Հովարդ Հոուքս (իսկական անուն ազգանունը՝ Հովարդ Վինչեստեր Հոուքս, անգլ.՝ Howard Winchester Hawks, մայիսի 30, 1896(1896-05-30)[2][3][5][…], Էլկհարտ շրջան, Ինդիանա, ԱՄՆ - դեկտեմբերի 26, 1977(1977-12-26)[2][3][4][…], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Հովարդ Հոուքս
Հովարդ Վինչեսթեր Հոուքս
Howard Winchester Hawks
Հովարդ Հոուքսը դերասանուհի Լորեն Բեքոլի հետ
Ծնվել է1896 մայիսի 30
ԾննդավայրՀոշեն, Ինդիանա
Մահացել էդեկտեմբերի 26, 1977(1977-12-26) (տարիքը 81)
Մահվան վայրՊալմ-Սպրինգս, Կալիֆորնիա, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարան, Կոռնելի համալսարանի ճարտարագիտական քոլեջ, Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում, Polytechnic School? և Pasadena High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Գործունեության տարիներ1923-1983
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, դերասան, օդաչու, մոնտաժող, պրոդյուսեր, ռեժիսոր և գրող
Ոճ(եր)Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
ԱմուսինԱթոլ Շիրար
(ամուսնալուծված)
(2 երեխա),
Նենսի Գրոս
(ամուսնալուծված)
(1 երեխա),
Դի Հարթվորդ
(ամուսնալուծված)
(1 երեխա)
Պարգևներ
IMDbID 0001328

Կենսագրություն

խմբագրել

Հովարդ Հոուքսը ծնվել է 1896 թվականին մայիսի 30-ին Ինդիանա նահանգի Հոշենե քաղաքում, թղթի արտադրության ֆաբրիկատեր Ֆրենկ Հոուքսի և Էլեն Հոուքսի ընտանիքում։

Կրթություն

խմբագրել

1906 - 1908 թթ. սովորում է միջնակարգ դպրոցում, 1908 - 1913 թթ. Կալիֆորնիայի Պասադենա քաղաքի համալսարանում, 1914 թվականին Մասաչուսեթսի Ֆիլիպս Էկսետեր ակադեմիայում, 1915 - 1917 թթ. Կորնելյան համալսարանում։ Ստանում է ճարտարագետի (ինժեներ) դիպլոմ։

Զինծառայություն

խմբագրել

1917 - 1919 թթ. ծառայում է ԱՄՆ-ի ավիացիոն ծառայությունում, Տեխասում անցնելով ռազմական պատրաստության կուրսեր։ 1920-1925 թթ. աշխատում է որպես ավտովարորդ և ավիացիոն գործարանում որպես կոսնտրուկտոր։

Կարիերա

խմբագրել

1916 - 1917 թթ. արձակուրդների ժամանակ աշխատում է ներկայիս Paramount Pictures կինոընկերության սցենարների բաժնում։ 1919 - 1921 թթ. աշխատում է ռեժիսորներ Ալան Դուենի, Մարշալ Նեյլանի և Ալլեն Հոլուբարի հետ որպես ֆիլմերի սցենարի հեղինակ։ 1922 - 1924 թթ. գրում է սցենարներ մոտ 60 ֆիլմերի համար, գնելով Ջոզեֆ Կոնրադի և Ջեկ Լոնդոնի ստեղծագործությունների սցենարներ գրելու իրավունքը։

1924 թվականին տեղափոխվում է Metro-Goldwyn-Mayer կինոընկերություն, որտեղ հնարավորություն է ունենում զբաղվել արդեն ռեժիսորական աշխատանքով։ 1926 թվականին նկարահանում է իր առաջին ռեժիսորական աշխատանքը՝ «Ճանապարհ դեպի փառք» ֆիլմը, որի համար հենց ինքն էր սցենար գրել։ Դրանից հետո էլ իր նկարահանած ֆիլմերի մեծամասնության համար ինքն է գրում սցենարներ։

Հովարդ Հոուքսը բազմակողմանի զարգացած անձնավորություն էր։ Կինոյում աշխատելուց բացի նա տիրապետում էր նաև հետևալ մասնագիտություններին՝ ավիատոր, ավտոարշավորդ, ճարտարապետ։ 1936 թվականին Հոուքսի նախագծած մեքենան հաղթում է Ինդիանապոլիսում կազմակերպված ավտոարշավին։ Նրա նախասիրություններն էին՝ նավասպորտ, լեռնային դահուկ, որսորդություն, ձկնորսություն, հյուսն։ Ունեցել է թանկարժեք իրերի հավաքածու։

Անձական կյանք

խմբագրել

Հովարդ Հոուքսը երեք անգամ ամուսնացած է եղել.

  • Աթոլ Շիրեր (1928–1940), ով ամերիկյան դերասանուհի Նորա Շիրերի հարազատ քույրն էր, նրանք ունեցել են մեկ աղջիկ՝ Բարբարա Հոուքսը և մեկ տղա՝ Դավիթ Հոուքսը։
  • Սլիմ Քեյթի (1941–1949), նա մասնագիտությամն դիզայներ էր, ունեցել են մեկ աղջիկ՝ Քեթիի Հոուքս
  • Դի Հարթֆորդ (1953–1959), ամերիկյան դերասանուհի, իրական անուն ազգանունը՝ Դոննա Հիգինս

Նրա եղբայրները նույնպես կինոգործիչներ էին, Քենեթ Նեյլ Հոուքսը ռեժիսոր և սցենարիստ, իսկ Ուիլյամ Բեթինգեր Հոուքսը պրոդյուսեր։

Մահացել է 1977 թվականի դեկտեմբերի 26-ին Պալմ-Սպրինգսի սեփական տանը։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ընդհանուր թվով 45-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է։ 25 ֆիլմի սցենարի հեղինակ և 22 ֆիլմի պրոդյուսեր։ Հատկապես հաջողված են նրա վեստեռն և գանգստերական ժանրերի ֆիլմերը։
Առավել նշանավոր ֆիլմերն են.

տարի ֆիլմ դերասաններ
1932 «Սպիով դեմքը» Պոլ Մունի
Էնն Դվորակ
1934 «Քսաներորդ դար»
1938 «Փոքրիկի դաստիարակությունը» Քերի Գրանտ
Քեթրին Հեփբորն
1939 «Միայն հրեշտակները թևեր ունեն» Քերի Գրանտ
Ջին Արթուր
Թոմաս Միտչել
Ռիտա Հեյուորթ
1940 «Նրա ընկերուհի Ուրբաթը» Քերի Գրանտ
Ռոզալինդ Ռասսել
1941 «Սերժանտ Յորք» Գերի Կուպեր
Ուորդ Բոնդ
Ուոլտեր Բրեննան
Ֆրենկ Ֆայլեն
1944 «Ունենալ և չունենալ» Համֆրի Բոգարտ
Ուոլտեր Բրեննան
Լորեն Բեքոլ
1946 «Խորը քուն» Համֆրի Բոգարտ
Լորեն Բեքոլ
1948 «Կարմիր գետը» Ջոն Ուեյն
Մոնտգոմերի Կլիֆթ
Ուոլտեր Բրեննան
1951 «Ոչինչ այլ աշխարհից»
1952 «Կապիկի աշխատանք» Քերի Գրանտ
Մերիլին Մոնրո
Ջինջեր Ռոջերս
Չառլզ Քոբեռն
1953 «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» Մերիլին Մոնրո
Չառլզ Քոբեռն
1959 «Ռիո Բրավո» Ջոն Ուեյն
Ուոլտեր Բրեննան

Մրցանակներ և փաստեր

խմբագրել

1942 թվականին ներկայացվել է Օսկարի Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում, իսկ 1975 թվականին ստացել է պատվավոր Օսկար կինոյում ունեցած մեծ ավանդի համար։ Եվս 3 մրցանակ է ստացել, Օսկարից բացի 14 անգամ ներկայացված է եղել այլ կինոմրցանակների։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.oscars.org/oscars/ceremonies/1975
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #118547283 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն

խմբագրել
  • Clark Branson, Howard Hawks, A Jungian Study, Garland-Clarke Editions, 1987
  • Jim Hillier, Howard Hawks: American Artist, Peter Wollen (British Film Institute, 1997)
  • Suzanne Liandrat-Guigues, Red River, bfi Publishing, 2000
  • Joseph McBride, Hawks on Hawks, (University of California Press, 1982)
  • Joseph McBride (ed), Focus on Howard Hawks, Prentice-Hall, Inc, 1972
  • Todd McCarthy, Howard Hawks: The Grey Fox of Hollywood, (Grove Press, 1997)
  • Pippin, Robert B. Hollywood Westerns and American Myth: The Importance of Howard Hawks and John Ford for Political Philosophy (Yale University Press, 2010) 208 pp.
  • Robin Wood, Howard Hawks, Secker & Warburg, 1968
  • Robin Wood, Howard Hawks, British Film Institute, 1981, revised with addition of chapter "Retrospect".
  • Robin Wood, Rio Bravo, (BFI Publishing, 2003)
  • Robin Wood, Howard Hawks (New Edition), (Wayne State University Press, 2006)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովարդ Հոուքս» հոդվածին։