Սեբաստիան Սթեն

Ամերիկացի դերասան

Սեբաստիան Սթեն (անգլ.՝ Sebastian Stan, օգոստոսի 13, 1982(1982-08-13)[1], Կոնստանցա, Ռումինիա), ամերիկացի դերասան ռումինական ծագմամբ։ Ավելի առավել հայտնի է Բաքի Բերնսի դերով Առաջին վրիժառու և Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը ֆիլմերում։

Սեբաստիան Սթեն
անգլ.՝ Sebastian Stan
Սեբաստիան Սթենը 2015 Տորոնտոյի համաշխարհային կինոփառատոնին
Ծնվել էօգոստոսի 13, 1982(1982-08-13)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԿոնստանցա, Ռումինիա
ԿրթությունՌատգերսի համալսարան, Rockland Country Day School? և Մեյսոն Գրոսի անվան արվեստների դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ռումինիա[2]
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2003-այժմ

Կենսագրություն

խմբագրել

Սեբաստիան Սթենը ծնվել է ռումինական Կոնստանցա քաղաքում, որտեղ ապրել է մինչև 8 տարեկանը։ Հետո նրա մայրը, մասնագիտությամբ դաշնակահար, Վիեննայում աշխատանք է գտնում։ Ավստրիայում Սեբաստիանը ապրում է չորս տարի։ 12 տարեկանում մոր հետ տեղափոխվում են ԱՄՆ[3], նոր բնակավայր է դառնում Նյու Յորք նահանգի Ռոքլենդ շրջանը։

Սթենը մասնակցում է դպրոցական ասմունքի խմբակներին։ Ավագ դպրոցում ամառն անցկացնում է Stagedoor Manor ճանբարում։ Ճամբարից հետո մասնագիտությունը նա արդեն վերջնականապես ընտրել էր։

Դպրոցն ավարտելուվ հետո նա նա ցանկանում է ընդունվել համալսարան, որպես ապագա դերասան։ Նա ընդունվեց և ավարտեց Mason Gross School of the Arts համալսարանը, Նյու Ջերսի նահանգում։

Անձնական կյանքը

խմբագրել

2008 թվականին սկսեց հանդիպել Բամբասանքի աղջիկ ֆիլմում նկարահանված դերասանուհի Լեյտոն Միստրի հետ[4]։ Զույգը բաժանվեց 2010 թվականի ապրիլին։[5] Ունեցել է կարճատև սիրավեպ դերասանուհի Դիաննա Էյգրոնի հետ, ով հայտնի էր որպես Քուին Ֆաբրե «Երգչախումբ» հեռուստասերիալում։ 2012 թվականի մայիսից գրեթե մեկ տարի հանդիպել է Ջենիֆեր Մորիսոնի հետ, ով նկարահանվել է «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալում[6][7]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
2003 Օրենք և կարգուկանոն Law & Order Ջասթին Քեփշոու
2004 Թոնիի և Թինայի հարսանիքը Tony n' Tina’s Wedding Ջոնի
2005 Կարմիր դռներ Red Doors Սեյմոն
2006 Ճարտարապետ The Architect Մարտին Ուոթերս
2006 Երդում The Covenant Չեյզ Քոլինզ
2007 Չարլի Բենքսի կրթությունը The Education of Charlie Banks Լեո
2008 Ռեյչլը ամուսնանում է Rachel Getting Married Ուոլթեր
2009 Կնամոլ Spread Գարի
2009 Թագավորներ Kings Ջեք
2010 Ժամանակի մեքենա Hot Tub Time Machine Բլեյն
2007-2010 Բամբասանքի աղջիկ Gossip Girl Քարթեր Բեյզեն
2010 Սև կարապ Black Swan Էնդրյու
2011 Առաջին վրիժառուն Captain America: The First Avenger Ջեյմս Բարնս
2012 Քաղաքական կենդանիներ Political Animals Թոմաս «Թի Ջեյ» Հեմոնդ
2012 Խաղ՝ կյանքի գնով Gone Բիլի
2012 Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Ջեֆերսոն
2012 Արարած The Apparition Բեն
2012 Լաբիրինթ Labyrinth Ուիլ
2014 Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը Captain America: The Winter Soldier Ջեյմս «Բաքի» Բարնս/Ձմռան զինվորը
2015 Բրոնզ The Bronze Լենս Թաքեր
2015 Ռիկին և Ֆլեշը Ricki and the Flash Ջոշուա
2015 Մրջյուն-մարդ Ant-Man Ջեյմս «Բաքի» Բարնս/Ձմռան զինվորը
2015 Մարսեցին The Martian NASA-ի գիտնական Քրիս Բեք
2016 Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ Captain America: Civil War Ջեյմս «Բաքի» Բարնս/Ձմռան զինվորը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. http://www.worldatlas.com/webimage/countrys/europe/romania/rofamous3.htm
  3. Amy Nicholson (2011 թ․ հուլիսի 26). «boxoffice.com «'Captain America' Co-Star Sebastian Stan: I Didn't Grow Up With Comic Books. I Grew Up With Communism.»» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. «How Leighton Meester's Boyfriend Handles Her Kissing Scenes». People.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
  5. «OK! EXCLUSIVE: Leighton Meester & Sebastian Stan Split». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  6. СПЛЕТНИК — Дженнифер Моррисон и Себастиан Стэн: новая пара
  7. m.usmagazine.com/celebrity-news/news/jennifer-morrison-sebastian-stan-split-once-upon-a-time-costars-broke-up-four-months-ago-2013311
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Սթեն» հոդվածին։