Բացել գլխավոր ցանկը

Դեյվիդ Բոուի (անգլ.՝ David Bowie, հունվարի 8, 1947(1947-01-08)[2][1][3][4][5][6][7][8][9], Բրիքսթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[10][2][11][12][1] - հունվարի 10, 2016(2016-01-10)[2][13][1][4][6][7][8][9], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր, նկարիչ և հնչյունային ռեժիսոր։ 50 տարի զբաղվել է երաժշտությամբ և հաճախ է փոխել ոճը, այդ իսկ պատճառով էլ նրան անվանել են «ռոք երաժշտության քամելեոն»: Այդուհանդերձ Բոուիին հաջողվում էր պահպանել սեփական ոճը՝ հաջող կերպով այն համատեղելով ակտուալ երաժշտական ուղղությունների հետ։ Եղել է փոփ երաժշտության աշխարհի կենտրոնական դեմքերից ավելի քան 4 տասնամյակ և ճանաչվում է որպես մեծ նորարար հատկապես 1970-ականներին կատարած աշխատանքների համար։ Բոուին հայտնի էր իր բնորոշ ձայնով[20], ստեղծագործությունների ինտելեկտուալ խորությամբ և ձգողությամբ[21][22]:

Դեյվիդ Բոուի
David-Bowie Chicago 2002-08-08 photoby Adam-Bielawski-cropped.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ David Bowie
Ի ծնե անունանգլ.՝ David Robert Jones[1]
Նաև հայտնի է որպեսZiggy Stardust, Thin White Duke և David Bowie
Ծնվել էհունվարի 8, 1947(1947-01-08)[2][1][3][4][5][6][7][8][9]
Բրիքսթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[10][2][11][12][1]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 10, 2016(2016-01-10)[2][13][1][4][6][7][8][9] (69 տարեկանում)
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ժանրերփոփ երաժշտություն, ռոք[14], գլեմ ռոք[15], փսիխոդելիկ ռոք[16], էքսպերիմենտալ ռոք[17], արտ ռոք, հարդ ռոք, փոփ ռոք, փսիխոդելիկ փոփ, ալտերնատիվ ռոք, սոուլ, նոր ալիք, էմբիենտ, avant-garde jazz? և արթ փոփ
Մասնագիտություննկարիչ, հեղինակ-կատարող, կիթառահար, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, կինոդերասան, երաժշտական պրոդյուսեր, հեղինակ-կոմպոզիտոր, դերասան, երգիչ, դաշնակահար, միմոս, վոկալիստ, պրոդյուսեր և occultist
Երգչաձայնբարիտոն
Գործիքներսաքսոֆոն, կիթառ, դաշնամուր, վոկալ, ստեղնաշարային գործիքներ և ARP 2500?
ԼեյբլIso, Columbia Records, Decca Records, Deram?, EMI, RCA, Virgin Records և RCA Records
ՇրջանավարտRavensbourne?[18]
ԱմուսինԻման[19]
Կայքdavidbowie.com
Ստորագրություն
Ստորագրություն

Իր գործունեության առաջին տարիներին թողարկելով «David Bowie» ալբոմը և մի քանի սինգլներ՝ Դեյվիդ Բոուին հանրությանը հայտնի դարձավ միայն 1969 թվականին, երբ նրա «Space Oddity» երգը հասավ բրիտանական հիթ-շքերթի լավագույն հնգյակ։ 3 տարվա փորձերից հետո նա կրկին հասարակությանը ներկայացավ 1972 թվականին՝ գլեմ-ռոքի ծաղկման ժամանակ՝ ստեղծելով Զիգգի Սթարդաստ անունով կերպար։ Նրա «Starman» սինգլը հանրահայտ «The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars» ալբոմից մտնում էր Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի լավագույն տասնյակի մեջ։ Զիգգի Սթարդաստի կերպարը օգտագործելու ժամանակ Բոուին հաճախ էր երաժշտական ոչ սովորական, վիզուալ նորամուծություններ մտցնում։

1975 թվականին Բոուին հասավ առաջին մեծ հաջողությանը Ամերիկայում իր առաջին «Fame» սինգլով, որ գրված էր Ջոն Լենոնի հետ համատեղ և Young Americans ալբոմով, որի ոճը երգիչը պլաստիկ սոուլ է համարում։ Ալբոմում երևում է Բոուիի երաժշտական ոճի մեծ փոփոխությունը, ինչին սկզբում լավ չվերաբերվեցին երգչի բրիտանացի շատ երկրպագուների[23]: Սակայն նա այնուհետև բավարարեց իր լեյբլի և ամերիկացի երկրպագուների սասումները՝ թողարկելով մինիմալիստական Low (1977) ալբոմը՝ այսպես կոչված «Բոուիի բեռլինյան եռագրության» երեք սկավառակներից առաջինը։ Այն ձայնագրվել է Բրայան Ինոյի հետ համատեղ 2 տարվա ընթացքում։ Երեք ալբոմները մտել են Մեծ Բրիտանիայի լավագույն հիթ-շքերթի հնգյակ և երկար ժամանակ բավական դրական արձագանքներ են ստացել քննադատների կողմից։

1970-ական թվականների անկայուն գովազդային հաջողությունից հետո Բոուին կրկին հայտնվեց բրիտանական վարկանշային աղյուսակներում 1980 թվականին՝ «Ashes to Ashes» սինգլով և Scary Monsters (and Super Creeps) ալբոմով։ 1981 թվականին նա Queen խմբի հետ միասին ձայնագրեց «Under Pressure» սինգլը, որը հասավ բրիտանական վարկանշային աղյուսակի գագաթնակետին։ Բոուի հաջորդ հաջողությունը եկավ 1983 թվականին, երբ թողարկվեցին նրա Let’s Dance ալբոմը, որը ներառում էր այնպիսի հիթեր, ինչպիսիք էին «Let’s Dance», «China Girl» և «Modern Love» հիթերը։ 1990-ական և 2000-ական թվականներին Բոուին շարունակում է փորձարկել տարբեր երաժշտական ժանրեր՝ այդ թվում սպիտակ սոուլ, ինդուստրիալ, AOR (Album-oriented rock) և ջանգլ։ Նրա վերջին ստուդիական ալբոմը հանդիսացել է «Blackstar»-ը, որ թողարկվել է 2016 թվականի հունվարի 8-ին։

2000 թվականին «New Musical Express» շաբաթաթերթը հարցում է անցկացրել տարբեր ոճերի և ուղղությունների երաժիշտների շրջանում։ Հարցը մեկն էր. «Ո՞ր երաժիշտն է ամենամեծ ազդեցությունն ունեցել ձեր սեփական արվեստի վրա:» Հարցման արդյունքում հարյուրամյակի ամենաազդեցիկ երաժիշտը համարվել է Դեյվիդ Բոուին[24]: Բոուին ճանաչում է ունեցել նաև որպես դերասան. նրա ամենահայտնի դերերի շարքում են այլմոլորակային Թոմասը «Մարդը, որ ընկավ Երկրի վրա» ֆիլմում, վամպիր Ջոնը «Քաղցը» ֆիլմում, գոբլինների թագավոր Ջարեթի դերը «Լաբիրինթոս» ֆիլմում։

2002 թվականին 100 ամենամեծ բրիտանացիների վերաբերյալ ԲիԲիՍիի հարցման մեջ Բոուիին գրավել է 29-րդ հորիզոնականը։ Իր կարիերայի ընթացքում նա վաճառել է ավելի քան 136 միլիոն սկավառակներ՝ դրանով մտնելով Մեծ Բրիտանիայի հայտնի երաժշտության պատմության ամենահաջողակ արտիստների շարք։ Նրա ալբոմներից վեցը մտնում են Rolling Stone ամսագրի տարբերակով «բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների» ցանկում։ 2004 թվականին Rolling Stone ամսագիրը նրան համարել է 39-րդը «բոլոր ժամանակների 100 լավագույն ռոք կատարողների» ցուցակում[25] և 23-րդը «բոլոր ժամանակների 100 լավագույն վոկալիստների» ցուցակում[26]:

2016 թվականի հունվարի 8-ին Բոուին դարձավ 69 տարեկան, սակայն երկու օր անց նա մահացել է լյարդի քաղցկեղից, ինչի դեմ նա պայքարում էր իր կյանքի վերջին կես տարվա ընթացքում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 (not translated to en-gb) David Bowie obituaryThe Guardian, 2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 David Bowie dies of cancer aged 69BBC Online, 2016.
  3. 3,0 3,1 David Bowie
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Internet Broadway Database — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Discogs — 2000.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 BD Gest'
  10. 10,0 10,1 10,2 https://www.biography.com/people/david-bowie-9222045
  11. 11,0 11,1 11,2 http://www.bbc.co.uk/blogs/magazinemonitor/2007/01/07-week/
  12. 12,0 12,1 12,2 http://www.bbc.co.uk/blogs/magazinemonitor/2007/01/how_to_say_bowie.shtml
  13. 13,0 13,1 13,2 David Bowie, Rock and Roll Chameleon, Dies at 69
  14. http://en.academic.ru/dic.nsf/enwiki/8039379
  15. Rock 'N' Roll Is Here To Pay: The History and Politics of the Music Industry — 1977. — ISBN 978-0-88229-395-0
  16. http://www.cdbaby.com/cd/dulad2
  17. http://www.cdbaby.com/cd/deckardcroix4
  18. http://www.ravensbourne.ac.uk/discover-ravensbourne/
  19. http://www.biography.com/people/iman-9542466
  20. Mark Kemp. (20.02.1997)։ «Earthling by David Bowie» (անգլերեն)։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2011-02-18 
  21. Jesse Jarnow, «David Bowie», in Scott Schnider, ed., Icons of Rock: An Encyclopedia of the Legends Who Changed Music Forever (2008), «Openly bisexual and vociferously intellectual, David Bowie in the late 1970s was the very definition of charisma», Greenwood Publishing Group, pg. 482.
  22. Mark Paytress, Bolan: The Rise and Fall of a 20th Century Superstar (2002), «America responded favourably to Bowie’s intellectual take on pop», Omnibus Press, pg. 218.
  23. Carr & Murray (1981): էջեր 68-74
  24. NME poll places Bowie as most influential artist of all-time
  25. «100 Greatest Artists: David Bowie»։ Rolling Stone Issue 946 (անգլերեն)։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2011-02-18 
  26. «100 Greatest Singers: David Bowie» (անգլերեն)։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2011-02-18