Գլորիա Գեյնոր (անգլ.՝ Gloria Gaynor սեպտեմբերի 7, 1943(1943-09-07)[1], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[2]), դիսկո ոճի ամերիկացի երգչուհի, որն առավել հայտնի է իր «I Will Survive» և «Never Can Say Goodbye» հիթերով։

Գլորիա Գեյնոր
Բնօրինակ անունանգլ.՝ Gloria Gaynor
Ի ծնե անունանգլ.՝ Gloria Fowles
Ծնվել էսեպտեմբերի 7, 1943(1943-09-07)[1] (81 տարեկան)
Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերդիսկո, ռիթմ էնդ բլյուզ, սոուլ, գոսպել և դենս փոփ
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունMalcolm X Shabazz High School?
Կայքgloriagaynor.com
 Gloria Gaynor Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Գլորիա Գեյնորը ծնվել է ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ 1960-ական թվականներին սկսեց ելույթ ունենալ «Soul Satisfiers» խմբի հետ միասին։ Իսկ արդեն 1965 թվականին լույս տեսավ նրա անդրանիկ սինգլը՝ «She’ll Be Sorry/Let Me Go Baby» վերնագրով։

Առաջին մեծ հաջողությունները երգչուհին ունեցավ 1975 թվականին, երբ լույս ընծայվեց նրա առաջին դիսկո-ալբոմը՝ Never Can Say Goodbye անվանումով։ Այս ալբոմը դարձավ շատ հայտնի և օգտվելով այդ առիթից, Գլորիան ձայնագրեց նաև իր երկրորդ ալբոմը՝ Experience Gloria Gaynor: Բայցևայնպես, ամենամեծ հաջողությունը եղավ 1978 թվականին, երբ լույս տեսավ նրա Love Tracks ալբոմը՝ «I Will Survive» սինգլով։ Այս երգը ինչ-որ տեղ դարձավ կանանց ազատության հիմնը և շատ արագ զբաղեցրեց Billboard Hot 100 առաջին հորիզոնականը։ 1980 թվականին Գլորիան ստացավ «Գրեմմի» մրցանակ որպես «Լավագույն դիսկո-կոմպոզիցիա»։

1980-ական թվականների սկզբին Գեյնորը թողարկեց ևս երկու ալբոմ, որոնք անտեսվեցին, քանի որ ԱՄՆ-ում այդ տարիներին դիսկոյի բոյկոտ էր տեղի ունենում։ 1982 թվականին Գլորիան ընդունեց քրիստոնեություն և այդ առիթով հայտարարեց, որ իր կյանքը, որն ընդգրկում էր դիսկո երգելը, մեղքի մեջ է անցել։ 1983 թվականին լույս տեսավ ևս մեկ ալբոմ՝ Gloria Gaynor անվանումով, որտեղ մերժվում էր դիսկո երաժշտությունը և բոլոր երգերը ձայնագրված էին R&B ոճով։ Նույնիսկ «I Will Survive» երգը փոփոխության ենթարկվեց և ընդունեց կրոնական բնույթ։ Վերջին հայտնի ալբոմը դարձավ I Am Gloria Gaynor, որը լույս տեսավ 1984 թվականին։

1990-ական թվականների կեսերին Գլորիան սկսեց վերականգնել իր կարիերան։ Նա սկսեց առավել հաճախ հանդես գալ զանազան հեռուստասերիալներում և շոուներում. դրանցից էին «Էլլի Մակբիլը» և «70-ականների շոուն»։ 1997 թվականին հրապարակվեց Գլորիա Գեյնորի ինքնակենսագրականը, որը կոչվում էր I Will Survive: Այս գրքում տեղ գտան նրա կրոնական համոզմունքներն ու հայացքները, հին մեղսալի կյանքի ապաշխարումը և դիսկոյի շրջանը։ 2002 թվականին, քսանամյա դադարից հետո, Գլորիան ձայնագրեց I Wish You Love ալբոմը, որը լավ ընդունվեց հասարակության շրջանում։

Սկավառակագրություն

խմբագրել
 
Գլորիա Գեյնորը 2003 թվականի համերգներից մեկին

Ալբոմներ

խմբագրել

Հավաքածուներ

խմբագրել
  • The Best of Gloria Gaynor (1977)
  • Greatest Hits (1982)
  • Reach Out (1994)
  • I’ll Be There (1995)
  • The Collection (1996)
  • I Will Survive: The Anthology (1998)
  • The Gloria Gaynor Album (1998)
  • 20th Century Masters: The Millennium Collection: The Best of Gloria Gaynor (2000)
  • Ten Best: The Millennium Versions (2001)
  • I Will Survive (2002)
  • All the Hits Remixed (2006)

Սինգլեր

խմբագրել
Տարի Սինգլ Բարձր դիրքըя
չարտերում
US US
R&B
US
Dance
US
AC
UK[3]
1974 «Honey Bee» 55
«Never Can Say Goodbye» 9 34 1 2
1975 «Reach Out I’ll Be There» 60 14
«Real Good People» 6
«Walk On By» 98 8
«All I Need Is Your Sweet Lovin’» 44
«Casanova Brown» 1
«(If You Want It) Do It Yourself» 98 24
«How High the Moon» 75 73 33
1976 «Let’s Make a Deal» 95
1978 «I Will Survive» 1 4 1 1
«Substitute» 107 78
1979 «Anybody Wanna Party» 105 16
«Let Me Know (I Have a Right)» 42 32
1980 «Tonight»
1981 «Let’s Mend What’s Been Broken» 76
1983 «I Am What I Am» 82 13
1984 «Strive»
1985 «My Love Is Music»
1986 «Don’t You Dare Call It Love»
1987 «Be Soft with Me Tonight»
1993 «I Will Survive» (Remix) 5
1997 «Mighty High» 12
1998 «Never Can Say Goodbye 1998»
2000 «Last Night» 67
2001 «Just Keep Thinking About You» 1
2002 «I Never Knew» 1 30
2006 «The Power of a Woman in Love»
2008 «Hacer Por Hacer»
«—» նշանակում է, որ չի զբաղեցրել որևէ հորիզոնական

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.npshpc.org/wp-content/uploads/2017/02/NewarkPublicSchools.pdf
  2. 2,0 2,1 2,2 https://www.nj.com/newark/2008/11/gloria_gaynor_gets_her_own_day.html
  3. Roberts, David (2006). British Hit Singles & Albums (19th ed.). London: Guinness World Records Limited. էջ 223. ISBN 1-904994-10-5.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլորիա Գեյնոր» հոդվածին։