Բենեդիկտ Վոնգ

բրիտանացի դերասան

Բեմեդիկտ Վոնգ (անգլ.՝ Benedict Wong, հուլիսի 3, 1971(1971-07-03)[2], Eccles, Salford, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն և Մանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասան։ Ավելի հայտնի է «Netflix»«Մարկո Պոլո» հեռուստասերիալի Խուբիլայ խանի, «Մարսեցին» ֆիլմի Բրյուս Ինի, «BBC One»-ի «Մեծ խաղ» հաղորդման Փիթ Չենի և «Marvel»Դոկտոր Սթրենջ ֆիլմի Վոնգի դերերով։ Վոնգը ոչ միայն հեռուստասերիալային և կինոդերասան է, այլ նաև թատրոնի դերասան։

Բենեդիկտ Վոնգ
Վոնգը San Diego Comic-Con International-ում,
2016 թվականի հուլիս
Ի ծնե անուն՝Benedict Wong
Ծննդյան թիվ՝հուլիսի 3, 1971(1971-07-03) (52 տարեկան)
Ծննդավայր՝Eccles, Salford, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն և Մանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն՝Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մասնագիտություն՝կրկնօրինակող, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Կարիերա՝1992-ից
IMDb։ID 0938950

Վաղ տարիներ և կրթություն Խմբագրել

Վոնգը ծնվել է Մեծ Մանչեսթերի Էկլեսե քաղաքում՝ Անգլիայի հյուսիս-արևմուտքում։ Ծնողները Հոնկոնգից Իռլանդիայի տարածքով որպես փախստական եկել էին Անգլիա։ Վոնգը մանկությունը անցկացրել է Սիթի օֆ Սալֆորդում։

Նա երկու տարի դերասանական դասընթացների է հաճախել Սալֆադորի քոլեջում։ Սովորելու հետ համատեղել է տոմսավաճառի աշխատանքը՝ «Գրին Ռում» թատրոնում[3]։

Կարիերա Խմբագրել

Վոնգի առաջին դերը եղել է 1993 թվականին՝ «Կայ Մեյ համեմունք» ներկայացման ժամանակ, որը հեռարձակվել է «BBC Radio»-ում։ Վերջինիս հեղինակն էր Քևին Վոնգը։ Նա նկարահանվել է Շոն Լոքի հետ «Տասնհինգհարկանի» սիթքոմում և խաղացել բժիշկ Ֆրանկլին Ֆուի դերը՝ «Անհեթեթ բնագիտություն» սերիալի երկրորդ եթերաշրջանում[4]։

2007 թվականին Վոնգը մարմնավորել է «Արա ինքդ քեզ» ֆիլմի գլխավոր դերը[5]։

Վոնգը հայտնվել է նաև «Շանհայ» ֆիլմում՝ մարմնավորելով Յուսո Կիտայի դերը և BBC-ի «Ոգու մարտիկներ» հեռուստասերիալում՝ Լիի դերում[6]։

2012 թվականին Վոնգը հայտնվել է երկար սպասված «Պրոմեթևս» ֆիլմում[7]։

2013 թվականին հայտարարվել է, որ Վոնգը Համպստեդի թատրոնում ստացել է «Այ Վեյվեյի կալանավորումը» բեմականացման գլխավոր դերը[8]։ Որոշ ժամանակ անց, Ալմեիդա թատրոնը հայտարարել է, որ Վոնգը միացել է «Կիմերիկա» ներկայացման դերասանական կազմին[9]։

2014 թվականի դեկտեմբերին «Netflix»-ը ներկայացրել է «Մարկո Պոլո» սերիալի առաջին եթերաշրջանը, որտեղ Վոնգը խաղացել է Հանիբալ խանի դերը[10][11]։ 2016 թվականի հուլիսին դուրս է եկել սերիալի երկրորդ եթերաշրջանը, որտեղ Վոնգը մարմնավորել է միևնույն կերպարը։

2015 թվականին Վոնգը կատարել է Բրյուս Ինի դերը՝ Ռիդլի Սքոթի «Մարսեցին» ֆիլմում[12]։

2016 թվականին միացել է սուպերհերոսների մասին պատմող «Բժիշկ Սթրենջ» ֆիլմի դերասանական կազմին՝ Վոնգի դերում[13]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Czech National Authority Database
  2. datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  3. Midlane Tom (հունիսի 17, 2011)։ «Manchester's Greenroom closes its doors for good»։ Mancunian Matters։ Վերցված է օգոստոսի 10, 2016 
  4. O'Neill Phelim (մարտի 9, 2007)։ «First sight: Benedict Wong»։ The Guardian։ Վերցված է հուլիսի 13, 2014 
  5. Kelly Ann (հունիսի 11, 2007)։ «Benedict Wong - Grow Your Own interview»։ BBC Films։ Վերցված է հուլիսի 13, 2014 
  6. «Press Office - Spirit Warriors press pack: introduction»։ BBC։ դեկտեմբերի 21, 2009։ Վերցված է հուլիսի 13, 2014 
  7. K. Cameron (փետրվարի 20, 2012)։ «Actor Benedict Wong talks about Prometheus»։ Den of Geek։ Dennis Publishing։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-16-ին։ Վերցված է հուլիսի 13, 2014 
  8. «Casting announced for #aiww: The Arrest of Ai Weiwei»։ Hampstead Theatre։ մարտի 1, 2013։ Վերցված է հուլիսի 13, 2014 
  9. «Benedict Wong People»։ Headlong։ սեպտեմբերի 13, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է հուլիսի 13, 2014 
  10. Aroesti Rachel (դեկտեմբերի 13, 2014)։ «Benedict Wong: 'Television is reflecting an era that has passed, it’s wrong'»։ The Guardian։ Վերցված է օգոստոսի 10, 2016 
  11. Hughes Sarah (նոյեմբերի 29, 2014)։ «The 'Chinese Game of Thrones': Marco Polo sets sail for Netflix»։ The Independent։ Վերցված է օգոստոսի 10, 2016 
  12. «The Martian full cast and crew»։ IMDb։ Վերցված է սեպտեմբերի 28, 2015 
  13. Kit Borys (հունվարի 21, 2016)։ «'The Martian' Actor Nabs Key 'Doctor Strange' Role»։ The Hollywood Reporter։ Վերցված է օգոստոսի 10, 2016 

Արտաքին հղումներ Խմբագրել