Հիդրազին, երկ ամիդ, H2N—NH2, անգույն, խոնավածուծ, օդում ծխացող հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ 2 °C, եռմանը՝ 113, 5 °C, խտությունը՝ 1008 կգ/մ3 (20 °C-ում)։ Անսահմանափակ է լուծվում ջրում և ցածր սպիրտներում, անլուծելի՝ ածխաջրածիններում և օրգանական այլ լուծիչներում։ Հիդրազինի ջրային լուծույթները հիմքեր են (K2Sfi|nrG.= 8, 5 • 10~7)։ Թթուների հետ առաջացնում է հիդրազոնիումի աղեր, օրինակ, N2H5C12, N2H6C12։ Մինչև 200- 300 °C տաքացնելիս քայքայվում է Ի12-ի և NH3-fc։ Սենյակային ջերմաստիճանում Fe203^i առկայությամբ բոցավառվում է։ Ստացվում է Ւ1ա-ը կամ միզանյութը ենթաքլորիդով օքսիդացնելիս։ Կիրառվում է օրգանական սինթեզում, պլաստմասսաների, ռետինի, միջատասպան և պայթուցիկ նյութերի արտադրության մեջ, հեղուկ հրթիռային վառելանյութերում՝ որպես այրվող բաղադրամաս։ Թունավոր է, օդում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 0,0001 մգհ։
Հիդրազին |
---|
Քիմիական բանաձև | H₄N₂ |
---|
Մոլային զանգված | 32,037 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ |
---|
Խտություն | 1,01±0,01 գ/սմ³[2] գ/սմ³ |
---|
Իոնիզացման էներգիա | 8,93±0,01 Էլեկտրոն-վոլտ[2] կՋ/մոլ |
---|
Հալման ջերմաստիճան | 36±1 °F[2] °C |
---|
Եռման ջերմաստիճան | 236±1 °F[2] °C |
---|
Այրման ջերմաստիճան | 99±1 °F[2] |
---|
Գոլորշու ճնշում | 10±1 Տոր[2] |
---|
Քիմիական հատկություններ |
---|
pKa | 8,1±0,01[3] |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 302-01-2 |
---|
PubChem | 9321 |
---|
EINECS համար | 206-114-9 |
---|
SMILES | NN |
---|
ЕС | 206-114-9 |
---|
RTECS | MU7175000 |
---|
ChEBI | 8960 |
---|
IDLH | 65,5±0,1 milligram per cubic meter[2] |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |