Եռաչափ տպիչ (անգլ.՝ 3D printer, 3D տպիչ), սարք, որը ստեղծում է ֆիզիկական օբյեկտ շերտ առ շերտ թվային եռաչափ մոդելի հիման վրա։

Եռաչափ տպիչ
Աշխատանքի ժամանակ (արագացված)

ՏեխնոլոգիաԽմբագրել

Եռաչափ կամ 3D տպիչը կարող է տարբեր ձևերով և տարբեր նյութերի օգտագործմամբ ստեղծել /տպել, պատճենահանել/ մարմիններ, որոնցից յուրաքանչյուրի հիմքում ընկած է պինդ օբյեկտների շերտ առ շերտ ստեղծման մեթոդը։ Որոշ մոդելներ մեկ օբյեկտը պատճենահանելիս կարող են օգտագործել մի քանի տարբեր նյութ միաժամանակ։ 3d տպիչները արժեն մոտավորապես 300 դոլլար։

Տեխնոլոգիաներ, որոնք օգտագործում են շերտերի մոդելավորման համար։

  1. Լազերային - ուլտրամանուշակագույն լազերը հերթականությամբ, փիքսել առ փիքսել լուսավորում է հեղուկ ֆոտոպոլիմերը կամ հակառակը ֆոտոշաբլոնի միջով, որը փոխվում է ամեն շերտի հետ։ Այդ ժամանակ հեղուկ պոլիմերը պնդանում է և դառնում պլաստիկ։
  2. Լազերային հալեցում - այդ ժամանակ լազերը հալեցնում է մետաղից կամ պլաստիկից փոշին և շերտ առ շերտ լցնում դետալի կաղապարի մեջ։
  3. Լամինացիա - դետալը կազմվում է մեծ քանակությամբ նյութերից, որոնք առանձին-առանձին դրվում են իրար վրա և սոսինձվում, որի ընթացքում լազերը կտրում է մեզ անհրաժեշտ դետալի շրջանը։
  1. Նյութերի ջերմաստիճանի նվազեցում սառեցումով - բաժանող գլխիկը դուրս է մղում տաքացրած թերմոպլաստիկը սառեցրած մակերեսի վրա։ Կաթիլները արագորեն սառում են և կպնում իրար ձևավորելով օբյեկտի շերտերը։
  2. Ֆոտոպոլիմերային պլաստիկի պոլիմերիզացում ուլտրամանուշակագույն լամպի ազդեցության տակ - այս ձևը նման է անցյալ ձևին, բայց պլաստիկը պնդանում է ուլտրամանուշակագույն լամպի ազդեցության տակ։
  3. Փոշաձև նյութի սոսնձում - նման է լազերային հալեցմանը, բայց նյութը սոսնձվում է հեղուկ մի այլ նյութով։ Այդ ժամանակ կարող է կատարվել դետալի գունավորում՝ օգտագործելով տարբեր գույնի նյութեր։
  4. Խիտ կերամիկական նյութերը նույնպես օգտագործվում են, որպես ինքնապնդացող նյութեր 3D տպագրության խոշոր ճարտարապետական մոդելների համար։
  5. Բիօպրինտերներ - 3D մոդելի տպագրումը կատարվում է առանձին բջիջներով։