Սպիտակ գիշերներ, լուսավոր գիշերներ տարվա այն ժամանակամիջոցում, երբ երեկոյան վերջալույսը և առավոտյան արշալույսը հանդիպում են, և ամբողջ գիշեր շարունակվում է աղջամուղջը։ Պարզորոշ դիտվում են Հյուսիսային և Հարավային կիսագնդերում համապատասխանաբար 59,5° հյուսիսային լայնությունից հյուսիս և 59,5° հարավային լայնությունից հարավ գտնվող վայրերում՝ ամառային արևադարձին մոտ ժամանակ։ Սպիտակ գիշերների տևողությունը կախված է վայրի աշխարհագրական լայնությունից (Սանկտ Պետերբուրգում՝ հունիսի 11-ից հուլիսի 2-ը, Պետրոզավոդսկում՝ մայիսի 27-ից հուլիսի 17-ը, Արխանգելսկում՝ մայիսի 13-ից հուլիսի 30-ը)։ Լուսավոր գիշերներ լինում են նաև նշված վայրերի սահմանամերձ տեղանքում։

Պատկերասրահ խմբագրել

 
 
Սպիտակ գիշերներ Սանկտ Պետերբուրգում Սպիտակ գիշերներ Հելսինկիում
 
 
Սպիտակ գիշերներ Նորվեգիայում Սպիտակ գիշերներ փառատոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։