Մարսագնաց, մոլորակագնաց, որը նախատեսված է Մարս մոլորակի հետազոտությունների համար, ինչպես, լուսնագնաց` Լուսնի հետազոտությունների համար։

Sojourner մարսագնացը
Այսպիսի տեսք ունեն զույգ-մարսագնացներ Spirit-ը և Opportunity
Curiosity մարսագնացը
Sojourner, Spirit և Curiosity մարսագնացների անիվների համեմատությունը
ExoMars մարսագնացի նախագիծը

Մարսի հետազոտությունների պատմության ընթացքում, մոլորակի վրա արդյունավետ աշխատել են երեք մարսագնաց, նրանցից մեկը մինչև այսօր շարունակում է աշխատել։ Բոլոր մարսագնացները կառավարվում են հեռակա, Երկրից և փոխանցում են տարբեր տեղեկություններ մոլորակի մասին։

Արձակված մարսագնացներ խմբագրել

  • ПрОП-М ` Սովետական մարսագնաց, հաջողությամբ հասցվել է Մարսի վրա Մարս-3 ԱՄԿ-ով 1971 թվականին, սակայն ազդանշանը կորավ արդեն վայրէջքից 20 վայրկյան անց, Մարս-2 ԱՄԿ-ի իջեցվող սարքը, նույնպես ПрОП-М-ով անցավ Մարսի կողքով (առաքելությունը չհաջողված է)։
  • Sojourner` Աշխատել է Մարսի վրա Mars Pathfinder ծրագիր շրջանակներում 1997 թվականի հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 27-ը։
  • Spirit` Աշխատել է Մարսի վրա 2004 թվականի հունվարից մինչև 2010 թվականի մարտի 22-ը։
  • Opportunity` Աշխատում է Մարսի վրա սկսած 2004 թվականի հունվարից
  • Curiosity` ՆԱՍԱ-ի նոր սերնդի մարսագնաց, արձակվել է 2011 թվականի նոյեմբերի 26-ին և Մարսի վրա վայրէջք է կատարել 2012 թ․ օգոստոսի 6-ին։

Չիրականացված մարսագնացների նախագծեր խմբագրել

  • «Մարս-4ՆՄ», չիրականացված ծանր մարսագնացի ծրագիր, որը պետք է արձակվեր գերծանր Ն-1 կրող հրթիռով, որը այդպես էլ չհաջողվեց գործարկել։ Ծրագիրը նախագծվել էր 1970 թվականին և նախատեսվում էր իրականացնել 1975-ին[1]։

Նախատեսված մարսագնացներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ամսագրի ֆորում». Տիեզերագնացության նորություններ. 2004 թ․ հունիսի 10.

Արտաքին հղումներ խմբագրել