Մոլորակների դիմակայություն, արտաքին մոլորակի դիրքը ուղեծրում, որում այն երևում է Երկրից Արեգակին հակառակ ուղղությունում։ Դիմակայության պահին մոլորակի խավարածրային երկայնությունը տարբերվում է Արեգակի երկայնությունից 180°-ով։ [1]

Դիմակայությունների մոտ դիրքերում ստեղծվում են ամենահարմար պայմանները մոլորակների ուսումնասիրության համար՝

  • մոլորակները գտնվում են ամենամոտ հեռավորության վրա Երկրից (ուղեծրերի էլիպտիկության պատճառով, այս հեռավորությունը տարեց տարի փոխվում է) և
  • շրջված են դեպի Երկիրը այն կիսագնդով, որը լուսավորված է Արեգակի կողմից։

Դիմակայության ընթացքում մոլորակը տեսանելի է երկնքում ամբողջ գիշեր (ծագում է արևելքում Արեգակի մայրամուտի հետ և մայր է մտնում արևմուտքում Արեգակի ծագման հետ)։

Առճակատման աստղագիտական նշանն է՝ (U+260D Յունիկոդ այլագրմամբ) կամ՝ (ձեռագիր)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. անգլ.՝ U.S. Naval Observatory Nautical Almanac Office (1992). Պ․ Կենեթ Սայդելման (P. Kenneth Seidelmann) (ed.). թարգմ․ «Աստղագիտական ալմանաախի բացատրական հավելված» ([[անգլերեն|անգլ.]]՝ Explanatory Supplement to the Astronomical Almanac). «Յունվերսիթի Սայենս Բուքս» (անգլ.՝ University Science Books), Միլ Վալեյ, Կալիֆորնիա. էջ 733. ISBN 0-935702-68-7. {{cite book}}: URL–wikilink conflict (օգնություն)(անգլ.)