Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաղցած խաղեր (այլ կիրառումներ)

Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2 (անգլ.՝ The Hunger Games: Mockingjay - Part 2), Ֆրենսիս Լոուրենսի ֆիլմը նկարահանված Սյուզոն Քոլլինզի «Ճայ-Ծաղրասարյակ» վեպի հիման վրա, «Քաղցած խաղեր», «Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը», «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1» ֆիլմերի շարունակությունը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2015 թվականի նոյեմբերի 4-ին։

Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2
անգլ.՝ The Hunger Games: Mockingjay – Part 2[1]
Երկիր ԱՄՆ[1][2]
 Գերմանիա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, մարտաֆիլմ, հակաուտոպիական ֆիլմ, դրամա, ռազմական ֆիլմ և վեպի էկրանավորում
ԹեմաՔաղաքացիական պատերազմ[3], ապստամբություն[3], state collapse?[3], հալածանք[3] և ահաբեկչություն[3]
ՀիմքԿեղծ ճայ
Թվականնոյեմբերի 19, 2015[1][4][5][…], նոյեմբերի 20, 2015[6], նոյեմբերի 26, 2015 և նոյեմբերի 18, 2015[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրենսիս Լոուրենս[1][7]
ՊրոդյուսերՆինա Ջեյքոբսոն[1] և Ջոն Քիլիք
Սցենարի հեղինակՓիթեր Քրեյգ[1] և Դեննի Ստրոնգ[1]
ԴերակատարներՋենիֆեր Լոուրենս[8], Ջոշ Հաթչերսոն[8], Լիամ Հեմսվորթ[8], Վուդի Հարելսոն[8], Էլիզաբեթ Բենքս[8], Ջուլիանա Մուր[8], Սեմ Քլաֆլին[8], Նատալի Դորմեր[8], Մահերշալա Ալի[8] և Թոբի Ջոնս[8]
ՕպերատորՋո Ուիլեմս[1]
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ[1]
Պատմվածքի վայրPanem?[3]
Նկարահանման վայրՓարիզ, Ատլանտա, Բեռլին, Ջորջիա և Պոտսդամ[9]
ԿինոընկերությունColor Force[1]
Տևողություն137 րոպե
Բյուջե160 000 000 $[10]
Շահույթ661 456 563 $[11] և 281 723 902 $[11]
Պաշտոնական կայքէջ
 The Hunger Games: Mockingjay – Part 2 Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Պանեմում սկսվել է քաղացիական պատերազմ Կապիտոլիայի դեմ։ Քեթնիսը հանդիսանում է ազատությանը ձգտող քաղաքացիների խորհրդանիշ կամ՝ «Ճայ-Ծաղրասարյակ»։ Սակայն անհանգստացած է Փիթի կարագավիճակից, որն ազատվելուց հետո կարծես դարձել է այլ մարդ և մեծ սպառնալիք։ Չնայած այս ամենին Քեթնիսը ցանկանում է սպանել նախագահ Սնոուին և դրա համար 13-րդ դիստրիկտի նախագահին խնդրում է իրեն ուղարկել Կապիտոլիա։

Քեթնիսը երկար ժամանակ չի կարողանում շոկից դուրս գալ, քանզի Փիթը նախագահ Սնոուի շնորհիվ չէր հասկանում, թե ով է իր իրական թշնամին։

Հետագայում Ալման Քեթնիսին թույլ է տալիս մասնակցել ռազմական գործընթացին։ Քեթնիսի լավագույն ընկեր և նախկին սիրեցյալ Գեյլը շարունակում է մնալ նրա կողքին և պաշտպանել նրան և ընտանիքին։

Առջևում նրանց սպասվում են բազմաթիվ փորձություններ։ Ճանապարհին մահանում են Քեթնիսի ընկերներից մի քանիսը՝ այդ թվում Ֆիննիկը։

Դիստրիկտ 13-ը Կապիտոլիա գնացող մարդկանց ռմբակոծում է, մահանում են բազմաթիվ մարդիկ և երեխաններ, նաև Քիթնիսի քույրը։ Սակայն նա կարծում է, որ դա կազմակերպել է նախագահ Սնոուն։ Հետագայում, հանդիպելով նրա հետ, իմանում է, որ դա կազմակերպել է Ալմա Քոյնը։

Կապիտոլիան գրավելուց հետո նախագահ է դառնում Ալմա Քոյնը։ Նա ցանկանում է կազմակերպել Քաղցած խաղեր նախագահ Սնոուի ընտանիքի միջև։ Քաղցած խաղերի նախկին մասնակիցները համաձայնում են։ Քեթնիսը համաձայնում է միայն այն դեպքում, եթե հենց ինքը սպանի Սնուին։ Ալման համաձայնում է։

Սպանելու ժամանակ Քեթնիսը նետը ուղղում է դեպի Ալման և սպանում նրան, իսկ Սնոուին սպանում է ժողովուրդը։

Քեթնիսը վերադառնում է իր տուն և ամուսնանում Փիթի հետ։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Ջեննիֆեր Լոուրենս Քեթնիս Էվերդին
Ջոշ Հաթչերսոն Փիթ Մելլարկ
Լիամ Հեմսվորթ Գեյլ Հոթորն
Սեմ Կլաֆլին Ֆիննիկ Օդեյն
Էլիզաբեթ Բենքս Էֆֆի Թրինկետ
Ֆիլլիփ Հոֆման Փլութարք Հևենսբի
Սթենլի Թուչչի Ցեզար Ֆլիկմեն
Ուիլոու Շիլդս Փրիմրոուս Էվերդին
Վուդի Հարելսոն Հեյմիչ Էբերնետի

Ծանոթագրություններ խմբագրել