Հարավային կիսագունդ

Երկրի կեսը, որը գտնվում է հասարակածից հարավ

Հարավային կիսագունդ, Երկրագնդի հատված, որը տեղակայված է հասարակածից դեպի հարավ։

Հարավային կիսագունդը նշված է դեղին գույնով
Հարավային կիսագունդ

Առանձնահատկությունները

խմբագրել

Ամառը հարավային կիսագնդում սկսվում է դեկտեմբեր ամսին և ավարտվում՝ փետրվարին, իսկ ձմեռը սկսվում է հունիսին և ավարտվում՝ օգոստոսին։ Ի տարբերություն հյուսիսային կիսագնդի, ցիկլոնները հարավային կիսագնդում պտտվում են ժամ սլաքի ուղղությամբ, իսկ անտիցիկլոնները՝ հակառակ[1]։ Կեսօրին արեգակը հարավային կիսագնդում գտնվում է ուղիղ հյուսիսում, այն դեպքում երբ միևնույն պահին հյուսիսային կիսագնդում այն գտնվում է ուղիղ հարավում։ Արևի տեսանելի շարժը անամպ երկնքում ձգվում է աջից ձախ (եթե կանգնենք դեմքով դեպի արևը կեսօրին), ոչ թե ձախից աջ, ինչպես դա տեղի է ունենում հյուսիսային կիսագնդում[2]։

Հարավային կիսագնդի միջին լայնությունների աստղային երկինքը խիստ տարբերվում է հյուսիսային կիսագնդի միջին լայնությունների աստղային երկնքից, հատկապես, տեսանելի համաստեղությունների քանակով։ Բացի այդ, այստեղ չկա Բևեռային աստղի համատիպը, որը ցույց կտար այս դեպքում հարավը։ Սակայն կա մի համաստեղություն, Մեծ Արջ համաստեղության նման, որի միջոցով կարելի է գտնել դեպի հարավային բևեռ ուղղությունը։ Դա հարավային կիսագնդի ամենահայտնի համաստեղությունն է և երկնակամարի ամենափոքր համաստեղությունը՝ հարավային խաչը։ Այս համաստեղությունը այնքան հայնտի է, որ պատկերված է խոշոր պլանով հարավային կիսագնդի մի շարք պետությունների պետական դրոշների վրա՝ Ավստրալիայի, Բրազիլիայի, Նոր Զելանդիայի, Պապուա Նոր Գվինեայի և Սամոայի, ինչպես նաև Նոր Զելանդիայի հսկողության ներքո գտնվող Տոկելաու տարածքի դրոշի վրա։

Ընդհանուր առմամբ հարավային կիսագունդը բաղկացած է ծովերից և օվկիանոսներից, այն դեպքում երբ հյուսիսային կիսագնդում մեծ մասամբ բաղկացած է ցամաքից։ Հարավային կիսագնդի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության ¹/₁₀ մասը։ Հարավային կիսագնդի խոշոր քաղաքներն են Ջակարտան, Սան Պաուլուն, Բուենոս Այրեսը, Ռիո դե Ժանեյրոն, Կինշասան։

Հարավային կիսագնդում տեղակայված է 4 մայրցամաք։ Անտարկտիդան և Ավստրալիան գտնվում են ամբողջությամբ, Հարավային Ամերիկայի մեծ մասը (⁹/₁₀), Աֆրիկայի մի մասը, Ասիայի մի մասը (Մալայան կղզեխմբի մի մասը), Օվկիանիայի կղզիների մեծ մասը, ինչպես նաև 4 օվկիանոս (Ատլանտյան, Հնդկական, Խաղաղ օվկիանոսների հարավային հատվածը, ինչպես նաև ամբողջ Հարավային օվկիանոսը[3]).

Հարավային կիսագնդի երկրներ

խմբագրել
 
Արևային ժամացույց Ավստրալիայի Պերթ քաղաքում՝ Հարավային կիսագնդին բնորոշ հատկանիշներով
Ամբողջությամբ
մեծ մասամբ

Աֆրիկա

խմբագրել
Ամբողջությամբ
մեծ մասամբ
Մասամբ

Օվկիանա

խմբագրել
Ամբողջությամբ
մեծ մասամբ

Հարավային Ամերիկա

խմբագրել
Ամբողջությամբ
Մեծ մասամբ
Մասնակի

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Синоптические термины». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  2. : Այս պնդումը ամբողջովին ճիշտ է հարավային արևադարձից դեպի հարավ ընկած լայնությունների համար։ Հարավային լայնություններում(Արևադարձային գոտիների միջև) Արևի տեսանելի ուղին կախված է տարվա եղանակներից։
  3. Հարավային օվկիանոսը պաշտոնապես ճանաչված չէ — Limits of oceans and seas. Արխիվացված 2011-10-08 Wayback Machine