Բացել գլխավոր ցանկը

Ինտերստե՛լլար (անգլ.՝ Interstellar ՄՀԱ։ [ˌɪntəˈstelə] - հայ․՝ Միջաստղային), անգլիացի կինոռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ ֆիլմն է՝ նկարահանված իր եղբոր՝ Ջոնաթան Նոլանի սյուժետի և ամերիկացի ֆիզիկոս և աստրոնոմ՝ Քիփ Թորնի գիտական աշխատությունների հիման վրա։ Ֆիլմը պատմում է մի խումբ գիտնականների մասին, որոնք օգտագործում են նոր հայտնաբերված տարածաժամանակի թունելը, որպեսզի շրջանցեն տիեզերքում մարդու թռիչքի սահմանափակումները և նվաճել հսկայական տարածություններ միջաստղային տիեզերանավով։

Picto infobox cinema.png
Ինտերստելլար
Interstellar
Interstellar2hollywood.jpg
Մարդկության հաջորդ քայլը կլինի մեծագույնը
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
{{{2}}} ՄԹ
ԺանրՖանտաստիկա,
Դրամա,
Արկածային
ԹեմաՄիջաստղային ճանապարհորդություն
Թվական2014
Պրեմիերահոկտեմբերի 26, 2014
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիստոֆեր Նոլան
ՊրոդյուսերՔրիստոֆեր Նոլան,
Լինդա Օբսթ,
Էմմա Թոմաս,
Թոմաս Տուլլ
Սցենարի հեղինակՋոնաթան Նոլան,
Քրիստոֆեր Նոլան
ԴերակատարներՄեթյու Մակքոնահի,
Էն Հեթուեյ,
Ջեսսիկա Չեսթեյն,
Մաքենզի Ֆոյ,
Մայքլ Քեյն,
Քեյսի Աֆլեք
ՕպերատորՀոյտե Վան Հոյտեմա
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժԼի Սմիթ
ՆկարիչներՆայթան Կրաուլի,
Քենդելլ Էլլիոտ,
Էգերտ Կետիլսսոն
և ուրիշներ
Պատմվածքի վայրԿոլորադո
Նկարահանման վայրԻսլանդիա[1], Լոս Անջելես[1] և Ալբերտա[1]
ԿինոընկերությունParamount Pictures,
Warner Bros.
Տևողություն169 րոպե
Բյուջե$ 165 000 000
Շահույթ$ 671 375 041
MPAA վարկանիշRATED PG-13.svg
IMDbID 0816692
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=0vxOhd4qlnA
Interstellar Վիքիպահեստում

Ի սկզբանե ֆիլմով զբաղվում էր միայն Paramount Pictures-ը։ Երբ Քրիստոֆեր Նոլանը զբաղեցրեց ռեժիսորական աթոռը, պրոյեկտին միացավ նաև Warner Bros. ընկերությունը, որը զբաղվում էր Նոլանի վերջին ֆիլմերի վաճառքով։ Legendary Pictures-ը, որը նախկինում համագործակցում էր Warner Bros.-ի հետ, նույնպես միացավ ծրագրին։ Ֆիլմի արտադրությունով զբաղվեցին Նոլանի Syncopy Films ընկերությունը և Lynda Obst Productions-ը։ Նոլանը որպես օպերատոր վարձեց շվեյցարացի Հոյտե Վան Հոյտեմային, քանի որ հիմնական օպերատոր Ուոլլի Փֆիսթերը զբաղված էր իր ռեժիսորական դեբյուտով՝ «Գերակայությամբ»։ Ինտերստելլարը նկարահանված է 35 մմ կինոժապավենով և IMAX ֆորմատով համատեղ։ Նկարահանումները տեղի են ունեցել 2013 թվականի վերջին՝ Կանադայի Ալբերտա նահանգում, Իսլանդիայի հարավային մասում, ինչպես նաև Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Լոս Անջելեսում։ Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ և Կանադա) սահմանափակ քանակով վաճառքի է դուրս եկել նոյեմբերի 5-ին, իսկ լայն շրջանառությամբ՝ նոյեմբերի 7-ին։ «Ինտերստելլար»-ի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ֆիլմերի շվեդական շտեմարան

ԳրականությունԽմբագրել