Տեսազրույց, զրույցի տեսակ, առցանց ծառայություն, որը համացանցից օգտվողներին հնարավորություն է տալիս բացի տեքստային հաղորդագրություններից հաղորդակցվել նաև աուդիո և վիդեո (վեբ-տեսախցիկի միջոցով) տարբերակով[1]։ Տեսազրույցները կարող են ծառայել հարթակ բոլոր տեսակի վիդեոկոնֆերանսների, վիդեոհաղորդումների, առցանց սեմինարների, տեսազանգերի համար։

Տեսակոնֆերանս

Պատմություն խմբագրել

2009 թվականի նոյեմբերին Մոսկվայի դպրոցներից մեկի 11-րդ դասարանի աշակերտ Անդրեյ Տերնովսկին սկսել է Chatroulette.com տեսազրույցը, որը մեծ տարածում է գտել համացանցի օգտատերերի շրջանում։ Կես տարվա ընթացքում ռեսուրսի հաճախելիությունն աճել է գրեթե 100 անգամ։ Հայտնիությանը նպաստել են ծառայության օգտագործման դյուրինությունը և երեք պատուհաններից և երկու կառավարման կոճակներից բաղկացած հարմարավետ ձևավորումը[2]։

2011 թվականի դեկտեմբերին Google+ սոցիալական ցանցը հայտարարել է Hangouts վիդեոհաղորդակցության ծառայության գործարկման մասին, որը թույլ է տալիս կազմակերպել տեսազրույցներ ոչ միայն անձնական համակարգիչներով, այլև բջջային սարքերով[3]։

2012 թվականի հունիսին Տերնովսկու գաղափարը շարունակվել է Շոն Փարքերի և Շոն Ֆանինգի «Airtime» նախագծում։ Նրանք մտադիր էին կատարելագործել իրենց տեսածանոթությունների ծառայությունը՝ արմատախիլ անելով Chatroulette.com-ում առկա բացասական երևույթները։ Ենթադրվում է, որ դա հնարավոր կլինի անել վիդեոզրույցի հաշիվը Ֆեյսբուք սոցիալական ցանցին կապելու միջոցով[4]։

Ռուսական մեդիահոլդինգում ևս կիրառեցին նորարարությունը։ 2010 թվականի դեկտեմբերին Mail.Ru Group-ը հայտարարեց Օդնոկլասնիկի սոցիալական ցանցում վիդեոզրույցի փորձարարական տարբերակի հասանելիության մասին[5]։ ՎԿ սոցալիական ցանցը 2012 թվականի հունվարի սկզբին սկսեց վիդեոծառայություններ տրամադրել իր օգտատերերին[6]։ Mail.Ru Group-ի համասեփականատեր Mail.Ru Group-ի համասեփականատեր Յուրի Միլները հայտարարել է «Airtime» նախագծին իր մասնակցության մասին, որն արժե 8 միլիոն դոլար[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. McGraw-Hill Concise Encyclopedia of Engineering. Videotelephony, McGraw-Hill, 2002. Retrieved from the FreeDictionary.com website, January 9, 2010
  2. Александр Левинский (19 марта 2010 г.). «Одиннадцатиклассник с доходом $1500 в день». Ֆորբս (ռուսերեն). forbes.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. Алина Гайнуллина (15 декабря 2011 г.). «Google+ позволила начинать видеочат напрямую из обновления статуса». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). ria.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. Михаил Левин (6 июня 2012 г.). «Новый стартап основателей Napster: Airtime — видеочат без эксгибиционизма». Ֆորբս (ռուսերեն). forbes.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. Анна Федина (24 декабря 2010 г.). «Пользователям «Одноклассников» доступна тестовая версия видеочата». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). ria.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. «ВКонтакте начала тесты видеозвонков между пользователями соцсети». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). ria.ru. 2 января 2012 г. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. Юрий Мильнер появится в видеочате. Коммерсантъ. kommersant.ru (10 октября 2011 г.). Дата обращения 8 декабря 2012. Архивировано 10 декабря 2012 года.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեսազրույց» հոդվածին։