Դոննա Սամմեր (անգլ.՝ Donna Summer; դեկտեմբերի 31, 1948(1948-12-31)[1][2][3][4][5], Բոստոն, ԱՄՆ - մայիսի 17, 2012(2012-05-17)[6][7][1][2][3][4], Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, ռիթմ-ն-բլյուզ և դիսկո ժանրերի երաժշտության կատարող։ Առավել հայտնի են նրա 1970-1980-ական թվականների պարային երաժշտության ձայնագրությունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել փոփ երաժշտության զարգացման վրա։

Դոննա Սամմեր
Nobel Peace Price Concert 2009 Donna Summer3.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Donna Summer
Ի ծնե անունանգլ.՝ LaDonna Adrian Gaines
Ծնվել էդեկտեմբերի 31, 1948(1948-12-31)[1][2][3][4][5]
Բոստոն, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էմայիսի 17, 2012(2012-05-17)[6][7][1][2][3][4] (63 տարեկանում)
Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Ժանրերդիսկո, ռոք, ժամանակակից R&B, սինթիփոփ, Հաուս երաժշտություն և փոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր, կոմպոզիտոր և recording artist
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլGeffen Records, Atlantic Records, Mercury Records, Epic Records և Ջորջիո Մորոդեր
Կայքdonnasummer.com
Ստորագրություն
Ստորագրություն
Donna Summer Վիքիպահեստում

Դոննա Սամմերին անվանել են «Դիսկոյի թագուհի»։ Նա հանդիսանում է դիսկո ոճի երաժշտության առավել հաջող և երկարակյաց կատարողներից մեկը։ Առ ներկա պահը նրան է պատկանում երաժշտական վարկանիշներում առաջին տեղը զբաղեցրած իրար հաջորդող երկակի ալբոմների ռեկորդը (նա թողարկել է 3 նման ալբոմ)։ Դոննա Սամմերի կարիերայի ընթացքում վաճառվել է նրա ավելի քան 130 միլիոն ձայնապնակ և ձայնասկավառակ։ Ելույթներ է ունեցել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Երգչուհին 7 անգամ հյուրախաղերով շրջել է Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի երկրներով և Ավստրալիայում։

Դոննա Սամմերը 6 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր է։ 1992 թ. Հոլիվուդի փառքի ծառուղում տեղադրվել է նրա անունով աստղ։

Երգչուհին մահացել է քաղցկեղից՝ 2012 թ. մայիսի 17-ին 64 տարեկան հասակում։

ԾանոթագրություններԽմբագրել