Ջեյմս Ստյուարտ
Ջեյմս Մայթլենդ Ստյուարտ, (անգլ.՝ James Stewart, մականունը՝ Ջիմմի Ստյուարտ, մայիսի 20, 1908[2][5][5][…], Ինդիանա, Փենսիլվանիա, ԱՄՆ[6] - հուլիսի 2, 1997[2][3][4][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8][9]), ամերիկացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում գտնվում է պատվավոր 3-րդ տեղում։
Կենսագրություն
խմբագրելՋեյմս Մայթլանդ Ստյուարտը ծնվել է 1908 թվականի մայիսի 20-ին Ինդիանա նահանգի Փենսիլվանիա քաղաքում։ Նրա հայրը խանութպան էր, և նրա նախնիները նույնպես խանութպան էին։ Հայրը ցանկանում էր, որ որդին շարունակի իրենց ընտանեկան գործը, սակայն Ջեյմսը ընտրում է դերասանի ուղին։ 1928 թվականին նա ավարտում է Փրինսթոնի համալսարանը՝ ստանալով ճարտարապետի որակավորում, սովորելու տարիներին հանդես գալով սիրողական բեմերում և երաժշտական ակումբներում։ Նրա դերասանական տաղանդը դրսևորվում է հենց ուսանողական տարիներին. նրան միշտ հրավիրում էին խաղալու համալասրանի կողմից կազմակերպվող սիրողական ներկայացումներում։
1932 թվականին տեղափոխվում է Նյու Յորք և բնակվում իր ընկեր, ամերիկացի հայտնի թատրոնի դերասան և ռեժիսոր Ջոշուա Լոգանի հետ։ Իսկ նրա խմբում աշխատելու ժամանակ ծանոթանում է ամերիկյան այդ ժամանակների մեկ այլ հայտնի դերասան Հենրի Ֆոնդայի հետ։
1949 թվականին ամուսնանում է նախկին ֆոտոմոդել Գլորիա Մակլինի հետ և որդեգրում նրա երեխաներին։ Ջեյմս Ստյուարտը ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ էր և նույնիսկ դրա հետ կապված նա երբեմն տարաձայնություններ է ունենում իր լավագույն ընկերոջ՝ Հենրի Ֆոնդայի հետ։
1995 թվականին նրա հարազատ քաղաքում՝ Ինդիանայում, բացվել է նրա թանգարանը։
Զինվորական ծառայություն
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ջեյմս Ստյուարտը անդամագրվում է զինված ուժեր և մեկնում ռազմաճակատ։ Նա համարվում է առաջին ամենահայտնի կինոաստղը, ով մասնակցել է պատերազմի։ Ստյուարտը ուներ կործանիչ-օդաչուի որակավորում և սկզբնական շրջանում աշխատում էր որպես օդաչուների պատրաստման հրահանգիչ։
Այնուհետև պետության ղեկավարների կամքին հակառակ նա մեկնում է ռազմաճակատ՝ Անգլիա և սկսած 1943 թվականից մասնակցում ռազմական գործողությունների։ Կատարել է ոչ պակաս 20 մարտական թռիչք դեպի Գերմանիա։ Նա ստանում է գնդապետի կոչում, դառնալով մեկն այն սակավաթիվ ամերիկացիներից, ով մասնակցելով պատերազմին որպես շարքային, հասնում է նման բարձր կոչման։ Ծառայության ժամանակ նրա ղեկավարած ստորաբաժանումում էր ծառայում ապագայում դերասան դարձած Ուոլտեր Մատաուն։
Պատերազմից հետո, որպես պահեստային զինվորական նա ակտիվ մասնակցություն է ունենում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի զարգացման գործում։ Պաշտոնապես ավարտել է զինվորական կարիերան 1968 թվականին՝ ստանալով բրիգադի գեներալի կոչում։ Այսպիսով՝ Ջեյմս Ստյուարտը դառնում է ԱՄՆ պատմության ամենաբարձրաստիճան զինվորական կոչում ունեցող արվեստի գործիչը։
Կինոկարիերա
խմբագրելԱռաջին քիչ թե շատ նշանավոր դերը ռեժիսոր Ֆրենկ Կապրայի «Ծնված է պարելու համար» մյուզիքլում էր, որից հետո սկսվում է Ֆրենկ Կապրայի և Ջեյմս Ստյուարտի ստեղծագործական համատեղ աշխատանքը։ Նրանց առաջին համատեղ ֆիլմը՝ 1938 թվականին նկարահանված «Քեզ հետ չես տանի» համարվում է Հոլիվուդի «Ոսկե» դասական ֆիլմերից մեկը։ Նրանց հաջորդ՝ «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» ֆիլմը նույնպես մեծ հաջողություն է ունենում, իսկ Ջեյմս Ստյուարտը Օսկարի է ներկայացվում լավագույն դերասան անվանակարգում։
Ֆրենկ Կապրայից բացի Ջեյմս Ստյուարտը համագործակցել է նաև ռեժիսորներ Էնթոնի Մենի և Ալֆրեդ Հիչքոքի հետ, ովքեր նույնպես բարձր են գնահատել նրա դերասանական խաղը։
Իսկ Օսկար Ջեյմս Ստյուարտը ստանում է 1940 թվականին «Ֆիլադելֆյան պատմություն» ֆիլմի համար, որտեղ նրա խաղընկերներն էին Քեթրին Հեփբորնը և Քերի Գրանտը։ Պատմում են, որ նա իր Օսկարի արձանիկը նվիրել է հորը, որը տեղադրել է այն իր խանութի ցուցանակներում, որպեսզի դրանով գրավի հաճախորդներին։
Ջեյմս Ստյուարտի ամենահայտնի ֆիլմերից մեկը Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմն է, որը ստացել է բազմաթիվ մրցանակներ և ընդգրկված է ամերիկյան ֆիլմերի տարբեր վարկանիշային ցանկերում։
Ֆիլմագրություն
խմբագրելՋեյմս Ստյուարտի խաղացանկը հասնում է գրեթե 100 ֆիլմի։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
- Կինն ընդդեմ քարտուղարուհու - 1936
- Քո հետ չես տանի - 1938
- Դեստրին կրկին թամբին - 1939
- Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն - 1939
- Ֆիլադելֆյան պատմություն - 1940
- Անկյունի վրայի խանութը - 1940
- Այս հրաշալի կյանքը- 1946
- Պարան - 1948
- Հարվի - 1950
- Աշխարհի մեծագույն շոուն - 1952
- Մերկացված սուսեր - 1953
- Բակ նայող լուսամուտը - 1954
- Մարդը, ով չափազանց շատ բան գիտեր - 1956
- Գլխապտույտ - 1958
- Զանգ, գիրք և մոմ - 1958
- Սպանության անատոմիա - 1959
- Մարդը, ով կրակեց Լիբերտի Վելանսին- 1962
- Ինչպես է նվաճվել Արևմուտքը - 1962
- Փյունիկի թռիչքը - 1965
- Օդանավակայան 777 - 1977
Մրցանակներ և փաստեր
խմբագրելԻր դերասանական կարիերայի ընթացքում 26 տարբեր կինոմրցանակներ է ստացել և ներկայացվել է մրցանակների ևս 19 անգամ։
Օսկարի է ներկայացվել 5 անգամ, «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» (1940), «Ֆիլադելֆյան պատմություն» (1941), «Այս հրաշալի կյանքը» (1947), «Հարվի» (1950) և «Սպանության անատոմիա» (1960) ֆիլմերի համար, իսկ «Ֆիլադելֆյան պատմություն» ֆիլմի համար ստացել է Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում։
2 անգամ ստացել է Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջ մրցանակի, Ոսկե Գլոբուս մրցանակի կրկնակի դափնեկիր է։ Արժանացել է նաև Վենետիկի կինոփառատոնի և BAFTA մրցանակների։
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ընդգրկված են Ջեյմս Ստյուարտի գլխավոր դերակատարմամբ 5 ֆիլմ՝ «Գլխապտույտ», «Այս հրաշալի կյանքը», «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Ֆիլադելֆյան պատմություն» և «Բակ նայող լուսամուտը»
- Ամենաշատը նրա մասնակցությամբ թվով 6 ֆիլմեր ընդգրկվել են Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում գտնվում է պատվավոր 3-րդ տեղում.
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է նրա 2 հերոս որպես դրական կերպար՝
- Ջորջ Բեյլի, «Այս հրաշալի կյանքը», 9-րդ տեղ
- Ջեֆերսոն Սմիթ, «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն», 11-րդ տեղ
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը։
Պատկերներ
խմբագրել-
1934 թ. լուսանկար
-
Ջեյմս Ստյուարտի ամուսնությունը
-
1941 թ. Օսկար ստանալիս
-
մեդալ ստանալիս
-
«Երկինք գնացող ճանապարհ չկա» ֆիլմում Մառլեն Դիտրիխի հետ
-
«Վինչեստր 73» ֆիլմի նկարահանումների ժամանակ
-
«Ֆիլադելֆյան պատմություն» ֆիլմում Քեթրին Հեփբորնի հետ
-
«Թանկագին Բրիջիտ» ֆիլմում
-
«Մերկացված սուսեր» ֆիլմում
-
«Մարդը, ով չափազանց շատ բան գիտեր» ֆիլմում
-
1973 թ. լուսանկար
-
1981 թ. լուսանկար
Գրականություն
խմբագրել- Jim Beaver. "James Stewart." Films in Review, October 1980.
- Bowman, Martin (1979). B-24 Liberator 1939-1945, London: Patrick Stephens Ltd. ISBN 1-85260-073-X
- Coe, Jonathan. James Stewart: Leading Man. London: Bloomsbury, 1994. ISBN 0-7475-1574-3.
- Collins, Thomas W. Jr. "Stewart, James." American National Biography Online. "Stewart, James." Retrieved: February 18, 2007.
- Cox, Stephen. It's a Wonderful Life: A Memory Book. Nashville, Tennessee: Cumberland House, 2003. ISBN 1-58182-337-1.
- Eliot, Mark. Jimmy Stewart: A Biography. New York: Random House, 2006. ISBN 1-4000-5221-1.
- The Jimmy Stewart Museum Home Page. The Jimmy Stewart Museum Home Page, Access date: February 18, 2007.
- Fonda, Henry as told to Howard Teichmann. Fonda: My Life. New York: A Signet Book, New American Library, 1981. ISBN 0-451-11858-8.
- Houghton, Norris. But Not Forgotten: The Adventure of the University Players. New York: William Sloane Associates, 1951.
- Jackson, Kenneth T., Karen Markoe and Arnie Markoe. The Scribner Encyclopedia of American Lives (5). New York: Simon and Schuster, 1998. ISBN 0-684-80663-0.
- Jones, Ken D., Arthur F. McClure and Alfred E. Twomey. The Films of James Stewart. New York: Castle Books, 1970.
- Maurer, Maurer (1983). Air Force Combat Units of World War II. Washington, D.C.: Office of Air Force History. ISBN 0-912799-02-1
- McGowan, Helene. James Stewart. London: Bison Group, 1992, ISBN 0-86124-925-9.
- McGowan, Sam (2012). «From Private to Colonel». WWII History. 11 (July): 40–47.
- Pickard, Roy. Jimmy Stewart: A Life in Film. New York: St. Martin's Press, 1992. ISBN 0-312-08828-0.
- Prendergast, Tom and Sara, eds. "Stewart, James". International Dictionary of Films and Filmmakers, 4th edition. London: St. James Press, 2000. ISBN 1-55862-450-3.
- Prendergast, Tom and Sara, eds. "Stewart, James". St. James Encyclopedia of Popular Culture, 5th edition. London: St. James Press, 2000. ISBN 1-55862-529-1.
- Robbins, Jhan. Everybody's Man: A Biography of Jimmy Stewart. New York: G.P. Putnam's Sons, 1985. ISBN 0-399-12973-1.
- Smith, Starr. Jimmy Stewart: Bomber Pilot. St. Paul, Minnesota: Zenith Press, 2005. ISBN 0-7603-2199-X.
- Thomas, Tony. A Wonderful Life: The Films and Career of James Stewart. Secaucus, New Jersey: Citadel Press, 1988. ISBN 0-8065-1081-1.
- Wayne, Jane Ellen.The Leading Men of MGM. New York: Carroll & Graf Publishers, 2004. ISBN 0-7867-1475-1.
- Wright, Stuart J. An Emotional Gauntlet: From Life in Peacetime America to the War in European Skies – A History of 453rd Bomb Group Crews. Milwaukee, Wisconsin: University of Wisconsin Press, 2004. ISBN 0-299-20520-7.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Geni(բազմ․) — 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=6471&Extra=Y
- ↑ 4,0 4,1 http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=8967&Extra=Y
- ↑ 5,0 5,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 6,0 6,1 Internet Archive — 1996.
- ↑ 7,0 7,1 http://biography.yourdictionary.com/jimmy-stewart
- ↑ 8,0 8,1 http://www.tcm.com/this-month/article/194379%7C0/James-Stewart-s-100th-Birthday.html
- ↑ 9,0 9,1 http://www.tcm.com/this-month/article/79883%7C0/James-Stewart-8-25.html
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ստյուարտ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |