 января 1984 г.
- ↑ 27,0 27,1 Численность республик, краёв, областей на 1 января 1985 г.
- ↑ 28,0 28,1 Численность республик, краёв, областей на 1 января 1986 г.
- ↑ 29,0 29,1 Народное хозяйство СССР за 70 лет : юбилейный статистический ежегодник : [арх. 28 Հունիսի 2016] / Государственный комитет СССР по статистике. — Москва : Финансы и статистика, 1987. — 766 с.
- ↑ 30,0 30,1 «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
- ↑ 31,0 31,1 Российский статистический ежегодник.2002 : Стат.сб. / Госкомстат России. – М. : Госкомстат России, 2002. – 690 с. – На рус. яз. – ISBN 5-89476-123-9 : 539.00.
- ↑ 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 32,6 32,7 «Российский статистический ежегодник. Госкомстат, Москва, 2001». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-05-12-ին. Վերցված է 2015-05-12-ին.
- ↑ 33,0 33,1 «Российский статистический ежегодник. 1997 год». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-05-22-ին. Վերցված է 2016-05-22-ին.
- ↑ 34,0 34,1 «Российский статистический ежегодник. 1999 год». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-06-14-ին. Վերցված է 2016-06-14-ին.
- ↑ 35,0 35,1 «Российский статистический ежегодник. 2000 год». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-06-13-ին. Վերցված է 2016-06-13-ին.
- ↑ 36,0 36,1 «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
- ↑ 37,0 37,1 «Российский статистический ежегодник. 2004 год». Արխիվացված է օրիգինալից 2016-06-09-ին. Վերցված է 2016-06-09-ին.
- ↑ 38,0 38,1 «Российский статистический ежегодник, 2006 год». Արխիվացված է օրիգինալից 2016-05-10-ին. Վերցված է 2016-05-10-ին.
- ↑ 39,0 39,1 «Российский статистический ежегодник, 2007 год». Արխիվացված է օրիգինալից 2016-05-11-ին. Վերցված է 2016-05-11-ին.
- ↑ 40,0 40,1 «Российский статистический ежегодник, 2008 год». Արխիվացված է օրիգինալից 2016-05-12-ին. Վերցված է 2016-05-12-ին.
- ↑ 41,0 41,1 «Численность постоянного населения Российской Федерации по городам, поселкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
- ↑ 42,0 42,1 «Перепись населения 2010. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений» (ռուսերեն). Федеральная служба государственной статистики. Արխիվացված է օրիգինալից 2013-09-06-ին. Վերցված է 2013-ին.
- ↑ 43,0 43,1 «Города с численностью населения 100 тысяч человек и более на 1 января 2011 года». Արխիվացված է օրիգինալից 2016-05-08-ին. Վերցված է 2016-05-08-ին.
- ↑ 44,0 44,1 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
- ↑ 45,0 45,1 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года» (ռուսերեն). М.: Федеральная служба государственной статистики Росстат. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ 46,0 46,1 «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
- ↑ 47,0 47,1 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին. Վերցված է 2015-08-06-ին.
- ↑ 48,0 48,1 Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
- ↑ 49,0 49,1 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
- ↑ 50,0 50,1 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
- ↑ 51,0 51,1 «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
- ↑ Ղրիմի քաղաքները ներառյալ
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года. Таблица «31. Численность населения городов и пгт по федеральным округам и субъектам Российской Федерации на 1 января 2016 года». RAR-архив (1,0 Mб)
- ↑ Федеральный информационный портал «SakhaNews»
- ↑ «Туйара Торговкина: «Все, кому нужно было уехать, уехали» :: NVPRESS // Якутия в наше время». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Постановление Госсобрания (Ил Тумэн) РС(Я) от 03.11.2004 ГС № 792-III «О включении посёлка Марха в городскую черту города Якутска»». Российский правовой портал «Семёрка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Постановление Госсобрания (Ил Тумэн) РС(Я) от 03.11.2004 ГС № 793-III «О включении посёлка Кангалассы в городскую черту города Якутска»». Российский правовой портал «Семёрка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Закон Республики Саха (Якутия) от 30.11.2004 174-3 № 355-III «Об установлении границ территорий и о наделении статусом городского округа муниципальных образований Республики Саха (Якутия)»». Российский правовой портал «Семёрка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ ««Якутск в цифрах. Промышленность»». Официальный сайт Администрации ГО «Якутск». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Рынок в Якутске. Фоторепортаж
- ↑ ««В. Штыров: План по строительству автодорог должен быть выполнен»». Якутское-Саха Информационное Агентство.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ ««Приангарье и Якутию объединит дорога»». Якутское-Саха Информационное Агентство.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Сайт Единой диспетчерской службы г. Якутска
- ↑ Григорьев, Владимир. — Главные новости (2014 թ․ դեկտեմբերի 11). «В Якутске подвели итоги Чемпионата мира по мас-рестлингу». ГБУ Р(С)Я «Республиканский центр национальных видов спорта им. В.Манчаары». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ https://web.archive.org/web/20060302111400/http://orel3.rsl.ru/regions/65.pdf Панорама культурной жизни регионов России в сети Интернет. Республика Саха (Якутия) — о религиозной ситуации в разделе 1.10
- ↑ «REGIONS.RU — новости Федерации | Якутск. Сегодня откроется самая северная мечеть России». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Егор Борисов принял делегацию Буддийской традиционной Сангхи России | SakhaToday». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքի պաշտոնական կայք Արխիվացված 2021-01-27 Wayback Machine
- Կայք yakutskhistory.net Արխիվացված 2013-01-09 Wayback Machine
- YakutskCity.com — Гид по Якутску Արխիվացված 2012-12-12 Wayback Machine
- Султанов Н. В. Остатки якутскаго острога и некоторых других памятников деревяннаго зодчества в Сибири.
- Տեղագրական քարտեզի էջեր P-52-068-C,D Արխիվացված 2014-02-22 Wayback Machine և P-52-080-A,B Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Якутск предновогодний. Ֆոտոռեպորտաժ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակուտսկ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 114)։ |