Բոինգ 747

օդանավ
(Վերահղված է Boeing 747ից)

Boeing 747, աշխարհում առաջին հեռագնաց երկհատականի լայնիրան մարդատար օդանավն է։ Ամերիկյան "Boeing" ընկերության կողմից ստեղծման պահին Boeing 747-ը եղել է ամենախոշոր, ծանր և տարողունակ օդանավը։ Առաջին թռիչքն իրականացրել է 1969 թ. փետրվարի 9-ին։

Բոինգ 747
Տեսակթռչող ապարատների ընտանիք
Ենթատեսակռեակտիվ ինքնաթիռ
Օգտագործվում է ինչպեսառևտրային ավիացիա
Աերոդինամիկ ուրվագիծlow wing?
ՍտեղծողJoe Sutter? և Բոինգ
ԱրտադրողBoeing Commercial Airplanes
Առաջին թռիչքփետրվարի 9, 1969[1][2]
Շահագործման սկիզբհունվարի 22, 1970
Կարգավիճակշահագործվող
ՇահագործողներAriana Afghan Airlines[3], Kam Air[4], Բրիտանական Ավիաուղիներ, Korean Air, China Airlines և Saudi Arabian Airlines
Արտադրման թվականներ1967 -
Միավոր արտադրված1574[5]
Միավորի արժեք747-100` $24մլն (1967)
747-200` $39մլն (1976)
747-300` $82մլն (1982)
747-400` $228-260մլն (2007)
ՏարբերակներBoeing 747-400
Boeing 747SP
Boeing 747-8
Boeing VC-25
Boeing E-4
Dreamlifter
SOFIA
 Boeing 747 Վիքիպահեստում

Հատկանիշները

խմբագրել

Ունի երկու հարթակ, որոնցից վերևինի երկարությունը ներքևինից զգալիորեն փոքր է։ Վերևի հարթակի բնորոշ "սապատը" այս օդանավին դարձրել է աշխարհի ամենաճանաչվողներից մեկը, տասնյակ ֆիլմերի հերոս և քաղաքացիական օդագնացության խորհրդանիշ։ Բոինգ 747-ն ունի նաև իր հատուկ անունը՝ Jumbo Jet (Ջամբո Ջեթ) Ամենաերկար հեռավորություն կտրած այս տեսակի օդանավը եղել է ավստրալիական Qantas Airways ավիաընկերության 747-ը, որը 1989 թ. կատարել է Լոնդոնից Սիդնեյ անվայրէջք թռիչք, 20 ժամ 9 րոպեում կտրելով 18 հազար կիլոմետր տարածություն։

Պատմություն

խմբագրել
 
747-ի գործարանն Էվերեթում
 
747-200-ի կառավարման վահանը

747-ի պատմության սկիզբը կապված է 1960-ականների ուղևորափոխադրումների ծավալների մեծացման հետ[6] Կոմերցիոն ավիափոխադրումների ժամանակաշրջանում, որտեղ առաջատարներն էին արդեն դժվարությամբ ուղևորահոսքերն սպասարկող Բոինգ 707-ը և Դուգլաս DC-8-ը, եկավ հաջորդելու երկար տարածությունների թռիչքների ժամանակը[6][7]։ Boeing-ի հիմնական սպառող Pan Am ավիաընկերության ղեկավար Խուան Թրիփլի պահանջով Boeing-ն սկսեց մի նոր օդանավ մշակելու աշխատանքները, որն ավելի քան երկու անգամ պետք է մեծ լիներ 707-ից[8]։

1965 թ. Ջո Սաթերը Բոինգ 737-ի զարգացման թիմից տեղափոխվում է գլխավորելու 747 կարգային համարն ստացած նոր օդանավի մշակման աշխատանքներն իրականացնող խումբը[9]։ Ավիաընկերությունների պահանջներն առավել հասկանալի լինելու համար Սաթերը նախաձեռնեց իր աշխատանքային խումբը Pan Am և այլ ավիաուղիների հետ համատեղ։ Այդ ժամանակ ընդունված կարծիք կար, որ 747-ն նման հսկաներին վերջո կփոխարինեն գերձայնային օդանավերը[10]։ և դա էր պատճառը, որ սկզբում նախատեսվում էր, որ 747-ը լինելու է ուղևորաբեռնափոխադող։ Հսկայական չափսերի Բոինգ 747-ի արտադրության համար Վաշինգտոն նահանգի Էվերեթ քաղաքում կառուցվեց նոր գործարան։

1966 թ. ապրիլին Pan Am-ը $525մլն-ով պատվիրեց 25 հատ 747-100։ Սիեթլում Boeing-ի 50-ամյակին նվիրված արարողության ժամանակ պայմանագիրը կնքելիս Խուան Թրիփլը նշեց, որ ըստ 747-ի ծրագիրը գլխավորող Մալքոմ Սթեմփերի "...747-ը լինելու է խաղաղության հզոր մի զենք, որը մարդկության ճակատագրի համար մրցակցելու է միջմայրցամաքային հրթիռների հետ"[11]։ Որպես առաջին գնորդ[12][13] և մինչև պաշտոնապես պատվիրելուց առաջ մշակման աշխատանքներում ներգրավված լինելու շնորհիվ Pan Am-ը հնարավորություն ուներ ազդելու 747-ի մշակման և զարգացման վրա, մինչ այդ նմանը չեղած օդանավ ստեղծելու համար։

Բնութագրական տվյալները

խմբագրել
 
Չորս ամենախոշոր նավերի համեմատությունը՝      Hughes H-4 Hercules      Անտոնով Ան-225      Airbus A380-800      Boeing 747-8
Չափանիշները 747-100B 747-200B 747-300 747-400
747-400ER
747-8I
Նավախցի անձնակազմը Երեք Երկու
Նստատեղեր 480 565[14]
605 (առավելագույնը)[15]
Երկարությունը 70.6 մ 76.25 մ
Թևի մակերեսը 510.95 մ2 525 մ2 554 մ2
Թևի սրությունը 37.5º
Պոչի բարձրությունը 19.3 մ 19.4 մ 19.4 մ
Բեռնախցի ծավալը 175.3 մ3 170.5 մ3 161.5 մ3
Դատարկ վիճակի քաշը 162,400 կգ 174,000 կգ 178,100 կգ 178,756 կգ 214,503 կգ
Առավելագույն (բարձված վիճակի) քաշը 333,390 կգ 377,842 կգ 396,890 կգ 442,253 կգ
Ճախրելու արագությունը 893 կմ/ժ 913 կմ/ժ 918 կմ/ժ
Առավելագույն արագությունը 955 կմ/ժ 988 կմ/ժ
Վառելիքի պաշարը 183 380 լ 199 158 լ 216 840 լ 243 120 լ

Վթարներ և պատահարներ

խմբագրել

2010 թ. սեպտեմբերի դրությամբ 747-ը կապ է ունեցել 124 օդային աղետի հետ[16], որից 49 դեպքում եղել է օդանավի կործանում[17] և ընդյհանուր առմամբ՝ 2852 զոհ 31 աղետների ժամանակ[18]։ Վթարներից մի քանիսի պատճառ են համարվում նախագծման թերությունները, մյուս պատահարները հետևանք են անձնակազմի, երկրային վերահսկողության սխալների։ 1983 թ. կորեական օդանավը կործանվել է խորհրդային ռազմական օդանավի կողմից այն բանից հետո, երբ հատել էր սահմանը։ Դրանից հետո էր, որ նախագահ Ռոնալդ Ռեյգանը թույլատրեց GPS ռազմական համակարգն օգտագործել քաղաքացիական նպատակներով[19]։

Նախագծման սխալների հետևանք է համարվում 1996 թ. հուլիսի 17-ին տեղի ունեցած վթարը, երբ կարճ միացումից բոցավառվել էր վառելիքի տարողությունը[20]

Նավի համարը Ամսաթիվ Վայրը Նկարագրությունը Զոհեր Նավում եղել է
  D-ABYB 1974 թ. նոյեմբերի 20 Նայրոբի Ջարդվել է գետնից պոկվելու ժամանակ 59 157
  5-8104 1976 թ. մայիսի 9 Մադրիդ Ենթադրաբար՝ կայծակի հարվածից 17 17
  N736PA 1977 թ. մարտի 27 Լոս Ռոդեոս Բախվել են 335 396
  VT-EBD 1978 թ. հունվարի 1 Բոմբեյ Սարքերի խափանում 213 213
  HL7445 1980 թ. դեկտեմբերի 19 Սեուլ Կոշտ վայրէջք մառախուղի պատճառով 14 212
  HL7442 1983 թ. սեպտեմբերի 1 Սախալին Անցել է ԽՍՀՄ սահմանը և խփվել Սու-15-ի կողմից 269 269
  HK-2910 1983 թ. նոյեմբերի 27 Մադրիդ Վայրէջք կատարելիս մխրճվել է բլրի մեջ 181 192
  VT-EFO 1985 թ. հունիսի 23 Ատլանտյան օվկիանոս Պայթել է երկնքում Մոնրեալից Լոնդոն թռչելիս 329 329
  JA8119 1985 թ. օգոստոսի 12 Գումա, Ճապոնիա Բախվել է լեռանը։ Պատճառը եղել է անորակ նորոգումը 520 524
  ZS-SAS 1987 թ. նոյեմբերի 28 Հնդկական օվկիանոս Ընկել է հրդեհի հետևանքով 159 159
  N739PA 1988 թ. դեկտեմբերի 21 Լոքերբի, Միացյալ Թագավորություն Պայթեցրել են Լիբիայի հատուկ ծառայությունները 11+259 259
  4X-AXG 1992 թ. հոկտեմբերի 4 Ամսթերդամի օդակայան Պոկվել է շարժիչը, ընկել է բնակելի շենքի վրա 39+4 4
  N93119 1996 թ. հուլիսի 17 Նյու Յորք նահանգ Պայթել է վառելիքի բաքը, հավանաբար՝ կարճ միացումից 230 230
  HZ-AIH 1996 թ. նոյեմբերի 12 Չարխի Դարի, Հնդկաստան Բախվել է Իլ-76-ին, վերջինիս անձնակազմի սխալից 312 312
  HL7468 1997 թ. օգոստոսի 6 Գուամ Իջնելիս կործանվել է անձնակազմի սխալից 228 254
  9V-SPK 2000 թ. հոկտեմբերի 31 Թայբեյ Վերելքի ժամանակ 83 179
  B-18255 2002 թ. մայիսի 25 Խաղաղ օվկիանոս Օդում քանդվելով, ընկել է 225 225
  N949CA 2013 թ. ապրիլի 29 Բաղրամ, Աֆղանստան Կործանվել է վերելքի ժամանակ բեռան տեղաշարժից 7 7

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://web.archive.org/web/20041207091236/http://www.boeing.com/news/releases/2004/q1/nr_040209g.html
  2. https://web.archive.org/web/20071117074706/http://www.time.com/time/magazine/article/0,9171,839015,00.html
  3. http://www.planespotters.net/Production_List/search.php?manufacturer=Boeing&type=747&fleet=1&fleetStatus=5
  4. http://www.planespotters.net/Production_List/search.php?manufacturer=Boeing&subtype=747-200&fleet=7204&fleetStatus=1
  5. https://www.cnbc.com/2022/12/06/boeing-747-production-is-ending-with-shift-to-twin-engine-jets.html
  6. 6,0 6,1 Norris and Wagner 1997, p. 13.
  7. "Boeing Multimedia Image Gallery 707". The Boeing Company. Retrieved: December 8, 2007.
  8. "Innovators: Juan Trippe." PBS. Retrieved: December 17, 2007.
  9. Sutter 2006, pp. 80–84.
  10. "Air travel, a supersonic future?." BBC News, July 17, 2001. Retrieved: December 9, 2007.
  11. "Great Planes-Boeing 747." Արխիվացված 2007-03-24 Wayback Machine Discovery Channel. Retrieved: October 28, 2007.
  12. Rumerman, Judy. "The Boeing 747." U.S. Centennial of Flight Commission, 2003. Retrieved: April 30, 2006.
  13. Noland, David. "Passenger Planes: Boeing 747." "Info please." (Pearson Education). Retrieved: April 30, 2006.
  14. "747." The Boeing Company. Retrieved: January 9, 2012.
  15. "747-8." Federal Register. Retrieved: April 29, 2012.
  16. "Boeing 747 incidents." Արխիվացված 2017-08-24 Wayback Machine Aviation-Safety.net, September 3, 2010. Retrieved: September 3, 2010.
  17. "Boeing 747 hull-loss occurrences." Արխիվացված 2017-08-24 Wayback Machine Aviation-Safety.net, September 3, 2010. Retrieved: September 3, 2010.
  18. "Boeing 747 Accident Statistics." Արխիվացված 2017-08-24 Wayback Machine Aviation-Safety.net, Retrieved: December 16, 2009.
  19. "United States Updates Global Positioning System Technology." Արխիվացված 2021-02-18 Wayback Machine america.gov, February 3, 2006. Retrieved: January 9, 2012.
  20. «Aircraft Accident Report: In-flight Breakup Over the Atlantic Ocean Trans World Airlines Flight 800» (PDF). NTSB/AAR-00/03. National Transportation Safety Board. 2000 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոինգ 747» հոդվածին։