Ռոջեր Էբերթ
Ռոջեր Ժոզեֆ Էբերթ (անգլ.՝ Roger Joseph Ebert [ˈiːbərt][9], հունիսի 18, 1942[1][2][3], Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ[4] - ապրիլի 4, 2013[5][1][6][…], Չիկագո[4]), ամերիկացի կինոքննադատ և հաղորդավար։ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է։ Ավելի քան 15 գրքերի հեղինակ։
Ռոջեր Էբերթ անգլ.՝ Roger Ebert | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 18, 1942[1][2][3] |
Ծննդավայր | Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Մահացել է | ապրիլի 4, 2013[5][1][6][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո[4] |
Գերեզման | Graceland Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | կաթոլիկություն[7] |
Կրթություն | Քեյփթաունի համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Չիկագոյի համալսարան, Urbana High School? և UIUC College of Media? |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոքննադատ, լրագրող, լրագրող, գրող, հաղորդավար և հեռուստահաղորդավար |
Աշխատավայր | Չիկագոյի համալսարան |
Ամուսին | Chaz Ebert? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | rogerebert.com |
Ստորագրություն![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ռոջեր Էբերթը ծնվել է 1942 թվականի հունիսի 18-ին, ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Էրբանե քաղաքում՝ հաշվապահի[10] և էլեկտրատեխնիկ[11][12] Վալտերի Էբերթի[13][14] ընտանիքում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան որպես կինոքննադատ Ռոջերը սկսել է 1967 թվականից, երբ աշխատում էր «Chicago Sun-Times» թերթում։ 1969 թվականին, «Կենդանի մեռյալների գիշեր» ֆիլմի համար իր գրած գրախոսությունը հրապարալվել է ամերիկյան ամենահայտնի ամսագրերից «Reader's Digest»-ում։
1976 թվականին Ռոջերը և Ջին Սիսքելը Չիկագոյում սկսեցին հաղորդել «Sneak Previews» հեռուստաշոուն։ 1978 թվականից շոուն հեռարձակվում է ազգային մասշտաբով։ 1982 թվականից նրանք սկսում են հաղորդել «At the Movies» շոուն, իսկ ավելի ուշ՝ «Siskel & Ebert & The Movies» շոուն։ 1999 թվականին՝ Սիսքելի մահվանից հետո, շոուն հեռարձակվում է «Roger Ebert & the Movies» անվան տակ, իսկ 2000 թվականից՝ Ռիչարդ Ռոուպերի գալուց հետո, հեռարձակվում է «Ebert & Roeper» անվան տակ։
Էբերթը DVD-ով հրապարակել է աուդիոմեկնաբանություններ «Քաղաքացի Քեյնը», «Կասաբլանկա», «Խավար քաղաքը», «Լողացող խոտ» ֆիլմերի մասին։ Նա գրել է «Տիկնիկների հովտի սահմաններից դուրս» ֆիլմի սցենարը։
«Օսկար» կինոմրցանակի հանձնման օրը Ռոջերը և Ռոուպերը ավանդաբար հատնվեցին «An Evening at the Academy Awards: The Arrivals» և «An Evening at the Academy Awards: the Winners» շոուներում, որոնք տեղի էին ունենում մրցանակաբաշխությունից հետո։
2005 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում ստացել է աստղ, որի արարողությանը ներկա է գտնվել Ռոջերի սիրելի ռեժիսոր Վեներ Հերցոգը։ Forbes ամսագիրը 2007 թվականին Էբերտին ճանաչել է ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ ամերիկացի կինոքննադատը[15]։
Անձնական կյանքԽմբագրել
1992 թվականին, Էբերթը, 50 տարեկան հասակում ամուսանցել է Չեզ Հեմմել-Սմիթի հետ։ Իր հուշերում նա գրել է, որ երբեք չէր ամուսնանա մինչ իր մոր մահանալը, քանի որ վախենում էր հիասթափեցնել նրան։
Ռոջերը «Անանուն հարբեցողներ» հասարակության անդամ է, և թողել է խմելը միայն 1979 թվականին։ Այս թեմայով նա մի քանի գրառում է գրել իր բլոգում։ Էբերթը լավ հարաբերությունների մեջ էր ամերիկուհի հայտնի դերասան Օփրա Ուինֆրիի հետ, ով պնդում է, որ հենց ինքն է համոզել է նրան սկսել «Օփրա Ուինֆրիի շոու» հաղորդումը[16]։ Ռոջերի մտերիմ ընկերն էր քննադատ և պատմաբան Լեոնարդ Մալտինը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #132272741 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Roger Ebert dead at 70 after battle with cancer|Chicago Sun-Times
- ↑ 6,0 6,1 6,2 Evensen B. J. Ebert, Roger (18 June 1942–04 April 2013) // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1603924
- ↑ https://www.rogerebert.com/rogers-journal/how-i-am-a-roman-catholic
- ↑ https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
- ↑ Say How?
- ↑ Steinberg Neil (April 4, 2013)։ «Roger Ebert dies at 70 after battle with cancer»։ Chicago Sun-Times։ Արխիվացված է օրիգինալից December 16, 2014-ին։ Վերցված է July 11, 2016
- ↑ Roger Ebert (January 19, 2011)։ «The Company Men»։ rogerebert.com։ Արխիվացված է օրիգինալից June 22, 2012-ին։ Վերցված է September 25, 2021
- ↑ Felsenthal, Carol (December 2005). 'A Life In The Movies'. Chicago Magazine. Kael quote, p. 1; agnosticism, p. 2; Catholic upbringing and wife's name, p. 3. Retrieved April 6, 2013. Արխիվացված է Օգոստոս 23, 2011 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Biography of Roger Ebert»։ Film Reference։ Վերցված է October 17, 2009
- ↑ [1]
- ↑ «Умер легендарный кинокритик Роджер Эберт» (ռուսերեն)։ Московский комсомолец։ 5 апреля 2013։ Վերցված է 2013-5-4
- ↑ «How I Gave Oprah Her Start»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2016-07-11