Կառավարությունների կողմից արգելված գրքերի ցանկ
Կառավարությունների կողմից արգելված գրքերը այն գրքերն են, որոնք որոշակի ժամանակահատվածում կամ մինչ օրս արգելված են որևէ պետության կառավարության կողմից։ Արգելքի պատճառները տարբեր են, բարոյական նորմերին չհամապատասխանելուց, անպատշաճ բառաշերտեր և գռեհկաբանություններ, սեքսուալ տեսարանների նկարագրություններ պարունակելուց մինչև հակառակ գաղափարախոսությունների, քաղաքական այլախոհության դեմ հիմնավոր և/կամ անհիմն պայքար, այլակարծության լռեցում և այլն։

Արգելված գրքերի բովանդակությունը կարող է պարունակել բազմաբովանդակ և բազմաշերտ տեղեկատվություն։
Սովորաբար որևէ գրքի արգելքը, որն ուղղված է տվյալ գրքի բովանդակության տարածումը կանխելուն, հակառակ արդյունքն է ունենում. արգելքի գործընթացը, ինչպես նաև արգելման փաստը մարդկանց մոտ առաջացնում է հետաքրքրություն, և հետևաբար, գիրքը կարդալու ցանկություն։
Արգելված գրքերի ցանկ խմբագրել
Ստորև ներկայացված են տարբեր երկրների կառավարությունների, պետական այլ հաստատությունների կողմից արգելված գրականության ցանկի մի հատված։
Վերնագիր | Հեղինակ | Հրապարակման տարի | Ժանր | Նկարագրություն |
---|---|---|---|---|
Սքանչելի նոր աշխարհ | Օլդոս Հաքսլի | 1932 | Հակաուտոպիստական վեպ | Հաքսլին իր ստեղծագործությունը համարում էր ապագայի մասին գրված գիրք։ Բայց դա ապագա էր 1932 թվականի համար։ Օլդոս Հաքսլիի հակաուտոպիստական վեպի վրա առաջինը արգելք դրեց Իռլանդիան։ Պատճառը երեխաների ծննդի անբնական մեթոդն էր[1]։
Պատկերացրեք մի աշխարհ, որում սինթետիկ ապրանքների միջոցով լուծված է սովի խնդիրը, բոլորը կուշտ են ու գոհ։ Ամուսնության կարիք չկա, այստեղ էլ բոլորը կուշտ և գոհ են, քանի որ սեռական մերձեցումից հետո երեխայի ծնվելու «վտանգ» չկա։ Նոր աշխարհում երեխաները լույս աշխարհ են գալիս հատուկ ինկուբատորներում։ |
Ալիսը Հրաշքների աշխարհում | Լուիս Քերոլ | 1860 | Ֆանտաստիկ վեպ, մանկական վեպ | 1931 թվականին Չինաստանի նահանգներից մեկն արգելել է գրքի ընթերցանությունն ու վաճառքը, քանի որ ըստ նահանգի ղեկավարության, չի կարելի մարդկանց և կենդանիներին ցույց տալ հավասար դիրքերում և անթույլատրելի է, որ կենդանիները խոսեն մարդկային լեզվով[2]։ |
Խավարի տարածքը | Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլ | 1964 | Ճանապարհորդական գրականություն | Արգելվել է Հնդկաստանում, քանի որ գրքում նկարագրվում է Հնդկաստանի և հնդիկ ժողովրդի բացասական կերպարը[3]։ |
Տիրակալը | Նիկոլո Մաքիավելի | 1513 | Քաղաքական տրակտատ | Գրքի մեջ հեղինակը նկարագրում է իշխանության բռնազավթման մեդոթաբանությունը, կառավարման մեթոդները և իդեալական տիրակալին բնորոշ հմտությունները։ Գրքում նկարագրված սկզբունքները արդիական են նաև ժամանակակից քաղաքականության մեջ։ Առաջին հերթին գիրքը բովանդակում է իշխանության գլուխը անցնելու և միապետության ու հանրապետության պահպանման սկզբունքների նկարագրությունը։ Նիկոլո Մաքիավելին նկարագրում է իշխանության գլուխը անցնելու այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հաջողությունը (հանգամանքների զուգադիպության հմուտ օգտագործումը), արիությունը, ստրկությունը և հանցագործությունը։ Սակայն հետագայում գրքի արգելում են տպագրել։ |
Դոկտոր Ժիվագո | Բորիս Պաստեռնակ | 1945-1955 | Նովել | Խմբագիրները հրաժարվեցին տպագրել Պաստեռնակի վեպը` պատճառաբանելով, որ այն արտահայտում է սոցիալիստական ռեալիզմի մերժման գաղափարներ[4]։ Հեղինակը վեպի գլխավոր հերոսի նման ավելի մեծ մտահոգություն է ցուցաբերում անհատի և ոչ թե հասարակարգի բարեկեցության նկատմամբ։ Խորհրդային գրաքննությունը վեպի որոշ հատվածներ «թարգմանեց» որպես հակասովետական։ Նրանց հատկապես կատաղեցնում էր Պաստեռնակի նուրբ հեգնական քննադատությունը ստալինիզմի, կոլեկտիվացման, «Մեծ զտման» և աշխատանքային ճամբարների վերաբերյալ։
1957 թվականին իտալացի հրատարակիչ Ջանջակոմո Ֆելտրինելին կազմակերպում է վեպի ձեռագրի գաղտնի տեղափոխությունը Խորհրդային Միությունից Սերջիո Դանջելոյի միջոցով[5]։ Չնայած ԽՍՀՄ Գրողների միության հուսահատ ջանքերին, որոնք ուղղված էին վեպի տպագրությունը կանխելուն, 1957 թվականի նոյեմբերին Ֆելտրինելին հրատարակում է վեպի իտալերեն թարգմանությունը[6]։ Հրատարակությունից անմիջապես հետո այնքան մեծ է լինում պահանջարկը վեպի նկատմամբ, որ Ֆելտրինելին կարողանում է նախօրոք ձեռք բերել տասնութ լեզուներով վեպի թարգմանության արտոնագրեր։ Ի հատուցում Ֆելտրինելիի գործուն մասնակցության մի վեպի հրատարակության մեջ, որն իր մեջ պարունակում էր հակասովետական քննադատություն, Իտալիայի Կոմունիստական կուսակցությունը Ֆելտրինելիին վտարում է իր շարքերից[7]։ |
Կոմունիստական կուսակցության մանիֆեստ | Կառլ Մարքս և Ֆրիդրիխ Էնգելս | 1848 | Քաղաքական պարսավագիր | Այն աշխատությունը մարքսիզմի հիմունքների ամբողջական շարադրանքն է։ Առաջին անգամ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» հրատարակվել է 1848 թվականին Լոնդոնում, գերմաներեն։ Ոչ լրիվ տվյալներով արտասահմանյան երկրներում 1848-1871 թվականներին լույս է տեսել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի մոտ 770 հրատարակություն՝ 50 լեզվով։ ԽՍՀՄ-ում 1973 թվականիի հունվարի 1-ի տվյալներով թողարկվել է 447 հրատարակություն 24341 հազար օրինակով՝ 74 լեզվով։ Հետագայում գիրքը արգելել են տպագրել։ |
Իմ պայքարը | Ադոլֆ Հիտլեր | 1925 | Ինքնակենսագրություն | Գիրքը համատեղում է ինքնակենսագրական տարրեր ուրվագծելով հեղինակի գաղափարները նացիոնալ-սոցիալիզմի, ռասաների, Գերմանիայի մասին։ Գիրքը արտացոլում է գաղափարներ, որոնց իրականացումը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հիտլերը օգտագործել է, այն ժամանակ հանրաճանաչ, «հրեական վտանգի» հիմնական թեզիսները, հրեաների համաշխարհային իշխանության մենաշնորհային գրավման մասին։ Գրքից կարելի է մանրամասնորեն իմանալ Հիտլերի մանկության մանրամասները և, թե ինչպես է ձևավորվել նրա քաղաքական հայացքները։
Արգելված գիրք է համարվում մի շարք երկրներում այդ թվում նաև Գերմանիայում[8]։ 1992 թվականին արգելվեց նաև Լեհաստանում։ |
Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է | Էրիխ Մարիա Ռեմարկ | 1929 | Պատմավեպ | Գիրքը նկարագրում է պատերազմի ընթացքում գերմանացի զինվորների ապրած չափազանց մեծ ֆիզիկական ու մտավոր սթրեսն ու այն ապրումները, որ ունենում էին զինվորներից շատերը` ռազմաճակատից տուն վերադառնալիս։ Վեպի հիմնական թեմաներից է զինվորների՝ քաղաքացիական կյանքին վերադառնալու դժվարությունները։ Ռեմարկն ասում է, որ «այս գիրքը պատմում է մի սերնդի մասին, ովքեր, եթե անգամ խուսափել են, միևնույնն է, ջախջախվել են պատերազմից»։ Ավելին, կյանքի մասսայական կորուստն ու պատերազմի աննշան ձեռքբերումները խիստ հակադրված են։ Զինվորների կյանքն անարժեք է նրանց հրամանատարների համար, ովքեր հարմար տեղավորված են ռազմաճակատից հեռու և անտարբեր են այնտեղ կատարվող իրադարձությունների հանդեպ։
Այս գիրքը նացիստական Գերմանիայում արգելված ու այրված գրքերի շարքում էին[9]։ |
Անասնաֆերմա | Ջորջ Օրուել | 1945 | Հակաուտոպիական վեպ | Քաղաքական սատիրայի և հակաուտոպիական ժանրերի վիպակ է, որի հիմքը 1917 թվականի Բոլշևիկյան հեղափոխությունն է և դրան հաջորդած ստալինիզմը։ Անասնաֆերմա վեպը քսաներորդ դարի «հակաուտոպիայի» հանրահայտ նմուշներից է, ուր հեղինակ քննարկում է տոտալ ռեժիմների պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։ Հետագայում ԽՍՀՄ-ն արգելեց տպագրել այս գիրքը[10]։ 2002 թվականին վեպը արգելվել է Միացյալ Արաբական Էմիրությունների դպրոցներում, քանի որ այն հակասում է իսլամական արժեքներին[11]։ Գիրքը դեռեւս արգելված է Հյուսիսային Կորեայում և Վիետնամում։ |
Տիկին Բովարի | Գյուստավ Ֆլոբեր | 1856 | Նովել | Վեպում առկա են գրական նատուրալիզմի առանձնահատկությունները։ եպի գլխավոր հերոսուհին՝ Էմմա Բովարին, բժշկի կին է, որն արտաամուսնական կապեր է հաստատում՝ հույս ունենալով ազատվել գավառական կյանքի դատարկությունից։ Թեև վեպի սյուժեն բավական պարզ է, անգամ բավական ժամանակակից, վեպի իրական արժեքը սյուժեի մանրուքների և մատուցման ձևի մեջ է։ Որպես գրող՝ Ֆլոբերը ցանկանում է ամեն գործ հասցնել կատարելության՝ ձգտելով ճիշտ մատուցել բառերը։ Վեպի հրապարակումից հետո հեղինակին (ինչպես նաև վեպի 2 հրատարակիչներին) մեղադրեցին բարոյական նորմերն արհամարհելու մեջ և անգամ դատական գործ հարուցեցին հեղինակի և ամսագրի խմբագրի դեմ։ 1559 թվականին գիրքը մտցվեց արգելված գրքերի ինդեքսում, արդյունքում տարածվեց խոշոր կրճատումներով։ |
Դեկամերոն | Ջովաննի Բոկաչչո | 1922 | Վեպ | Սկզբնական շրջանում գիրքը ընթերցողի կողմից չընդունվեց այնպես, ինչպես նախատեսված էր։ Սակայն 15-րդ դարում գիրքը թափանցեց նաև հասարակության այլ խավեր։ Ժամանակի ընթացքում «Դեկամերոնը» լայն տարածում գտավ և դարձավ բավականին հանրահայտ` հեղինակին պարգևելով եվրոպական ճանաչում։ Եկեղեցին քննադատեց «Դեկամերոնը» որպես անբարո և իր հեղինակությանը վնաս հասցնող ստեղծագործություն` պնդելով որ հեղինակը հրաժարվի այդ գործից։ Մինչև 1973 թվականը գիրքը արգելված է եղել Ավստրալիայում[12]։ |
Ուլիսես | Ջեյմս Ջոյս | 1353 | Վեպ | Վեպը պատմում է մի օրվա մեջ կատարվող գործողությունների մասին։ Իրադարձությունները կատարվում են Դուբլինում։ Հեղինակը մանրամասնորեն նկարագրում է նրա փողոցներն ու շենքերը և, ինչպես ինքն է ասում՝ իր գրքով կարելի կլիներ վերականգնել Դուբլինը, եթե մի օր այն ավերեին ռմբակոծելով։ Գիրքը Մեծ Բրիտանիայում արգելված է մինչև 1936 թվականը[13]։ 1937 թվականին արգելվում է նաև Ավստրիայում, իսկ հետագայում սահմանափակվում է 18 տարեկան անձանց համար։ |
Աննա Ֆրանկի օրագիրը | Աննա Ֆրանկ | 1947 | Օրագիր | Աննա Ֆրանկի պատմությունը ապացույցն է նացիստների կողմից կատարված վայրագությունների ու ոճրագործությունների, դա մի փաստացի ապացույց է Ադոլֆ Հիտլերի կատարած հրեական հալածանքների։ Սակայն շատ դեպքեր են գրանցվել, որ մարդիկ պնդում են, թե Աննայի օրագիրը իրական չէ։ Հոլոքոստը մերժողներից, որոնցից էր Ռոբերտ Ֆորիսոնը, պնդում էր, որ Աննա Ֆրանկի օրագիրը կեղծիք է։ Դատական ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, որ դա կեղծիք չէ, քանի որ Աննայի գրառած ամեն բան համընկնում էր իրականությանը, դրա մի ապացույց էր նաև Աննայի ձեռագրով գրված էջերը։ Օտտո Ֆրանկն իր ցանկությամբ դստեր օրագիրը կտակել է Նիդերլանդների պատմության վավերագրության ինստիտուտին։ Ձեռագրի համար կատարված հետազոտութունները լիովին ապացուցեցին, որ «Աննա Ֆրանկի օրագիրը» վերնագրով գիրքն արդեն անցել է բոլոր փորձնական փուլերը և արժանի է հրատարակման։
2010 թվականից գիրքը արգելվեց Վիրջինիա նահանգում, 2013 թվականին Միչիգանում։ |
Տարեկանի արտում՝ անդունդի եզրին | Ջերոմ Դեյվիդ Սելինջեր | 1951 | Վեպ | Գրքում 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից բավականին անկեղծ ձևով պատմվում է ամերիկյան իրականության և ժամանակակից հանրության բարոյագիտության ընդհանուր կանոնների չընդունման գերզգայուն ըմբռնման մասին։ Չնայած նրա, որ վեպը նախատեսված էր մեծահասակների համար, այն ուներ շատ մեծ հանրաճանաչություն, հատկապես երիտասարդության շրջաններում, և նշանակալի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի համաաշխարհային մշակույթի վրա։
2009 թվականին՝ հեղինակի մահից մեկ տարի առաջ, նրան դատի են տալիս, որպեսզի ԱՄՆ-ում դադարեցվի գրքի տպագրությունը[14]։ |
Հեքլբերի Ֆիննի արկածները | Մարկ Տվեն | 1884 | Վեպ | Վեպի մեջ օգտագործվում է «նեգր» բառը, որը համարվում է վիրավորանք աֆրոամերիկացիների համար[15]։
Մարկ Տվենը այս վեպում նշել է ստրկության մասին, նկարագրելով այդ երևույթը, նա իր վեպի հերոսների միջոցով բացահայտ խոսում է իր ժամանակների Ամերիկայի գլխավոր խնդրի մասին[16]։ Մարկ Տվենի այս ստեղծագործությունը Միացյալ Նահանգներում երկար ժամանակ եղել է արգելված գրքերի ցանկում։ |
Աստվածաշունչ | Կրոնական գիրք | Քրիստոնյաների համար առանցքային և սուրբ համարվող մի շարք կրոնական տեքստեր պարունակող գիրք։ Տրիդենտյան ժողովում որոշեց արգելել Աստվածաշունչ մատյանի ընթերցումը։ Այս ժողովին բացասաբար տրամադրված ժողովուրդը բողոքի ձայն բարձրացրեց վերոհիշյալ արգելքի դեմ, սակայն այն աննշան մեղմացումներով (կարդալու իրավունքը տրվում էր միայն հավատքի մեջ ամրացած, ինչն իհարկե խստորեն ստուգվում էր, աշխարհականներին) ձգվեց երկար ժամանակ։ Աստվածաշունչը արգելված գիրք է համարվում մինչ այժմ բոլոր ոչ քրիստոնեական երկրներում։ | ||
Քենթերբերյան պատմվածքներ | Ջեֆրի Չոսեր | 1387 | Պատմվածք | 1873 թվականին արգելվել է ԱՄՆ-ում, որպես անբարո, կեղտոտ և անպարկեշտ նյութեր պարունակող գիրք։ |
Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս | Մերի Շելլի | 1816 | Վեպ | Վեպը պատմում է երիտասարդ գիտնական Վիկտոր Ֆրանկենշթեյնի պատմությունը, ով ստեղծում է մի անճոռնի արարած՝ հրեշ, որն էլ իր հերթին ի վերջո հանդիսանում է Վիկտորի և նրա ընտանիքի դժբախտությունների և կործանման պատճառը։ Վեպը իր մեջ պարունակում է ինչպես գոթիկ ժանրի այնպես էլ ռոմանտիկ ժանրի մասեր, և այն կարելի է համարել գիտա-ֆանտաստիկ ժանրի առաջին նմուշներից մեկը։ Վեպը լայնածավալ ազդեցություն է թողել ինչպես գրական աշխարհում, նաև դրա շրջաններից դուրս և վեպի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ 1955 թվականին Հարավային Աֆրիկայի դատարանը որոշեց արգելե գիրքը, քանի որ այն պարունակում է անպարկեշտ նյութեր։ |
20-րդ դարի հերյուրանքը | Արթուր Բատց | 1975 | Հրապարակախոսություն | Բատցն իր գրքում ապացուցում է, որ հրեա զոհերի թվաքանակը կազմել է 1 միլիոն, ինչպես նաև պնդել է, թե վերմախտն ու ՍՍ-ն չեն իրականացրել հրեաների եղեռն։ Նրա կարծիքով՝ գերմանացիների քաղաքականությունը նպատակ ուներ հրեաներին արտաքսել ռեյխի սահմաններից դուրս, բռնագրավել նրանց ունեցվածքը և օգտագործել նրանց հարկադիր աշխատանքը ռազմական գործարաններում։ Արթուր Բատցը եղել է առաջինը, ով Հոլոքոստի ժխտումը փորձել է ներկայացնել որպես խիստ գիտական հետազոտություն[17]։ Կանադայում գիրքն արգելված է, իսկ Գերմանիայում ունի X վարկանիշ և չի կարող ցուցադրվել կամ գովազդվել[18]։ Այն բնութագրվել է որպես հակասեմական[19][20][21], իսկ Ալան Տ. Դևիսն այն կոչել է «հակասեմականության դասական»[22]։ 2017 թվականին գրքերի առցանց առևտրով զբաղվող Amazon.com-ը գիրքը (Հոլոքոստը ժխտմանն առնչվող վերնագիր ունեցող այլ գրքերի հետ միասին) հանել է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի համար նախատեսված իր կայքերից[23][24]։ |
Սիոնի իմաստունների արձանագրությունները | Անհայտ | 1903 | Հանրահայտ կեղծվածք, ենթադրյալ դավադրության տեսության մասին տեքստերի հավաքածու | Գրքում շարադրված են աշխարհի գրավման, պետությունների կառավարման մարմինների մեջ արմատավորման, ոչ հրեաներին վերահսկման տակ վերցնելու, այլ կրոնների արմատախիլ անելու մասին հրեաների պլանները։ Գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ եւ վկայություններ, որոնք հաստատում են արձանագրությունների կեղծ բնույթը։ Գիրքը արգելվել է տարբեր երկրների գրադարաններում, այդ թվում նաև Ռուսաստանում[25]։ |
Ղուրան | Գաբրիել հրեշտակապետ, Մուհամմադ մարգարե և Օսման իբն Աֆֆան | Կրոնական գիրք | Մուսուլմանների և իսլամ կրոնի սուրբ գիրք։
Այս գիրքը արգելված է եղել Չինաստանում, Հյուսիսային Կորեայում։ | |
Ստամբուլի բիճը | Էլիֆ Շաֆաք | 2006 | Վեպ | Սա մի պատմություն է երկու ընտանիքների մասին՝ թուրք և ամերիկահայ, նրանց իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով[26]։ Վեպի հրատարակումից հետո Էլիֆ Շաֆակին մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ ազգային ինքնությունը վիրավորելու մասին։ Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ներկայումս ապրում է Լոնդոնում։ |
Անարխիստական ճաշացանկ | Ուիլյամ Պաուելլ | 1971 | Ուսուցողական գրականություն | Գիրքը արգելվել է Ավստրալիայում[27]։ |
Տղաները | Գարտ Էննիս | 2012 | Զավեշտական գիրք | 2012 թվականին արգելվել է Կատարում[28]։ |
Ուրիշ երկիր | Ջեյմս Բալդուին | 1962 | Նովել | 1963 թվականի փետրվարին գիրքը արգելվել է Ավստրալիայում։ Գրականության գրաքննության խորհուրդը գիրքը անվանել է «անընդունելի» գիրք։ Արգելքը վերացել է 1966 թվականի մայիսին։ |
Մեծ Կենտրոնի կայանում ես նստեցի և լաց եղա | Էլիզաբեթ Սմարթ | 1945 | Ինքնակենսագրական պոեզիա | 1945-1975 թվականների արգելված է եղել Կանադայում։ |
Լավատեսություն | Վոլտեր | 1759 | Նովել | 1930 թվականին ԱՄՆ-ում գիրքը արգելվեց անպարկեշտության համար[29]։ |
Ծուղակ-22 | Ջոզեֆ Հելեր | 1961 | Նովել | 1972 թվականին արգելվել է ԱՄՆ-ում, 1974 թվականին Դալլասում, Տեխասում, 1979 թվականին Վաշինգտոնում։ |
Զմայլանք և ինձ | Հեյդի Լամար | 1966 | Ինքնակենսագրություն | Գիրքը արգելվել է Ավստրալիայում 1967 թվականից մինչև 1973 թվականը։ |
Դաշնային մաֆիա | Իրվին Սչիֆֆ | 1992 | Ոչ գեղարվեստական գրականություն | Գիրքը արգելվել է ԱՄՆ-ում։ |
Ընդմիշտ սաթ | Կաթլին Վինսոր | 1944 | Նովել | Գիրքը արգելվել է ԱՄՆ-ի տասնչորս պետություններում, 1945 թվականին, որպես «սեռական խեղաթյուրում» արգելվեց Ավստրալիայում[30][31]։ |
Մոխրագույնի հիսուն երանգները | Է. Լ. Ջեյմս | 2011 | Էրոտիկ վեպ | 2015 թվականին գիրքը արգելվել է Մոլդովայում սեռական բաց բովանդակություն համար[32]։ |
Ջրիմուռների խնջույքը | Հայդար Հայդար | 1983 | Նովել | Գիրքը արգելվել է Եգիպտոսում և մի շարք այլ արաբական երկրներում։ Ալ-Ազհար համալսարանի ուսանողները մեծ վեճեր են կազմակերպել վեպի դեմ, ինչը, ի վերջո, հանգեցրեց գրքի բռնագրավմանը։ |
Էլմիր Գանտի | Սինքլեր Լյուիս | 1927 | Նովել | Գիրքը արգելված է Բոստոնում, Մասաչուսեթսում, Կանզաս Սիթիում, Միսսուրիում, Նյու Ջերսիում և ԱՄՆ այլ քաղաքներում։ |
Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ | Ջոն Քլելանդ | 1748 | էրոտիկ վեպ | Վեպում հանգամանալից կերպով նկարագրված է հասարակաց տան կյանքը, առանձնապես մեծ ուշադրություն է դարձված հաճախորդների սեռական նախապատվությունների մանրամասն պատկերմանը։
1821 թվականին գիրքը արգելվել է ԱՄՆ-ում։ Սա վերջին գիրքն է, որը երբևէ արգելված է եղել ԱՄՆ կառավարության կողմից։ |
Զվարճալի պատմություններ | Օնորե դը Բալզակ | 1837 | Կարճ պատմություններ | 1914 թվականին արգելվել է Կանադայում, 1953 թվականին Իռլանդիայում, 1901-1923 թվականներին Ավստրալիայում։ Իռլանդիայում արգելքը վերացել է 1967 թվականին[33]։ |
Սատանայի սկավառակը | Ռայն Կրուգեր | 1964 | Ոչ գեղարվեստական գրականություն | 2006 թվականին արգելվել է Թաիլանդում։ |
Լորկայի մահը | Իան Գիպսոն | 1971 | Կենսագրություն | Գիրքը արգելվել է Իսպանիայում[34]։ |
Դա Վինչիի ծածկագիրը | Դեն Բրաուն | 2003 | Դետեկտիվ վեպ, վեպ-թրիլլեր, կոնսպիրատիվ գրականություն, էզոթերիկ վեպ և քրեական վեպ | 2004 թվականի սեպտեմբերին գիրքը արգելվեց Լիբանանում կաթոլիկ առաջնորդների կողմից, քանի որ ըստ նրանց գրքում ոտնահարում են քրիստոնյաներին։ |
Խավարը | Ջոհն ՄցԳահերն | 1965 | Նովել | Գիրքը արգելվել է Իռլանդիայում անպարկեշտ բովանդակության համար[35]։ |
Աղջիկների երկիրը | Էդնա Օ՛Բրեյն | 1960 | Նովել | 1960 թվականին գիրքը արգելվեց Իռլանդիայում, քանի որ պարունակում է բացահայտ սեռական բովանդակություն[36][37]։ |
Բուրգերի դուստրը | Նադին Գորդիմեր | 1979 | Նովել | 1979 թվականի հուլիսին գիրքը արգելվեց Հարավային Աֆրիկայում։ |
Հնդկաստանի սիրտը | Ալեքսանդր Քեմփբելլ | 1958 | Արձակագրություն | Գիրքը արգելվել է 1959 թվականին Հնդկաստանում «հիասթափեցնող» լինելու համար։ |
Ճիչ | Ալլեն Գինզբերգ | 1955 | Պոեմ | Գիրքը արգելվել է 1957 թվականին Սան Ֆրանցիսկոյում անպարկեշտ բովանդակության համար, սակայն հետեգայում մեղադրանքները հանվել են[38]։ |
Նա ինքը | Էդուարդ Կանգաս | 1748 | Ինքնակենսագրություն | 1821 թվականին գիրքը արգելվել է Ֆիլիպիններում անպարկեշտ բովանդակության համար։ Սա վերջին գիրքն է, որը երբևէ արգելվել է Ֆիիպիններում։ |
Գաղթականը | Պրամուդյա Անանտա Տուր | 1950 | Նովել | 1950 թվականին արգելվեց Ինդոնեզիայում, «դիվերսիոն» նյութեր պարունակելու համար։ 2006 թվականի դրությամբ արգելքը դեռևս գործում է։ |
Շնորհավոր Նոր Տարի | Ռուբեմ Ֆոնսեկա | 1975 | Արձակագրություն | Գիրքը արգեված է եղել Բրազիլիայում ռազմական ռեժիմի ժամանակ[39]։ |
Առաջին շրջանում | Ալեքսանդր Սոլժենիցին | 1968 | Նովել | 1964 թվականից այս գիրքը արգելված է եղել ԽՍՀՄ-ում։ |
Մոլլ Ֆլանդերս | Դանիել Դեֆո | 1722 | Նովել | 1873 թվականին գիրքը արգելվել է ԱՄՆ-ում, քանի որ պարունակում էր անպարկեշտ, անբարո նյութեր։ |
Լեռնային ծաղկեպսակ | Պետրոս II Պետրովիչ | 1847 | Նովել | Գիրքը արգելվել է Բոսնիա և Հերցեգովինաում։ |
Իմ հոր դուստրը | Հաննահ Փուլ | 2005 | Գեղարվեստական գրականություն | 2014 թվականին գիրքը արգելվել է Էրիթրեայում քաղաքական բովանդակության համար։ |
Մերկեր և մահացածներ | Մեյլեր Նորման | 1948 | Նովել | 1949 թվականին գիրքև Կանադայում արգելվեց «անպարկեշտության համար»[40]։ |
Մեր բարեկամ թագավորը | Ժիլե Պերրո | 1993 | Հասան II-ի կենսագրություն | Գիրքը արգելվել է Մարոկկոյում։ Գիրքը Հասան II-ի կենսագրությունն է, և պատմում է քաղաքական բանտարկության դեպքերի մասին[41]։ |
Սև Կանադա | Ալեն Դենաոլ | 2008 | Վավերագրական գիրք | Գիրքր դատական կարգով արգելվել է Կանադայում[42]։ |
Իմ ժամացույցը | Օլուսեգուն Օբասանժո | 2014 | Ինքնակենսագրություն | Գիրքը արգելված է եղել Նիգերիայում։ |
Պերսեպոլիսը | Մարջան Սատրապի | 2000 | Նովել | 2013 թվականին գիրքը արգելվել է Չիկագոյում։ |
Պոյտոն տեղ | Գրեյս Մետալիոս | 1956 | Նովել | 1956-1958 թվականներին գիրքը արգելվել է Կանադայում։ |
Սատանայի Աստվածաշունչը | Անտոն ԼաՎեյ | 1969 | Կրոնական տեսություն | 1973 թվականից մինչև 1993 թվականը Հարավաֆրիկյան Հանրապետությունում արգելվեց այս գիրքը ոչ բարոյական բովանդակության պատճառով[43]։ |
Կյանքի մեկ օր | Մանլիո Արգուետա | 1980 | Նովել | Գիրքը արգելվել է մարդու իրավունքների խախտման համար[44]։ |
Նոր դաս | Միլովան Ժիլաս | Գիրքը դատական կարգով արգելվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունում։ | ||
Ռովենան հեռու է գնում | Հ․ Աստերլեյ | 1931 | Նովել | Գիրքը արգելվել է Ավստրալիայում[45]։ |
Մարդու իրավունքները | Թոմաս Փեյն | 1791 | Քաղաքական տեսություն | Գիրքը արգելվել է Մեծ Բրիտանիայում։ |
Շինդլերի տապանը | Թոմաս Քենալլի | 1982 | Նովել | Գիրքը Լիբանանում արգելվել է հրեաների դրական պատկերման համար։ |
Պարոն Նախագահ | Միգել Անխել Աստուրիաս | 1946 | Նովել | Գվատեմալայում արգելվեց այս գիրքը, քանի որ դեմ էր իշխող քաղաքական առաջնորդներին։ |
Սեռական մաքսատուն | 1989 | Վեպ | 1989 թվականին գիրքը արգելվեց Չինաստանում[46][47][48][49][50][51][52][53][54][55][56][57][58]։ | |
Խաղաղ հաբի ձեռնարկը | Ֆիլիպ Նիցչկե և Ֆիոնա Ստյուարտ | 2007 | Էֆտանազիայի վերաբերյալ ուսումնական ձեռնարկ | Սկզբնական շրջանում գիրքր արգելված է եղել Նոր Զելանդիայում։ |
Սոդոմի 120 օրը | Մարկիզ դը Սադ | 1789 | Նովել | Գիրքը արգելվել է Ավստրալիայի կառավարության կողմից 1957 թվականին անպարկեշտության համար[59]։ |
Առաջադեմ Մուսուլման զինվորներ | Ռոբերտ Սփենսեր | 2003 | Ոչ գեղարվեստական գրականություն | 2007 թվականի հուլիսի 12-ին Մալազիայի կառավարությունը արգելեց այս գիրքը[60]։ |
Իվան Դենիսովիչի մեկ օրը | Ալեքսանդր Սոլժենիցին | 1962 | Նովել | 1964 թվականին գիրքը արգելվել է ԽՍՀՄ-ում։ |
Սոֆիի ընտրությունը | Ուիլյամ Սթայրոն | 1979 | Նովել | Լիբանանում արգելվել է հրեաների դրական պատկերման համար |
Ճշմարտությունը Մուհամեդի մասին | Ռոբերտ Սփենսեր | 2006 | Ոչ գեղարվեստական գրականություն | 2006 թվականի դեկտեմբերի 20-ին Պակիստանի կառավարությունը արգելեց այս գիրքը։ |
Մի գդալ Երկրի վրա | Հեոն Ջի-էոնգ | Նովել | Գիրքը արգելվել է Հարավային Կորեայում։ | |
Թալիա | Արիոս | Աստվածաբանական տրակտ | Գիրքը արգելվել է Հռոմեական կայսրությունում 330-ական թվականներին։ | |
Դիակների մտքերը | Պրվոսլավ Վույչիչ | Պոեմ | 1983 թվականին դատարանի որոշմամբ գիրքը արգելվեց Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունում։ | |
Ճարմանդ | Ջեքի Քոլինզ | 1969 | Նովել | 1969 թվականին գիրքը արգելվել է Ավստրալիայում։ |
Փափուկ թիրախ | 1989 | Հետաքննող լրագրություն | Գիրքը արգելվել է Հնդկաստանում[61]։ | |
Մերկ ճաշ | Ուիլյամ Սյուարդ Բերրոուզ | 1959 | Նովել | 1962 թվականին գիրքը Բոստոնի դատարանների կողմից արգելվել է անպարկեշտ բովանդակության համար, սակայն այդ որոշումը վերացվել էր 1966 թվականին Մասաչուսեթսի Գերագույն դատարանի կողմից[62]։ |
Լեհական թագի հայելին | Սեբաստիան Միչինսկի | 1618 | Նովել | Քանի որ 1618 թվականին տպագրված այս գիրքը Կրակովում հակահրեական ապստամբության պատճառներից մեկն էր, այն արգելվեց Սիգիզմունդ III Վազայի կողմից[63]։ |
Մարդը, ով չի կանգնում | Ջակոբ Մ․ Ապպել | 2012 | Նովել | 2014 թվականին գիրքը արգելվել է Կատարում իսլամի նկարագրության համար[64]։ |
Լիսիստրատա | Արիստոփանես | Կատակերգություն | 1963 թվականին գիրքը արգելվել է Հունաստանում։ | |
Ուղերձ մարդուն եւ մարդկությանը | Ալեքսանդր Ցվետկովիչ | 1967 թվականին գիրքը արգելվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունում։ | ||
Հեքաթե երկրի հիշողությունները | Էդմունդ Վիլսոն | 1946 | Նովել | Մինչև 1959 թվականը գիրքր արգելված է եղել ԱՄՆ-ում։ |
Սերը գալիս է ավելի ուշ | Մոհանալակշմի Ռաջակումար | 2014 | Նովել | Գիրքը արգելվել է Կատարում[65]։ |
Մահացու ամուսնություն | Նիկ Պրոն | Հանցանք | Այս գիրքը դեռևս անհասանելի է շատ հանրային գրադարաններում։ | |
Կանաչ աչքերով աղջիկը | Էդնա Օ՛Բրեյն | 1962 | Նովել | 1962 թվականին գիրքը արգելվել է Իռլանդիայում։ |
Աստծու սարսափ | Դեյվիդ Բրիթթոն | 1990 | Նովել | 1991 թվականին գիրքը արգելվել է Անգլիայում։ Արգելքը վերացել է վերաքննիչ դատարաններում 1992 թվականի հուլիսին։ |
Վիճակախաղը | Շերլի Ջոկսոն | 1948 | Կարճ պատմություն | Գիրքը արգելվել է Հարավային Աֆրիկայում Ապարտհեյդի ժամանակ[66]։ |
Փոքր սև սամբոյի պատմությունը | Հելեն Բաններման | 1899 | Մանկական պատմություն | 1988-2005 թվականներին գիրքը արգելված է եղել Ճապոնիայում։։ |
Լաջջա | Տասլիմա Նասրին | 1993 | Նովել | Գիրքը արգելված է եղել Բանգլադեշում[67][68], և Հնդկաստանի մի քանի պետություններում։ |
Լեդի Չատերլեյի սիրեկանը | Դեյվիդ Հերբերթ Լոուրենս | 1928 | Նովել | Գիրքը ժամանակավորապես արգելված է եղել ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում։ |
Թագավորը երբեք չի ժպտում | Պոլ Մ․ Հանդլեյ | 2006 | Ինքնակենսագրություն | Գիրքը արգելվել է Թաիլանդում, քանի որ այնտեղ քննադատվում էր Ադուլյադեդ Պումիպոն թագավորը։ 1929 թվականից մինչև 1965 թվականը գիրքը արգելված է եղել Ավստրալիայում[27][69] ։ |
Ջունգլի | Էփտոն Բիլ Սինքլեր | 1906 | Նովել | 1956 թվականին գիրքը արգելվեց Արևելյան Գերմանիայում `կոմունիզմի հետ անհամատեղելիության պատճառով[70]։ |
Ջուլայա ցեղը | Նադին Գորդիմեր | 1981 | Նովել | Գիրքը արգելվել է Հարավային Աֆրիկայում[71]։ |
Գետի մեջ | Թեդ Դեյվ | 2012 | Նովել | 2015 թվականին գիրքը արգելվել է Նոր Զելանդիայում։ |
Կանաչ ձվեր և միս | Թեոդոր Սուս Գեյսել | 1960 | Վեպ | 1965 թվականին մանկական վեպը արգելված էր Չինաստանում։ Արգելքը վերացվել է 1991 թվականին, Թեոդոր Սուս Գեյսելի մահից հետո[72]։ |
Մեծ Հոգի. Մահաթմա Գանդին և նրա պայքարը Հնդկաստանի հետ | Ժոզեֆ Լելյվելդ | 2011 | Կենսագրություն | Ներկայումս գիրքը արգելվում է Հնդկաստանի արևմտյան նահանգում գտնվող Գուջարաթ քաղաքում։ 2011 թվականին Գուջարաթի պետական ժողովը միաձայն կողմ քվեարկեց արգելքին։ |
Աստվածները ծիծաղում են երկուշաբթի | Ռեզա Խոշնազար | 1995 | Նովել | Գիրքը արգելված է եղել Իրանում[73]։ |
Ես չէի դա ձեզ անում. Ինչպես է աշխարհը դավաճանում փոքր աֆրիկյան ազգին | Միշելա Վրոնգ | 2005 | Պատմություն | 2014 թվականին գիրքը արգելվել է Էրիթրեաում։ |
Բորստալի տղան | Բրենդան Բեհան | 1958 | Ինքնակենսագրական վեպ | 1958 թվականին արգելվել է Իռլանդիայում։ Հետագայում արգելվել է նաև Նոր Զելանդիայում և Ավստրալիայում։ 1963 թվականին թույլատրվել է գիրքը հրապարակել Նոր Զելանդիայում[74]։ |
Մեծ գետը, Մեծ ծովը | Լունգ Յինգ-թաի | 2009 | Ոչ գեղարվեստական գրականություն | Գիրքը վաճառվել է ավելի քան 100.000 օրինակ Թայվանում և Հոնկոնգում, սակայն նրա աշխատանքը արգելվեց Չինաստանում, գրքի մեկնարկից հետո[75]։ |
Գրականության մեջ լռության մասին | Զիվորադ Ստոջկովիչ | Էսսե | 1951 թվականին արգելվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունում[76]։ | |
Ցասման ողկույզները | Ջոն Ստայնբեք | 1939 | Վեպ | Մեծ դեպրեսիան հետք է թողել ոչ միայն Ամերիկայի պատմության, այլ նաև ամերիկյան գրականության մեջ, և ամենից երևացող վառ կետը Ջոն Սթայնբեքի «Ցասման ողկույզները» վեպն է։ Երբեմնի բերրի հողը չորանում է, իսկ բանկը, որը տարիներով վարձով էր տալիս այն բնակիչներին, խստացնում է պայմանները։
Սթայնբեքի զգացմունքայնությունը չափազանց ազդեցիկ է։ Նա առաջին հերթին անկեղծ է ընթերցողի հետ։ Ու հենց դրա պատճառով էլ արժանացել է գրաքննադատների խիստ գնահատականին։ Հրատարակվելուց հետո վեպը հայտնվեց արգելքի տակ` իրականությունը «չափազանցված ցույց տալու» համար։ |
Խեցգետնի արևադարձը | Հենրի Միլլեր | 1934 | Ինքնակենսագրական վեպ | 1930-ականների Ֆրանսիան է, գլխավոր հերոսը հենց հեղինակն է։ Առանց կաշկանդվելու ու ամոթի զգացումի` Միլլերը նկարագրում է ընկերների ու գրչակիցների հետ իր սեքսուալ հարաբերությունները։
Երբ գիրքը հրատարակվեց, Փենսիլվանիայի վերաքննիչ դատարանի դատավոր Մայքլ Մուսմանոն հայտարարեց. «Սա գիրք չէ։ Սա անդունդ է։ Բուլվարային առու է։ Փտելու նախապայման է։ Լորձային մեկտեղում այն ամենի, ինչ կա մարդկային անբարոյականության նեխած մնացորդներում»։ Միլլերը պոռնոգրաֆիա գրելու մեղադրանքով հայտնվեց արգելված հեղինակների ցանկում։ Հետագայում նրա բախտակից, նույնպես արգելված Ջորջ Օրուելը «Խեցգետնի արևադարձը» անվանեց 30-ականների ամենակարևոր ստեղծագործությունը։ |
Համար 5 սպանդանոցը | Կուրտ Վոննեգուտ | 1969 | Վեպ | ԱՄՆ-ում գիրքը արգելվել է պատճառաբանությամբ, որ մռայլ պատկերները կարող են ազդել երեխաների հոգեբանության վրա։ «Համար 5 սպանդանոց»-ը մինչև այսօր այն 100 ստեղծագործությունների մեջ է, որոնք ամերիկյան գրադարանավարների ասոցիացիան թույլ չի տալիս տրամադրել հանրությանը։
Գրքի հերոսը` Բիլի Պիլիգրիմը, հեղինակի ալտեր էգոն է։ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արդենների ճակատամարտի ընթացքում ապակողմնորոշվում է և հայտնվում գերմանական գերության մեջ։ Նրան պահում են Դրեզդենի հին` 5-րդ սպանդանոցում։ Քաղաքի հրետակոծման ժամանակ Բիլին, բախտակից ընկերներն ու պահակները թաքնվում են սպանդանոցի խորը նկուղում, որտեղ գրքի հերոսն ականատես է լինում իր իսկ մահվանը։ |
Կերպարանափոխություն | Ֆրանց Կաֆկա | 1915 | Նովել | Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ը հնարավոր չէր գտնել ֆաշիստական Գերմանիայի և Խորհրդային միության գրադարաններում գաղափարական նկատառումով։ Կաֆկայի վեպի վրա արգելքի պիտակ էր դրել նաև Չեխոսլովակիան, քանի որ Կաֆկան հրաժարվում էր գրել չեխերեն` նախընտրելով գերմաներենը։
Պատմությունը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով, առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ մետամորֆոզի է ենթարկվել, և վերածվել է մեծ, հրեշային ուտիճի։ Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտի չդարձավ, Կաֆկան երբեք բացատրություն չտվեց։ Նովելի մնացած մասում ներկայացվում են Զամզայի՝ իր նոր կյանքին և տեսքին ադապտացման փորձերը, ինչպես նաև Զամզայի մոր, հոր և քրոջ զարմացած, վախեցած վերաբերմունքի արտահայտումները։ |
Լոլիտա | Վլադիմիր Նաբոկով | 1955 | Վեպ | Գիրքը արգելված էր Ֆրանսիայում, իսկ 1955 թվականից մինչև 1959 թվականներին՝ Անգլիայում։ 1958 թվականին արգելվեց Կանադայում[77]։ Հարավային Աֆրիկայում գիրքը արգելված էր 1974-ից մինչև 1982 թվականները։ Սահմանափակումներ կային նաև Արգենտինայում ու Նոր Զելանդիայում։ Սանդեյ էսքպրես հրատարակչությունը գրքի բոլոր օրինակները հանեց վաճառքից պոռնոգրաֆիկ բնույթի համար։
Վեպի գործողությունները պատմվում են գլխավոր հերոսի՝ Հումբերտի կյանքի մասին։ Հումբերտը սեռական մղում ունի Նոր Անգլիայի մի բնակչուհու 12-ամյա դստեր նկատմամբ։ Ամուսնանում է մոր հետ, որպեսզի քողարկի աղջկա հանդեպ ունեցած զգացմունքները։ |
Առանձնության առավելությունները | Սթիվեն Չբոսկի | 1999 | Էպիստոլյար | Ամերիկյան գրադարանավարների ասոցիացիան էպիստոլյար ժանրի այս վեպը սեռական ակտերի և բռնության տեսարանների համար արգելել է ազատ վաճառքի դնել գրախանութներում։
Չբոսկին պատմում է Չարլի անունով տղայի մասին, որը նամակներ է գրում իր անանուն ընկերոջը և նկարագրում է իր կյանքը` թմրանյութեր, սեռական ոտնձգություններ, բռնություններ։ |
Կործանում | Չինուա Աչեբե | 1958 | Նովել | Չինոա Աչեբեն հանդգնել էր իրերն իրենց անունով կոչել, այդ պատճառով նրա վեպը չէր կարելի ընթերցել Բրիտանիայում։ Կործանում վեպը մինչև այսօր չի կարելի գնել Մալայզիայում։
Դեպքերը ծավալվում են Նիգերիայի 9-րդ (հորինված) նահանգում։ Աչեբեն անխնա ճշտությամբ նկարագրում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի բրիտանական գաղութատիրության և քրիստոնյա միսիոներների կործանարար ազդեցությունը ավանդապահ աֆրիկյան հասարակության վրա։ |
Ամերիկյան խելագարություն | Բրեթ Իսթոն Էլիս | 1991 | Նովել | Այս գիրքը խորհուրդ չի տրվում թույլ նյարդեր ունեցող մարդկանց։ Հաջողակ բիզնեսմեն ու սերիական մարդասպան Պատրիկ Բեյթմանը ապրում է 80-ականների Նյու Յորքում։ Հենց այնտեղ, որտեղ 7 կին մահացել էին երկար ու տանջալից, 7 տղամարդ` արագ ու գրեթե առանց ցավի։ Մեկին մաշկազերծել էին, մյուսին` գամել, երրորդին` գլխատել, մյուսին էլ` մասնատել։ Ամերիկյան խելագարությունը բաղկացած է բռնության տեսարաններից։ «Սայմոն և Շուստեր» հրատարկչությունը 1991 թվականին հրաժարվեց հրատարակել գիրքը, քանի որ աշխատակցուհիները սպառնացել էին բողոքի ակցիաներ անցկացնել։ Եվ երբ գրական քննադատները Ամերիկյան խելագարությունը միաբերան հայտարարեցին զարհուրելի գրվածք, Հոլիվուդը դրա հիման վրա ֆիլմ նկարեց։ Ֆիլմը ավելի թույլ էր, քան գիրքը, այդ պատճառով Ամերիկյան խելագարություն գիրքը ավելի երկար մնաց արգելքի տակ ու չհայտնվեց գրախանութներում։
Այս գիրքը արգելել են վաճառել Ավստրալիայում, հետագայում սահմանափակել են մինչև 18 տարեկան անձանց համար։ |
Սատանայական բանաստեղծություններ | Սալման Ռուշդի | 1988 | Վեպ | Գիրքը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց միջազգային մամուլում։ Ճապոնիայում օրենքով տուգանք է սահմանված Սատանայական բանաստեղծություններ գիրքը վաճառողների համար։ ԱՄՆ-ոմ մի քանի հայտնի գրախանութներ անանուն սպառնալիքների տարափի ներքո ստիպված էին հրաժարվել վաճառել Ռուշդիի գիրքը։ Այս գրքում չկա իսլամը վիրավորող որևէ բառ։
Գիրքը ժամանակակից հնդիկ ներգաղթյալի մասին է։ Ավիավթարից հետո նա փորձում է նոր կյանք սկսել Անգլիայում։ Դրան զուգահեռ` Սալադին Չամչիի կյանքում ամեն ինչ փշուր-փշուր է լինում իսլամական ճնշիչ բարքերի ներքո։ Հրատարակվելուց մի քանի ամիս անց Իրանի ղեկավար Իմամ Հոմեյնին Ռուշդիին մահվան դատապարտեց աստվածանարգության համար և նրա հետքերով ուղարկեց վարձու մարդասպանների։ Երբ Անգլիայի թագուհին Ռուշդիին ասպետի կոչում շնորհեց, իսլամական աշխարհում սկսեցին այրել Եղիսաբեթ II-ի խրտվիլակները։ Ծայրահեղականները 150000 դոլար են խոստացել՝ գրողին կյանքից զրկելու համար։ |
1984 (գիրք) | Ջորջ Օրուել | 1948 | Հակաուտոպիական վեպ, սոցիալական ֆանտաստիկա, քաղաքական ֆանտաստիկա | Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Վեպի ներքին գաղտնագրերն ավելի խոր շերտեր ու ակնարկներ էին պարունակում, ուստի հասկանալի էին նաև վեպի տպագրության ու վաճառքի արգելման, սուբյեկտիվ մեկնաբանման ու արհամարհման այն դեպքերը, որ գրանցվեցին նաև ԽՍՀՄ տարածքից ու սոցճամբարի երկրներից դուրս։ Մասնավորապես՝ բազմաթիվ են Արևմուտքի երկրների ձախակողմյան ուժերի քննադատությունները։ Իսկ ամենից հաճախ վեպի հետ կապված արգելանքներ են եղել ԱՄՆ տարբեր նահանգներում։ Ընդհանրապես՝ հրատարակումից գրեթե անմիջապես հետո և մոտ 50 տարի շարունակ անընդհատ փորձեր են արվել «1984»-ը հանել հատկապես դպրոցական գրադարաններից։ |
Արխիպելագ Գուլագ | Ալեքսանդր Սոլժենիցին | 1958-1968 | Վեպ | Արխիպելագ Գուլագը ճամբարների համակարգ է, որ սփռված է ողջ Սովետական երկրով։ «Բնիկներ» են դառնում անարդար դատաստանի ենթարկված մարդիկ։ Մարդկանց ձերբակալում են գիշերով, երբ նրանք ոչինչ չեն հասկանում, իսկ հետո նետում են ճամբարների մսաղացը։ Արխիպելագի պատմությունը սկսվում է 1917 թվականից Լենինի հրամանով։ Սկզբում այստեղ են մեկուսացնում այլակուսակցականներին։
Գիրքը արգելվում է ԽՍՀՄ-ի կողմից, քանի որ այն դեմ էր խորհրդային իշխանությանը[78]։ |
Խելքից պատուհաս | Ալեքսանդր Գրիբոյեդով | 1822-1824 | Կատակերգություն | Խելքից պատուհաս գրքում պատկերված է 19-րդ դարի 1819-1820-ական թվականներին Մոսկվան, ռուսական հասարակայնության մեջ կազմավորված հակադիր երկու խմբավորումների պայքարը, մի կողմից՝ ճորտատիրական կարգերի սյուն հանդիսացող ազնվականության, մյուս կողմից՝ ազնվականության առաջադեմ երիտասարդությունը։ Գիրքը տպագրելու բոլոր ջանքերը իզուր են անցնում, և հետեգայում այն արգելում են տպագրել։ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Capon Felicity (2014-10-20)։ «Top 20 books they tried to ban»։ Telegraph։ Վերցված է 2016-09-07
- ↑ Suroor Hasan (մարտի 3, 2012)։ «You can't read this book»։ The Hindu (Chennai, India)
- ↑ "Doctor Zhivago": Letter to Boris Pasternak from the Editors of Novyi Mir. Daedalus, Vol. 89, No. 3, The Russian Intelligentsia (Summer, 1960), pp. 648–668
- ↑ [1]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է 2018-03-03
- ↑ Il caso Pasternak, Granzotto, 1985.
- ↑ Федеральный список экстремистских материалов. (Federal list of extremist materials), item 604. (in Russian). minjust.ru
- ↑ Grannis, Chandler B.; Haight, Anne (Lyon) (1978)։ Banned books, 387 B. C. to 1978 A. D։ New York: R. R. Bowker։ էջ 80։ ISBN 0-8352-1078-2
- ↑ George Orwell, The Freedom of the Press
- ↑ Karolides
- ↑ «Decameron»։ National Archives of Australia։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-19-ին։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ McCourt John (2000)։ James Joyce: A Passionate Exile։ London: Orion Books Ltd։ էջ 98։ ISBN 0-7528-1829-5
- ↑ Gross Doug (հունիսի 3, 2009)։ «Lawsuit targets 'rip-off' of 'Catcher in the Rye'»։ CNN։ Վերցված է 2009-06-03
- ↑ Радио Свобода: Марк Твен и политкорректность
- ↑ В США издадут «кастрированную» версию книг Марка Твена
- ↑ «Holocaust Denial Timeline»։ Holocaust Encyclopedia (անգլերեն)։ United States Holocaust Memorial Museum։ Վերցված է 2015-7-24
- ↑ Green Jonathan (2005)։ Encyclopedia of Censorship։ Facts on File։ էջ 234։ ISBN 978-0816044641։ Վերցված է օգոստոսի 17, 2016
- ↑ Schweitzer F, Perry M (2002)։ Anti-Semitism: Myth and Hate from Antiquity to the Present։ Palgrave Macmillan։ էջ 251։ ISBN 978-0312165611։ Վերցված է օգոստոսի 17, 2016
- ↑ Mason Carol (2009)։ Reading Appalachia from Left to Right: Conservatives and the 1974 Kanawha County Textbook Controversy։ Cornell University Press։ էջ 75։ ISBN 978-0-8014-4728-0։ Վերցված է օգոստոսի 17, 2016
- ↑ Dawidowicz Lucy (1983)։ The Holocaust and the Historians։ Harvard University Press։ էջ 15։ ISBN 978-0674405677։ Վերցված է օգոստոսի 17, 2016
- ↑ Alan Davies (1992)։ Davies Alan, ed.։ Antisemitism in Canada: History and Interpretation։ Wilfrid Laurier University Press։ էջ 242։ Վերցված է օգոստոսի 17, 2016
- ↑ Times of Israel. "Amazon UK Removes 3 Holocaust Denial Books from Sale." March 9, 2017
- ↑ Ziv Stav (հունիսի 6, 2017)։ «Under pressure, Amazon stops selling Holocaust-denial books»։ The Jewish Chronicle։ Վերցված է հունիսի 17, 2017
- ↑ «Russian academicians demand ban of Protocols of the Elders of Zion — RT Russian politics»։ Rt.com։ 2011-05-13։ Վերցված է 2016-09-07
- ↑ «Ստամբուլի ընկեցիկը» գիրքը հանձնվեց հայ ընթերցողի դատին /ֆոտո, վիդեո/(չաշխատող հղում)
- ↑ 27,0 27,1 «Banned Books in Australia: A Selection»։ University of Melbourne։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 3, 2016-ին
- ↑ Langshaw Mark։ «'The Boys' comic books 'banned in Qatar'»։ DigitalSpy։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 22, 2017-ին։ Վերցված է օգոստոսի 22, 2017
- ↑ «Banned Books Online»։ Penn University
- ↑ Guttridge Peter (մայիսի 28, 2003)։ «Kathleen Winsor Author of the racy bestseller 'Forever Amber'»։ The Independent։ Վերցված է մայիսի 21, 2017
- ↑ «Forever Amber»։ National Archives of Australia։ նոյեմբերի 7, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-05-ին։ Վերցված է մայիսի 21, 2017
- ↑ «After movie ban, ministry declares 'Fifty Shades' books illegal»։ The Malaysian Insider։ մարտի 16, 2015։ Արխիվացված է օրիգինալից մարտի 21, 2015-ին։ Վերցված է մարտի 16, 2015
- ↑ CBC's The Current the whole show blow by blow.
- ↑ Assassination of Federico Garcia Lorca: Gibson, Ian – AbeBooks – 9780140064735: Courtyard Books BA. AbeBooks. Retrieved on 2010-05-09.
- ↑ Wroe Nicholas (հունվարի 5, 2002)։ «Ireland's rural elegist»։ The Guardian (London)։ Վերցված է 2012-07-01
- ↑ Deegan Gordon (օգոստոսի 2, 2010)։ «Warm welcome home for O'Brien»։ The Irish Times (Dublin)։ Վերցված է օգոստոսի 2, 2010
- ↑ Dwyer Ryle (օգոստոսի 14, 2010)։ «There was some truth in Paisley's tirades against our priestly republic»։ Irish Examiner (Cork)։ Վերցված է օգոստոսի 14, 2010
- ↑ Morgan Bill, Nancy Joyce Peters (2006)։ Howl on trial: the battle for free expression։ San Francisco: City Lights Books։ էջեր 2–3։ ISBN 978-0-87286-479-5
- ↑ Smith ed. Verity (2000)։ Concise encyclopedia of Latin American literature։ London [u.a.]: Dearborn։ էջ 88։ ISBN 978-1-579-58252-4
- ↑ Carefoote Pearce J.։ «Censorship in Canada»։ University of Toronto։ Արխիվացված է օրիգինալից մարտի 6, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2011
- ↑ Notre ami le roi par Gilles Perrault Archived 2007-10-12 at the Wayback Machine.. Bibliomonde.com. Retrieved on 2012-01-21.
- ↑ «Barrick Gold moves to block mining book»։ Վերցված է 2015-10-02
- ↑ «Censored publications: ID 9914286»։ Beacon for Freedom of Expression։ Վերցված է մայիսի 4, 2013։ «Period of censorship: June 22, 1973 – January 22, 1993»
- ↑ Ferris Geoff (February 2002)։ «One Day of Life»։ Western Michigan University։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-15-ին։ Վերցված է դեկտեմբերի 12, 2008
- ↑ [2](չաշխատող հղում). Luciusbooks.com. Retrieved on 2011-01-10.
- ↑ Beijing Review, Volume 32 1989, p. 13.
- ↑ Gladney 1991, p. 2.
- ↑ Schein 2000, p. 154.
- ↑ Gladney 2004, p. 66.
- ↑ Bulag 2010, p. 104.
- ↑ Gladney 2005, p. 257.
- ↑ Gladney 2013, p. 144.
- ↑ Sautman 2000, p. 79.
- ↑ Gladney 1996, p. 341.
- ↑ Lipman 1996, p. 299.
- ↑ Harold Miles Tanner (2009)։ China: a history։ Hackett Publishing։ էջեր 581–610։ ISBN 0-87220-915-6։ Վերցված է 2010-06-28
- ↑ Gladney 2004, p. 232.
- ↑ Jaschok & Shui 2000, p. 209.
- ↑ University of Melbourne (2013). Banned Books in Australia – A Special Collections-Art in the Library Exhibition." "[3]", Retrieved June 12, 2014
- ↑ «Ministry Bans 14 Books»։ BERNAMA։ հուլիսի 12, 2007։ Արխիվացված է օրիգինալից մարտի 3, 2016-ին
- ↑ «Amazon Soft Target Book listing»։ Վերցված է 2007-12-19
- ↑ Search – Global Edition – The New York Times. International Herald Tribune (March 29, 2009). Retrieved on 2012-01-21.
- ↑ Ringelblum Emanuel, Joseph Kermish, Shmuel Krakowski (1992)։ Polish-Jewish Relations During the Second World War։ Northwestern University Press։ էջ 190։ ISBN 0-8101-0963-8
- ↑ Allen, J. Comic Novel Banned, Gulf News February 12, 2014
- ↑ Kapsidelis, Karin. "VCU professor's novel banned in Qatar," Richmond Times-Dispatch, March 14, 2014.
- ↑ Hyman, Stanley Edgar. "Introduction," Just an Ordinary Day. Bantam, 1995.
- ↑ Bangladesh Seeks Writer, Charging She Insults Islam New York Times, June 8, 1994.
- ↑ Book Review New York Times, August 28, 1994.
- ↑ Cleland, John, Rembar, Charles, Miller, Henry (1986)։ The End of Obscenity: The Trials of Lady Chatterley, Tropic of Cancer and Fanny Hill։ San Francisco: Harper & Row։ էջ 528։ ISBN 0-06-097061-8
- ↑ Banned Books 2011 Archived November 3, 2011, at the Wayback Machine.. banned-books.org.uk
- ↑ «Nadine Gordimer»։ South African History Online։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-20-ին։ Վերցված է նոյեմբերի 16, 2009
- ↑ «Banned Books Week: Green Eggs and Ham»։ www.nypl.org։ Վերցված է 2015-09-10
- ↑ Newsweek, Banned and Burned in Tehran, October 1995, page 38.
- ↑ Brendan Behan, Irish writer and playwright, Borstal Boy. FileRoom.org. Retrieved on 2010-05-09.
- ↑ China Free Press Lung Ying-tai becomes an internet pariah in China Archived May 7, 2010, at the Wayback Machine.. Chinafreepress.org (September 18, 2009). Retrieved on 2010-05-09.
- ↑ Marinko Arsić Ivkov (հունիսի 23, 2002)։ «Krivična estetika (32)»։ Dnevnik (Serbian) (Novi Sad)։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 5, 2012-ին։ Վերցված է ապրիլի 25, 2009
- ↑ British Columbia Library Association Intellectual Freedom Committee (հոկտեմբերի 9, 2009)։ «Censorship in British Columbia: A History. 1950–1959»։ Vancouver, BC, Canada: British Columbia Library Association։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-21-ին։ Վերցված է նոյեմբերի 10, 2011
- ↑ Karolides et al., pp. 71–78