Նաոմի Սքոթ

դերասանուհի, երգչուհի, երաժիշտ, պարող

Նաոմի Գրեյս Սքոթ (մայիսի 6, 1993(1993-05-06)[1], Hounslow, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և երգչուհի[2]։ Նա բավականին մեծ հռչակ է ձեռք բերել արքայադուստր Ժասմինի դերի շնորհիվ, որը կերտել է Ուոլթ Դիսնեյ ընկերության արտադրանք «Ալադին» երաժշտական ֆենտեզի ֆիլմում։ Նա նաև ներկայացրել է ֆիլմի սաունդթրեքը։ Սքոթը հանդես է եկել գիտական ֆանտաստիկա ժանրի «Տերա Նովա» (2011) հեռուստասերիալում և Դիսնեյ հեռուստաալիքով հեռարձակվող «Լիմոնադե բերան» (2011) պատանեկական ֆիլմում։ Նրան բախտ է վիճակվել կերտել Քիմբերլի Հարթիի դերը «Հզոր ռենջերներ» ֆիլմում[3]։

Նաոմի Սքոթ
Բնօրինակ անունանգլ.՝ Ananya Yad
Ի ծնե անունանգլ.՝ ananya umesh
Ծնվել էմայիսի 6, 1993(1993-05-06)[1] (30 տարեկան)
Hounslow, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունDavenant Foundation School?
ԱմուսինJordan Spence?
 Naomi Scott Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Սքոթը ծնվել է Լոնդոնի Հաունսլոու կոչվող քաղաքամերձ շրջանում[4]։ Նրա մայրը՝ Ուսա Ջոշին, ծնվել է Ուգանդայում, գուջարաթական ծագում ունի և ներգաղթել է Անգլիա վաղ հասակում։ Նաոմիի հայրը՝ Քրիստոֆերը, անգլիացի է[4][5][6]։ Սքոթը նաև ունի ավագ եղբայր, ում անունն է Ջոշուա Գրեյ[7][8]։ Նրա երկու ծնողներն էլ քահանա են «Bridge Church» եկեղեցում։ Սքոթը մասնակցել է նաև միսիոներական աշխատանքների[5]։ Հաճախել է Էսսեքսի կոմսության Լոթոն քաղաքի «Davenant Foundation» դպրոցը։

Կարիերա խմբագրել

Սքոթը սկսել է իր կարիերան՝ երգելով «Bridge Church» եկեղեցու հիմնած երիտասարդական խմբում։ Նա հաճախել է «Davenant Foundation» դպրոց և հաճախ է ներկայացել դպրոցական մյուզիքլներում և թատերական ներկայացումներում։ Նրան հետագայում նկատել է «Eternal» խմբում հանդես եկող բրիտանացի փոփ երգչուհի Քելլե Բրայնը և վերջինիս հետ պայմանագիր է կնքել։ Սքոթը համագործակցել է բրիտանացի երգահանների և «Xenomania» երգարտադրական ընկերության հետ[5]։ 2014 թվականին «Reload» յություբյան ալիքը թողարկել է երկու հոլովակ նրա ներկայացմամբ[9][10]։

Նրա առաջին մեծ հաջողությունը դերասանական կարիերայում Դիսնեյ հեռուստաալիքով հեռարձակվող «Կյանքը հարվածում է» հեռուստասերիալում ներկայանալն էր։ 2010 թվականին նրան տրվեց Մոհինի Բանջարիի դերը Դիսնեյ հեռուստաալիքով հեռարձակվող «Լիմոնադե բերան» պատանեկական ֆիլմում, որը ամերիկյան ֆիլմարտադրությունում նրա առաջին դերն էր[11]։ Այդ նույն տարի նա ներկայացավ Մեդի Շենոնի կերպարով գիտաֆանտաստիկ ժանրի «Տերա Նովա» ֆիլմում, որը մեծ էկրանին ցուցադրվել է 2011 թվականի սեպտեմբերին[12]։ Հեռուսատասերիալը սահմանափակվեց մեկ եթերաշրջանով[13]։ 2013 թվականին Սքոթը «Լիմոնադե բերանում» հանդես եկող իր գործընկերուհու՝ Բրիջիթ Մենդլերի հետ միասին թողարկեց «Hurricane» երգը, որի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ։ 2014 թվականի օգոստոսին նա թողարկեց իր դեբյուտային մինի ալբոմը՝« Invisible Division»-ը[14]։ Սքոթը հանդես է ոկոլ Ռիոկոյի դերով Ռիդլի Սքոթի «Մարսեցին» ֆիլմում։ Նա նկարահանվել է ֆիլմում, բայց նրա հատվածը չի ցուցադրվել։ «Screen International» ամսաթերթը Սքոթին ճանաչեց որպես 2015 թվականի աստղերից մեկը։ 2018 թվականի հոկտեմբերին նրան տրվել է գլխավոր դեր «Հզոր ռենջերներ» ֆիլմում. նա հանդես եկավ որպես Քիմբերլի Հարթ կամ Վարդագույն Ռենջեր։ Այս ֆիլմը պաշտոնական ֆիլմի ադապտացված տարբերակն է։ Այն թողարկվել է 2017 թվականի մարտի 24-ին և հնարավորություն է տվել Սքոթին առաջին անգամ նոմինացվելու «Teen Choice Award» մրցանակաբաշխությանը[15]։ Ֆիլմի թողարկումից հետո տարբեր տեսակետներ են հնչել։

2019 թվականին Սքոթը ստացել է արքայադուստր Ջասմինի դերը Դիսնեյի «Ալադին» ֆիլմի ադապտացված տարբերակում, որը հեղինակել է Գայ Ռիչին[16][17]։ Նրա դերը բավականին լավ արձագանք է ստացել քննադատների կողմից։ «IGN» տեղեկատվական կայքից Թոմ Ջորգենսենը Ջասմինի կերպարը համարել է 1992 թվականի դերի հղկված տարբերակը և ավելացրել է, որ կերպարը ավելի խորիմաստ է և ավելի նպատակասլաց։ Սքոթը կերպարին տալիս է մեծ արժանիքներ և շարժառիթ, որով կարելի է հպարտանալ իր հաջողություններով ավելի շատ, քանի նախկին խղճուկ Ալիի[18]։ «New York Post»-ի խմբագիրներից Ջոնի Օլեկսինսկին գտնում է, որ Ջասմինի կեպարը սիրալիր է և օժտված է ավելի շատ էներգիայով, քան պաշտոնական տարբերակի կերպարը[19]։ «San Francisco Chronicle» թերթի քննադատ Միք Լասալլեի կարծիքով Սքոթը ֆիլմի իրական աստղն է, և նա ծաղկում է, բարգավաճում և ներդնում իր ողջ ուժը օրհներգի մեջ, որը գրված էր ֆիլմի համար[20]։ «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի խմբագիր Միքայել Օսուլիվանը իր գոհունակությունն է հայտնել Սքոթի կերպարի նկատմամբ՝ ասելով, որ նա այն մեկն է, որ չի երազում ազատվել իր հոր խիստ օրենքներից, թե ում հետ պիտի ամուսնանա[21]։ «Chicago Sun-Times» թերթի խմբագիր Ռիչարդ Ռոուփերը Սքոթի կերպարը համարել է հաջողակ և իր հոդվածում նաև նշել է, որ նա ուղղակի փայլել է «Speechless» անվամբ իր նոր երգով[22]։ Իր ներկայացման համար Սքոթը արժանացել է «Teen Choice Award» մրցանակին՝ լավագույն դերասանուհւ համար. նա նաև նոմինացվել է «Սատուրն» մրցանակում՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար[23][24]։ Ալադինը բավականին շահութաբեր էր՝ ստանալով 1 միլիարդ դոլար «box office» ընկերության կողմից։

2018 թվականի հուլիսին հաստատվել է, որ Սքոթին տրվել է երեք գլխավոր հրեշտակներից մեկի դերը Էլիզաբեթ Բենքսի «Չարլիի հրեշտակները» գեղարվեստական կատակերգական մարտաֆիլմում[25]։

Անձնական կյանք խմբագրել

2014 թվականի հունիսին Սքոթը ամուսնացել է ֆուտբոլիստ Ջորդան Սփենսի հետ 4 տարի նրա հետ հանդիպելուց հետո։ Նրանք առաջին անգամ հանդիպել են եկեղեցում[26][27]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմերում կերտած դերեր
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2011 Լիմոնադե բերան Մոհինի Բանջարի
2015 33 Էսկարլետ Սեպուլվեդա
Մարսեցին Ռիոկո Հեռացված տեսարան[28]
2017 Հզոր ռենջերներ Քիմբեռլի Հարթ
2019 Ալադին Արքայադուստր Ջասմին
Չարլիի հրեշտակները Ելենա Հաֆլին Հետարտադրություն
Հեռուստասերիալներում կերտած դերեր
Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2008–2009 Կյանքը հարվածում է Մեգան 11 սերիա
2011 Տերա Նովա Մեդի Շանոն 13 սերիա
2013 Ամեն միջոցով Վանեսսա Վելասքեզ Էպիզոդ 3
2015–2016 Լյուիս Սահիրա Դեսայի ժամանակավոր դեր (9–րդ եթերաշրջան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. YxYA, Hillsong (2018 թ․ մայիսի 23). «Naomi Scott interview with the Youth x Young Adult RADIO». Youtube. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  3. «'Aladdin': Disney Casts Will Smith, Mena Massoud, Naomi Scott». Variety. 2017 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  4. 4,0 4,1 «Naomi Scott plays Jasmine in Aladdin 2019». Metro. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 5,0 5,1 5,2 «NAOMI SCOTT 'Mohini (Mo) Banarjee'». Disney Channel Medianet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  6. Barker, Lynn (2011 թ․ ապրիլի 11). «Lemonade Mouth Actors Talk Music and More!». Kidz World. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. «Leadership - The Bridge Church». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  8. «The Bridge Church Woodford». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.
  9. Reload (2014-11-07), Hozier: Take Me To Church (Medley) - Naomi Scott, Վերցված է 2019-07-27-ին
  10. Reload (2014-11-19), Naomi Scott: Hear The Bells, Վերցված է 2019-07-27-ին
  11. Wesley, Tommy (2011 թ․ ապրիլի 14). «Meet the Girls of Lemonade Mouth: Naomi Scott». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  12. Lachonis, Jon (2011 թ․ հունվարի 11). «FOX Unleashes Terra Nova Promo Pics». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  13. «Terra Nova Cancelled by Fox - Ratings». TV by the Numbers. 2012 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
  14. Jimmy Kimmel (host) Naomi Scott (guest). Naomi Scott on Being in The Martian with Matt Damon. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին. Clip from «Dave Chappelle, Naomi Scott, Music from Weezer». Jimmy Kimmel Live!. Season 15. Սերիա 38. մարտի 21, 2017. ABC. Արխիվացված օրիգինալից մարտի 24, 2017-ին. Վերցված է ապրիլի 30, 2017-ին.
  15. Perry, Spencer (2015 թ․ հոկտեմբերի 8). «Naomi Scott is the Pink Ranger in Lionsgate's Power Rangers Reboot!». comingsoon.net. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  16. Perry, Spencer (2017 թ․ հուլիսի 15). «Disney's Live-Action Aladdin Cast Revealed!». comingsoon.net. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  17. «'Aladdin': Disney Announces Live-Action Cast Including Will Smith As Genie». Access Hollywood. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  18. Jorgensen, Tom (2019 թ․ մայիսի 22). «Aladdin Review». IGN. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  19. Oleksinski, Johnny (2019 թ․ մայիսի 22). «Live-action 'Aladdin' is way better than its awful trailer». The New York Post. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  20. Laselle, Mick (2019 թ․ մայիսի 22). «Review: Disney's new live-action 'Aladdin' improves on original». The San Francisco Chronicle. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  21. O'Sullivan, Michael (2019 թ․ մայիսի 22). «The best things about the new 'Aladdin'? A super-feminist Jasmine, and Will Smith's street-smart Genie». The Washington Post. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  22. Roeper, Richard (2019 թ․ մայիսի 22). «'Aladdin': Will Smith's blue Genie is pretty cool, once you get to know him». Chicago Sun Times. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  23. Yang, Rachel (2019 թ․ օգոստոսի 11). «Teen Choice Awards 2019: See the full list of winners and nominees». Deadline Hollywood. Meredith Corporation. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  24. Mancuso, Vinnie (2019 թ․ հուլիսի 15). «'Avengers: Endgame', 'Game of Thrones' Lead the 2019 Saturn Awards Nominations». Collider. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  25. N'Duka, Amanda (2018 թ․ հուլիսի 26). «'Charlie's Angels': Kristen Stewart, Naomi Scott Confirmed With Ella Balinska Set To Star In Elizabeth Banks-Directed Reboot». Deadline. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  26. «@NaomiScott, love you more...». Jordan Spence on Twitter.Կաղապար:Primary source inline
  27. «<3». naomiscottmusic on Instagram. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  28. Jimmy Kimmel (host) Naomi Scott (guest). Naomi Scott on Being in The Martian with Matt Damon. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Clip from «Dave Chappelle, Naomi Scott, Music from Weezer». Jimmy Kimmel Live!. Season 15. Սերիա 38. մարտի 21, 2017. ABC. Արխիվացված օրիգինալից մարտի 24, 2017-ին. Վերցված է ապրիլի 30, 2017-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաոմի Սքոթ» հոդվածին։