«Starman»Դեվիդ Բոուիի սինգլ, որը թողարկվել է 1972 թվականի ապրիլին։ Թողարկումից առաջ երգը ներառվել է The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars ալբոմում, RCA Records-ի աշխատակից Դենիս Քաթցի համառությամբ, ով լսել է դեմո ձայնագրությունը և սիրել երգը՝ հավատալով, որ այն կարող է հիանալի հիթ դառնալ[1]։ Ալբոմի երգը փոխարինել է հին ռոքնռոլի քավեր-տարբերակը՝ Չաք Բերիի «Round and Round»[2]։

«Starman»
Դեյվիդ Բոուիի երգը
Ժանրգլեմ ռոք
Տևողություն256 վայրկյան
ԼեյբլRCA Records
ՀեղինակԴեյվիդ Բոուի
ՊրոդյուսերԴեյվիդ Բոուի և Ken Scott?

Երաժշտություն և տեքստ խմբագրել

Տեքստը նկարագրում է Զիգգի Սթարդաստը, որը ռադիոյի միջոցով երկրի երիտասարդությանը տալիս է հույս և փրկություն, խոստանում, որը տվել է այլմոլորակային՝ «Աստղային մարդը»(անգլ.՝ Starman)։ Պատմությունը պատմվում է երիտասարդների տեսանկյունից, ովքեր լսում են Ziggy-ին։ Ըստ Դեիդ Բոուիի, ինչպես նա ասել է 1973 թվականին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում, Զիգգի Սթարդաստն այդ «Աստղային մարդը» չէ, նա ընդամենը իր դեսպանորդն է երկրի վրա՝ հակառակ տարածված կարծիքի, որ Զիգգին այլմոլորակային է։ Երգը ոգեշնչել է տարբեր մեկնաբանությունների՝ Քրիստոսի երկրորդ գալստյան ակնարկներից[3] մինչև «Երրորդ աստիճանի սերտ կապեր» ֆիլմի սյուժեի ճշգրիտ կանխագուշակումը (1977 թվական)[4]։

Երգի երաժշտությունը փափուկ փոփ ռոք է, որը չի տարբերվում Բոուիի նախորդ՝ «Hunky Dory» ալբոմից։ Կրկներգի մեղեդին հիշեցնում է Հարոլդ Արլենի «Over the Rainbow» երգի մեղեդին՝ «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմից։ Այլ երգեր, որոնք հնարավոր է ազդել են «Starman»-ի վրա ներառում են T. Rex-ի «Telegram Sam» և «Hot Love» կոմպոզիցիաները, ինչպես նաև Holland–Dozier–Holland հեղինակային տրիոյի՝ «You Keep Me Hangin' On» երգը։

Թողարկում և հետագա ճակատագիրը խմբագրել

Առևտրային տեսանկյունից, «Starman»-ը դարձել է Բոուիի կարիերայի կարևոր ուղենիշ։ Այն դարձավ առաջին հաջող հիթը, երեք տարվա «Space Oddity» սինգլից հետո։ NME-ի քննադատներ Ռոյ Քարն ու Չարլզ Մյուրեյը գրել են․

  շատերը կարծում էին, որ դա եղել է իր առաջին ձայնագրությունը Space Oddity-ից հետո։  

Նրանք ենթադրում էին, որ այն դարձել է նրա ավելի վաղ սինգլի շարունակությունը[5]։

Ձայնագրման մասնակիցները խմբագրել

Պրոդյուսերներ խմբագրել

  • Քեն Սքոթ
  • Դեվիդ Բոուի

Երաժիշտներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nicholas Pegg (2000). The Complete David Bowie: p.203
  2. Nicholas Pegg (2000). Ibid: pp.276-277
  3. David Buckley (1999) Strange Fascination — David Bowie: The Definitive Story: pp.148-151
  4. Roy Carr & Charles Shaar Murray (1981). Bowie: An Illustrated Record: p.44
  5. Roy Carr & Charles Shaar Murray (1981). Ibid: p.8

Գրականություն խմբագրել