«Մարսեցին», 2015 թվականի ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ է, որը նկարահանել է Ռիդլի Սքոթը, իսկ գլխավոր դերում հանդես է եկել Մեթ Դեյմոնը։ Ֆիլմը հիմնված է Էնդի Ուիրի 2011 թվականին լույս տեսած «Մարսեցին» վեպի վրա, որն էկրանավորել է Դրյու Գոդդարդը։ Դեյմոնը խաղում է մի տիեզերագնացի դեր, ով, համարվելով մահացած, միայնակ է մնում Մարսում։ Ֆիլմում նկարագրվում է ողջ մնալու նրա պայքարը և մյուսների թափած ջանքերը՝ նրան փրկելու համար։ Կինոնկարի գլխավոր դերերում հանդես են եկել նաև Ջեսիկա Չեսթեյնը, Քրիստեն Ուիգը, Ջեֆֆ Դենիելսը, Մայքլ Փենյան, Քեյթ Մառան, Շոն Բինը, Սեբաստիան Սթենը, Էքսել Հեննին, և Չիվեթել Էջիոֆորը։

Մարսեցին
անգլ.՝ The Martian[1]
Երկիր ԱՄՆ[1][2]
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[3][4][5][…], ֆիլմ փրկվելու մասին, արկածային ֆիլմ, դրամա, վեպի էկրանավորում և մարտաֆիլմ
ԹեմաՄարս, Մարսի հետազոտություն[6], թռիչք դեպի Մարս[6], տիեզերագնաց, մենություն[6], գոյատևման հմտություն[6], Կոոպերացիա[6] և Մարսի գաղութացում
ՀիմքՄարսեցին[1]
Թվականհոկտեմբերի 2, 2015[7][8][9][…], նոյեմբերի 25, 2015, հոկտեմբերի 8, 2015[1][10] և հոկտեմբերի 1, 2015[11][12][13]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիդլի Սքոթ[1][7][14][…]
ՊրոդյուսերՌիդլի Սքոթ
Սցենարի հեղինակԴրյու Գոդդարդ[1][11] և Էնդի Ուիր
ԴերակատարներՄեթ Դեյմոն[15][14][16][…], Ջեսիկա Չեսթեյն[15][14][16][…], Քրիստեն Ուիգ[15][14][16][…], Ջեֆ Դենիելս[15][14][16][…], Մայքլ Պենյա[15][16], Քեյթ Մառա[15][16][11][…], Շոն Բին[15][16][11], Սթեն Սեբաստիան[15][16][11], Դոնալդ Գլովեր[15][16][11], Չիվիթել Էջիոֆոր[15][16][11], Էքսել Հեննի[15][11], Բենեդիկտ Վոնգ[15], Մաքենզի Դեյվիս[15][11], Նոամի Սքոթ[15][11], Nick Mohammed?[15], Էդդի Քո[15], Chen Shu?[15], Էնցո Չիլենտի[15], Ջոնաթան Արիս[15], Szonja Oroszlán?[15], Frederik Pleitgen?[15], Lili Bordán?[15], Richard Rifkin?[15], Irén Bordán?[15], Բյորն Ֆրայբերգ[15], Սեմ Սպրուել[15], Բրայան Քասփե[17] և Սլիմ Խեզրի
ՕպերատորԴարիուշ Վոլսկի[1]
ԵրաժշտությունԳարի Գրեգսոն-Ուիլյամս[1]
ՄոնտաժՊիետրո Սկալիա[1]
Պատմվածքի վայրԱցիդալիա հարթավայր, Cape Canaveral Space Force Station?, Ռեակտիվ շարժման լաբորատորիա, Mars?, Hermes? և Earth?
Նկարահանման վայրԲուդապեշտ, Վադի Ռամ և Korda Studios
ԿինոընկերությունScott Free Productions[1], TSG Entertainment և 20th Century Studios
Տևողություն141 րոպե
Բյուջե108 000 000 $
Շահույթ630 161 890 $[18] և 228 433 663 $[19]
Պաշտոնական կայքէջ
 The Martian Վիքիպահեստում

2013 թվականի մարտին 20th Century Fox-ի կողմից վեպի ընտրությունից հետո պրոդյուսեր Սայմոն Քինբերգը սկսեց ֆիլմի աշխատանքները։ Գոդդարդը գիրքն ադապտացրեց սցենարի և որոշված էր, որ հենց ինքն էլ լինելու է ռեժիսորը, սակայն ֆիլմն առաջ չէր գնում։ Սքոթը հեռացրեց Գոդդարդին և նրա փոխարեն ընդունելով Դեյմոնին՝ նաև որպես գլխավոր հերոս, արտադրությունն առաջ գնաց։ Նկարահանումները սկսեցին 2014 թվականի նոյեմբերին և տևեցին մոտավորապես 70 օր։ 20 նկարահանումներ տեղի են ունացել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի ձայնային դահլիճում, որն աշխարհում ամենամեծերից է։ Ֆիլմի որոշ տեսարաններ նկարահանվել են Հորդանանի Վադի Ռամ անապատում։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի համաշխարհային կինոփառատոնի շրջանակներում։ 20th Century Fox-ը ֆիլմը Միացյալ Նահանգների կինոթատրոնների էկրաններ բարձրացրեց 2015 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այն թողարկվեց 2D, 3D, IMAX 3D և 4DX ձևաչափերով[20]։

Ֆիլմը ստացավ դրական կարծիքներ և ողջ աշխարհում հավաքեց մոտավորապես 629 միլիոն դոլար շահույթ՝ դառնալով Սքոթի առաջին և 2015 թվականի տասներորդ ամենաշահութաբեր ֆիլմը[21]։ Քննադատները նշեցին այն հանգամանքը, որ ֆիլմարտադրողներին հաջողվել է մատուցել գիտական մանրուքներով ծանրաբեռնված սցենարը ժամանցային կատակերգության հետ համատեղ։ Բարձր գնահատվեց Մեթ Դեյմոնի դերասանական խաղը և հատուկ էֆեկտների ստեղծող խմբի աշխատանքը։ Մասնագետները խնդիրներ նկատեցին կապված դեպքերի գիտական հաստատման հետ։

Լավագույն երաժշտական կամ կատակերգական կինոնկար անվակարգում այն ստացավ Ոսկե գլոբուս, ինչպես նաև առաջադրվեց Ակադեմիական մրցանակաբաշխությունում՝ Լավագույն կինոնկար և Լավագույն ադապտացված սցենար կատեգորիաներում։ Իր խաղի համար Դեյմոնը ստացավ մի քանի անվանակարգեր՝ ներառյալ Օսկար լավագույն դերասանի համար, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ գլխավոր դերի համար, Քննադատների ընտրության մրցանակ լավագույն դերասանի համար և ստացավ Ոսկե գլոբուս լավագույն դերասանի համար՝ կատակերգությունում կամ մյուզիքլում։

Սյուժե

խմբագրել

Մոտ ապագա[Ն 1][22]։ Երկրային հեռարշավախումբ «Ares III»-ը, իջնելով Մարս մոլորակի Ացիդալիա հարթավայրում, հայտնվում է հողային փոթորկի մեջ։ Վեց տիեզերագնացներից բաղկացած խումբը ստիպված է լինում հապշտապ թողնել մոլորակը և վերադառնալ տուն։ Թռիչքի հարթակի մոտ հասնելու ճանապարհին բուսաբան Մարկ Ուոթնիի վրա է փաթաթվում արբանյակային անտեննայի մի մաս և քամուց քշվում։ Տիեզերագնացի բիոմոնիտորը վնասվում է։ Առաքելության ղեկավար Մելիսսա Լյուիսը, չգտնելով նրան և մեռած համարելով, հրաման է տալիս թռչել։ Աստղանավորդը միայնակ է մնում մոլորակում, վիրավոր, առանց Երկրի հետ կապի (ալեհավաքը և տիեզերանավն արդեն անհասանելի են), բնակելի մոդուլում, որը նախատեսած է 6 անձանց մեկամսյա տեղակայման համար։ Մարկը որոշում է, որ պետք է երեք տարվա ընթացքում ողջ մնա՝ մինչ «Ares IV»-ի հաջորդ առաջադրանքը և ազդանշան տալ Երկրին։ Պաշարն ավելացնելու համար Մարկն օգտագործում է եղած կարտոֆիլի մի քանի պալարներ, որոնք պահված էին Շնորհակալության օրվա տոնական ընթրիքի համար, փորձահողամաս է փորում (դրա համար նա մոդուլի ներսում ցանում է մարսիական բնահող, այնուհետև ավելացնում է օրգանակ նյութեր, որոնք ստացել էր սննդի հավաքված ավելցուկներից՝ որպես պարարտանյութ) և սկսում է կարտոֆիլ աճեցնել։ Ջուր ստանալու համար, Մարկը քիմիական ռեակցիայի միջոցով ջուր է ստանում, օգտագործելով հեռացած նավի բաքում եղած հրթիռային վառելիքը՝ հիդրազինը։

Էվակուացիայից երկու ամիս անց, Երկրի վրա գտնվող ՆԱՍԱ-ի մասնագետները, վերլուծելով արբանյակից ստացված նկարները, հասկանում են, որ Ուոթնին ողջ է մնացել։ Մարսում Ուոթնին գտնում է 1997 թվականից չաշխատող «Mars Pathfinder» սարքը։ Նա դրան էլեկտրականություն է տալիս և օգտագործում հաղորդիչը, որպեսզի տվյալներն ուղարկի Երկիր։ ՆԱՍԱ-ն ճիշտ է գուշակում նրա գործողությունները և վերստեղծում է ապարատի ծրագիրը, որին արդեն երկար ժամանակ է, ինչ ոչ ոք չի հետևում։ Կապ հաստատելով՝ մասնագետները սկսում են «Ares IV»-ի հաջորդ առաքելության հաշվարկները՝ հաշվի առնելով նաև փրկության օպերացիան, որին նախապատրաստվելը որոշ ժամանակ կտևի։ Տիեզերագնացի մոտ ցանկանում են բեռնատարային նավ ուղարկել, որտեղ առկա են ողջ մնալու սարքերն ու պաշարները։ Կրճատված ժամանակահատվածում, առանց նախապես փորձարկման ուղարկվող հրթիռի թռիչքն ավարտվում է դժբախտությամբ՝ մեկնարկի ժամանակ պայթյունով։ Օգնում են չինացի կոլեգաները, իրենց կրիչի վրա զոնդ արձակելով։ Մոլորակի մակերեսին Մարկը սխալ քայլ է անում, օգտագործելով մեկ բնակելի մոդուլի միայն մեկ անցարգելակից։ Այդ անհերմետիկության պատճառով էլ ավերվում է Մարկի բնակատեղին և կարտոֆիլային ագարակը։

Այդ ընթացքում «Ares III»-ի անձնակազմը մեկնում է տուն, սակայն Երկրի վրա կարծում են, որ ավելի լավ կլինի նրանք չիմանան, որ Մարկը ողջ է մնացել։ Խումբն իմանում է ճշմարտությունը և գաղտնի կերպով ստանում է հաշվարկներ, ըստ որի Երկրի կողքով կատարելով գրավիտացիոն մանյովր, նրանք տեսականորեն ամենաարագ կերպով կարող են վերադառնալ Մարս։ Լյուիսն ու անձնակազմը որոշում են կոտրել տիեզերանավի համակարգիչները, որպեսզի ղեկավարման կենտրոնն իրենց չկանգնեցնի, և նրանք կարողանան օգնել ընկերոջը։ Նրանք պատրաստ են տիեզերքում անցկացնել ևս 533 օր։ Ճանապարհին վերցնելով չինական զոնդը՝ տիեզերագնացները թռչում են դեպի Մարս։ Անցնում է յոթ ամիս։ Ուոթնին, իմանալով «Ares III»-ի վերադառնալու մասին, պատրաստվում է իր մեկնմանը։ Մոլորակի վրա անցկացնելով 461 սոլ[Ն 2]՝ Մարկը շարժվում է դեպի Սկիապարելլի խառնարանի վրայի մարսագնացին, որը 3200 կիլոմետր հեռու է այն տեղից, որտեղ որ իջնելու է «Ares IV»-ի մեկնարկի մոդուլը։ Առավելագույնս թեթևացնելով մոդուլը՝ տիեզերագնացը թռչում է Մարսից։ Նրան չի հաջողվում հավաքել համապատասխան բարձրություն, և «Ares III»-ի խումբը ստիպված է լինում գնալ խորամանկ քայլի՝ ուղեծրի վրա արգելակելով, սակայն արագությունները հավասարվելիս Ուոթնին դեռ անհասանելի էր փրկության համար։ Այդ ժամանակ նա հանկարխաստեղծում է՝ սկաֆանդրի ձեռնոցի վրա անցք բացելով։ Նա բարեհաջող վերադառնում է «Hermes» իսկ հետո՝ Երկիր։

Տանը նա ապագա տիեզերագնացների համար դառնում է դժվար պայմաններում ողջ մնալու հնարքների ուսուցիչ[23][24]։

Անձնակազմ

խմբագրել

Դերակատարներ

խմբագրել
  • Մեթ Դեյմոն՝ Մարկ Ուոթնի․ բուսաբան, ով Ares III թիմի մի մասն է։ Նա մեռած է համարվում Մարսի վրայի կատաղի քամուց հեռու շպրտվելով։ Ուոթնին ստիպված է լինում օգտագործել իր հնարամտությունն ու սրամտութունը, որպեսզի ողջ մնա՝ մինչ փրկվելը։
  • Ջեսիկա Չեսթեյն՝ Մելիսսա Լյուիս․ երկրաբան, ով Ares III առաքելության հրամանատարն է։
  • Մայքլ Փենյա՝ Մայոր Ռիկ Մարտինեզ․ Ares III առաքելության օդաչուն։ Նա Ares III թիմից ամենամտերիմն է Ուոթնիի հետ։
  • Քեյթ Մառա՝ Բեթ Ջահոնսեն․ Ares III-ի ծրագրայի օպերատոր, ով սիրային զգացմուքներ ունի Բեքի նկատմամբ։
  • Սեբաստիան Սթեն՝ բժիշկ Քրիս Բեք․ տիեզերագնաց և Ares III առաքելության վիրաբույժ, ով զգացմուքներ ունի Ջոհանսենի նկատմամբ։
  • Էքսել Հեննի` բժիշկ Ալեքս Ֆոգել․ ծագումով գերմանացի, ով Ares III-ի շտուրմանն է և քիմիկոսը։
  • Չիվեթել Էջիոֆոր՝ Վինսենտ Կապուր․ ՆԱՍԱ-ի Մարսի առաքելության ղեկավարը և առաջին մարդը, ով կարողացել է կապ հաստատել Ուոթնիի հետ։ Հայրը հնդիկ է, մայրը՝ բապտիստ[25]։ Նրա ծագման մասին տեղեկությունները նույնն են թե՛ ֆիլմում, թե՛ գրքում[26]։
  • Մաքենզի Դեյվիս՝ Մինդի Փարկ․ առաքելության հսկողության արբանյակային նախագծող։ Առաջին մարդը, ով հասկացել էր, որ Ուոթնին ողջ է։
  • Շոն Բին՝ Միտչ Հենդերսոն․ Ares III առաքելության ղեկավար, ում պարտականությունն է տիեզերանավի աշխատակազմում պահպանել համերաշխություն և կայունություն։
  • Ջեֆֆ Դենիելս՝ Թեոդոր «Թեդդի» Սենդերս․ ՆԱՍԱ-ի ադմինիստրոտոր։ Ինչպես ցույց է տրվում, Սենդերսն ամեն ինչից իրազեկ է, սակայն դեմ է անիմաստ ռիսկերին։
  • Դոնալդ Գլովեր՝ Ռիչ Փըրնել․ JPL-ի աստղադինամիկայի մասնագետ, ով էլ հենց ծրագրում է Ուոթնիի փրկության գաղափարը։
  • Բենետիկդ Վոնք՝ Բրյուս Ին․ Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ղեկավար, ով մեղադրվում է փրկարարական խմբի համար հրթիռներ և օգտակար բեռներ տալու մեջ։
  • Քրիստեն Ուիգ՝ Էննի Մոնթրոուզ․ ՆԱՍԱ-ի հետ ԶԼՄ-ների կապի ղեկավարը։ Նա հրապարակայնորեն ելույթ է ունեցել ՆԱՍԱ-ի անունից՝ Ուոթնիի փնտրտուքների ժամանակ։
  • Էդդի Կո՝ Գուո Մինգ (郭 明)․ CNSA-ի գլխավոր գիտնական։
  • Չեն Շու՝ Ժու Տաո (朱 涛)․ CNSA-ի գլխավոր գիտնականի տեղակալ։
  • Նաոմի Սքոթ՝ Ռայոկո։
  • Նիք Մուհամեդ՝ Թիմ Գրայմս։
 
 
 
 
 
 
Hermes էկիպաժը՝ Մեթ Դեյմոն, Ջեսիկա Չեսթեյն, Սեբաստիան Սթեն, Մաքյլ Փենյա, Քեյթ Մառա, Աքսել Հեննի
 
 
 
 
 
 
Երկրային ծառայություններ՝ Չիվեթել Էջիոֆոր, Մաքենզի Դևիս, Շոն Բին, Դոնալդ Գլովեր, Ջեֆֆ Դենիելս, Քրիստեն Ուիգ

Չեսթեյնն իր դերի համար նախապատրաստվել էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայում և Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնում՝ հանդիպելով տարբեր տիեզերագնացների և գիտնականների հետ։ Նա ոգեշնչվել էր տիեզերագնաց Թրեյսի Քոլդուել Դայսոնով՝ ասելով. «Նա ամենաիրական փաստն է, շատ ուղիղ։ Իմ կերպարը մեղքի զգացում ունի կապված խմբի անդամի լքման հետ, սակայն նա դեռ պատասխանատու է աշխատակազմի մյուս հինգ անդամների կյանքի համար։ Ես փորձեցի խաղալ այն այնպես, ինչպես Թրեյսին կվարվեր այդ պահերին»[27]։

Դեյմոնն ընտրել էր նախապատրաստման մի ուրիշ եղանակ։ Նա բացատրեց․ «Ինձ համար փորձերի ընթացքը Ռիդլիի հետ միասին նստելն էր և տող առ տող ու պահ առ պահ հետևելը սցենարին, քանի որ մենք պլանավորում էինք, թե ինչ և ինչպես ենք ուզում ավարտել տեսարանը»[28]։

Արտադրություն

խմբագրել
 
Ռեժիսոր Ռիդլի Սքոթն ասել է, որ նա հետաքրքրված է եղել գիտաֆանտաստիկայով 1977 թվականին, «Աստղային պատերազմներ» ֆիլմը նայելուց հետո[29]։

Զարգացում

խմբագրել

«Այսպես, ես չեմ կարող ապրել Երկրից կտրված՝ մինչև անվերջություն։ Սակայն իմ կյանքը երկարացնել ես կարող եմ։ Աճեցրած կարտոֆիլն ինձ կհերիքի 76 օր։ Կարտոֆիլը մշտապես աճում է, այդ պատճառով 76 օրվա ընթացքում ես կարող եմ ձեռք բերել 22000 կկալ՝ արմատապտուղների տեսքով, որոնք ինձ կպահեն տասնհինգ օրվա ընթացքում։ Դրանից հետո միտումը շարունակելու իմաստ արդեն չկա։ Ընդհանուր առմամբ կարտոֆիլն ինձ թույլ կտա ձգել մոտավորապես 90 օր։

Այսպես, իմ մահացու սովը կսկսի մարսիական 490-րդ օրում, այլ ոչ թե 400-րդին։ Առաջընթաց կա, սակայն իմ բոլոր հույսերը հիմնվում են նրա վրա, որ ես կգոյատևեմ մինչև 1412-րդ մարսիական օրը, երբ կժամանի «Ares-4»-ը։ Իսկ դա համարյա հազար օր է առանց սննդի։ Ես ոչ մի միտք անգամ չունեմ, ինչպես այն ճարել։ Գրո՛ղը տանի»։

«Մարսեցին» նկարահանել է Ռիդլի Սքոթը։ Սյուժեն Դրյու Գոդդարդի կողմից ադապտացված Էնդի Ուիրի 2011 թվականին լույս տեսած «Մարսեցին» վեպի վրա է հիմնված։ 20th Century Fox ստուդիան 2013 թվականին ընտրեց ֆիլմը, իսկ պրոդյուսեր Սայմոն Քինբերգը միացավ, որպեսզի այն գրքից զարգացնի մինչև ֆիլմի[30]։ Այնուհետև Քինբերգը գրքի ուշադրությունը սևեռեց դեպի Ռիդլի Սքոթը[31]։ 2014 թվականի Մայիսին, Սքոթը քննարկումների մեջ մտնում ստուդիայի հետ՝ ֆիլմի ռեժիսորի պաշտոնը ստանձնելու համար[32]։ Սքոթն ասաց, որ ուշադրությունն ամբողջովին գրավված էր գիտական թեմայի վրա և մտածում, որ հավասարություն կարելի է սահմանել զվարճանքի և ուսումնասիրությունների միջև։ Դեյմոնն ասաց, որ տարված էր վեպով, սցենարով և Սքոթի հետ աշխատելու հնարավորությամբ[21][33][34]։ Սքոթից անմիջապես հետո ծրագիրն առաջ է գնում և արագորեն ընդունվում[35]։ Դեռ սկզբնական փուլերից Գոդդարդն արտահայտում էր իր զգացմունքները, ասելով, որ Սքոթը ստեղծել է իր նկարահանած ֆիլմերից ամենալավը․ - Երբ դա Ռիդլի Սքոթն է, համագործակցությունը հեշտ է, որովհետև ես ուղղակի հարգում եմ նրան։ Ամեն օր ես ուղղակի շուրջս կնայեի ու կմտածեի, թե արդյո՞ք հենց Ռիդլի Սքոթն է, ով նստած է սեղանի շուրջ։ Շատ ոգևորիչ է[36]։

Սցենար

խմբագրել

2009 թվականին AOL ընկերության ծրագրավորող Էնդի Ուիրը սկսեց իր բլոգում հրապարակել «Մարսեցին» գիտաֆանտաստաստիկ վեպի գլուխները։ Հնարամիտ և չձանձրացնող գլխավոր հերոսի նախատիպը դարձավ «Գաղտնի գործակալ ՄակԳայվեր» հեռուստասերիալի կենտրոնական կերպարը[37]։ 2012 թվականի սեպտեմբերին գրողը գրքի էլեկտրոնային տարբերակը տեղադրեց Amazon կայքում և մի քանի ամսից վաճառեց 35,000 օրինակով։ 2013 թվականի սկզբին վեպի կրկնօրինակը ներբեռնեց պրոդյուսեր Ադիթյա Սուդը և ցույց տվեց իր տնօրեն Սայմոն Քինբերգին, ով «Իքս մարդիկ» ֆիլմաշարի պրոդյուսերն է և «Աստղային պատերազմներ»-ի վերջին ֆիլմի կրեատիվ խորհրդատուն[21]։ Գիրքն ուներ նկատելի առաջընթաց։ 2013 թվականի մարտին 20th Century Fox ստուդիան ընտրեց վեպը՝ էկրանավորում կատարելու համար[38]։

 
Էնդի Ուիր

Նույն տարվա մայիս ամսին Գոդդարդը ստուդիայի հետ բանակցություններ սկսեց, որպեսզի գրի և նկարահանի «Մարսեցին»[39]։ 2013 թվականի հոկտեմբերին Գոդդարդը գրեց ֆիլմի սցենարի առաջին տարբերակը[40] և փոխանցեց այն Մեթ Դեյմոնին՝ ծանոթանալու համար։ Վերջինիս մոտ հետքրքրություն առաջացավ նկարահանվելու Գոդդարդի ռեժիսուրայի ներքո, քանի որ սցենարը դուրը եկել էր և ազատ պատուհան էր բացվել իր գրաֆիկում։ Դերասանը նկարահանումներին մասնակցելու համար 2014 թվականին պայմանագիր կնքեց[21]։ Հենց այդ ժամանակ էլ Գոդդարդն անսպասելիորեն լքեց նախագիծը, որպեսզի մասնակցի «Չարագուշակ վեցնյակ»-ի նկարահանումներին։ Այն կոմիքսների գրքի հիման վրա ֆիլմ է, որը պատմում է սուպերչարագործների խմբի մասին[Ն 3][41]։

Մոտենում էին Դեյմոնի Ջեյսոն Բորնի ֆիլմաշարի շարունակության նկարահանումների ժամկետները։ Ստուդիան, որը պայմանագիր ուներ կնքած նրա հետ, զգուշացավ, որ կարող է ձեռքից բաց թողնել այդ շահավետ նախագիծը, սկսեց համապատասխան փոխարինողի շուտափույթ որոնումները։ Fox-ի համանախագահ Սթիվ Ասբելլը և պրոդյուսեր Սայմոն Քինբերգը բանակցություններ սկսեցին Ռիդլի Սքոթի հետ, ում հետ Ասբելլն ուներ լավ ընկերական հարաբերություններ, որոնք ձեռք էր բերել «Պրոմեթևս» ֆիլմի վրա աշխատելիս[21]։ 2015 թվականն արդեն լիովին զբաղված էր ռեժիսորի մոտ։ Նա պետք է զբաղվեր «Պրոմեթևս»-ի սիկվելի նկարահանումներով, որի պրեմիերան լինելու էր 2015 թվականի մարտին, սակայն նա համաձայնեց պլանները տեղափոխել[42][43]։ Արդյունքում 2015 թվականի օգոստոսին ռեժիսորը հաստատեց, որ իր հաջորդ նախագիծը կլինի «Պրոմեթևս 2»-ը[33]։ Ռիդլին որոշակի կասկածանքով վերաբերվեց Գոդդարդի նախագծից լքմանը, սակայն սցենարն առաջին իսկ անգամ կարդալուց շատ տպավորվեց[44]։

Դեյմոնը խանդավառությամբ հաստատեց իր մասնկացությունը, իմանալով, թե ով է լինելու «Մարսեցու» ռեժիսորը։ Սքոթի արվեստի վարքագծին ծանոթանալը շատ ոգևորեց դերասանին[44]։ Սայմոն Քինբերգի խոսքերով, ֆիլմը կարծես հենց սկզբից օրհնված էր, քանի որ ոչ միշտ կարող է ամեն ինչ այդքան հարթ դասավորվել[45]։ Սցենարը պատրաստ էր հենց առաջին փորձից և լուրջ ուղղումներ չէր պահանջում, իսկ կինոնկարի թիմը հավաքվեց առանց ավելորդ դժվարությունների։ Արվեստի կոլեկտիվի մեծ մասը կազմում են Ռիդլի Սքոթի հետ տարիների փորձ ունեցած մասնագետներ՝ Դարիուշ Վոլսկին, Ռիչարդ Ստամերսը, Արթուր Մաքսը, Ջենթիի Յեյթս, Հարրի Գրեգսոն-Ուիլիամսը։ Ռեժիսոր Պիետրո Սկալիայի աշխատել էր դեռևս 2000 թվականից՝ «Գլադիատոր» ֆիլմի վրա։ Հարրի Գրեգսոն-Ուիլիամսը նշեց, որ Սքոթի հետ աշխատելը շատ հարմարավետ է․ - Երբ ռեժիսորական բազկաթոռին այդպիսի հեղինակություն է, սովորաբար անխուսափելի է լինում դիմել պրոդյուսերին կամ կինոստուդիային։ Նա ինքն է որոշում բոլոր հարցրերը[46]։

Նախապատրաստում

խմբագրել
 
Curiosity մարսագնացի նկարները մոլորակի մակերևույթից ծառայեցին ֆիլմի վիզուալ շարքի ստեղծմանը

Ուիրի գիրքը, որը Գոդդարդն անվանեց «գիտության հանդեպ սիրո խոստովանություն», կարելի է անվանել ստեղծագործություն որոշ վերապահությամբ։ Դրա մեծ մասը կազմում է ողջ մնալու հրահանգները՝ սուրվիվալիզմի ոգով, գրված տեխնիկական լեզվով[47]։ Ժամանակ չունենալու պատճառով, Ռիդլի Սքոթն այդպես էլ չկարողացավ մինչև վերջ կարդալ վեպը և հույսն ամբողջովին դրեց սցենարի վրա[48]։ «Գրքի տեխնիկական ենթատեքստում ես ոչ մի տող չհասկացա։ Ինձ համար մի ամբողջ պատմություն է նույնիսկ տան լամպ փոխելը», - կիսվեց նա հարցազրույցում[48]։ Վեպում որոշ տեղեր այնքան բարդ էին (օրինակ՝ Մարսից-Երկիր տվյալների փոխանցման համար 16-ական կոդավորումը), որը, ինչպես խոստովանեց Սքոթը, նույնիսկ առանց գլուխ հանելու, ֆիլմին տվեց որքան հնարավոր էր շատ նմանություն սցենարին։ Ստեղծողներին օգնեց գրքի հայտնի կատակերգական սկիզբը, որը մնացել էր միայն լավ ներկայացնել դիտողներին[49]։

Ռիդլին սակայն նշեց․ «Հումոր, այնտեղ իհարկե կա, սակայն այդ հումորը կախաղանված է։ Չնայած ես անգլիացի եմ և ինձ դուր է գալիս հումորի նման մոտեցումը»[50]։ Սցենարում Սքոթի միակ էական ներդրումը Ուոթնիի տեսաօրագիրն է, որ տիեզերական Ռոբինզոնի համար Ուրբաթի նման զրուցակցի դեր է տանում։ Վերջնական արդյունքում այն ավելի մեծ դեր է խաղում ֆիլմում, քան վեպում[49]։

2014 թվականի ամռանը, ռեժիսորի օգնական Արթուր Մաքսն աշխատանքին միացավ սկզբում որպես սկաուտ[21][33]։ Նա հետագա բոլոր ընդհանուր պլանների համար ընտրեց Վադի Ռամ տեղանքը (Հորդանան)։ Այդ անապատի ֆոնի վրա նկարահանվել են նմանատիպ ժանրի այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Առաքելություն դեպի Մարս», «Կարմիր մոլորակ» և «Վերջին օրերը Մարսում»։ Նվազագույն բուսականությունը, համապատասխան լանդշաֆտն ու հողի երանգը լիովին համընկնում էին մտքին[51]։ Բրիտանացի ռեժիսորը հասավ նաև Հորդանան, որտեղ այդ ժամանակ ընթանում էին «Զինվոր Ջեյն» ֆիլմի աշխատանքները[21]։ Նկարահանող անձնակազմը մտադրություն ուներ բնության գրկում նկարահանումների համար օգտագործել նաև առանձին տեղեր, ինչպիսին ավստրալիական Աութբեքն է, սակայն նրանք գոհ չմնացին այնտեղի բնությամբ[52]։ Ստուդիական նկարահանումների համար ընտրեցին Բուդապեշտում գտնվող Korda Studio-ն, որը գտնվում է աշխարհի ամենամեծ տաղավարներում։ Լոնդոնյան բոլոր լավ ստուդիաները զբաղեցրել էր «Աստղային պատերազմների» վերջին սերիան[47]։ Հունգարիան նաև բավականին հարմարավետ էր իր հարկային պատշաճ քաղաքականությամբ։ Նախապատրաստման համար Մաքսն այցելեց Լինդոն Ջոնսի անվան տիեզերական կենտրոն, Ռեակտիվ շարժման լաբորատորիա, մարսագնացների փորձարկումների հրաձգարան, ՆԱՍԱ-ի ներկայացուցիչների հետ անցկացրեց մի շարք բանակցություններ և կոնսուլտացիաներ և արժանացավ տիեզերական գործակալության աջակցությանը։ Ինչպես նաև նա բերեց սարքավորումների հարուրավոր նկարներ, որոնցից որոշները պետք եկան ֆիլմի ֆիզուալ կոնցեպցիայի նախապատրաստման համար[21][53]։

Հետարտադրական փուլը սկսեց 2014 թվականի օգոստոսին, երբ հատուկ էֆեկտների թիմը՝ Ռիչարդ Ստամմերսի գլխավորությամբ, սկսեց կոդային տեսարանների նախավիզուալիզացիոն նախապատրաստումը։ Դրանք ստեղծվեցին 3D խմբագրիչի սևագրերում, ընդունվեցին ռեժիսորի կողմից, և հենց դրանցից սկսեցին դեկորացիաների և տաղավարների սարքավորումներով զինման նախապատրաստությունները[54]։

Դերասանների ընտրություն

խմբագրել
 
Պրոդյուսեր Սայմոն Քինբերգը 2015 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ

Եթե Մեթ Դեյմոնի հետ պայամանագիրը կնքվել էր նկարահանումներից բավականին ժամանակ առաջ, ապա խմբի մյուս անդամները ֆիլմին միացան 2014 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Սեպտեմբեր ամսին «Hermes» տիեզերանավի ղեկավարի դերում ընտրվեց Ջեսիկա Չեսթեյնը։ Ըստ սկզբնական որոշման այդ դերը պետք է խաղար Քեյթ Բլանշետը, քանի որ ռեժիսորն այդտեղ ցանկանում էր տեսնել ավստրալիացի դերասանուհու, սակայն նա զբաղված էր «Ճշմարտություն» նախագծով[55]։ Մինչև վերջին րոպեն Մայքլ Փենյան չէր հայտնում իր որոշման մասին, ում գրաֆիկը համընկել էր «Մրջյուն-մարդը» ֆիլմին։ Վերջում միացան նաև Չիվեթել Էջիոֆորը և Սեբաստիան Սթենը։ Սկզբում Վենկան Կապուրի՝ ֆիլմում երկրորդ կերպարն ամենաշատ տեքստով դերը պետք է խաղար Իրվան Խանը, սակայն նա հրաժարվեց։ Ընտրության ժամանակ չկար և պրոդյուսերները որոշեցին, որ հերոսը կիսով չափ կլինի սևամորթ, կիսով չափ հինդուս, իսկ նրա անունը փոխվեց Վինսենտ Կապուրի։ 2014 թվականի հոկտեմբերի վերջին դերասանական կազմն արդեն լիովին պատրաստ էր[37]։

Դերասանների համար փարձություն դարձավ այն, որ իրենք ստիպված եղան խաղալ գիտության մարդկանց, փորձառու մասնագետների, իսկ գրքի նյութն ու սցենարը ոչ մի օգուտ չէին տալիս։ Նախապատրատման համար նրանք ստիպված եղան ուսումնասիրել առարկան։ Քեյթ Մառան նկատեց․ «Իմ հերոսուհին ինձանից բավականին խելացի է։ Նա ողջ առաքելության ուղեղն է և խմբի համակարգչային հանճարը։ Ես ոչինչ չգիտեի ՆԱՍԱ-ի մասին և փորձում էի այցելել նրանց կայքը, կարդալ տիեզերքում եղած կանանց մասին․․․»: Դերասանների ընտրության հարցում մեծ դեր է խաղացել նաև ռեժիսորը։ Մեթ Դեյմոնը հաճույքով էր խոսում Սքոթի հետ աշխատելիս իր ձեռք բերած փորձի, «դերասանի զգացմունքի» և առաջադրանք տալու կարողության մասին։ «Ոչ մի ֆոկուս-պոկուսներ։ Ոչ մի «Դու ամեն ինչ կիմանաս մի քանի ամսից, ծանր մի՛ տար»։ Նա ամեն ինչ այնպես է ղեկավարում, ինչպես գրված է կոմիքսում»[47]։

Աղբյուրների տեղեկացմամբ, դերասանների մեծ մասը համաձայնվեցին նկարահանվել ավելի քիչ հոնորարով, քան նրանք սովորաբար պահանջում են, որովհետև նրանց շատ էր դուր էկել նյութը[56][57]։ Չնայած, գլխավոր դերերի համար տրվող հոնորարների չափերի մեջ տեղի ունեցավ բանավեճ՝ գենդերային անհավասարության պատճառով։ Cinemablend աղբյուրի տված տեղեկությամբ, Ջեսիկա Չեսթեյնն իր աշխատանքի համար ստացել է $7 միլիոն։ Ինքը՝ դերասանուհին, հարցազրույցում հայտնեց ավելի քիչ գումարի մասին՝ $1,75 միլիոն։ Մինչդեռ Մեթ Դեյմոնի հոնորարը կազմեց 15-ից 25 միլիոն դոլար[58]։

Չնայած, որ առաջին հայացքից դերասանների ընտրությունը թվում էր կոռեկտ[59], ստեղծողները ենթարկվեցին մեծամաստշատ քննադատությունների։ Աֆրո-ասիացի դերասանների MANAA կազմակերպությունը Ռիդլի Սքոթին մեղադրեց «Մարսեցում» դերերը «սպիտակեցնելու» մեջ։ Գլխավոր դերերում ընտրելով սպիտակ դերասանների՝ Դեյմոնին և Չեսթեյնին, ընկերությունը համարեց աֆրո-ասիացի դերասանների հնարավորությունների թերագնահատում, որոնց բաժին էր հասել միայն երկրորդ պլանի դերեր։ Գրքից որոշ կերպարներ ֆիլմում անսպասելիորեն դարձել էին սպիտակ։ Օրինակ Մինդի Փաքը գրքում կորեական ծագմամբ հերոսուհի էր։ Ֆիլմում այդ դերը խաղաց սպիտակամաշկ Մաքենզի Դևիսը։ Ռեժիսորի հասցեին նմանատիպ մեղադրանքներ հնչել են «Ելք․ աստվածներ և արքաներ» ֆիլմից հետո։ Ռիդլի Սքոթը ոչ մի արձագանք չտվեց նմանատիպ նկատառումներին[60]։

Նկարահանումներ

խմբագրել

Ֆիլմի նկարահանումները սկսեցին 2014 թվականի նոյեմբերի 8-ին և ավարտվեցին 2015 թվականի մարտի 23-ին։ Ըստ մի քանի տվյալների՝ նկարահանումները տևեցին 70-74 օր[52][61][62]։ «Մարսեցին» դարձավ Ռիդլի Սքոթի երկրորդ կինոնկարը, որն ամբողջովին նկարվեց թվային տեսախցիկով և ստերեոպատկերային ձևաչափով։ Համապատասխան աշխատանքային պրոցեսների վրա մշակվեց իր թիմը[62]։ Red Dragon տեսախցիկների հետ Ռիդլի Սքոթը լավ ծանոթ էր դեռևս «Պրոմեթևս»-ից և այժմ համագործակցությունը շարունակվեց։ Օպերատոր Դարիուշ Վոլսկին օգտագործում էր Red Dragon և Scarlet Dragon տեսախցիկների վերջին մոդելները՝ Angenieux Optimo օբյեկտիվներով, որոնք աշխատում են 6K թույլտվությամբ (ըստ արտադրողի տվյալների՝ 19 մպս)[63][64], 48 fps կադրային հաճախականությամբ[54], որոնք միավորված էին ստերեոզույգ ստեղծելու[65]։

 
Չինաստանի տիեզերական ղեկավարության շենքի դերը խաղաց Բուդապեշտի արվեստի պալատը

Նկարահանումների համար օգտագործվել են նաև GoPro Hero 4 էքսշն-տեղախցիկները[66][67], որոնք հարմարեցված էին տիեզերագնացների գլխարկներին, տեղադրված դեկորացիաների ներսում։ Էքշն-տեսախցիկները հնարավորություն էին տալիս դիտողին խորասուզվել իրադարձությունների տրամադրության մեջ՝ ստեղծելով հավելյալ վիզուալ իրականություն[65]։ Սկզբում ստեղծողները էքշն-տեսախցիկները տարբերակում էին որպես օգնական ուժ՝ դադարների լցման համար։

Աշխատանքային գրաֆիկի առաջին մասում ընթացել են Բուդապեշտի նկարահանումները[61]։ Դրա համար օգտագործվել է Korda ստուդիայի տարածքը, այդ թվում նաև ամենամեծ 6-րդ տաղավարը՝ 6000մ2 մակերեսով, որը ծառայեց որպես Մարս մոլորակ[52]։ Տաղավարում բերված և լցված էր մի քանի հազար տոննա բնահող, որը գունափոխված էր նարնջագույն և կարմիր ներկով, որպեսզի նման լիներ Վադի Ռամ անապատի հողին։ Կառուցվել են բնակելի մոդուլի և «Hermes» տիեզերանավի ներսույթները[51][52]։ Դեկորացիաների ստեղծման համար օգտագործվել են եռաչափ տպիչներ[68]։ Թիվ 6 տաղավարի հսկայական չափսերը ճիշտ լուսավորության խնդիր ստեղծեցին։ Այն պետք է լիներ բավականին հզոր, և միաժամանակ ստեղծեր ցերեկային միայնակ ստվերի նման ստվեր, որը տեղափոխվում է օրվա ժամի հետ միասին։ Միզանսցեն պլանավորելով՝ հատուկ էֆեկտների մասնագետները և օպերատորը պատկերացրեցին, թե մոտավորապես որ ժամին այն կարող էր նկարահանվել և երկնքում այդ պահին որտեղ կգտնվեր «արևը»[64]։

Կազմակերպությունների գրասենյակների դերերը խաղացին Բուդապեշտում գտնվող որոշ շենքեր՝ «մշակված» CGI էֆեկտով[69]։ Այսպես ՆԱՍԱ-ի շտաբակայան դարձավ առևտրի կենտրոնը, որը հունգարական մայրաքաղաքում հայտնի է «Կետ» (հունգ.՝ Bálna ) անունով՝ իր աչք զարնող ֆուտուրիստական ճարտարապետությամբ և անհամաչափ տանիքով[53]։ Ներսում անցկացվել են կոնսուլտացիաների և գործակալության բանակցությունների տեսարանները[70]։ Ստեղծվել է նաև «ՆԱՍԱ-ի տնօրենի գրասենյակը»։ Արթուր Մաքսը հիշեց, որ շինությունը բացառապես հաջող կերպով միաձուլվեց կինոնկարի մտահղացման հետ։ «Նույնիսկ չեմ պատկերացնում, որքան կարժենար այն կառուցել տաղավարում», - նկատեց նա։ Ռեակտիվ շարժման լաբորատորիաները կառուցվել են Hungarian Expo միջազգային ցուցահանդեսի շրջանի տաղավարներում, որը լքվել է 1970-ականներց[53]։ Այստեղ կառուցեցին հենց «լաբորատորիան» և անգարը, որտեղ ֆիլմի հերոսները կառուցեցին Pathfinder զոնդի երկրային տարբերակը[21][52]։ Ցուցահանդեսի ոչ մեծ տաղավարներից մեկում կառուցվեց հորինված ջերմոցը և այնտեղ աճեցրեցին մոտ 1200 կարտոֆիլի բերք։ Թփերը նկարահանվել են աճման տարբեր փուլերում՝ էկրանին ճշմարիտ ցույց տալու համար[52]։

 
Bálna Կետ շենքը Բուդապեշտում

Նկարահանումների ժամանակ առաջինը նկարվել են ՆԱՍԱ-ի թռիչքների ղեկավարման կենտրոնի էպիզոդները[71]։ Ամբողջ նոյեմբեր ամսվա ընթացքում նկարահանումներն ընթացել են Բուդապեշտում, որը ժամանակավորապես դարձավ կինոնկարի բոլոր գործողությունների կոորդինացման կենտրոնը։ Նշանավորվեցին ՆԱՍԱ-ի գրասենյակի, Թռիչքների ղեկավարման կենտրոնի և Ռեակտիվ շարժման լաբորատորիայի հետ կապված տեսարանները։ Թռիչքների ղեկավարման կենտրոնի տեսարանների վրա աշխատելով (օրինակ այն պահը, երբ պարզ դարձավ, որ Ուոթնին ողջ է)՝ Սքոթը խնդրեց իրական նկարը ցուցադրել մոնիտորին։ Չնայած հատուկ էֆեկտների մասնագետները կարող էին այն հետո ավելացնել կանաչ էկրանին, սակայն ռեժիսորը որոշեց, որ այդպիսով նա կարող էր դերասաններին ներգրավվել միզանսցենում։ Նախապատրաստման և ղեկավարման կենտրոնի էկրաններին իրականին մոտ գրաֆիկի վրա աշխատել է Territory ընկերությունը[44][52]։ Տիեզերանավի ինտերֆեյսի պատուհանները նկարվեցին Compuhire ընկերության ներկայացուցիչների կողմից՝ Adobe Illustrator-ով։ Բոլոր նրանք ստեղծեցին մոտավորապես 400 դիզայնի տարրեր։ Որոշ ինտերֆեյսերին համարագրվել են իրական ինտերակտիվ կոդեր, որոնք արձագանքում էին կոճակների սեղմմանը։ Ֆիլմի սկզբում, երբ Մարտինեսը սեղմում է պատուհանի վրայի գրաֆիկական կոճակները, տեղի չեն ունեցել 3D սիմուլյացիայում, այլ հավելվածում[64]։ Հորինված ինտերֆեյսի վերջնական աշխատանքներն իրականացվել են ֆիլմի Blu-Ray սկավառակի ձևավորման համար[67]։ ՆԱՍԱ-ում և Ռեակտիվ շարժման լաբորատորիայում համատեղ ուղեղային հարձակման տեսարանները միաժամանակ նկարահանվել են կից սենյակներում, իսկ դերասանների միջև կապը պահպանվում էր Սկայպով տեսազրույցի միջոցով, այնպես, որ նրանք կարողանային փոխանակվել իրենց վերջնաբառերով[44]։

Նոյեմբեր ամսվա վերջին նկարահանող խմբին միացավ Մեթ Դեյմոնը։ Այդ ժամանակ «Hermes» տիեզերանավի անձնակազմի դերասանական խումբն ամբողջությամբ ավարտել էր հողային փոթորկի էպիզոդը։ Նկարահանումները տևել են երեք օր և անցկացվել տաղավարում։ Փոթորիկը ստեղծվել էր հզոր օդափոխիչների միջոցով, որոնք ստեղծել են ավելի քան 100 կմ/ժ արագություն։ «Այն նման էր կրակով կնքման», - Ջեսիկա Չեսթեյնը հիշեց կինոնկարում իր համար ամենածանր տեսարանը։ Իր կերպարի մարմնավորման փնտրտուքները ստիպված եղավ անել հողոտ քամու տակ, ծանր սկաֆանդրներում[52]։ Տեսարանի առաջին տարբերակում անձնակազմի բոլոր վեց անդամները դուրս էին եկել բնակելի մոդուլից և հողմի միջով անցնում դեպի MAV թռչող մոդուլը[Ն 4]։ Տեսարանը ստացվեց բավականին բարդ, քանի որ օդաչու Մարտինեսը պետք է ինչ-որ կերպով ուրիշներից շուտ հայտնվեր նավի վրա, որպեսզի նախապատրաստվեր մեկնարկի։ Որոշ մտածմունքներից հետո, ռեժիսորը վիզուալ էֆեկտների խմբի հետ կրկին նկարահանեց դասավորությունը։ Հենց սկզբից որոշված էր Մարտինեսին թողնել տիեզերանավի կողքին։ Դրանից հետո տեսարանը դարձավ ավելի բնական, և նավի մեջ գտնվող Մարտինեսի և դրսում եղած խմբի մյուս անդամների հեռավորությունը տվեցին հավելյալ դինամիզմ[64]։

 
Հորդանանի Վադի Ռամ անապատը Մարսի փոխարինողն էր «Մարսեցին» ֆիլմում

Վադի Ռամից մի քանի կադրեր անմիջականորեն օգտագործվեցին և մշակվեցին հավելյալ իրականության տեխնիկայի միջոցով։ Հիմնականում այդ կադրերը ռովերով ճանապարհորդություններն էին։ Առանձին կադրերը նկարվել են ուղղաթիռից։ Անապատը համարյա լիովին զրկված էր բուսականությունից, սակայն հազվադեպ հանդիպող թփիկները սիպված եղան կադր առ կադր ձեռքով հեռացնել[54]։ Մյուս տեսարանները նկարվել են Վադի Ռամի բնապակտերում իսկ հետո Korda Studio-ի տաղավարում վերստեղծվել ավելի ճշգրիտ և դետալների մանրամասնությամբ[72]։ Արևային մարտկոցների հետ տեսարանը, որոնք Ուոթնին բացում և մաքրում է, սկզբում դրված էր անապատում։ Այնուհետև դեկորացիաների պատասխանատուներն այն տեղափոխեցին տաղավար։ Ընդ որում արևային մարտկոցները եղել են ռադիողեկավարման դեկորացիաների տարրեր, որոնք կարող էր ղեկավարել բեմադրող ռեժիսորը՝ հասնելով կադրի լավագույն վերարտադրման[64]։

Գրաֆիկի ավարտից հետո Մեթն ու տեխնիկական սպասարկման խումբը մեկնեցին Հորդանան։ Աշխատանքի վերջին չորս շաբաթների ընթացքում դերասանական խմբից նկարահանվում էր միայն Մեթ Դեյմոնը[44][73]։ «Դերասանները հաճախակի են բողոքում նկարահանման հրապարակի խառնաշփոթությունից և վազվզուքից, սակայն միայնակ մնալը պարզվեց շատ դժվար է», - շղթայի այդ մասի աշխատանքը մեկնաբանեց Մեթը[21]։ Մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում Ռիդլի Սքոթն ու Մեթ Դեյմոնը փորձում էին իր մասը, կատարելով բոլոր ռեպլիկաները։ Նկարագրելով Մարկի կերպարը՝ նրանք հաճախ էին վերադառնում «վախ» հասկացությանը։ Ռիդլին խորհուրդ էր տալիս հիշել «Ճիշտ պարունակությունը» ֆիլմը, «Պրոֆեսիոնալները վախ են զգում, սակայն նրանք կարողանում են դրա հետ գոյատևել»[50]։ Մեթ Դեյմոնի հետ առաջին տեսարանը եղել է իր տեսաօրագրի սկզբնական ձայնագրությունը, միանգամից այն բանից հետո, երբ Ուոթնիին լքված խումբը սթափվում է։ Դժվար ու զգացմունքային էպիզոդ, մեկ էջից ավելի տեքստով, որը նկարվել էր առաջին դուբլից։ Հենց այդ ժամանակ էր, որ դերասանն ու ռեժիսորը, ըստ իրենց, հասկացան, որ խնդիրներ չեն ունենա[44]։ Այն տեսարանում, որտեղ Ուոթնին բարոյապես կոտրվել էր և կասկածում էր այն բանի վրա, որ ողջ կմնա, Ռիդլի Սքոթը գնաց մի փոքր հնարամտության՝ նրա սկաֆանդրի ինտերկոմին անսպասերիլորեն փոխանցելով իր գործընկերների իրական ձայները, որոնք արդեն մեկ շաբաթ էր, ինչ լքել էին նկարահանման հրապարակը[44]։ Ըստ սցենարի, գլխավոր հերոսը երկար մնալով Մարսում, շատ նիհարում է, և Մեթ Դեյմոնը պատրաստ էր ավելորդ քաշ գցել, սակայն շատ լարված գրաֆիկը թույլ չէր տալիս։ Համապատասխան տեսարանում դերասանին փոխարինում է դուբլյորը[74]։ Կինոնկարի եզրափակիչ էպիզոդները նկարահանվել են արդեն առանց դերասանների։ Այնտեղ, դուբլյորների հետ համատեղ կատարվում էին Մարկ Ուոթնիի փրկության վերջին պահերի նկարահանումները[68]։

Մոնտաժ

խմբագրել

Նկարահանումների հենց ամենասկզբից, մոնտաժող Պիետրո Սկալիան Ռիդլի Սքոթին պատկանող վիլլան՝ Պրովանսից ոչ հեռու, և հենց այնտեղ էլ հիմնականում կատարվեց կինոնկարի մոնտաժը[62]։ Պիետրո Սկալիայի ձեռքի տակ հայտնվեցին մոտ 250 ժամանոց հում տեսատվյալներ Red Dragon և համարյա 70 ժամ էլ GoPro տեսախցիկներից։ Մոնտաժի համար օգտագործվել է Avid Media Composer 7 սպասարկման ծրագիրը[62]։ Խմբագրվող նյութի ամբողջ ծավալը մոտավորապես կազմում էր 230 Տբ[75]։ Մոտնտաժի ժամանակ մի քանի անգամ փոխվեց տեսարանների հիմնական դասավորությունը։ Մոնտաժային առաջին տարբերակում հողմի իրադարձությունները տեղափոխվեցին մեջտեղ, որպես ֆլեշբեք (ինչպես գրքում)։ Սկալիան, վերլուծելով տեսարանների հերթականությունը, վերջ ի վերջո որոշեց խուսաբել ֆլեշբեքից և օգտագործեց դեպքերի բնական հաջորդականություն[75]։

Avid ծրագրի նոր տարբերակը թույլ տվեց միանգամից խմբագրել ստերեոպատկերները, այլ ոչ թե աջ ու ձախ կադրերն առանձին-առանձին, ինչը որոշ չափով հեշտացնում էր աշխատանքը[61]։ Չնայած Սկալիան նշեց, որ մարդկային աչքերին այնուամենայնիվ հարմարավետ են խմբագրել 2D, իսկ հետո վերջնական տարբերակում նոր բերել 3D ձևաչափի[75]։ Մոնտաժ անելու համար ամենդժվար հատվածը եղավ Մարկ Ուոթնիի փրկելը տիեզերքում։ Այն ներառում էր իրական նկարահանումների բազմաթիվ կոմբինացված կադրեր և CGI։ Հենց դրա վրա էլ ծախսվեց աշխատանքային ժամի մեծ մասը[62][64]։ Վերջնական տարբերակը կազմված էր 1100 մոնտաժի ենթարկված տեսարաններից[54]։ Ընդհանուր առմամբ, կինոարտադրության չափանիշներով, ֆիլմը ստեղծվեց և խմբագրվեց բավականին արագ։ Ինչպես օրինակ համեմատելի «Գրավիտացիա»-ի հետարտադրական փուլը տևեց համարյա երկու տարի[47]։ Առաջին ավարտված և նայելու ենթակա ֆիլմը, որի տևողությունը 3 ժամ էր, ստուդիայի մոտ հայտնվեց օգոստոսի 28-ին[75]։

Վիզուալ էֆեկտներ

խմբագրել

հատուկ էֆեկտների համար սկզբնական նյութը պատրաստվել էր Korda Studio-ում, որտեղ 20 դեկորացիոն օբյեկտները մոլորեցնող դիմակի համար շրջապատված էին կանաչ ֆոնով։ Վիզուալ էֆկետների վրա հիմնական աշխատանքն անցկացվել է Լոնդունում։ Տեսանյութերի ռենդերինգը, պահպանումն ու խմբագրումը կատարվել են Fluent Image ընկերության համակարգչային հզորության բազայում[65]։ Եթե «Պրոմեթևս»-ի հատուկ էֆեկտների վրա աշխատել են 34 շաբաթ, ապա «Մարսեցու» պրոդյուսերը խմբին հատկացրեց 24 շաբաթ, որպեսզի նրանք ավարտեն աշխատանքները[64]։

 
Hermes տիեզերանավի արտաքին տեսքը շատ նմանություններ ունի Միջազգային տիեզերական կայանի հետ։

Վիզուալ էֆեկտների ղեկավար Ռիչարդ Սթամերսը ստիպված եղավ կազմակերպել կապալառու խմբի համատեղ աշխատանք[64]։ Ստերեո և էքսշն-տեսախցիկների «հում» տեսանյութերի նախնական խմբագրումով և գունային գամմայի աշխատանքներով զբաղվեցին Fluent Image-ը և Company 3-ը։ Նրանց մասնագետները նյութ էին պատրաստում բոլոր մնացածի և հետագա մոնտաժ անողների համար։ MPC ընկերությունը փոխանցեցին Մարսի մակերևույթի պատրաստի էֆեկտները։ Framestore-ը զբաղվեց տիեզերքով, The Senate-ը՝ ՆԱՍԱ-ի և Երկրի վրայի տեղանքների տեսարաններով, իսկ Argon Effects-ը պատասխանատու էր նախնական վիզուալիզացիայի համար։ The Third Floor-ն իր simulcam տեխնոլոգիայով, զբաղվեց մարդկանց և զանազան օբյեկտների թվային տեսքի վիազուալիզացիայով[Ն 5]։

Լիովին թվային կինոնկարի մոնտաժի ամենադժվարին փուլը է համարվում գունային գամման (այսպես կոչված գույների կարգավորման աղյուսակը Colour look-up table), որը մասնագետների կողմից ընտրվում է ձեռքով։ Company 3-ի ներկայացուցիչ Սթիվեն Նիկամուրը պատասխանատու էր ֆիլմի բոլոր տեղանքների (Մարս, Երկիր, ներս, տիեզերք) գույների կարգավորման աղյուսակների ստեղծման համար։ Սթիվենը Սկալիայի հետ աշխատել է նկարահանումների սկզբից մինչև վերջ և հետարտադրական փուլում[63]։

Դեկորացիաներ և վիզուալիզացիայի սարքավորումներ

խմբագրել

«Տիեզերական» տեսարանների դեկորացիաներով նկարահանումներն իրականացվեցին մի քանի փուլերով՝ previs, techvis և արտադրություն։ Կադրային հիմքի վրա, Maya փաթեթում նկարեցին սևագիր-տեսարանը՝ previs հոլովակը, որում կարելի էր որոշել սարքավորումների «թվային» և իրական դերասանների դեկորացիաների հեռավորությունները։ Այնուհետև դրա հիմքի վրա իրականացվեց իրական տեսարանի նախապատրաստումը techvis-ում՝ դեկորացիաների ֆիզիկական հեռավորությունը, օպերատորական կռունկը, սայլակը և տեսախցիկները, այնտեղ որտեղ հարկավոր էր՝ դերասանների փոխարինումը դուբլյորների, կասկադյորների նախապատրաստումը վտանգավոր տեսարանների համար։ Մի քանի փորձերից հետո տեսարանը միացվում էր արտադրությանը[64]։

 
Ֆիլմում ռովերի արտաքին տեսքը մասնակիորեն բազայացվել էր ապագա Multi-Mission Space Exploration Vehicle (MMSEV) ռովերի նախատիպի վրա, որն օգտագործվել էր Մարսի առաջադրանքում[76]

Մեծ աշխատանքներ են կատարվել «Hermes» տիեզերանավի ներսի և դրսի, տիեզերագնացների ելքը դեպի բաց տիեզերքի, ծանրության՝ կշռի բացակայության թռիչքների սիմուլյացիաների վրա։ Framestore ընկերության կողմից օգտագործվող որոշումները համապատասխանաբար մշակվում էին նրա ներկայացուցիչների կողմից, երբ ստեղծում էին «Գրավիտացիա» ֆիլմի հատուկ էֆեկտները։ Առաջին էսքիզներում նկարիչներին վանում էր ՄՏԿ-ի արտաքին տեսքը։ Hermes-ը ստեղծվել էր որպես գլանային, մոդուլային կոնստրուկցիա։ Այդքան մեծ նավը ուղեծրում հավաքվում էր առանձին բլոկերից[52][54]։ Hermes-ի առանձին հատվածախցերը ստեղծվեցին Korda studios-ում։ Նավի արտաքին տեսքը հիմնականում ստեղծվեց «2001 թվականի տիեզերական ոդիսական» ֆիլմի Discovery One-ի մոտիվներով։ Հիմնական նմանությունը հատվածախցերի ներքին սպիտակ գույնն էր և արհեստական գրավիտացիայով օղականման բնակելի մոդուլը[52]։ Այնպես ինչպես Սթենլի Կուբրիկը «Ոդիսական»-ում, Ռիդլի Սքոթը վերանայում էր ստուդիայում ֆիզիկապես կառուցելու արհեստական գրավիտացիայի հնարավորությունը, սակայն 20 մետր տրամագծով անիվ հավaքելը պարզվեց, որ շատ բարդ է (Կուբրիկի մոտ այն 12մ․ տրամագծով էր)։ Արդյունքում ստեղծվեց հատվածախցի միայն մի մասը, իսկ մնացածը՝ նկարվեց[77]։ MAV թռչող մոդուլը ստեղծվեց Cinema 4D փաթեթում։ Դրա մի մասը, որով Ուոթնին լքեց Մարսի մակերևույթը, կառուցվեց ստուդիայում։ Մոդուլի վերևի մասը, որից Ուոթնին սկաֆանդրով դուրս եկավ բաց տիեզերք, կառուցված էր ներսում կախված կարդանային փոխանցում, որը պտտվում էր մի քանի ուղեծիրներով, թույլ տալով բոլոր կողմերից գրանցել տեղի ունեցող դեպքերը։ Իրական մոդուլի և համակարգչային անիմացիայի միավորումն այդ տեսարանում պարզվեց աշխատանքի բարդագույն մասը[64]։

Տիեզերագնացների տեղափոխումը անկշիռ միջավայրում իրականցվում էր հին տեխնոլոգրաներով՝ ճոպաններից կախվելով։ Նավի միջանցքներում լողացող տիեզերագնացների որոշ տեսարանների համար կառուցվել էին ճոպանների համակարգ, որոնք տեղափոխում էին ռոբոտացված սայլակները, ինչերն էլ իրենց հերթին կապված էին դերասաններին։ Կախոցն այնպես էր կառուցված, որ թույլ էր տալիս ազատ շարժվել՝ 360° պտույտ[52]։ Նկարվել են կռունկների և ճոպանների վրա ամրացված տեսախցիկներով։ Python լեզվի հետ ճիշտ սինխրոնիզացյիայի համար գրվեց սայլակները ղեկավարող ծրագրեր։ Հետագա ուղղումները և ճոպանների մաքրումը կադրերից տեղի ունեցան Maya փաթեթում։ Համակարգիչները նաև օգտագործվել են բարդ տեսարանների ընդհանուր մոդելավորման, տեսախցիկների դասավորվածության, ճոպանային ուղիների անցկացման, տիեզերագնացների և տեսախցիկների սայլակների շարժումների համար (այսպես կոչված techvis՝ տեխնիկական վիզուալիզացիա)։ Սովորաբար, այն հատվածախուցը, որին դիպչել է կենդանի դերասանը, կառուցվել է ֆիզիկական մոդելի տեսքով, իսկ նավի ամբողջ մնացած մասը նկարվեց հետո։ Ամենաերկար նախապատրաստությունը պահանջեց տիեզերագնաց Բեքի տեղափոխման տեսարանը՝ նավի արտաքին մասով, մոդուլներց մեկի պայթյունի ուղղության դիմաց։ Նրանում պահանջվեց նմանեցնել տիեզերագնացի շարժումները համարյա բոլոր ազատության աստիճաններում։ Շատ կադրեր հիբրդային էին՝ իրական դերասաններով և իրենց թվային մոդելներով։ Հենց դրա համար կոստյումներն ու սկաֆանդրները ստեղծելուց մոդելավորողները մոտ համագործակցություն ունեին CGI թիմի հետ, ովքեր պետք է սկաֆանդրները ստեղծեին շատ մանրամասն՝ մինչև վերջին ծալքը[64]։

 
Extravehicular Mobility Unit-ը ծառայեց որպես ֆիլմում բաց տիեզերքի համար նախատեսված սկաֆանդրի նախատիպ

Կինոնկարի ստեղծողները սկզբում սկաֆանդրների փոխարեն պլանավորել էին օգտագործել Մարսի էքսպեդիցիայի տիեզերագնացների ապագա հագուստները, որոնք Zed 1 և Zed 2 կոդային անվանումների տակ փորձարկվում էին լաբորատերիաներում։ Սակայն դրանք այնքան էլ հաջողված չէին երևում էկրանից և շատ ծանր էին (160 ֆունտ՝ մոտ 65 կգ)։ Հագուստների դիզայներ Ջանթ Յեյթսը ստեղծեց տիեզերական հագուստի երեք օրիգինալ տարբերակներ՝ Մարսի մակերևույթին աշխատելու, բաց տիեզերք դուրս գալու և բնակելի մոդուլում աշխատելու ու հանգստանալու համար։ Մակերևույթի համար սկաֆանդրը շատ բաներով նման էր «Պրոմեթևս»-ում եղածին, որը մշակվել էր աչքի ընկնող ստվերանկարով, կիպ հարմարեցված մարմին՝ թույլ տալով անել ազատ շարժումներ[21][47]։ Ազատությունը, որը թույլ տվեցին դիզայներները, նրանում էր, որ այդ սկաֆանդրի սաղավարտի վզի մասում ուներ էլաստիկ ամրակ, իսկ իրական սաղավարտը մի ամբողջություն է կառույցի մյուս մասերի հետ։ Կինոսկաֆանդրների սարքավորումները բավականին բարդ էին։ Այն ներառում էր ներսից և դրսից ղեկավարվող լուսավորություն, էքշն-տեսախցիկներ, ռեժիսորի հետ կապի ինտերկոմ, սառեցման համակարգ, փակ սաղավարտի դեպքում՝ օդափոխիչ[47][52]։ Տիեզերք դուրս գալու սկաֆանդրը կառուցվել էր իրական EVA Extravehicular Mobility Unit-ի նման և մի փոքր ձևափոխվել՝ ժոպաններն ամրացնելու համար։ Ընդհանուր առմամբ ֆիլմի համար ստեղծվել են 15 սկաֆանդրներ[52]։

Սկաֆանդների սաղավարտում մշտապես ապակի օգտագործելը պարզվեց անհարմար էր։ Տեսարանների մեծ մասում ապակին բացակայում էր, որը քչացնում էր ցոլքերը, նկարահանող սարքավորումերի արտացոլանքը և լավ փոխանցում դերասանների միմիկան։ Պատկերի վերջին մշակման ժամանակ «ապակիները» տեղադրվեցին համակարգչով։ Դրա հետ մեկտեղ, արհեստական «ապակու» վրա արտացոլվում էին այն, ինչ կանգնած էր դրա դիմաց՝ բնապատկերներ, մարմնի մասեր, գործիքներ։ Ռենդերինգի ժամանակ նաև հաշվի է առնվել դեմքի պատկերի աղավաղումը՝ կոր ապակիների վրա[64]։

Մարսիական բնակելի մոդուլի արտաքին տեսքը ստեղծվել է Human Exploration Research Analog նախագծի մասնագետների մասնակցությամբ[76]։ Մոդուլի ութանկյունի ձևը վերցված է Երկրի վրա կառուցված փորձնական մոդուլից։ Առանձին դետալներն ավելացրել են զարդարողները։ Ննջասենյակային խրամխորշերը վերցված են նավերից մեկի ընդհանուր սենյակից, զուգարանը՝ Boeing 747-ից[53]։ Թռիչքների ղեկավարման կենտրոնի և Hermes տիեզերանավի միջավայրը ստեղծելիս մասնագետներն օգտագործել են Լինդոն Ջոնսի Կենտրոնի գործելու փորձից։ Խորհրդատուն ինժեներ Դեյվ Լեվերին էր։ Ինչպես նաև օգնեցին Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչները։ Բոլոր կոդային տարրերի համար ստեղծվեցին իրենց դիզայնները՝ էկրանի կենտրոնի, Hermes նավի և բնակելի մոդուլների ներսի մոնիտորների, սկաֆանդրի սարքավորուների և տիեզերագնացների նոթբուքերի համար[64]։

Մարկ Ուոթնիի տեղաշարժվելու մոդելի համար առաջին նախատիպ ծառայեց Curiosity մարսագնացը։ Ռովերի արտաքին տեսքը մշակվեց Արթուր Մաքսի և նկարիչ Օլիվեր Հոջի կողմից։ Վեցականի փոխադրամիջոցը կառուցվեց Szalay Dakar ընկերության հունգարացի կոնստրուկտորների կողմից[52]։

Ձայնային էֆեկտներ և երաժշտություն

խմբագրել

Նկարահանումներից դեռ մեկ ամիս առաջ, կինոնկարի ձայնային ռեժիսոր Օլիվեր Թարնին իր գրադարանում սկսեց հավաքել քամու, ավազի շրշյունի, քայլերի ձայներ։ Դրա համար նա ուղևորվեց Մահվան հովիտ և Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մարսագնացների հրաձգարան։ Ռիդլի Սքոթը խնդրեց ձայնային ռեժիսորին ձայների օգնությամբ ընդգծել Ուոթնիի վիճակի աստիճանաբար, բնակելի մոդուլի և ողջ տեխնոլոգիական կոմպլեքսի փոփոխումը, որոնք պահպանում են մարդկային մի փխրուն կյանք։ Վերջաբանին մոտ, սովորական աղմուկին ավելացված են կամաց-կամաց շարքից դուրս եկով մոդուլի ճռռոցներ, որը հաշվարկված չէր այդքան երկար օգտագործման։ Ցածր հաճախականության հավասարակշիռ ձայները փոխվում են քաոսային բնության բարձր հաճախականության աղմուկի, որոնք հանդիսատեսին անհանգստություն են պատճառում կապված գլխավոր հերոսի ճակատագրի հետ։ Աղմուկների ձայնագրությունը տեղի է ունեցել Dolby Atmos տեխնոլոգիայով[78]։ Տիեզերագնացների իրականին մոտ զրույցների համար նրանց սաղավարտներում ամրացված էին դինամիկներ, իսկ հետո խոսքը ձայնագրվել է բարձրախոսով (այսպես կոչված worldizing ընդունում)[78]։

Մինչ «Մարսեցին», կոմպոզիտոր Հարրի Գրեգսոն-Ուիլիամսն իր ուսերին կրում էր Սքոթ եղբայրների (հատկապես Թոնիի) հետ իր քսանամյա փորձը։ Նախապատրաստումը սկսեց դեռ սցենարը կարդալուց, սակայն երաժշտության վերջնական գրմանը կոմպոզիտորն անցավ 2015 թվականի հուլիսին, երբ նայեց ֆիլմի առաջին մոնտաժային կրկնօրինակը։ Սաունդթրեքը գրելը նույնիսկ երեք ամիս չտևեց։ Ինչպես նշեց կոմպոզիտորը, նա չէր կողմնորոշվում գիտաֆանտաստիկ կինոնկարի որոշ ֆուտուրիստական մտքերի վրա։ Նա բավականին պարզ հրահանգներ ստացավ ռեժիսորից։ Երաժշտական տրամադրությունը հիմնականում ձևավորվեց սյուժեի ոչ մեծ շրջադարջի ժամանակ, երբ գլխավոր հերոսը թողնված նոթբուքում բացահայտեց ռետրո երաշժտության հավաքածու։ Հետագայում այն դարձավ կատակների հիմնական առարկա և կերպարի բարոյակոմիկական կոփումը, որը ստիպեց հերոսին դիմանալ չսիրած երաժշտությանը։ Ստեղծելով սաունդթրեքը, կոմպոզիտորին վանում էր 1970-ական թվականների երաշտությունը և ֆիլմի բնավորությանը բնորոշ, նա նշեց Դեյվիդ Բոուիի «Starman» ստեղծագործությունը[46][79]։ Ձայնային էֆեկնտերի ձայնագրումը տեղի ունեցավ Լոնդոնի Twickenham Studios-ում[78]։ Երաժշտությունը ձայնագրվեց Լոնդոնի Abbey Road ստուդիայում[46]։

Երգացանկ

խմբագրել

Կոմպոզիտորի երաժշտության կողքին, ֆիլմում առկա են հետևյալ երգերը․[80]

Մարկետինգ

խմբագրել

Հիմնական ժամանցային և նույնիսկ կատակերգական տարրերն էլ հենց «Մարսեցուն» առանձնացնում են նմանատիպ ժանրի ֆիլմերից՝ «Ինտերստելլար» և «Գրավիտացիա»։ Սրանք այն ֆիլմերն են, որոնց հետ համեմատում են քննադատները։ Մյուս կարևոր հատկանիշը մարդկային ֆակտորն է և յուրաքանչյուր կյանքի գինը։ Շեշտը դնելով այդ տեսակետների վրա, այդպես էլ որոշվեց ձեռք բերել մեծ թվով հանդիսատես[81]։ Մարկետինգային ընկերության համար կինոնկարի հիմնական բաղադրամաերը դարձան հասանելի ձևով գիտական և կրթական ասպեկտները։ Fox-ի մարկետինգի գծով համանախագահ Բրիթ Բամպերը նշեց․

 
Մեթ Դեյմոնն իր մատնահետքերն է թողնում Ռեակտիվ շարժման լաբորատորիա այցելելիս
  Կինոնկարի գիտական ուղղվածությունն, առանց կրթական դառնալու, գիտությունը կրկին դարձնում է հետաքրքիր։ Գիտությունը թողնում է գիտական ֆանտաստիկայում և մատուցում այն ավելի զվարճալի տարբերակով․․․ Մենք փորձեցինք այն ներկայացնել այնպես, որպեսզի չթվա, թե դասախոսություն ենք կարդում։
- [81]
 

2015 թվականի ապրիլին, Cinemacon ցուցահանդեսի ժամանակ, առաջին անգամ ցուցադրվեցին նկարահանման հրապարակի նկարները։ Մինչ ցանցում առաջին թրեյլերի հայտնվելը, հունիսի 7-ին Fox-ը ՅուԹյուբում սկսեց «Hermes» անձնակազմի մասին կեղծ-վավերագրական վիրուսային հոլովակների հրապարակումը։ Դրանցում ապագա հանդիսատեսը ոչ ձևական մոտեցմամբ ծանոթացավ տիեզերանավի անձնակազմի հետ։ Իր ժամանակին, այդպիսի քայլ էր արվել նաև «Պրոմեթևս» ֆիլմի հետ[82]։ Տեսանյութերի տարածմանն օգնեց տիեզերագնաց Մայքլ Ջեյմս Մասսիմինոն, ով իր թվիթեր-բլոգում տեղադրեց համապատասխան հաղորդագրությունը[81][83]։ Ֆիլմի պաստառն ու թրեյլերը հայտնվեցին 2015 թվականի հունիսի 8-ին։ Մարկ Ուոթնիի մեծ պլանով նկարը և «Տուն վերադարձրեք նրան» (անգլ.՝ Bring him home) նախադասությունն արտահայտում էին մարկետինգային ընկերության կարևոր հաղորդագրությունը՝ մարդկային գործոնի վերաբերյալ։

Երկրորդ թրեյլերը դուրս եկավ Պասադենայի Ռեակտիվ շարման լաբորատորայում կայացած մամլո ասուլիսից հետո։ Ստեղծողները կրկին նշեցին ՆԱՍԱ-ի մեծ դերը ֆիլմի ստեղծման գործում։ Հուլիսի սկզբին, ֆիլմմեյքերներն այն ներկայացրեցին San Diego Comic-Con International-ում։ Ներկայացմանը, որին ներկա էին ավելի քան 2000 հանդիսատես, ներառյալ ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները, այդ թվում նաև ապագա տիեզերագնաց Վիկտոր Գլովերը։ Սեպտեմբեր ամսին թողարկվեց ֆիլմի հատուկ անոնս, որը միաժամանակ համարվում էր Under Armour սպորտային հագուստի հայտնի բրենդի գովազդային հոլովակը։ Անոնսը, որը ստեղծվել էր 3AM և Droga5 մարկետինգային գործակալությունների աջակցությամբ, ուղղված էր դեպի այն բանի վրա, որ հետագայում հնարավոր է տիեզերագնացները գովազդեն ապրանքների մի քանի տեսակներ[84]։

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի սեպտեմբեր 11-ին, Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում։ Առաջին ցուցադրությանը ներկա էր տիեզերագնաց Տրեյսի Դայսոնը՝ կինոնկարի խորհրդատուներից մեկը, ով պատմել էր տիեզերքն ուսումնասերիլում մեջ կնոջ շատ հնարավորությունների և մեծ դերի մասին։ Դրանից հետո ցուցադրություն կազմակերպվեց ՄԿՍ անձնակազմի համար։ Ֆիլմի տարածման միջոցառումները շարունակվեցին հոկտեմբերի 4-10-ը՝ Տիեզերական միջազգային շաբաթվա շրջանակներում։ Գերմանիայի օդատիեզերական օրվա առթիվ, Ալեքսանդր Գերսթը, ով դեպի Մարս հնարավոր առաքելության խմբի մասնակիցներից է, թվիթ գրեց ֆիլմի մասին։ Մաքենզի Դևիսը և Չիվեթել Էջիոֆորն այցելեցին Քենեդու տիեզերական կենտրոն՝ Կանավերալ հրվանդանի վրա[81]։ ՆԱՍԱ-ի անձնակազմը եղավ առաջինը, ով դիտեց ֆիլմերը։

Հայտնի դերասանները՝ գիտության հանրամատչելի դարձնողները ֆիլմի մասին պատմեցին տարբեր ձևաչափերում։ Պրոֆեսոր Նիլ Դեգրասս Թայսոնը National Geographic հեռուստաալիքի StarTalk հաղորդաշարը նվիրեց ֆիլմին և դեպի Մարս թռիչքների բարդություններին[85]։ Կորեացի հումորիստ Չոյ Յուն Սեոկը համացանցում տեղադրեց «Մարսեցու» պարոդիան, որտեղ նա առաջարկում էր կարտոֆիլ պատրաստելու լավագույն բազադրատոմսը[81]։ «Ջիմմի Քիմմելն ուղիղ եթերում» շոուի հաղորդավար Ջիմմի Քիմմելը կատարեց ֆիլմի թրեյլերի պարոդիան[86]։

Թողարկում

խմբագրել

Ֆիլմի վերջնական տարբերակը թողարկվեց 2D, 3D, 3D Imax, 4DX և Dolby Vision ձևաչափերով։ Վերջին ձևաչափը, 2015 թվականի վերջի տվյալներով, առկա էր շատ քիչ կինոթատրոներում, այդ պատճառով խմբագրված 3D տարբերակը կրկին մնաց պահանջված[87]։ Սկզբում Fox-ը կենտրոնացել էր ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան անցկացնելու Շնորհակալության օրը՝ նոյեմբերի 25-ին։ Այնուհետև որոշում ընդունվեց թողարկման օրը տեղափոխել հոկտեմբերի 2-ին[21][81]։ Այդ քայլով ստուդիան փորձեց կինոնկարի դուրս գալու ամսաթվերը համատասխանեցնել նույն հանդիսատես ունեցող բլոկբասթերներերի հետ, ինչպիսիք են՝ «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2»-ը և «Լավ դինոզավրը»։ Հոկտեմբերի սկիզբը հաջող ժամանակահատված է համարվում այդ ժանրի ֆիլմերի համար։ Երկու տարի առաջ նույն օրը՝ հոկտեմբերի 2-ին դուրս եկած «Գրավիտացիան» ունեցավ շուկայական հաջողություններ։ Ուշադրության տակ առնելով գրաֆիկայով անցնելու հնարավորությունը, ստուդիան որոշեց կրճատել հետարտադրական փուլը[21][88]։

 
Ռիդլի Սքոթն իր ընկերու հետ Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում կայացած ֆիլմի պրեմիերային

Ինչպես նկատեց «Variety» ամսագիրը, շուկայում իրականում չկան 3D ձևաչափով որակյալ աշխատանքներ։ 2015 թվականի ամռանն ու աշնանը պետք է երևան գար 3D ֆիլմերի նոր ալիք՝ «Զբոսանք», «Էվերեստ», «Մարսեցին»[89]։ Ֆիլմի դուրս գալուց երկու ամիս առաջ «BoxOffice» ամսագիրը հաշվեց Հյուսիսային Ամերիկայի շահույթը՝ առաջին ամսում 46, իսկ վերջնականում՝ 172 միլիոն դոլար։ Ի օգուտ ֆիլմի, հրատարակչության կարծիքով աշխատում էին Էնդի Ուիրի գրքի շարունակվող վաճառքները, Ռիդլի Սքոթի հեղինակությունը գիտաֆանտաստիկ ժանրում և այդ ժանրում նոր դուրս եկացած ֆիլմերի՝ «Գրավիտացիա»-ի և «Ինտերստելլար»-ի ստացած դրական կարծիքները։ Բացասական գործոնների շարքին դասվեցին Մեթ Դեյմոնի երկդիմի ազդեցությունը շահույթի վրա։ Իրենց հերթին «Գրավիտացիա»-ն և «Ինտերստելլար»-ը տեղակայեցին սպասման բարձր շերտաձող և նույնիսկ Սքոթի վերջին «Ելք․ աստվածներ և արքաներ» ֆիլմը նույնպես կարող էր ազդեցություն ունենալ հանդիսատեսի ընտրության հարցում[90]։ Կա մի բամբասանք, որը տարածված է հանդիաստեսի մոտ, ըստ որի այն բարձր բյուջե ունեցող ֆիլմերը, որոնց գործողություններն ընթանում են Մարսի վրա, վերջին 25 տարվա ընթացքում ձախողվում են շուկայում՝ «Առաքելություն դեպի Մարս», «Կարկիր մոլորակը», «Վերջին օրերը Մարսի վրա», «Ջոն Քարթեր», «Կարմիր մոլորակի գաղտնիքը»։ Մասնագետները խոսեցին նույնիսկ ինչ-որ «անեծքի» մասին, որը նստած է այդ թեմայի վրա[91][92]։ Չնայած այս ամենին, ֆիլմի դուրս գալուց մեկ շաբաթ առաջ, Հյուսիսային Ամերիկայի նախնական գնահատականները ցույց տվեցին, որ ֆիլմն առաջընթաց ունի և 3 826 կինոթատրոններում առաջին ուիքենդի նախնական շահույթը կկազմի $40–50 միլիոն[93]։

«Գրավիտացիա»-ն 2013 թվականին մեծ մրցակցության առկայության դեպքում էլ հավաքած գումարն անցավ սպասումները, կազմելով $55,8 միլիոն։ 2014 թվականի նոյեմբերին, «Ինտերստելլար»-ն իր դեբյուտը կատարեց $47,5 միլիոնով[93]։ «Մարսեցին», ի տարբերություն այդ ֆիլմերի, չբարձրացվեց IMAX էկրաններին, քանի որ այնտեղ ընթանում էր Ռոբերտ Զեմեկիսի «Զբոսանք» կինոնկարը։ Դրա հետ մեկտեղ, ֆիլմն ընթանում էր 350 լայնաձևաչափ պրեմիում և 2 550 3D ձևաչափով կինոթատրոններում[93][94]։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ երկու շաբաթ անց, այն բանից հետո, երբ ՆԱՍԱ-ն հայտնեց Մարսի վրա ջրի բացահայտման մասին, որը նույնպես կարող էր ուշադրություն գրավել դեպի հանդիսատեսը[95]։ Տոմսերի վաճառքի ծառայությունը Fandango ցանցում հայտնեց, որ «Մարսեցին» նախնական վաճառված տոմսերի քանակով անցել է «Գրավիտացիա»-ին[93]։ Ի տարբերություն այդ ֆիլմի, «Մարսեցին» ներառում է ավելի քիչ քանակով 3D-տեսարաններ և տևում է մեկ ժամ երկար, ինչը կրճատում է ցուցադրությունների քանակը[96]։

Շահույթ

խմբագրել

Մեծ Բրիտանիայում ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին։ Երկրների մեծամասնությունում այն մեծ էկրաններին բարձրացավ հոկտեմբերի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում։ Չինաստանում ցուցադրությունները սկսեցին նոյեմբերի 25-ից, իսկ Ճապոնիայում՝ 2015 թվականի փետրվարի 5-ից[97]։ CinemaScore-ը հայտնեց հանդիսատեսի ռեակցիան դահլիճից դուրս գալուց, ըստ որի, միջին գնահատականը կազմեց «A» (ամենաբարձր գնահատական)՝ ըստ գիտելիքների գնահատման համակարգի։ Հանդիաստեսի 54%-ը կազմեցին տղամարդիկ, իսկ 59%-ը՝ 25 տարեկանից բարձր անձինք[98]։

Ֆիլմը կինոթատրոններում թողարկվեց 2D և 3D ձևաչափերով։ Սահմանափակ վարձույթում դուրս եկավ նաև IMAX 3D և Dolby Vision (ապահովում է HDR տեխնոլոգիա) տարբերակներով։ 2015 թվականի հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում և Կանադայում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան և հենց այդ օրն էլ ցուցադրվելով 3 831 կինոթատրոններում, այն հավաքեց $18,06 միլիոն, որից միայն 2 միլիոնը ստացվել էր պրեմիում դասի լայնաձևաչափ կինոթատրոններից[99]։ Ուրբաթ օրվա շահույթն ներառեց նաև հինգշաբթի օրվա ուշ երեկոյան, թվով 2 800 կինոթատրոնների ցուցադրությունները, որ կազմեց $2,5 միլիոն[100]։

Հյուսիսային Ամերիկայում առաջին ուքիենդի ընթացքում ֆիլմի հասույթը կազմեց $54,3 միլիոն, վարձույթում հայտնվելով 3 831 կինոթատրոններում։ Հենց դրանով էլ այն շահույթով զբաղեցրեց առաջին տեղը, հասցնելով դառնալ հոկտեմբերյան պրեմիերաների երկրորդ ամենահաջողված պրեմիերան («Գրավիտացիա»-ից հետո), ինչպես նաև Սքոթի («Հաննիբալ»-ից հետո) և Դեյմոնի («Բորնի ուլտիմատում»-ից հետո) երկրորդ ամենամեծ շահույթ ստացած ֆիլմը։ Այն հավելյալ $6 միլիոն հավաքեց նաև 375 պրեմիում դասի լայնաձևաչափ կինոթատրոններից[101]։ Ենթադրվեց, որ «Մարսեցու» համար ստերեոձևոչափով միակ մրցակիցը կլինի «Զբոսանքը»։ Չնայած այն բանին, որ Զամեկիսի կինոնկարը ֆիլմերի վարձույթ էր դուրս եկել IMAX 3D տարբերակով, ցուցանիշները սպասվածից քիչ եղան և Սքոթի ֆիլմի վրա այն մեծ ազդեցություն չթողեց[101]։

3D տոմսերը կազմեցին ողջ հասույթի 45%-ը, այն ժամանակ, երբ RealD-ի օգտատերերինը կազմեց 42% կամ $23 միլիոն, ինչն էլ հենց Fox-ի տոմսերի համար եղավ 2015 թվականի կտրվածքով ամենամեծ դրամամուտքը[101]։ Ֆիլմն ընդամենը մի փոքր չձգեց մինչև «Գրավիտացիա»-ն, ինչի վրա, հավանաբար, ազդեցին Հաոկին փոթորիկը և Ֆուտբոլի միջազգային լիգան[101]։ Վարձույթի երկրորդ շաբաթվա ընթացքում շահույթը նվազեց մինչև 29,5% և կազմեց $ 50,6 միլիոն[102], ինչը թույլ տվեց մնալ առաջին տեղում։ «Մարսեցու» հանդիսատեսի դեմոգրաֆիկական ցուցանիշները փոփոխություն համարյա չկրեցին[102]։ Երրորդ շաբաթում ֆիլմն իր առաջին տեղը զիջեց «Սարսափներ» ֆիլմին[102][103], սակայն արդեն չորրորդ շաբաթում վերջինիս հաջողվեց վերականգնել լիդերությունը[102]։ Այսպիսով, իր վաստակած գումարով, այն չորս իրար չհետեվող ուիքենդերի ընթացքում գլխավորեց աղյուսակը[104]։ Նոյեմբերի 5-ին «Մարսեցին» դառավ ամերիկյան վարձույթում Ռիդլի Սքոթի ամենաշահույթային ֆիլմը, անցնելով իր նախկին «Գլադիատոր» ֆիլմից[105]։ «Մարսեցին», իր $108 միլիոն բյուջեի առկայության դեպքում, ողջ աշխարհում հավաքեց 630 միլիոն դոլար[102]։

Գնահատական և նշանակություն

խմբագրել

Թեմաներ և ազդեցություն

խմբագրել
 
2001 թվականի Ոդիսականը

Ռիդլի Սքոթը, ով համարվում է սարսափ և սասփենսը ֆանտաստիկայում («Այլմոլորակային», «Սայրի վազորդ», «Պրոմեթևս») ուղղվածությունների վարպետ, ստեղծեց իրեն ոչ բնորոշ միջավայր[106]։ «Մարսեցու» տրամադրությունը թեթև ու դրական է, շնորհիվ գլխավոր հերոսի կենդանի ռեպլիկաների, իսկ սյուժեն ոչ հաճախ զարգանում է կատակերգության կանոններով[107][108][109]։ Քննադատները նկատեցին, որ Ռիդլիի մոտ կարծես վերադարձել է իր կինեմատոգրաֆիական երիտասարդությունը[110]։ Հենց այդ պատճառով էլ կինոնկարը հավասարաչափորեն կենտրոնացված է մեծերի և մանկական հանդիսատեսի համար[111]։ Հենց այն, որ մոտ ապագայում մարդկությունը չի վերանա, այլ կշարունակի զարգացումը, արդեն իսկ դրական լիցք է հաղորդում դիտորդին[50]։ Սյուժեի դրամատիկական շրջադարձերն ընդունվում են առանց լարվածության, որն ավելի շատ Մարկ Ուոթնիի կարողությունների փորձարկումներն են։ Հանդիսատեսը հետաքրքրությամբ և սպասումով է վերապրում այն պահերը, երբ նա մտածում է, թե ինչպես ելք գտնի իր դեմ բնության կողմից լարված թակարդից[106]։ Ֆիլմի նկատմամբ գրքի առանձնահատկություններից մեկն այն է, որ սյուժեում չկա հիմնական բացասական կերպարը, առանց որի դժվար է մոտեցումներ ցուցաբերել։ Նկարագրելով ֆիլմը, Էնդի Ուիրը չարագործի դերում առանձնեցրեց հենց Մարսին[50]։ Մենակությունը, հույսը միայն սեփական ուժերի վրա դնելը, կարմիր մոլորակի լայնամասշտաբ անբնակելի տարածքները համեմատելի են այն պրերիաների հետ, որով «Մարսեցին» նմանեցվում է վեստերնների հետ[50][112][113]։ Գլխավոր հերոսի պահվածքը, որը պատրաստ է թանկ գնով վաճառել իր կյանքը և զվարճացող դիտորդներին կյանքի դժվարությունների սրությունները, նույնպես մոտեցնում են իրեն զվարճալի վեստերնների Հովարդ Հոուքս և Ջոն Ֆորդ հերոսների հետ[106][112]։

  Կինոնկարի սրտում ընկած է «մարդն ընդդեմ բնության» պատմություն։ Երբ նայում եմ ֆիլմը, ես միշտ անհանգստանում եմ անտագոնիստի համար։ Գիտեմ, որ նա, հավանաբար կպարտվի և ինձ համար ծանր կլինի։ Սակայն նմանատիպ ֆիլմերում ոչ ոք չի անհանգստանում բնության համար։ Այստեղ հեշտ է մտնել հերոսի դրության մեջ։ Ի՞նչ կանեի ես, որպեսզի ողջ մնայի ծովում կամ անապատում։
- Էնդի Ուիր[50]
 

Սյուժեի հիմնական կոլիզիան առանձին վերցրած մարդու կյանքի չարդարացված թանկ և վտանգավոր փրկումն է[59][114]։ Շտամպը ծեծված է, սակայն ֆիլմում սովորականից քիչ է տրամադրված մելոդրամատիկ բաղկացուցչին, որն ընդունված չէ Հոլիվուդում։ Մարսի վրա Ուոթնիի գոյություն ունենալն ու այն պահպանելը բավականին մանրամասն են ներկայացված, սակայն ռեժիսորը գործնականորեն ժամանակ չի տրամադրում նրա անձնական տառապանքներին։ Ուոթնիին դուր չի գալիս 70-ականների փոփ երաժշտությունը, սակայն որն է ավելի դուր գալիս՝ անհասկանալի է։ Նույնիսկ Ուոթնիի հետ կապի առաջին սեանսին, Ղեկավարման կենտրոնում չկան նրա մտերիմներից, չնայած, դատելովմյուս էպիզոդներից, նա ունի ընտանիք[59]։ Ֆիլմի հերոսները պրագմատիկներ են՝ հետաքրքրված վերջնական արդյունքով[59]։ Գնահատելով ֆիլմը, Մեթ Դեյմոնը նկատեց, որ այն բնությանը հաղթող սուօերհերոսի մասին չէ, այլ ավելի շուտ դրան դիմակայելու հնարավորությունների։ Մի մարդու՝ իր թուլությունների և սահմանափակ կարողությունների մասն։ Ոչ նորմատիվ բառապաշարի օգտագործումն էլ այդ դրսևորումներից են[50]։ Կերպարի արտահայտություններից մի քանիսը․ «I’m gonna have to science the shit out of this» (Այս կղկղանքից ինձ կարող է ազատել միայն գիտությունը) և «Fuck you Mars»։ Ֆիլմի ստեղծողները խաղ չեն անում հավատի և կրոնական խորհրդանիշներ հետ, որոնց համար օգտապաշտական նշանակություն է պատրաստված սյուժեում։ Փայտե խաչի օգնությամբ Ուոթնին ստանում է տաք նյութ և իր ողջ մնալու համար կրակ է ստեղծում[59]։ Ֆիլմը կատարված է ժամանակակից բազմամշակութային սովորության համաձայն՝ կանոնավոր կերպով․ ընգծված է սեռաակն հավասարությունը, որը անում է դեպի ֆեմինիզմը[112]։ Ֆիլմին երանգ են հաղորդում ուժեց կանայք, որոնց Ռիդլի Սքոթը մշտապես սիրել է պատկերել իր կինոնկարներում[92]։ Մոռացված տեզերագնացի փրկման համար իր վրա ողջ պատասխանատվությունը վերցնում է հրամանատար Մելիսսա Լյուիսը և Բեթ Յոհանսենը[112]։

Պատմելով ոգեշնչման աղբյուրների մասին, Ռիդլի Սքոթն առաջին հերթին հիշեց Սթենլի Կուբրիկին, առանց որի արվեստի, նա չէր լինի այն, ինչ կա։ «Մարսեցու» մեջ դժվար նշմարվող էգզիստենվիալ նոտան, չբացահայտվածի նկատմամբ հետաքրքրասիրությունը մոտեցնում են տարբեր սերունդների բրիտանական ռեժիսորների աշխատանքների հետ։ Վիզուալ որոշումը, տիեզերանավի ինտերյերը մեծ մասամբ ստեղծված են «2001 թվականի տիեզերական ոդիսական»-ի ազդեցության տակ[50][77]։ Չնայած, օպերատորի և նկարիչ-բեմադրողի աշխատանքների առավելության հետ մեկտեղ, «Մարսեցու» վիզուալ բաժինը կարևոր չէ[110]։

Ֆիլմի հիմնական կոնֆլիկտը կայանում է մարդու և բնության ուժերի հակադրությունների միջև[106]։ Գիտաֆանտաստիկ ժանրի ֆիլմերում («Գրավիտացիա», «Ինտերստելլար») հայտնի է սուրվիվալիզմ ուղղությունը, սակայն այստեղ պատմությունը շատ ավելի հարուստ է, քանի ժամանակակից Ռոբինզոնի ողջ մնալը։ Դենիել Դեֆոյի դասական վռպը նույնպես մանրամասնորեն բացահայում է գլխավոր հերոսի ողջ մնալը, սակայն Սքոթի ֆիլմում մոտեցումն ավելի խորն է։ Սյուժեն ինքը պարզաբանում է դեպքը դասական գիտական «իսկ եթե» սկզբունքով[108]։ Առանց ավելորդ զգացմունքների, հերոսը, երբեմն օգտագործելով պարզ մաթեմատիկնա, հաշվարկում է, թե ինչպես կարող է ողջ մնալ, և հետո ինչպես կարող են ողջ մնալ մյոսները[112]։ Ի տարբերություն «Լքվածը» ֆիլմի, այստեղ հերոսը պահպանում է կապը Երկրի հետ և կարմիր մոլորակը պատրաստում ապագա գաղութացմանը[108]։

Քննադատություն

խմբագրել

Քննադատների մեծ մասը բարեհաճորեն վերաբերվեցին ֆիլմին, բարձր գնահատելով ռեժիսուրան, դերասանական խաղը, օպերատորի և CGI խմբիի աշխատանքը[107][113][115]։ Ռոջեր Էբերթ-ի կայքը «Մարսեցին» անվանեց Ռիդլի Սքոթի՝ ընդունված որպես գիտական ֆանտաստիկայի վարպետի ֆիլմագրության լավագույն կինոնկարը, ով վերջին տարիներին հիասթափեցնում էր թե՛ դիտորդներին, թե՛ մասնագետներին[107]։

Մարսեցին հայտնվեց վերջին տարիների մոդայի թրենդի մեջ՝ կենտրոնացած խստապահանջ հանդիսատեսի համար ֆիլմերում, որը պահանջում է գիտական պարունակությամբ սյուժե, ինչպիսին «Գրավիտացիա»-ն են, «Լուսին 2112»-ը և «Իտերստելլար»-ը[108]։ Ինչպես նշեց քննադատ Թայ Բարրը (Boston Globe), դեռ կան այնպիսի ռեժիսորներ, ովքեր ետ են սովորել, թե ինչպես ինտելեկտուալ կերպով զվարճացնել մեյնսթրիմում[111]։ Ի տարբերություն Կուարոնայի и Նոլանի աշխատանքների, Ռիդլի Սքոթի ֆիլմը ծանրաբեռնված չէ սիմվոլիստականությամբ և փիլիսոփայությամբ[107]։ Հատուկ էֆեկտները լիովին տրամադրության և ոճի տակ են։ Դրանցում չի ցուցադրվում նկարչի վարպետությունը, այլ իրականացնում է դիտորդի խորասուզումը կարմիր մոլորակի մթնոլորտ և թույլ է տալիս անհանգստանալ գլխավոր հերոսի համար[108]։

Բացասական կողմերից, քննադատներն ուշադրություն դարձրեցին անտեղի մելոդրամատիկականությանը և սովորական շտամպերի առկայութունը։ Եթե սկզբում ֆիլմը մոտ էր գիտական և վավերագրական ոգուն, ապա վերջում այն սկսում է ավելի համապատասխանել հոլիվուդյան կանոններին՝ հերոսաբար փրկել Ուոթնիին՝ խնդիրներին առանց ողջամտությամբ նայելով[107]։ «San Francisco Chronicle»-ի Միք Լասալը խորը հիասթափություն էր ապրել երկրորդ մասով։ Ֆիլմը, որն այդքան բուռն կերպով սկսում է, վերջում կորցնում է ամբողջ բռնկումը[116]։ ՆԱՍԱ-ի տիեզերագնացների և պետական պաշտոնյաների հակադրությունը հորինված երկընտրանք է, որը հանդիսատեսի մոտ թույլ է տալիս մնալ առանց լարվածության։ Անդրեյ Պլախովը նշեց, որ սյուժետային շղթան, որը կապված է ՆԱՍԱ-ի վախկոտ պաշտոնյաների հետ, երևի մտցված էր այն բանի համար, որպեսզի մի անգամ հակադրվի արդար պրոֆեսիոնալների հետ, որոնք փորձում են փրկել կորած տիեզերագնացին[114]։ Փիթեր Թրեվերսը նկատեց, որ կինոնկարը միանշանակ ձանձրալի է, ինչը դեռ չի խանգարում լինել զվարճալի[115]։

  «Մարսեցին» թափ ունի, բայց ոչ փառամոլություն, որը մուտք է գործում շատ մեծ բեմադրություններում, դառնալով ռեժիսորի ինքնահաստատման միջոց։ Պարոն Դեյմոնի կարողությունը շարքային ամերիկացու վերամարմնավորումն է (իրեն դարձնելով երկրորդ Ջեյմս Ստյուարտը), որը պատմությանը տալիս է հավելյալ խորություն և պարոն Սքոթի ձեռքերում դառնում է էպիկական մասշտաբի։ Այստեղ կարմիր մոլորակի լանդշաֆտի յուրաքանչյուր կադր թռչնի թռիչքից արձագանքում է դեմքի մեծ պլանի տրամադրության փոփոխությանը։ Իր կինեմատոգրաֆիական ԴՆԹ-ում կա Սեսիլ Բլաունտ դե Միլլի տաղանդից որևէ բան։
- Մանոլա Դարգիս[113]
 

Շղթայի գործողությունների կետնրոնում մարդն է և իր խնդիրները։ Նախնական դերասանական աշխատանքները համարյա միահամուռ կերպով համարվեց դրա ամենահաջողված կողմը։ Ռիդլի Սքոթը միշտ էլ համարվել է այնպիսի ռեժիսոր, ով լավ է ընտրում դերասաններին, և այդ դեպքում նա բարձունքին էր[113]։ Կերպարների երեք խմբերի հավասարակշռված անսամբլ․ ոչ-երկրային ծառայությունների խումբ, «Hermes» անձնակազմ, և Մարկ Ուոթնիի դերը մարմնավորող Մեթ Դեյմոն, որոնք բոլորն էլ համապատասխանում են իրենց կերպարանքներին։ Հատկապես բարդ աշխատանք է բաժին հասել Դեյմոնին, քանի որ միայնակ մարդու դեր տանելը հեշտ չէ և չկա գործընկերոջ օգնությունից օգտվելու հնարավորություն, սակայն Մեթին դա լիովին հաջողվեց։ Հերոսները, որոնք պետք է հնարամտություն ցուցաբերեն, լավ են համապատասխանում Դեյմոնի ամպլուային[117]։ Փորձված հնարքը՝ միայնակ հերոսի շփումը հանդիսատեսի հետ օրագրի միջոցով (այս դեպքում՝ բարձր տեխնոլոգիաների), պարզվում է, որ շատ վառ տարբերակ է չորրորդ պատը ոչնչացնելու և կադրից դուրս ձայնի ձևի հաղթահարելու համար[49][106]։ «Entertainment Weekly»-ն միայն նշեց այն, որ երկրորդ պլանի դերասանների թիվը շատ մեծ է և դրանցից շատերը ուղղակի կադրում տեղ են զբաղեցնում (մասնավորապես՝ Քրիստեն Ուիգը)[118]։

Ճանաչում

խմբագրել

Հանդիսատեսի շրջանում վերաճած քննարկումները տարան նրան, որ ֆիլմը առաջադրվեց «Ոսկե գլոբուս»-ում, ընդ որում Լավագույն երաժշտական կամ կատակերգական կինոնկար անվակարգում։ Այստեղ հարցն ավելի շատ կապված է պատմականորեն դասավորված «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում ժանրային սուբյեկտիվ բաժանման համակարգի հետ։ Իր հերթին, ոչ պակաս հակասական էր երևում «Բըրդմեն» և «Արտիստը» կինոնկարների հետ նույն կատեգորիայում առաջադրվելը։ Բայց «cinemablend» աղբյուրի կարծիքով, կատակերգության ժանրում առաջադրումը Fox ընկերության կողմից տակտիկական քայլ է, որով խուսափում են մրցելու դրամայի անվանակարգում հայտնված ուժեղ մրցակիցների հետ․ «Ուշադրության կենտրոնում» և «Փրկվածը»։ «Կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում հիմնական մրցակիցներ էին համարվում «Ջոյ»-ը և «Մարսեցին» նրանից անցավ ընդամենը մեկ միավորով[119]։ Ջադդ Ապատոուն («Առանց բարդույթների աղջկա» ռեժիսորը) քննադատության ենթարկեց հաղթողի ընտրությունը և այն, որ կինոընկերությունն ինքն է որոշում, թե որտեղ առաջադրի կինոնկարը։ Խոսքն ուղղելով Դեյմոնին, նա նշեց․ «Մենք միայն մեկ մրցանակ ունենք Մեթ, ուրիշը չկա։ Ես կարծես ակնոցավոր լինեմ դպրոցի բակում, ում փողերը դու գողացել ես»[120]։ Արձագանքելով քննադատությանը, 2016 թվականի ապրիլին, Hollywood Foreign Press Association-ը հայտարարեց «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության համապատասխան կատեգորիաներում անվանակարգման կանոնների փոփոխության մասին։ Արդեն «կատակերգական տարրերով դրամաները համարվում են դրամաներ» (dramas with comedic overtones should be entered as dramas). Փոփոխությունները կսկսեն կիրառվել 2017 թվականի մրցանակաբաշխությունից[121]։

2015 թվականի նոյեմբեր ամսի,՝ «Մարսեցու» թողարկման վախ շրջանում համարվում էր «Օսկար»-ի հիմնական հավակնորդներից մեկը։ «LA Times»-ի կարծիքով, կինոակադեմիայն լիովին պարտք է վերցրել Ռիդլի Սքոթից[122]։ Չնայած «Ոսկե գլոբուս»-ի կարևոր անվանակարգերում իր հաջողությանը, «Օսկարների» հանձնումից անմիջապես առաջ «Մարսեցին» արդեն չէր համարվում ֆավորիտ։ Նախ և առաջ գիտաֆանտաստիկական շղթաները երբեք էլ չեն եղել են կինոակադեմիկոսների ընտրյալները։ Ինչպես նաև ֆիլմը բավականին շուտ էր դուրս եկել փետրվարյան մրցանակաբաշխությունից առաջ, որն այդքան էլ լավ պայմա չէր՝ համեմատած մնացյալ մրցակիցների հետ։ Առաջադրվելով յոթ անվանակարգերում, «Մարսեցին» չհաղթեց ոչ մի մրցանակ[123]։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Մրցանակ Ում է տրվում
2016 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգեր
Լավագույն ֆիլմ Սայմոն Քինբերգ, Ռիդլի Սքոթ, Մայքլ Շեֆեր, Մարկ Հաֆֆամ
Լավագույն դերասան Մեթ Դեյմոն
Լավագույն ադապտացված սցենար Դրյու Գոդդարդ
Լավագույն ձայնային համադրություն Օլիվեր Թարնի
Լավագույն ձայնային մոտնաժ Փոլ Մասսի, Մարկ Թեյլոր, Մակ Ռութ
Լավագույն վիզուալ էֆեկտներ Ռիչարդ Սթամմերս, Էնդրյու Լենգլենդս, Քրիս Լոուրենս, Սթիվեն Ուորներ
Լավագույն բեմադրող նկարիչ Արթուր Մաքս, Սելիյա Բոբակ
2016 թվականի «BAFTA» մրցանակաբաշխության անվանակարգեր
Լավագույն դերասան Մեթ Դեյմոն
Լավագույն մոնտաժ Պիետրո Սկալիա
Լավագույն բեմադրող նկարիչ Արթուր Մաքս, Սելիյա Բոբակ
Լավագույն ձայն Փոլ Մասսի, Մարկ Թեյլոր, Մակ Ռութ, Օլիվեր Թարնի
Լավագույն վիզուալ էֆեկտներ Ռիչարդ Սթամմերս, Էնդրյու Լենգլենդս, Քրիս Լոուրենս, Սթիվեն Ուորներ
2016 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հաղթանակներ
Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ «Մարսեցին»
Լավագույն դերասան Մեթ Դեյմոն
Անվանակարգեր․
Լավագույն ռեժիսորական աշխատանք Ռիդլի Սքոթ
2016 թվականի Լոնդոնյան կինոքննադատների շրջանակ
Տարվա լավագույն ֆիլմ «Մարսեցին»
Տարվա լավագույն ռեժիսոր Ռիդլի Սքոթ
Մրցանակ Ում է տրվում
2015 թվականի ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակաբաշույան հաղթանակներ
Լավագույն ռեժիսոր Ռիդլի Սքոթ
Լավագույն դերասան Մեթ Դեյմոն
Լավագույն ադապտացված սցենար Դրյու Գոդդարդ
2016 թվականի ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակաբաշխության անվանակարգեր
Լավագույն ադապտացված սցենար Դրյու Գոդդարդ
2016 թվականի Մարդկանց ընտրություն մրցանակաբաշխության հաղթանակներ
Լավագույն դրամա «Մարսեցին»
2015 թվականի Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտ
Top 10 films[124]
2016 թվականի Արբանյակ մրցանակաբաշխության հաղթանակներ
Լավագույն ձայն Օլիվեր Թարնի
Անվանակարգեր
Լավագույն ֆիլմ «Մարսեցին»
Լավագույն ռեժիսոր Ռիդլի Սքոթ
Լավագույն սցենար Դրյու Գոդդարդ
Լավագույն կոմպոզիտոր Հարրի Գրեգսոն-Ուիլիամս
Լավագույն օպերատոր Դարիուշ Վոլսկի
Լավագույն հատուկ էֆեկտներ
Լավագույն մոնտաժ Պիետրո Սկալիա

Մրցանակների և անվանակարգերի մասին ողջ տեղեկությունը վերցված է imdb.com կայքից[125]։

Գիտական ճշգրտություն

խմբագրել

Ինչպես նկատեց Washington Post-ի քննադատ Էնն Հորնդեյը՝ գիտությունն է ֆիլմի գլխավոր գործող հերոսը[109]։ Ստեղծողները պահպանել են այդ մոտեցումն այնքան, որքան հնարավոր է, հիմնվելով սկզբնաղբյուրի վրա։ Սակայն, եթե համեմատենք տեխնիկապես լցված գիրքը ֆիլմի հետ, էկրանային դեպքերն որոշ չափով ճմռթված են, որոշները տեղի են ունենում շատ արագ, իսկ արդյունքները ստացվում են շատ հեշտ։ Չնայած արտադրության մեջ ներառված ազդեցիկ խորհրդատուներին, առկա են մի քանի վրիպումներ և անուշադրություններ (դրանցից որոշները եկել են հենց գրքից), որոնց վրա ուշադրություն դարձրեցին մասնագետները։ Ռոբերտ Զուբրինը և Ձեֆրի Քլուգերը ֆիլմի գիտական հավաստիացումը համարեցին ցածր[66][126]։ Scientific American-ի հիմնադիր Լի Բիլլինգսն ընդհակառակը, ֆիլմում թույլ տրված սխալները համարեց անէական և նրա ընդունման վրա ոչ մի ազդեցություն չթողող[127]։

 
Մարկ Ուոթնիի Մարսում կատարած ճանապարհորդության քարտեզը

Ֆիլմի հանգուցալուծումը որտեղ Ուոթնին քշվում է հողմի կողմից, լիովին չի համապատասխանում իրականությանը։ Դա խոստովանել է նաև հենց ինքը՝ Էնդի Ուիրը, առանց թաքցնելու այն, որ ավելացրել է սյուժետային այդ շրջադարձն այն բանի համար, որպեսզի «բնությանը տա առաջին հարվածը հասցնելու հնարավորություն», ինչպես նաև «հողմը զիլ էր»[22][126]։ Մարսի մթնոլորտը հարյուր անգամ ավելի նոսր է, քան երկրայինը։ Նույնիսկ մարսիական ամենաուժեղ փոթորիկը չի կարող ազդել մարդու կամ ծանր տեխնիկայի վրա[126][128]։ Կասկածելի է երևում հրթիռային վառելիքի հիդրազինից ջրի ստացման միտքը։ Ջուրը միանգամայն կարելի է ստանալ բնահողից։ Curiosity մարսագնացի կողմից հողում ջրի առկայության մասին տեղեկությունը հրապարակվել էր 2012 թվականին՝ գրքի լույս տեսնելուց հետո։ Էնդի Ուիրը հիշեցրեց, սյուժետային այդ շրջադարձը գիտական տեսանկյունից քննադատություններ չի պարունակում, սակայն ֆիլմմեյքերները որոշեցին ոչինչ փոփոխության չենթարկել սցենարում[33][66]։ Ուոթնիի զգուշությունը կապված իզոտոպային գեներատորի էներգիայից հավանական ճառագայթման և մարսիական մոդուլի տաքության հետ կապված մի փոքր չափազանցված են։ Մարսի վրայի տիեզերագնացի հիմնական վտանգը մոլորակի բնական ռադիացիոն ֆոնն է[127]։ Գոդդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի տնօրեն, աստղակենսաբան Մայքլ Մամմայի կարծիքով, երկրացու համար Մարսի վրա մեկուկես տարի մնալն այդքան էլ հավանական չէ։ Հավանաբար, իմաստ կունենար, երբ նա բնակելի մոդուլը թաքցներ մակերևույթի տակ, օրինակ՝ լավային խողովակում[128]։ Աստղակենսաբան-բժիշկ Մամմայի կործիքով, դժվար թե հնարավոր է հենց այնպես վերցնել ու կարտոֆիլ աճեցնել մարսիական հողում։ Բարձր ճառագայթում պարոնակող նյութերի (պերքլորատներ, օքսիդանտներ) առկայությունը չի կարող ստեղծել «ընկերական» միջավայր բակտերիաների համար, որոնք անհրաժեշտ են երկրային բույսերի աճման համար[128]։ Ռիդլի Սքոթը նաև հաստատեց այն, որ Մարսի վրա չկան երկրայինի պես ամպեր, սակայն հանդիսատեսին ամեն դեպքում հաճելի է տեսնել ամպերով երկինք[47]։

Ֆիլմում Hermes տիեզերանավն ունի տպավորիչ չափեր։ Պարզ է, որ տեղի ունեցող իրադարձություններն իրականանում են մոտ ապագայում[22], և քիչ հավանական է, որ հնարավոր կլինի մարդկությանը տեղափոխել մերձերկրյա ուղեծիր և հետո այդպիսի քաշով ու չափսերով տիեզերանավն ուղարկել դեպի Մարս։ Անհավանական է երևում նաև այն, որ Ares III-ի թիմից երկար ժամանակ գաղտնի էին պահում Ուոթնիի ողջ մնալու փաստը։ Ժամանակակից տիեզերագնացները շբվում են իրենց հարազատների, օգնության տարատեսակ ծառայությունների և բժիշկների հետ, մտնում եմ համացանց։ Նրանցից գաղտնի պահել այն, ինչ գիտի Երկրի վրայի ողջ մարդկությունը՝ անհնար է[66][129]։ Ֆիլմի ստեղծողները զվարճալի մի նկատելի վերապահություն են թույլ տվել՝ պատրաստված միայն անգլալեզու հանդիսատեսի համար։ Կինոնկարի հերոսները, որոնցից մեծամասնությունը ՆԱՍԱ-ի աշխատակիցները, հիշեցնելով դեպի Մարս առաքելությունը, օգտագործում են manned ածականը, այն ժամանակ, երբ ՆԱՍԱ-ն պաշտոնապես առաջարկում է օգտագործել human[129][130]։

Ֆիլմի սյուժեի ամենակարևոր շրջադարձերից մեկը գրավիտոցիոն մանյովրն էր և Hermes-ի թափառքը, որը հղացել էր աստղաֆիզիկոս Ռիչ Փերնելլի մոտ։ Ներկայացնել այն որպես ինչ-որ փայլատակում՝ պարզ չափազանցություն է։ Գրավիտացիոն մանյովրը պատմականորեն լավ ուսումնասիրված թեմա է։ Հավանաբար ֆիլմի ստեղծողները, նկարելով Փերնելլի կերպարը, ետ քաշվեցին Մայքլ Մինովիչի իրական կենսագրությունից։ 1962 թվականին, Մայքլը, դեռ լինելով ուսանող, առաջարկեց օգտագործել Յուպիտերի ձգողականությունը՝ տիեզերական ապարատները ցրելու համար։ Նրա հաշվարկներն օգտագործվեցին Պիոներ 10 ապարատի հետագծի ճշտման համար[66]։ Սակայն, եթե գրավիտացիոն մանյովրը լիովին իրական է, խնդիրը նաև նրանում է, որ Երկրից Մարս թռիչքի օպտիմալ ժամանակի ընթացքում մոլորակները պետք է գտնվեն հարմար դիրքում՝ իրար հետ հարաբերած։ Եթե Hermes-ն արդեն վերադառնում էր Երկիր, ապա նշանակում է, որ Մարսն արդեն գտնվում էր ոչ հարմարավետ դիրքում և թռիչքը չէր կարող կայանալ այդքան կարճ ժամանակահատվածում[126][128]։ Շատ անիրական է երևում նաև վերջաբանի տպավորիչ սյուժետային քայլը, որտեղ Ուոթնին ծակելով սկաֆանդրի ձեռնոցը, ռեակտիվորեն առաջ է շարժվում դուրս եկով օդի շնորհիվ[131]։ Ինչպես ցույց տվեցին Լեսթերի համալսարանի գիտնականները, սկաֆանդրի ներսի ճնշումը պետք է լինի 4 մթնոլորտից ցածր, որպեսզի փրկության նմանատիպ պլանը կարողանա աշխատել։

Հատուկ թողարկումներ

խմբագրել

Blu-Ray 2K ձևաչափով[113] ֆիլմը դուրս եկավ 2016 թվականի հունվարի 12-ին։ Կողմերի հարաբերակցությունը՝ 2,40:1։ Թողարկումը բարձր գնահատակի արժանացավ նկարի, ձայնի որակի և 3D-ի առկայության համար։ Blu-Ray 4K ձևաչափով դուրս եկավ փետրվարի 14-ին[132]։

Թվային թողարկումների տեսաբանները դժվարությունների առաջ կանգնեցին «Մարսեցու» գնահատման ժամանակ։ Blu-Ray 4K (3,840 x 2,160) ձևաչափը Fox-ի նմանատիպ թողարկումներից առաջիններից էր։ Նկատվեցին մի քանի խնդիրներ կապված պատկերի գույների փոխանցման հետ։ Մարսի տեսարանները բավականին բնական են, իսկ Երկրի վրա ընթացող իրադարձությունները կարելի էր պատկերել ավելի տաք գունային գամմայով։ Պարզվեց, որ գույները գտնվում էին երկնագույն դիապազոնում[67]։ Չնայած այդ ամենին, 4K թողարկումը ստացավ բարձր գնահատականներ[133][134]։

Պատասխանելով ֆիլմի ռեժիսորական տարբերակի դուրս գալու մասին հարցերին, Ռիդլի Սքոթը պատմեց այն բանի մասին, որ առաջին տարբերակը ուներ 2 ժամ և 45 րոպե տևողություն, որը պիտանի է նայելու համար և ոչ մի իմաստ չի գտնում նոր տարբերակի հրատարակման մասին[135]։

Նշումներ

խմբագրել
  1. Ըստ Էնդի Ուիրի տված գնահատականի՝ կինոնկարի իրադարձությունները տեղի են ունենում 2035 թվականին։ Այդ ժամանակ ավելի հավանական է Երկրից դեպի Մարս ազատ գնալը։
  2. Սոլ՝ մարսիական մեկ օրը, որը երկրային ժամով լինում է՝ 24 ժամ 39 րոպե 35 վայրկյան։
  3. Ըստ 2016 թվականի սկզբի տվյալների «Չարագուշակ վեցնյակ»-ի պրեմիերան կլինի 2016 թվականի նոյեմբերին
  4. Mars ascent vehicle՝ Մարսը լքելու մոդուլը։
  5. Շարժումների բռնման զանազան տարբերակներ, որը շատ է օգտագործվել «Ավատար»-ում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  2. film distribution certificate database
  3. http://www.nytimes.com/2015/10/02/movies/review-in-the-martian-marooned-but-not-alone.html
  4. http://www.nytimes.com/2015/10/02/movies/review-in-the-martian-marooned-but-not-alone.html?partner=rss&emc=rss&_r=0
  5. http://www.nytimes.com/2015/10/02/movies/review-in-the-martian-marooned-but-not-alone.html?partner=rss&emc=rss
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 The Martian — 2015.
  7. 7,0 7,1 http://www.tomatazos.com/peliculas/3983/Mision-Rescate
  8. http://www.imdb.com/title/tt3659388/
  9. http://www.metacritic.com/movie/the-martian
  10. Internet Movie Database — 1990.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 https://www.siamzone.com/movie/m/7808
  12. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  13. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=221524.html
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 15,18 15,19 15,20 15,21 15,22 15,23 15,24 15,25 Internet Movie Database — 1990.
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 http://www.bbfc.co.uk/releases/martian-film
  17. ČSFD (չեխերեն) — 2001.
  18. Box Office Mojo — 1999.
  19. Box Office Mojo — 1999.
  20. Lee Hyo-won (2015 թ․ հոկտեմբերի 19). «Հարավային Կորեայի շահույթ։ «Մարսեցի»-ն գլխավորում է ցանկը երկրորդ հաջորդական շաբաթվա ընթացքում». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 21,10 21,11 21,12 Պամելա Մաքլինթոք (2015 թ․ նոյեմբերի 24). «Ինչպես «Մարսեցու» Ռիդլի Սքոթը Մարսը տեղափոխեց Միջին արևելք» (անգլերեն). Hollywood Reporter. Վերցված է 10.03.2016-ին.
  22. 22,0 22,1 22,2 Meghna Sachdev (2015 թ․ սեպտեմբերի 23). «Here's what Ridley Scott has to say about the science in The Martian» (անգլերեն). The Sydney Morning Herald. Վերցված է 28-01-2016-ին.
  23. Staff. ««Մարսեցին»․ արտադրության մանրամասներ՝ մաս 1» (անգլերեն). cinemareview. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 19.03.2016-ին.
  24. Staff. ««Մարսեցին»․ արտադրության մանրամասներ՝ մաս 2» (անգլերեն). cinemareview. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 19.03.2016-ին.
  25. ՄաքՆերի, Դեյվ (2015 թ․ հոկտեմբերի 8). «'The Martian' Slammed Over 'White-Washing' Asian-American Roles». Variety. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  26. Ուիքման, Քեյս (2015 թ․ հոկտեմբերի 9). «Մի մարդ, ում կարծիքով «Մարսեցի»-ն արդարացի չէ՞․ հեղինակը». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2015-10-10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  27. Ռոտենբերգ, Ջոշ (2015 թ․ սեպտեմբերի 3). «Ջեսիկա Չեսթեյնի բուռն օրերը, որում աղոտ երևում են «Մարսեցին» և «Մուգ կարմիր գագաթը»». Լոս Անջելես Թայմս. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  28. Haricharan (2015 թ․ սեպտեմբերի 20). «-Սքոթը «Մարսեցին» ստեղծել է շատ հեշտ, - Մեթ Դեյմոն». Bangalore Mirror. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  29. Պամելա ՄակՔլինթոք (2015 թ․ նոյեմբերի 24). «Ինչպես «Մարսեցի»-ի ռեժիսոր Ռդիլի Սքոթը Մարսը տեղափոխեց Միջից Արևելք». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  30. Կրոլլ, Ջասթին (Մարտի12, 2013). «Fox Finds 'Martian' For Simon Kinberg». Variety. Վերցված է Օգոստոսի25, 2015-ին.
  31. Քրոլլ, Ջասթին (2014 թ․ սեպտեմբերի 24). «Michael Pena Circles Ridley Scott's 'The Martian' With Matt Damon». Variety. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  32. Քրոլլ, Ջասթին (2014 թ․ մայիսի 13). «RՌիդլի Սքոթը բանակացություններ տանում նկարահանելու Fox-ի «Մարսեցին»՝ գլխավոր դերեում Մեթ Դեյոմնի հետ». Variety. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  33. 33,0 33,1 33,2 33,3 Ուայթ, Ջեյմս (2015 թ․ օգոստոս). «Inside The Martian: Empire Meets NASA». Empire. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  34. Ուայթ, Ջեյմս (2015 թ․ օգոստոս). ««Մարսեցու ներսում»․ կայսրությունը հանդիպում է ՆԱՍԱ-ին». Empire. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  35. Քրոլլ, Ջասթին (2014 թ․ սեպտեմբերի 3). «Ջեսիկա Չեսթեյնը միանում է Մեթ Դեյմոնին Ռիդլի Սքոթի «Մարսեցին» ֆիլում». Variety. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  36. ՄակՔիթրիք, Քրիստոֆեր (2015 թ․ օգոստոսի 20). «Կյանքը շարունակվում է։ Դրյու Գոդդարդը «Մարսեցու» մասին». Creative Screenwriting. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  37. 37,0 37,1 Էմիլի Ռոում (2015 թ․ սեպտեմբերի 30). «'The Martian' author on seeing his 'MacGyver on Mars' story launch into Hollywood» (անգլերեն). hitfix. Արխիվացված է օրիգինալից 2016-03-23-ին. Վերցված է 19.03.2016-ին.
  38. Kroll, Justin (2013 թ․ մարտի 12). «Fox Finds 'Martian' For Simon Kinberg». Variety. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  39. Շնայդեր, Ջեֆֆ (2013 թ․ մայիսի 15). «Դրյու Գոդդարդը բանակցությունների մեջ է մտել 20th Century Fox-ի հետ, որպեսզի դառնա «Մարսեցու» սցենարիստն ու ռեժիսորը». TheWrap. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  40. Լիդզ, Գոգո (2015 թ․ հունիսի 18). «Մեթ Դեյմոնը խոսել է «Մարսեցու» մասին». Newsweek. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  41. Թիլլի, Քրիս (2015 թ․ հունիսի 17). «Մեթ Դեյմոնը բացատրում է, թե ինչու է «Մարսեցին» սիրային նամակ համարվում գիտությանը». IGN. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  42. leehernandezhl (2014 թ․ մարտի 25). «Պրոմեթևս 2։ Մայքլ Ֆասսվենդերի սիկվելի թողարկման ամսաթիվը» (անգլերեն). hollywoodlife. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 19.03.2016-ին.
  43. Բիբրիան Գալագեր (2014 թ․ հունիսի 24). «Ռիդլի Սքոթը Մեթ Դեյմոնի հետ համատեղ սկսում է «Մարսեցու» նկարահանումներն այս աշնանը» (անգլերեն). movieweb. Վերցված է 19.03.2016-ին.
  44. 44,0 44,1 44,2 44,3 44,4 44,5 44,6 Ջինա Պիկալլո (2016 թ․ հունվարի 5). «Մեթ Դեյմոն լիակատար մենակ չէ «Մարսեցու» մեջ, նա իր կողքին ունի Ռիդլի Սքոթին» (անգլերեն). Լոս Անջելեզ Թայմս. Վերցված է 12.03.2016-ին.
  45. Ձերբերված ազդանշան․ գրումը և ռիժիսորւնա։ Blu-Ray թողարկման հավելյալ նյութերը
  46. 46,0 46,1 46,2 Լյուկ Օուեն (2015 թ․ սեպտեմբերի 25). «Հարցազրույց․ Հարրի Գրեգսոն-Ուիլիամսը խոսում է «Մարսեցու» իր երաժշտության մասին» (անգլերեն). flickeringmyth. Վերցված է 19.03.2016-ին.
  47. 47,0 47,1 47,2 47,3 47,4 47,5 47,6 Մաքս Էվրի (2015 թ․ հունիսի 17). «Matt Damon is Stranded on Our Set Visit to Ridley Scott's The Martian» (անգլերեն). comingsoon. Վերցված է 12.03.2016-ին.
  48. 48,0 48,1 Մայք Ֆլեմինգ ջունիոր (2015 թ․ սեպտեմբերի 12). «Ռիդլի Սքոթը «Մարսեցու» մասին, և ինչու «Աստղային պատերազմներն» ու «2001»-ն իրեն ուղարկեցին տիեզերք՝ այլմոլորակայինների մոտ» (անգլերեն). deadline. Վերցված է 13.03.2016-ին.
  49. 49,0 49,1 49,2 Դեյվ Բրոուդի (2015 թ․ հոկտեմբերի 1). ««Մարսեցին» ստեղծելուց․ Բացառիկ հարցազրույց ժարոն ռեժիսոր Ռիդլի Սքոթի հետ» (անգլերեն). Space.com. Վերցված է 12.03.2016-ին.
  50. 50,0 50,1 50,2 50,3 50,4 50,5 50,6 50,7 Դևիդ Ֆիըր (2015 թ․ հոկտեմբերի 2). «Մարսեցին։ Մեթ ԴԵյմոնի և Ռիդլի Սքոթի գիտաֆանտաստիկ թրիլերի ներսում» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 19.03.2016-ին.
  51. 51,0 51,1 Քրիստոֆեր Տոփլի (2016 թ․ հունվարի 1). «'The Martian' Production Design Took Cues From NASA Concepts» (անգլերեն). Variety. Վերցված է 10.03.2016-ին.
  52. 52,00 52,01 52,02 52,03 52,04 52,05 52,06 52,07 52,08 52,09 52,10 52,11 52,12 52,13 Ստաֆֆ. ««Մարսեցին» ֆիլմի արտադրության նշումներ, մաս 3» (անգլերեն). cinemareview. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 19.03.2016-ին.
  53. 53,0 53,1 53,2 53,3 Էլիզաբեթ Ստեմպ (2016 թ․ փետրվարի 9). «Tour the Out-of-This-World Sets of The Martian» (անգլերեն). newsjs. Վերցված է 12.03.2016-ին.(չաշխատող հղում)
  54. 54,0 54,1 54,2 54,3 54,4 Վինսենտ Ֆրեի (2015 թ․ հոկտեմբերի 14). «The Martian: Richard Stammers – Production VFX Supervisor» (անգլերեն). artofvfx. Վերցված է 19.03.2016-ին.
  55. Նոյեմբերի 28, 2015 (staff). «Քեյթ Բլանշետն առաջին ընտրություններ խաղալու Ջեսիկա Չեսթեյնի դերը «Մարսեցին» ֆիլմում» (անգլերեն). news. Վերցված է 19.03.2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  56. Ջորդան Բենեշ (2014 թ․ սեպտեմբերի 25). «Չեսթեյնը, Փեննան և Մառան Ռիդլի Սքոթի «Մարսեցու» գլխավոր դերերում» (անգլերեն). comingsoon. Վերցված է 12.03.2016-ին.
  57. Էնջի Հեն (Հոկտեմբերի 24th, 2014). «Ռիդլի Սքոթի «Մարսեցու» մեջ ավելացվում են Չիվեթել Էջիոֆորն ու Սեբաստիան Սթենը» (անգլերեն). slashfilm. Վերցված է 12.03.2016-ին.
  58. Մայկ Ռայս. «Jessica Chastain's Paycheck For The Martian Was Shockingly Low» (անգլերեն). cinemablend. Վերցված է 10.03.2016-ին.
  59. 59,0 59,1 59,2 59,3 59,4 Ռիչարդ Բրոուդի (2015 թ․ հոկտեմբերի 9). «What's Missing from "The Martian"» (անգլերեն). The New Yorker. Վերցված է 19.03.2016-ին.
  60. Դեյվ ՄաքՆերի (2015 թ․ հոկտեմբերի 8). «'The Martian' Slammed Over 'White-Washing' Asian-American Roles» (անգլերեն). Variety. Վերցված է 10.03.2016-ին.
  61. 61,0 61,1 61,2 Սթիվ Հալլֆիշ (Հոկտեմբերի 24 2015). «Art of the Cut: The Martian with Cheryl Potter» (անգլերեն). provideocoalition. Վերցված է 12.03.2016-ին.
  62. 62,0 62,1 62,2 62,3 62,4 Բեթ Մերչանթ (2015 թ․ հոկտեմբերի 7). «Խմբագիրն Պյետրո Սկալիան «Մարսեցու» կտրման մասին» (անգլերեն). studiodaily. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 10.03.2016-ին.
  63. 63,0 63,1 Ստաֆֆ. «Epic Red Dragon» (անգլերեն). red. Վերցված է 12.03.2016-ին.
  64. 64,00 64,01 64,02 64,03 64,04 64,05 64,06 64,07 64,08 64,09 64,10 64,11 64,12 Իան Ֆեյլս (2015 թ․ հոկտեմբերի 5). «Կյանքը Մարսի վրա։ «Մարսեցու» VFX-ն» (անգլերեն). Վերցված է 10.03.2016-ին.
  65. 65,0 65,1 65,2 Քեյթ Մորրիսոն-Լայոնս (2015 թ․ սեպտեմբերի 8). «Կորած տիեզերքում» (անգլերեն). definitionmagazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 10.03.2016-ին.
  66. 66,0 66,1 66,2 66,3 66,4 Ռոբերտ Զուբրին (2015 թ․ հոկտեմբերի 6). «How scientifically accurate is The Martian?» (անգլերեն). The Guardian. Վերցված է 28-01-2016-ին.
  67. 67,0 67,1 67,2 Shannon T. Nutt (2016 թ․ հունվարի 19). ««Մարսեցու» Blu-Ray թողարկումը» (անգլերեն). highdefdigest. Վերցված է 16.04.2016-ին.
  68. 68,0 68,1 Էրիկ Բեթզ. «Behind the science of The Martian» (անգլերեն). Astronomy. Վերցված է 19.03.2016-ին.
  69. Դենիելս, Նիա (2014 թ․ սեպտեմբերի 18). «Ռիդլի Սքոթի «Մարսեցին» կնկարահանվի Բոդապեշտում». KFTV. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  70. Ուեյնթրոբ, Սթիվ (2015 թ․ հունիսի 17). «Մոտավորպես 30 բան կիմանաք Ռիդլի Սքոթի «Մարսեցին» ֆիլմի Բուդապեշտի նկարահանումների մասին, որին մենք ներկա էինք». Collider.com. Վերցված է Օգոստոսի26, 2015-ին.
  71. Մակ Ռութ. «Մարսեցին» (անգլերեն). local695. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 19.03.2016-ին.
  72. Ֆաունդաս, Սքոթ (2014 թ․ նոյեմբերի 25). ««Ելք․ աստվածներ և արքաներ» ֆիլմի ռեժիսոր Ռիդլի Սքոթը ստեղծում է իր հերթական ֆիլմը». Variety. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  73. Ստաֆֆ. «The Martian Production Notes part 1» (անգլերեն). cinemareview. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 19.03.2016-ին.
  74. Ջոն Սեմլի (2015 թ․ սեպտեմբերի 29). «Մեթ Դեյմոնը Ռիդլի Սքոթի և ՆԱՍԱ-ի հետ աշխատանի, և այն բանի մասին, թե ինչ էր ուտում, երբ կորել էր տիեզերքում» (անգլերեն). macleans.ca. Վերցված է 19.03.2016-ին.
  75. 75,0 75,1 75,2 75,3 Սթիվ Հալֆիշ (2015 թ․ հոկտեմբերի 10). «Art of the Cut with Pietro Scalia on The Martian» (անգլերեն). provideocoalition. Վերցված է 12.03.2016-ին.
  76. 76,0 76,1 Սթիվ Ֆոքս (Օգոստոսի 19, 2015). «ՆԱՍԱ-ի ինը իրական տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվել են «Մարսեցում»» (անգլերեն). ՆԱՍԱ. Վերցված է 10.03.2016-ին.
  77. 77,0 77,1 Քրիստոֆեր Թոփլի (2016 թ․ հունվարի 1). «'The Martian' Production Design Took Cues From NASA Concepts» (անգլերեն). Variety. Վերցված է 10.03.2016-ին.
  78. 78,0 78,1 78,2 Մել Լեմբերթ (2015 թ․ հոկտեմբերի 6). «Sound effects and dialog design for 'The Martian'» (անգլերեն). postperspective. Վերցված է 19.03.2016-ին.
  79. Հոկտեմբերի 30, 2015 (NPR staff). «The Music Of 'The Martian,' Deconstructed» (անգլերեն). NPR music. Վերցված է 19.03.2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  80. «"Songs From The Martian" and "Original Motion Picture Score" by Harry Gregson-Williams Available Digitally Today». PR Newswire. 2015 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  81. 81,0 81,1 81,2 81,3 81,4 81,5 Նենսի Թերթագլիոն (2015 թ․ նոյեմբերի 24). ««Մարսեցին» ավարտվում է $500 միլիոն շահույթով։ Ինչպես Fox-ի մարկետինգային մասնագետները Ռիդլի Սքոթի զիլ գիտական ֆիլմը ներկայացրեցին բազմությանը» (անգլերեն). deadline. Վերցված է 12.03.2016-ին.
  82. Լի Հաթչինսոն (2015 թ․ հունիսի 8). ««Մարսեցին» ֆիլմի թրեյլերը Մարկ Ուոթնիի և ընկերների հետ» (անգլերեն). arstechnica. Վերցված է 19.03.2016-ին.
  83. Քրիստոֆեր Ռոուզեն (Հունիսի 7 2015). «Matt Damon says farewell to Earth in viral promo for 'The Martian'» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 12.03.2016-ին.
  84. Աննա-Քրիստինա Դիազ (2015 թ․ սեպտեմբերի 9). «Matt Damon Works Out in Under Armour in Teaser for Ridley Scott's 'The Martian' Promo Designed to Bring Authenticity to the Film» (անգլերեն). creativity-online. Վերցված է 19.03.2016-ին.
  85. Դանա Ռոզա Ֆելքոն (Օգոստոսի 28 2015). «Neil deGrasse Tyson introduces the Ares 3 mission in new The Martian promo» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 19.03.2016-ին.
  86. Էշլի Լի (2015 թ․ հունիսի 12). «Ջիմմի Քիմմելը հեռարձակում է «Մարսեցու» թրեյլերի պարոդիան, որպեսզի ծաղրի Մեթ Դեյմոնին» (անգլերեն). Hollywood Reporter. Վերցված է 19.03.2016-ին.
  87. Ռենդի Ալտմեն. «Արագ չաթ։ CO3's Stephen Nakamura on grading 'The Martian'» (անգլերեն). postperspective. Վերցված է 19.03.2016-ին.
  88. Անիտա Բուշ (2015 թ․ հունիսի 10). «Fox-ը անջատում է իրարից «Մարսեցու» և «Վիկտոր Ֆրանկենշտեյն»-ի թողարկման ամսաթվերը» (անգլերեն). deadline. Վերցված է 10.03.2016-ին.
  89. Բրենթ Լենգ (Հուլիսի 12 2015). «Այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Մարսեցին» և «Զբոսանքը» կրևոր կլինեն 3D-ի համար» (անգլերեն). Variety. Վերցված է 19.03.2016-ին.
  90. Ստաֆֆ (2015 թ․ օգոստոսի 7). «Long Range Forecast: 'The Martian'». BoxOffice. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  91. staff (Սեպտեմբերի 26, 15). «Արդյո՞ք «Մարսեցին» կարող է կոտրել Մարսի Հոլիվուդյան աանեծքը» (անգլերեն). wired. Վերցված է 30.03.2016-ին.
  92. 92,0 92,1 Փիթեր Սադերմեն (2015 թ․ հոկտեմբերի 5). «Ինչպես Ռիդլի Սքոթն օգնեց «Մարսեցուն» կոտրել Մարսի մասին պատմով ֆիլմերի անեծքը» (անգլերեն). vox. Վերցված է 04.04.2016-ին.
  93. 93,0 93,1 93,2 93,3 ՄակՔլինթոք, Պամելա (2015 թ․ սեպտեմբերի 29). «Նախնական շահույթ։ 'Martian' Set to Rocket to No. 1; 'The Walk' Opens in Imax». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  94. Լենգ, Բրենթ (2015 թ․ սեպտեմբերի 30). «'The Martian' Outselling 'Gravity' in Weekend Pre-Sales». Variety. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  95. Դ՛Ալեսսանդրո, Էնթոնի (2015 թ․ սեպտեմբերի 29). «'The Martian' Looks Forward To A Great Landing; 'The Walk' Begins To Run & 'Sicario' Ups Forces – Box Office Preview». Deadline.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  96. Brevet, Brad (2015 թ․ հոկտեմբերի 1). «Forecast: Can 'The Martian' Top 'Gravity's October Record?». Box Office Mojo. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  97. «Imdb data» (անգլերեն). imdb. 1. Վերցված է 07.04.2016-ին.
  98. «'The Martian' Defies 'Gravity' On Friday; 'Everest' & 'The Walk' Largely Earthbound». deadline.com.
  99. D'Alessandro, Anthony (2015 թ․ հոկտեմբերի 3). «'The Martian' Defies 'Gravity' On Friday; 'Everest' & 'The Walk' In Large Format Quandary – Saturday AM Box Office Update». Deadline.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  100. McNarry, Dave (2015 թ․ հոկտեմբերի 2). «Box Office: 'The Martian' Lands With $2.5 Million on Thursday». Variety. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  101. 101,0 101,1 101,2 101,3 D'Alessandro, Anthony (2015 թ․ հոկտեմբերի 5). «'Martian' 2nd-Best Opening For October, Damon & Scott Despite Losing Fuel Sunday; Verdi Trips 'Walk' – B.O. Postmortem». Deadline.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  102. 102,0 102,1 102,2 102,3 102,4 «Box office data» (անգլերեն). boxofficemojo. 1. Վերցված է 07.04.2016-ին. {{cite web}}: Text "author" ignored (օգնություն)
  103. D'Alessandro, Anthony (2015 թ․ հոկտեմբերի 18). «'Goosebumps' Raises Hair With $23.5M, 'Bridge Of Spies' Eyes $15.4M; 'Crimson Peak' Ekes Out $12.8M – Sunday Postmortem». Deadline.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  104. Anthony D'Alessandro (2015 թ․ նոյեմբերի 1). «Adult Titles 'Our Brand Is Crisis,' 'Burnt' Fall Like Dominoes As 'The Martian' Dominates Halloween Frame – Sunday Box Office». Deadline.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  105. «'Spectre' Kicks Off Previews On Way To $75M-$80M Opening; 'The Martian' Ridley Scott's Highest Grossing Title». deadline.com.
  106. 106,0 106,1 106,2 106,3 106,4 Matt Zoller Seitz (2015 թ․ հոկտեմբերի 1). «Մարսեցին» (անգլերեն). Roger Ebert site. Վերցված է 28-01-2016-ին.
  107. 107,0 107,1 107,2 107,3 107,4 Դանա Սթիվենս (2015 թ․ հոկտեմբերի 1). «Փրկելով տիեզերագնաց Ուոթնիին» (անգլերեն). The Slant. Վերցված է 28-01-2016-ին.
  108. 108,0 108,1 108,2 108,3 108,4 Ջեյմս Բերարդինելլի (2015 թ․ հոկտեմբերի 2). «Մարսեցին» (անգլերեն). reelviews.net. Վերցված է 28-01-2016-ին.
  109. 109,0 109,1 Էն Հորնեդեյ (2015 թ․ հոկտեմբերի 1). «Stirring and amusing, 'The Martian' defines what's best about Big Movies» (անգլերեն). Washington Post. Վերցված է 28-01-2016-ին.
  110. 110,0 110,1 Scott Tobias (Septembe8i 12, 2015). «The Martian Is the Ultimate Nerd Triumph» (անգլերեն). GQ. Վերցված է 04.04.2016-ին.
  111. 111,0 111,1 Թայ Բըրր (2015 թ․ հոկտեմբերի 1). «'The Martian' is superb as Damon roams Red Planet» (անգլերեն). Boston Globe. Վերցված է 28-01-2016-ին.
  112. 112,0 112,1 112,2 112,3 112,4 Նինա Ցիրկուն. «Մարսիական օրագիր» (ռուսերեն). Искусство кино. Վերցված է 13.03.2016-ին. {{cite web}}: Unknown parameter |datepub lished= ignored (օգնություն)
  113. 113,0 113,1 113,2 113,3 113,4 ՄԱնոլա Դարգիս (2015 թ․ հոկտեմբերի 1). «Review: In 'The Martian,' Marooned but Not Alone» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 28-01-2016-ին.
  114. 114,0 114,1 Անդրեյ Պլախով (Հոկտեմբերի 9 2015). «և նույնիսկ Մարսի վրա կարելի է փրկել Ռայանին» (ռուսերեն). Коммерсантъ. Վերցված է 13.03.2016-ին.
  115. 115,0 115,1 Փիթեր Թրեֆերս (2015 թ․ սեպտեմբերի 30). «Մարսեցին» (ռուսերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015-10-12-ին. Վերցված է 28-01-2016-ին.
  116. Միք ԼաՍալլ (2015 թ․ հոկտեմբերի 1). «'The Martian' review: Mars visit goes on too long» (անգլերեն). San Francisco Chronicle. Վերցված է 28-01-2016-ին.
  117. Վիկտոր Մատիզեն (Հոկտեմբերի 8 2015 г.). «Սխալների ուղղում» (անգլերեն). Новые известия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 12.03.2016-ին.
  118. Քրիս Նաշավատի (Սեպտեմբերի 29 2015). «Մարսեցին» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 28-01-2016-ին.
  119. Սին Օ՛Քոննել (2015 թ․ նոյեմբերի 1). «The Martian Is A Comedy Now Because The Golden Globes Gonna Golden Globe» (անգլերեն). cinemablend. Վերցված է 19.03.2016-ին.
  120. Ջեք Շեփերդ (2016 թ․ հունվարի 18). «Judd Apatow slams Golden Globes for awarding The Martian 'Best Comedy'» (անգլերեն). The Independent. Վերցված է 19.03.2016-ին.
  121. Ջոյի Նոլֆի (2016 թ․ ապրիլի 18). «Golden Globes rules tightened, date announced» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 21-04-2016-ին.
  122. Գլենն Ուիփ (2015 թ․ նոյեմբերի 11). «Oscar Watch: 'Martian's' Ridley Scott has a 'comeback' and 'overdue' story» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 19.03.2016-ին.
  123. Ջոշ Ռոտտենբերգ (2016 թ․ հունվարի 15). «10 հարց այս տարվա Օսկարի մասին, որոնց պատասխանել է 20th Century Fox-ը» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 19.03.2016-ին.
  124. «Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի թոփ 10 ֆիլմերը» (անգլերեն). afi.com. Վերցված է 16-04-2016-ին.
  125. «Martian awards» (անգլերեն). imdb.com. Վերցված է 16-04-2016-ին.
  126. 126,0 126,1 126,2 126,3 Ջեֆրի Քլուգեր (2015 թ․ սեպտեմբերի 30). «Ի՞նչն է «Մարսեցին» ճիշտ, և ինչը սխալ արել գիտական պահով» (անգլերեն). time. Վերցված է 19.03.2016-ին.
  127. 127,0 127,1 Լի Բիլլինգս (2015 թ․ հոկտեմբերի 2). «Human Missions to Mars Will Look Completely Different from The Martian» (անգլերեն). Scientific American. Վերցված է 28-01-2016-ին.
  128. 128,0 128,1 128,2 128,3 Քերոլայն Ֆրեմքի (2015 թ․ հոկտեմբերի 7). «5 of The Martian's boldest scientific twists, explained» (անգլերեն). vox. Վերցված է 19.03.2016-ին.
  129. 129,0 129,1 Dr Katie Mack (2015 թ․ սեպտեմբերի 24). «An astrophysicist meets The Martian» (անգլերեն). Վերցված է 28-01-2016-ին.
  130. «Style Guide for NASA History Authors and Editors» (անգլերեն). ՆԱՍԱ. Վերցված է 28-01-2016-ին.
  131. Սթիվեն Զեյտչիկ (2015 թ․ հոկտեմբերի 6). «Science lessons from NASA helped lend authenticity to The Martian» (անգլերեն). The Sydney Morning Herald. Վերցված է 28-01-2016-ին.
  132. Մեթյու Հարթմեն (2016 թ․ հունվարի 19). «Home Blu-ray The Martian - 3D» (անգլերեն). highdefdigest. Վերցված է 19.03.2016-ին.
  133. Bill Hunt (2016 թ․ փետրվարի 29). «Martian, The (4K UHD)» (անգլերեն). thedigitalbits. Վերցված է 19.03.2016-ին.
  134. Martin Liebman (2016 թ․ փետրվարի 23). «The Martian 4K Blu-ray» (անգլերեն). blu-ray. Վերցված է 19.03.2016-ին.
  135. Jack Giroux (Mar 31st, 2016). «We Might See 'The Martian' Extended Cut Later This Year» (անգլերեն). slashfilm. Վերցված է 06.04.2016-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մարսեցին (ֆիլմ) հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսեցին (ֆիլմ)» հոդվածին։