Մրջյուն-մարդ (ֆիլմ, 2015)
«Մրջյուն-մարդ» (անգլ.՝ Ant-Man), ամերիկյան ֆիլմ սուպերհերոսների մասին, հիմնված է մրջյուն-մարդը անձի հիման վրա, Marvel կոմիքսում; Սկոթ Լենգ և Հենկ Պիմ։ Նկարների ստեղծման գործով զբաղվել է Marvel Comics կինոընկերությունը, իսկ տարածումով աշխատել է Walt Disney Picturesը։ Սա արդեն 20-երրորդ ֆիլմն է, որն նկարահանվել է Marvel Comics կինոընկերության կողմից։ Ռեժիսորը եղել է Ռիդ Պեյթոնը։ Գլխով դերերը կատարում են Փոլ Ռադը, Մայքլ Դուգլասը և Էվանջելին Լիլլին։
Ֆիլմի փակ պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 29-ին[37], Եվրոպայում՝ 2015 թվականի հուլիսի 8-ին[38]։ Ֆիլմի մասշտաբային պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2015 թվականի հուլիսի 17-ին[39], իսկ Ռուսաստանում տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 16-ին։
ՍյուժեԽմբագրել
1989 թվական։ Հենկ Պիմ աշակերտը ցանկանում էր իմանալ, թե ինչ նպատակներով են Հովարդ Սթարկը և Պեգի Կարտերը օգտվում, իր ստեղծած տեխնոլոգիաններից։ Հովարդը և Պեգին հրաժարվում են նրան բացատրել, թե ինչն է պատճառը։ Հենկն էլ բարկանում և ասում է, որ քանի նա ողջ է նրանք չեն իմանա իր տեխնոլոգիաների գաղտնիքը, և հեռանում է։
Մեր օրեր։ Հենկը մի հզոր ջոկատ է սկսում հավաքել, որպեսզի պայքարեն չար զինվորի դեմ։ Ջոկատի ղեկավարը դառնում է նախկին աշակերտ՝ Պիմա Դարեն Կրոսը, ով իր խմբին տալիս է «Դեղին Շերմեն» անվանումը։ Պիմը հասկանում էր, որ իր ջոկատի կատարած ծրագիրը կարող է համաշխարհային մասշտաբների ավերվածություններ կատարեր։
Այդ ժամանակներում Սկոթ Լենգը, նույն ինքը Մրջյուն-մարդը, ով մասնագիտությամբ ինժեներ էր, 3 տարվա բանտարկալությունից հետո, ազատ է արձակվում բանտից։ Նրան միանգամից հեռացրել էին աշխատանքից, իսկ նրա կինը՝ Մեգին և ամուսինը՝ Պակսթոնը արգելում են հոր տեսակցությունը իր աղջկան՝ Կեսիին։ Սկոթի ընկերները՝ Լուիսը, Դեյվը և Կուրտը նրան մի տան համար են ասում, որը պետք էր թալանվել, քանի որ այնտեղ կար մի սեյվ, որտեղ էլ պահվուն են շատ մեծ գումարներ։ Շատ դժվարանալով, բայց Սկոթը հայտնվում է այդ տեղ, բայց գումարի փոխարեն, վերցնում է մի տարօրինակ հագուստ։ Սկոթը հագնելով այդ հագուստը պարզում է, որ դա իրեն տալիս է փոքրանալու հատկություն։
Երբ Սկոթը փորձում է այդ հագուստը ետ վերադարձնել, նրան բռնմում է ոստիկանությունը, և նորից նա հայտնվում է ոստիկանությունում։ Նրան այցելում է Հենկը, ով ասում է նրան, որ հետևի իրեն և կայացնի իր ընտրությունը; կամ Սկոթը մնում է բանտարկյալ, կամ էլ դուրս է գալիս և աշխատում է Պիմայի մոտ։ Սկոթը վերադառնում է իր խցիկ, որտեղ մրջյունները նրան բերում են տարօրինակ հագուստը։ Սկոթը հագնում է այդ հագուստը, և թռչող մրջյունի՝ Էնթոնիի օգնությամբ նա փախչում է բանտից։
Մրջյունները Սկոթին տանում են Պիմայի տուն։ Պիմը նրան բացատրում է իր աշխատանքի էությունը, որ Սկոթը պետք է պայքարի Դեղին Շերշնյաի դեմ, և ոչնչացնի Կրոսի գործողությունները։ Սկոթը առաջարկում է հավաքել Վրիժառուների ամբողջական ջոկատը և նրանց օգնությումբ պայքարել չարագործերի դեմ, բայց Հենկը հրաժարվում է իր տեխնոլոգիաների բաղադրատոմսը հայտնել Երկաթե մարդուն և Ստարկին։ Սկոթը սկսում է անցնել պարապմունքների կուրսը, Հենկի և նրա աղջկա՝ Հոլպ վան Դեյնի մոտ, իսկ վերջինն էլ աշխատում է չարագործ Կրոսի մոտ։ Սկոթը սկսում է սովորել հաղորդակցվել և ղեկավարել մրջյուններին, ովքեր պետք էին նրան օգնեին իր առաքելության մեջ։ Լենգը նկատում է, որ Հոլպը իր հոր հետ շատ բարդ հարաբերությունների մեջ է, և այդպես Հենկը հրաժարվում է իր աղջկան բացատրել, թե ինչ է պատահել իր մոտ՝ Ջանեթի հետ։ Սկոթը ստիպում է Պիմային, որպեսզի նա պատմի իր աղջկան մոր կորչելու պատճառը։ Հենկը ասում է, որ իր կինը աշխատել է որպես իր օգնական, ավելի ճիշտ որպես իշամեղու։ Վերջին առաքելության ժամանակ Ջանեթը, փորձում էր ոչնչացնել մի հրթիռ, և դրա համար պետք էր շատ ավելի փոքրանալ և ոչնչացներ հրթիռի մոլեկուլները, սակայն երբ փոքրացավ, անվերադարձ կորչեց։ Հոլպը հասկանում է, որ իր հայրը մեղավոր չի իր մոր կորչելու հարցի մեջ, և ընկերանում է նրա հետ։
Սկոթը հայտնվում է մի անմարդաբնակ վայրում, որպեսզի գողանար մի փոքր սարք, որը շատ պետքական էր նրանց։ Սկոթը պարզում է, որ վրիժառուների շտաբ-բնակարանը գտնվում է այդ վայրի մոտերքում։ Նրան նկատում է Սոկոլը, սակայն Սկոթին հաջողվում է փախչել նրանից և գողանա այդ սարքը։ Դրանից հետո պիմայի տանը հյուր է գալիս Դարեն Կրոսը և կարճ հաղորդակցվելուց հետո Հենկը նրան հրավիրում է Դեղին Շերշնյաի առաջին փորձակմանը։ Սկոթը և Հոլպը հասկանում են, որ դա ծուղակ է, սակայն Պիմը նրանց ստիպում է, որ նրանք գան այդ փորձակմանը, քանի որ նրանց ուրիշ ելք չէր մնա։ Հոլպը իմանում է, որ դարենը բաղադրատոմսի մոտ թիկնապահներ էր դրել, և Սկոթը միացնում է գործին իր փոքր ընկերներին։
Երեկոյան Հենկը, Սկոթը, Հոլպը և Լենգայի ընկերները գալիս են մեկ ընդահանուր հայտարարի ծրագրի շուրջ։ Առաջադրանքի հիանալի կատարումից հետո Սկոթը արդեն պատրաստ էր վերցներ Դեղին Շերշնյաին, սակայն Դարենը, ով գերի էր վերցրել Հենկին, պատրաստ էր սուպերհերոսի հարձակմանը և բռնում է նրան հատուկ տարայի մեջ, որը նախատեսված էր միայն Շերշնյաի համար։ Դրանից հետո պարզվում է, որ Կրոսը պատրաստվում է վաճառել Գիդրայի տենոլոգիաների բաղադրատոմսը, որը կօգներ Շերշնյաին նվաճել ամբողջ երկիրը։ Պիմը փորձում է կանգնեցնել Դարենին, սակայն Կրոսը կրակ է բացում հատուկ զենքից, և քիչ էր մնում, որ սպաներ Հենկային։ Սկոթը ջարդում է տարան, և գնում Կրոսի ետևից, ով փախչում էր այն տարօրինակ հագուստով։ Հոլպը և վիրավոր Պիմը փախրում են տեղանքից, և գնում դեպի մեծ տանկի մոտ, Սկոթի ընկերները նույնպես փախչում են, իսկ ինքը՝ Սկոթը հետևում է Դարենին, իր ընկեր Էնթոնիի և մի ամբողջ մրջյունների բանակի հետ։ Դարենը նկատում է նրանց, և կրակում է նրանց վրա, այդ փամփուշտը դիպչում է Էնթոնիին։ Սկոթը պատրաստվում է վրեժ լուծել իր ընկերոջ համար, սակայն իմանում է, որ Կրոսը հագել էր Շերշնյաի հագուստը և գնում էր իր աղջկա՝ Կեսիի մոտ։
Դեղին Շերշենը հայտնվում է իր Սկոթի կնոջ տանը, և դրանից անմիջապես հետո այնտեղ է գալիս նաև ինքը՝ Սկոթը։ Շերշենի և Մրջյուն-մարդու կռվում պարտվում է միանգամից Շերշենը։ Իսկ Սկոթին ձերբակալում է Պակսթոնը, որին կանչել էին տանը ապրողները։ Դրանից հետո Դարենը ուքի է գալիս և գնում է Լենգայի տուն։ Սկոթին ամեն դեպքում հաջողվում է գտնել իր գլխարկը, որը իր մոտից հանել էին, և նա արագ գնում է իր աղջկա մոտ։ Այնտեղ Դարենը պատրաստվում էր սպանել աղջկան, բայց նրա դեմ են դուրս գալիս Պակսթոնը և Սկոթը։ Պակսթոնը փրկում է Կեսիին, իսկ Մրջյուն-մարդը սկսում է կռվել Կրոսի հետ, սակայն չի կարողանում հաղթել նրան։ Երբ Շերշենը պատրաստվում էր սպանել Պակսթոնին և Կեսիին, Սկոթը անտեսելով իր կյանքը, փոքրանում է մոլեկուլի չափսի, որպեսզի մտնի Կրոսի հագուստի մեջ և անջատի նրան։ Կրոսը էլ ավելի է փոքրանում և ներսից պայթում է։
Հենկը, ապաքինվում է վնասվածքից, և Սկոթը հարցնում է նրան թե ինչքան ժամանակ դեռ պետք կգա, որպեսզի նա ապաքինվի, սակայն Հենկը դեռ ոչինչ չգիտի։ Պիմը կասկածում էր, որ իր կինը դեռ ողջ է։ Նաև բացատրում է, որ Սկոթը և Հոլպը, երևի սկսել են լավ իրար հասկանալ։ Սկոթին հիմա թույլատրվում է տասկցել Կեսիին և Պակսթոնին, որպես իրեն ընկեր։ Լուիսը իր հատուկ տոնայնությամբ Սկոթին հասկացնում է, որ Սեմ Ուիլսոնը փնտրում է նրան։
Առաջին պլանում՝ Հենկը մի յուրօրինակ հագուստ է ցույց տալիս Հոլպին, որը կարել էր իր մայրիկը, և առաջարկում է նրան հագնել այդ հագուստը և դառնալ նոր իշամեղու։ Դրանից հետո երկրորդ պլանում, արդեն Սթիվ Ռոջերսը և Սեմ Ուիլսոնը հայտնվում են Ձմեռային զինվորի ավտոտնակում։ Սթիվը առաջարկում է զանգահարել Սթարկին, սակայն Սեմը հրաժարվում է, Թոնիի կասկածելի աջակցությունից։ Սեմը ասում է, որ գիտի թե ում է պետք զանգահարել։
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Փոլ Ռադ | Մրջյուն-մարդ, Սկոթ Լենգ |
Մայքլ Դուգլաս | բժիշկ Հենկ Պիմ |
Էվանջելին Լիլլի | Հոլպ վան Դայն/ Իշամեղու (Marvel Comics)[40] |
Սթոլ Կորի | Դարեն Կրոս/ Դեղի Շերշեն[40] |
Կանավալե Բոբի | Պակսթոն (Սկոթ Լենգայի խորթ հայրը)[41] |
Պենյա Մայքլ | Լուիս[41] |
Ֆորթսոն Էբի Ռայդեր | Կեսի Լենգ |
T.I. | Դեյվ[41] |
Հարիս Վուդ | Գեյլ[41] |
Գրիր Ջուդի | Մեգի(Սկոթ Լենգայի նախկին կինը)[41] |
Դավիթ Դաստմալչյան | Կուրտ[41] |
Մակի Էնթոնի | Սեմ Ուիլսոն |
Սլեթերի Ջոն | Հովարդ Սթարկ |
Էթվել Հեյլի | Պեգի Կարտեր |
Գրեգ Տուրկինգսթոն | Դեյլ |
Դոնովան Մարթին | Մինչել Կարսոն |
Մոլյա Ժորդի | Կաստիլյո[41] |
Հեյլի Լովիթ | Ջանեթ վան Դայն |
Սթեն Լի | Կամեո, բարմեն |
Էվանս Կրիս | Ամերիկայի կապիտան, Սթիվ Ռոջերս |
Ստեն Սեբաստիան | Ջեյմս Բարնս, Ձմեռային զինվոր |
ԱրտադրությունԽմբագրել
ԱշխատանքներԽմբագրել
Մրջյուն-մարդը ֆիլմի աշխատանքները սկսել են դեռ 1980-ական թվականներից, երբ ֆիլմի ստեղծողներից մեկը՝ Սթեն Լին առաջարկում է New World Entertainment և Marvel Comics ընկերություններին ստեղծել մի նոր ֆանտաստիկ ֆիլմ։ Walt Disney Pictures ընկերությունը սկսում է ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, և «Մրջյուն-մարդը» մտավ աշխատանքների գործընթացի մեջ, իսկ այնուհետև նա հավատարիմ չմաց նրանց և դուրս եկավ աշխատանքներից[42]։ Իսկ իրական՝ «Մրջյուն-մարդը» ֆիլմի աշխատանքները սկսել են 2015 թվականին, հիմված 2006 թվականի ապրիլին ռեժիսոր Էդգար Ռայտի և սցենարիստ Ջո Կորնաշի աշխատանքների վրա։ 2011 թվականի ապրիլին, Ռայտը և Կորնիշը ավարտում են սցնենարի ստեղծման աշխատանքները, և 2012 թվականի դեկտեմբերին Ռայտը սկսում է ֆիլմի առաջին մասերի նկարահանումների նախապատրաստական աշխատանքները։ Քաստինգը սկսվում է 2013 թվականի դեկտեմբերին, և առաջինը քաստինգին ներկայանում է Փոլ Ռադը, որպեսզի փորձի Լենգայի դերը։ 2014 թվականի մայիսին Ռայտը հեռանում է ծրագրից, նրա ստեղծագործական անդամների փոփոխությունների պատճառով։ Հաջորդ ամսում նրա տեղը զբաղեցնում է Պեյթոն Ռիդը, իսկ սցենարի հեղինակի պաշտոնին նստում է Մակեյը։ Հիմնական նկարահանումները սկսվել են 2014 թվականի օգոստոսին, Սան-Ֆրանցիսկոյում։
ՆկարահանումներԽմբագրել
Հիմնական նկարահանումներ-ը սկսել են 2014 թվականի օգոստոսի 18-ին Սան-Ֆրանցիսկոյում[43]։ Տեսարանները նկարահանվել են Տենդերլոինա շրջանում և Բուենա-Վիստա այգում[44]։ 2014 թվականի դեկտեմբերի 6-ին ֆիլմի նկարահումները պաշտոնապես հայտարարվում են փակված։
ՍաունդթրեկԽմբագրել
2014 թվականի փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ Սթիվեն Պրայս-ը պետք էր գրեր ֆիլմի երաժշտությունը[45]։ Սակայն շուտով Պրայսը լքում է նախագծից, իսկ նրանից հետո կոմպոզիտորի աթոռը զբաղեցնում է Ռայտանը[46]։ Բայց ամենավերջում ֆիլմի կոմպոզիտորը դառնում է Բեկ Քրիստոֆը։
ՇահույթԽմբագրել
Դրամային եկամուտԽմբագրել
2015 թվականի նոյեմբերի 29-ին «Մրջյուն-մարդը» Հյուսիսային Ամերիկայում աշխատում է $180.1 մլն և աշխարհի այլ երկրներից աշխատում է $338.4 մլն, այսպիսով ընդհանուր շահույթը կազմում է $518.5 մլն[47]։
ՔննադատություններԽմբագրել
«Մրջյուն-մարդը» շատ լավ է ընդունվել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում նրա «թարմության» վարկանիշը հասնում է 79 %, հավաքելով 10 բալից ընդամենը 6.8 բալ[48]։
ՇարունակությունԽմբագրել
2015 թվականի հոկտեմբերին Marvel Studios-ը հայտարարեց, որ ֆիլմի սիկվելը՝ «Մրջյուն-մարդը և Մեղու»ն նախատեսվում է թողարկել 2018 թվականի հուլիսի 6-ին[49]։ Հոկտեմբերի վերջերին, Ռիդը ֆիլմի ղեկավարության հետ բանակցում էր, որպեսզի նորից նա նստի ռեժիսորի աթոռին[50]։ 2015 թվականի նոյեմբերին պարզ դարձավ, որ նա կվերադառնա իր աշխատանքին, իսկ նրան այդ գործում կօգնեն Ռադոմը և Լիլին[51]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Marvel Studios Update: Thor, Iron Man & Ant-Man // marvel.com — 2012.
- ↑ http://www.imdb.com/title/tt0478970/
- ↑ http://www.siamzone.com/movie/m/7699
- ↑ 4,0 4,1 http://www.bbfc.co.uk/releases/ant-man-film-0
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=130438.html
- ↑ http://www.nytimes.com/2015/07/17/movies/review-ant-man-with-paul-rudd-adds-to-a-superhero-infestation.html?_r=0
- ↑ http://www.metacritic.com/movie/ant-man
- ↑ https://www.fxguide.com/featured/ant-man-marvels-heist-film/
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 PRODUCTION BEGINS ON MARVEL'S ANT-MAN: Principal photography for Marvel Studios' 'Ant-Man' kicks off in San Francisco! // marvel.com — 2014.
- ↑ Strom M. MARVEL'S ANT-MAN LEAPS FORWARD TO JULY 17: Marvel's newest cinematic hero to hit theaters two weeks earlier! // marvel.com — 2016.
- ↑ 11,0 11,1 Box Office Mojo — 1999.
- ↑ 12,0 12,1 Director Peyton Reed and Writer Adam McKay Join Marvel's Ant-Man: Director and Writer brought on for Marvel's 2015 release // marvel.com — 2014.
- ↑ 13,0 13,1 13,2 The Walt Disney Company Ant-Man Press Kit — The Walt Disney Company.
- ↑ 14,0 14,1 14,2 Kit B. Marvel Studios outlines slew of superhero titles // The Hollywood Reporter / J. Min — LA: Penske Media Corporation, 2006. — ISSN 0018-3660
- ↑ Strom M. Paul Rudd Set to Star in Marvel's Ant-Man: The actor set to debut as Marvel's newest big screen hero July 31, 2015! // marvel.com — 2013.
- ↑ 16,0 16,1 Michael Douglas to Star as Hank Pym in Marvel's Ant-Man: The Oscar-winning actor joins the cast of Marvel's Ant-Man, in theaters July 31, 2015! // marvel.com — 2016.
- ↑ 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 17,13 17,14 17,15 17,16 17,17 17,18 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 18,0 18,1 Strom M. SDCC 2014: OFFICIAL: Evangeline Lilly & Corey Stoll Join Marvel's Ant-Man: The 'Lost' & 'House of Cards' alums join the new film out July 17, 2015! Marvel's 'Ant-Man'! // marvel.com — 2014.
- ↑ 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 19,13 19,14 19,15 19,16 19,17 19,18 19,19 19,20 19,21 19,22 19,23 19,24 19,25 19,26 19,27 19,28 19,29 19,30 19,31 19,32 19,33 19,34 19,35 19,36 19,37 19,38 19,39 19,40 19,41 19,42 19,43 19,44 19,45 19,46 19,47 19,48 19,49 19,50 19,51 The Walt Disney Company Ant-Man Press Kit — The Walt Disney Company. — P. I.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 ‘Ant-Man’ Additional Credits; Jordi Molla Cast as Villain // Stitch Kingdom — 2014.
- ↑ http://www.imdb.com/title/tt0478970/fullcredits
- ↑ 22,0 22,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Truitt B. Sneak peek: Paul Rudd has his feelers on in 'Ant-Man' // USA Today — McLean: Gannett, 2014. — ISSN 0734-7456; 2165-1779
- ↑ Ford R. Marvel's 'Ant-Man' Adds Martin Donovan (Exclusive) // The Hollywood Reporter / J. Min — LA: Penske Media Corporation, 2014. — ISSN 0018-3660
- ↑ 25,0 25,1 25,2 The Walt Disney Company Ant-Man Press Kit — The Walt Disney Company. — P. II.
- ↑ 26,0 26,1 Ant-Man post credit scenes revealed - spoilers in here! // Irish Examiner — 2015. — ISSN 0703-198X
- ↑ Lee G. ‘Ant-Man’ Movie Reviews and Ratings: 2015 Film Stars Paul Rudd, Evangeline Lilly, Corey Stoll, and Bobby Cannavale // Christianity Daily — 2015.
- ↑ Lussier G. 65 Things We Learned on the Set of Marvel’s ‘Ant-Man’ // /Film — 2015.
- ↑ Ant-Man — 2015.
- ↑ 30,0 30,1 Aleaziz H. ‘Ant-man’ movie filming in S.F. next week? // San Francisco Chronicle — San Francisco: Hearst Communications, 2014. — ISSN 1932-8672; 2574-5921
- ↑ Walljasper M. Update: What’s filming in Atlanta now? // Atlanta — [Atlanta, Ga.]: 2014. — ISSN 0004-6701
- ↑ Trees removed for Atlanta film production sparks outrage // WSB-TV — 2014.
- ↑ https://www.amctheatres.com/movies/ant-man
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ 35,0 35,1 https://www.boxofficemojo.com/movies/?id=antman.htm
- ↑ Base de datos de películas calificadas
- ↑ «Marvel's superhero "Ant-Man" plays big for the silver screen»։ Reuters։ 2015-06-30։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-03-ին։ Վերցված է 2015-07-11
- ↑ «Superhero "Ant-Man" a normal, relatable guy, actor Rudd says»։ Reuters։ 2015-07-09։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-12-ին։ Վերցված է 2015-07-11
- ↑ «Ant-Man (2015)» (անգլերեն)։ Box Office Mojo։ Վերցված է 2015-07-11
- ↑ 40,0 40,1 Strom, Marc (2014-07-26)։ «SDCC 2014: OFFICIAL: Evangeline Lilly & Corey Stoll Join Marvel's Ant-Man»։ Marvel Comics
- ↑ 41,0 41,1 41,2 41,3 41,4 41,5 41,6 «Ant-Man’ Additional Credits; Jordi Molla Cast as Villain»։ 2014-12-12։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-11-ին։ Վերցված է 2015-12-12
- ↑ Howe Sean (2012)։ Marvel Comics: The Untold Story։ Harper։ էջ 311։ ISBN 978-0-06-199210-0
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ProductionBegins
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Aleaziz Hamed (2014-08-14)։ «‘Ant-man’ movie filming in S.F. next week?»։ San Francisco Chronicle։ Արխիվացված օրիգինալից 2014-08-14-ին։ Վերցված է օգոստոսի 14, 2014
- ↑ Goldberg Matt (2014-02-16)։ «Bill Pope to Handle Cinematography for ANT-MAN; GRAVITY Composer Steven Price to Write the Score»։ Collider։ Արխիվացված օրիգինալից 2014-02-17-ին։ Վերցված է փետրվարի 16, 2014
- ↑ «The ANT-MAN Director Derby Narrows (Again) To Two New Finalists!»։ Ain't It Cool News։ 2014-06-06։ Արխիվացված օրիգինալից 2014-06-15-ին։ Վերցված է հունիսի 15, 2014
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝BOM
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Ant-Man (2015)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 23 Նոյեմբեր, 2015
- ↑ Strom Marc (8 Октября 2015)։ «Marvel Studios Phase 3 Update»։ Marvel.com։ Արխիվացված օրիգինալից 2015-10-08-ին։ Վերցված է 8 Октября 2015
- ↑ Siegel Tatiana, Kit Borys (21 Հոկտեմբեր, 2015)։ «'Ant-Man' Director Peyton Reed in Negotiations to Return for Sequel (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2015-10-22-ին։ Վերցված է 21 Հոկտեմբեր, 2015
- ↑ Cabin Chris (13 Նոյեմբեր, 2015)։ «‘Ant-Man and the Wasp': Michael Douglas Eyeing Return for Sequel»։ Collider։ Արխիվացված օրիգինալից 2015-11-13-ին։ Վերցված է 13 Ноября, 2015