Չիվեթել Էջիոֆոր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չիվեթել Էջիոֆոր (անգլ.՝ Chiwetelu Ejiofor), հուլիսի 10, 1977[1], Forest Gate, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ, Օսկար և Էմմի մրցանակաբաշխության թեկնածու և հինգ անգամ եղել է Ոսկյա գլոբուս մրցանակի թեկնածու։ Դերասանը 2000 թվականին պարգևատրվել է Ջեք Թինկերի մրցանակով, իսկ 2001 թվականին առաջադրվել է Լաուրենս Օլիվերի անվան թատերական մրցանակի։ Կինեմատոգրաֆիայի բնագավառում «12 տարվա ստրկություն» պատմական դրամայում խաղացած ստրուկ Սողոմոն Նորտապի դերի համար շնորհվել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում նաև Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ։
Չիվեթել Էջիոֆոր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 10, 1977[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Forest Gate, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դալվիչ Քոլեջ և Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, ռեժիսոր, սցենարիստ և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Պարգևներ և մրցանակներ | Լոուրենս Օլիվյեի պարգև, Indiana Film Journalists Association Award for Best Actor?, Բրիտանական Կայսրության շքանշանի սպա, Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ և Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր |
ԿենսագրությունԽմբագրել
Բրիտանական ծագմամբ սևամորթ Չիվեթել Էջիոֆորը ծնվել է 1977 թվականի հուլիսի 10-ին Լոնդոն քաղաքում, ընտանիքը պատկանում է Igbo ժողովրդին։ Հայրը՝ Արինզ Էջիոֆորը եղել է բժիշկ։ Հոր հետ 11 տարեկան հասակում Նիգերիայում վթարի է ենթարկվել, որի արդյունքում հայրը մահացել է։ Բարեբախտաբար Չիվեթելը ողջ է մնացել, սակայն նրա ճակատին մնացին հետքեր։
Անձնական կյանքԽմբագրել
Հանդիպում է կանադացի դերասանուհի Սարի Մերսերի հետ, երեխաներ չունի:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #138457441 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Who trained at LAMDA? — London Academy of Music and Dramatic Art.