Համակարգչային ծրագիր

Համակարգչային ծրագիր, համակարգչով կոնկրետ խնդրի լուծման պրոցեդուրաների որոշակի հրահանգների հաջորդականություն է։ Ծրագիրը համակարգչի ծրագրային ապահովման բաղկացուցիչներից է[1]։ Կախված ենթատեքստից դիտարկվող եզրույթը կարող է վերաբերվել նաև ծրագրի սկզբնական տեքստին։ Համակարգչային ծրագիրը որպես հեղինակային իրավունքի օբյեկտ և մտավոր սեփականության այլ իրավունքների մաս հանդիսանում է ոչ նյութական արժեքների կատեգորիա։

Համակարգչային ծրագիր
Object-Oriented-Programming-Methods-And-Classes-with-Inheritance.png
Ենթադասծրագիր և routine?
Մասն էsoftware suite?, ծրագրային ապահովում և program file?
Software Վիքիպահեստում

Ծրագրի ստեղծումԽմբագրել

Շատ հաճախ ծրագրի պատկերը պահպանվում է գործարկվող մոդուլի տեսքով (առանձին նիշք կամ նիշքերի խումբ)։ Որպես կանոն, սկավառակի վրա գտնվող այդ կերպարից գործարկվող ծրագիրը օպերատիվ հիշողության մեջ կարող է ստեղծվել ծրագրային բեռնիչով։

Համակարգային ծրագրավորման մեջ ծրագիր անվանում են տվյալները, որոնք օգտագործվում են պրոցեսորի կողմից որպես համակարգչի համակարգի ղեկավարման հրահանգներ[2]։ Ծրագրի կազմի մեջ մտնում է ինչպես պրոցեսորով կատարվող որոշակի նպատակների հասնելու համար մեքենայական կոդը, այնպես էլ դրա համար անհրաժեշտ տվյալները։ Ծրագրի առանձնահատկություն է հանդիսանում հիշողության մեջ նրա գտնվելը և պրոցեսորով իրագործումը։

Ծրագրային ապահովման մշակման գործընթացը կազմված է մի քանի փուլերից, որոնցից միայն նեղ իմաստով ծրագրային կոդի անմիջական ստեղծումն է կրում «ծրագրավորում» անվանումը։ Կենցաղում ծրագրավորում ասելով ենթադրվում է համակարգային ապահովման մշակման ողջ գործընթացը, իսկ այդ գործունեությամբ զբաղվող մարդկանց անվանում են ծրագրավորող։

Ծրագրի սկզբնական տեքստերի գրառումը ծրագրավորման լեզուներով մարդու համար հեշտացնում է դրանց հասկանալու ու խմբագրման գործը։ Դրան մասնավորապես օգնում են մեկնաբանությունները, որոնք թույլատրվում են շատ լեզուների գրելաոճում (սինտակսիսում)։ Համակարգչում ծրագրի պատրաստի տեքստը վերափոխվում է (կոմպիլացվում է) մեքենայական կոդի։

Որոշ ծրագրավորման լեզուներ թույլ են տալիս գործել առանց ծրագրի նախնական կոմպիլյացիայի և թարգմանել այն մեքենայական կոդում անմիջապես կատարման ընթացքում։ Այդ գործընթացն անվանում են դինամիկ կոմպիլյացիա։ Այն թույլ է տալիս հասնել տարբեր սարքային և ծրագրային հարթակների միջև մեծ անցողիկության՝ պահպանելով կոմպիլյացիայի բոլոր առավելությունները։

Մեկնաբանվող ծրագրերը, որոնց համար որպես կանոն չի կիրառվում կոմպիլյացիայի գործընթացը և որոնք մեկնաբանվում են օպերացիոն համակարգի կամ հատուկ մեկնաբան-ծրագրերի կողմից, կոչվում են սկրիպտներ կամ սցենարներ։

Համակարգչային ծրագրերի սկզբնական տեքստերի մեծ մասը ծրագրավորման լեզուներում կազմված են ներդրված ալգորիթմի ճշգրիտ նկարագրությամբ ցուցումների ցուցակից։ Ծրագրավորման մեջ նման մոտեցումը կոչվում է իմպերատիվ։ Կիրառվում են նաև ծրագրավորման այլ մեթոդաբանություններ։ Օրինակ՝ մշակվող տվյալների սկզբնական և պահանջվող բնութագրերի նկարագիրը և համապատասխան ալգորիթմի լուծման հատուկ մեկնաբան-ծրագրի ընտրության ներկայացումը։ Այդպիսի մոտեցումը կոչվում է դեկլարատիվ ծրագրավորում։ Դեկլարատիվ ծրագրավորմանն են վերաբերվում ֆունկցիոնալ և տրամաբանական, ինչպես նաև ավելի քիչ տարածում ունեցող ծրագրավորման տեսակները։

Ծրագրի կիրառությունըԽմբագրել

Համակարգիչ օգտագործողների մեծ մասն օգտագործում է ծրագրեր, որոնք նախատեսված են կոնկրետ ճշգրիտ խնդիրների կատարման համար, ինչպիսիք են փաստաթղթերի նախապատրաստումն ու ձևավորումը, մաթեմատիկական հաշվարկները, պատկերների մշակումը և այլն։ Համապատասխան ծրագրային միջոցներն անվանում են ճշգրիտ ծրագրեր կամ ճշգրիտ ծրագրային ապահովում։ Հաշվողական համակարգերի բաղադրիչների ղեկավարումը և ճշգրիտ ծրագրերի գործառույթավորման համար միջավայրի ձևավորումն իր վրա է վերցնում համակարգային ծրագրային ապահովումը, որի առավել կարևոր մաս է հանդիսանում օպերացիոն համակարգը։

Իրավական տեսանկյունԽմբագրել

Ընդհանուր մատչելի սկզբնական տեքստով ծրագրերին անվանում են բաց։ Շատ երկրներում համակարգչային ծրագրերը հանդիսանում են հեղինակային իրավունքի օբյեկտ։ Որոշ երկրներում համակարգչային ծրագրերը կարող են պաշտպանվել պատենտով։

ՍահմանումներԽմբագրել

Ծրագիրը տվյալների համախումբ է, նախատեսված որոշակի ալգորիթմի իրագործման նպատակով տվյալների մշակման համակարգի կոնկրետ բաղադրիչների ղեկավարման համար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Компьютеры: справочное руководство = Computer Handbook / Пер. с англ. /Под ред. Г. Хелмса. — М.: Мир, 1986. — Т. 1. — С. 13. — 416 с.
  2. Фельдман С. К. Системное программирование. Полный курс лекций с теоретическими материалами и лабораторными работами. — 2003. — 512 с. — ISBN 5-88548-096-6