Մարսը տիեզերքի գաղութացման համար գիտական հետազոտությունների ուշադրության կենտրոնում է։ Մակերեսի պայմանների և ջրի առկայության պատճառով Մարսը համարվում է Երկիր մոլորակից հետո Արեգակնային համակարգի մոլորակներից ամենահարմարը բնակության համար։ Երկրից Մարս հասնելու համար պահանջվում է ամենաքիչ էներգիան բոլոր մոլորակների հետ համեմատած, չհաշված Վեներան։

Երկրից բացի այլ մոլորակի վրա մարդկային մշտական բնակությունը գիտական ֆանտաստիկայի ամենատարածված թեմաներից է։ Տեխնոլոգիայի առաջընթացի և երկրի վրա ապագա բնակչության մասին մտահոգությունների աճի պատճառով այն միտքը, թե տիեզերքի գաղութացումը հնարավոր և կարևոր նպատակ է, թափ է ձեռք բերել[1][2]։ Տիեզերքի գաղութացման այլ շարժառիթներից են՝ տնտեսական հետաքրքրությունները և երկարատև գիտական հետազոտությունները։

Իլան Մասկի Սփեյսիքս (SpaceX) ընկերության նպատակն է այսպիսի գաղութացում հնարավոր դարձնել՝ տրամադրելով տրանսպորտ, և «օգնել մարդկությանը հաստատել մշտական, ինքնաբավ գաղութ [Մարսի] վրա՝ հաջորդ 50-100 տարիների ընթացքում»[3]։

Երկրի հետ հարաբերական նմանություններ խմբագրել

Մակերևույթի գրավիտացիայով և չափերով երկիրը նման է Վեներային, բայց Մարսի նմանությունները այն դարձնում են ավելի հարմար գաղութացման համար։ Այդ նմանություններից են՝

  • Մարսի օրվա երկարությունը շատ մոտ է Երկրի օրվան երկարությանը։ Մարսի մեկ օրը տևում է 24 ժամ, 39 րոպե և 35.244 վայրկյան[4]։
  • Մարսի մակերեսը երկիր մակերեսի 28.4%–ն է, որը շատ քիչ է տարբերվում Երկրի չոր հողի տարածքից (որը Երկրի մակերեսի 29.2%-ն է կազմում)։ Մարսի շառավիղը երկու անգամ փոքր է Երկրի շառավղից, իսկ մակերեսը՝ տասը անգամ։ Սա նշանակում է, որ այն ունի գրեթե երկրին հավասար ծավալ (~15%) և ավելի փոքր միջին խտություն։
  • Մարսի առանցքային թեքությունը 25.19° է, իսկ Երկրինը՝ 23.44°։ Որպես արդյունք Մարսի եղանակները նման են Երկրի եղանակներին, բայց տևում են գրեթե երկու անգամ ավելի երկար, քանի որ Մարսի մեկ տարն գրեթե հավասար է 1.88 երկրային տարու։
  • ՆԱՍԱ-ի (Mars Reconnaissance Orbiter ևPhoenix Lander) և ԵՏԳ-ի (Մարս էքսպրես) վերջին դիտումները հաստատել են Մարսում ջրի սառույցի առկայությունը։

Երկրի հետ համեմատած տարբերություններ խմբագրել

Մթնոլորտային ճնշման համեմատություն
Վայր Ճնշում
Օլիմպոս լեռի գագաթ 0.03 կՊա
Մարսի միջին 0.6 կՊա
Հելլադա հարթավայր 1.16 կՊա
Արմստրոնգի սահման 6.25 կՊա
Էվերեստի գագաթ[5] 33.7 կՊա
Երկրի ծովի մակարդակ 101.3 կՊա
  • Չնայած գոյություն ունեն որոշ էքստեմոֆիլ օրգանիզմներ, որոնք գոյատևում են թշնամական պայմաններին (այդ թվում մոտավորապես Մարսի պայմաններին նմանեցված պայմաննեում), այնուամենայնիվ, բույսերն ու կենդանիները հիմնականում չեն կարող դիմանալ Մարսի մթնոլորտային պայմաններին[6]։
  • Մարսի մակերևույթային ձգողականությունը Երկրի 38%֊ն է։ Չնայած հայտնի է, որ միկրոձգողականությունը առաջացնում է առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝ մկանների կորուստը և ոսկրերի դեմիներալիզացիան[7][8], այնուամենայնիվ, անհայտ է մարսյան ձգողականության ազդեցությունը։ «Mars Gravity Biosatellite» նախագիծը նպատակ ուներ պարզելու Մարսի փոքր ձգողականության ազդեցությունը մարդու վրա, բայց այն չեղյալ է համարվել ֆինանսական խնդիրների պատճառով[9]։
  • Մարսն ավելի սառն է քան Երկիր մակերևույթի միջին ջեմաստիճանը տատանվում է 186֊268 Կ միջակայքում (−87 և −5 °C; −125 և 23 °F) (կախված դիրքից)[10][11]։ Երկրի վրա գրանցվել է Ատլանտիկայում (180 Կ (−93.2 °C, −135.76 °F))։
  • Մարսի մակերևույթին ջուր հանդիպում է միայն որոշակի պայմաններում[12][13]։
  • Քանի որ Մարսը Երկրից 52%֊ով ավելիհեռու է Արևից, մոլորակի վերին մթոնլերտի միավոր մակերեսին հասնող արևային էներգիայի քանակը Երկրի վերն մթնոլորտին հասնողի 43.3%֊ն է[14]։ Սակայն, ավելի բարակ մթնոլորտի պատճառով մակերևույթին հասնող արևային էներգիան ավելի շատ է[15][16]։ Մարսի վրա արևի առավելագույն ճառագայթումը մոտ 590 Վ/մ2, իսկ Երկրի վրա՝ մոտ 1000 Վ/մ2։ Բացի դա, Մարսի վրա փոշու փոթորիկերը կրող են շաբաթներով փակել արևի լույսը[17][18]։
  • Մարսի ուղեծիրն ավելի էքսցենտրիկ է, քան Երկրինը։ Արդյունքում ջերմային և արևային հաստատուններ տատանվում են։
  • Մագնիտոսֆերայի բացակայության պատճառով արևային փոորիկները ւ տիեզերական ճառագայթները հեշտությամբ ներթափանցում են Մարսի մակերևույթ[19][20][21]։է
  • Մարսի վրա մթնոլորտային ճնշումը Արմստրոնգի սահմանից (որի դեպքում մարդիկ կարող են գոյատևել առանց հատուկ հագուստի) շատ փոքր է։ Քանի որ տերրաֆորմացիան կարճ ժամանակաժամանակում չի կարող լուծվել, Մարսի վրա բնակելի կառույցների ստեղծման կարիք կլինի։
  • Մարսի մթնոլորտի 95%֊ը ածխաթթու գազ է, 3%֊ը՝ ազոտ, 1.6%֊ը՝ արգոն, իսկ այլ գազերը, այդ թվում թթվածինը, 0.4%֊ից քիչ են։
  • Բարակ մթնոլորտը չի զտում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «House Science Committee Hearing Charter: Lunar Science & Resources: Future Options». spaceref.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  2. «Space Race Rekindled? Russia Shoots for Moon, Mars». ABC News. 2007 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «SpaceX's Elon Musk Unveils Interplanetary Spaceship to Colonize Mars». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. Badescu, Viorel (2009). Mars: Prospective Energy and Material Resources (illustrated ed.). Springer Science & Business Media. էջ 600. ISBN 978-3-642-03629-3. Extract of page 600
  5. West, John B. (1999 թ․ մարտի 1). «Barometric pressures on Mt. Everest: new data and physiological significance». Jap.physiology.org. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  6. «Can Life exist on Mars?». Mars Academy. ORACLE-ThinkQuest. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 22-ին.
  7. Fong, MD, Kevin (2014 թ․ փետրվարի 12). «The Strange, Deadly Effects Mars Would Have on Your Body». Wired (magazine). Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  8. «Gravity Hurts (so Good)». NASA. 2001. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  9. «Mars Mice». science.nasa.gov. 2004. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  10. Hamilton, Calvin. «Mars Introduction».
  11. Elert, Glenn. «Temperature on the Surface of Mars».
  12. Hecht, M. H. (2002). «Metastability of Liquid Water on Mars». Icarus. 156 (2): 373–386. Bibcode:2002Icar..156..373H. doi:10.1006/icar.2001.6794.
  13. Webster, Guy; Brown, Dwayne (2013 թ․ դեկտեմբերի 10). «NASA Mars Spacecraft Reveals a More Dynamic Red Planet». NASA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  14. «Mars, in Earth's Image». Discover Magazine. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  15. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  16. Sharonov, V. V. (1957). «1957SvA.....1..547S Page 547». harvard.edu. 1: 547. Bibcode:1957SvA.....1..547S.
  17. «Mars». google.fi. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  18. Tomatosphere. «Teachers guide - Sunlight on mars - Tomatosphere». tomatosphere.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  19. Phillips, Tony (2001 թ․ հունվարի 31). «The Solar Wind at Mars». NASA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  20. «What makes Mars so hostile to life?». BBC News. 2013 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  21. Keating, A.; Goncalves, P. (November 2012). «The impact of Mars geological evolution in high energy ionizing radiation environment through time». Planetary and Space Science – Eslevier. 72 (1): 70–77. Bibcode:2012P&SS...72...70K. doi:10.1016/j.pss.2012.04.009.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել