Աննա Ֆրանկի օրագիրը
Աննա Ֆրանկի օրագիրը (հոլ.՝ Het achterhuis, բառացի՝ «Տան հետնամասում», հայտնի է նաև «Երիտասարդ աղջկա օրագիրը»), գիրք՝ գրված Աննա Ֆրանկի կողմից հոլանդերենով։ Նացիստական բռնազավթման ժամանակ Ֆրանկների ընտանիքը 2 տարի թաքնվել է. հենց այդ ժամանակ էլ աղջնակը գրեց իր օրագիրը։ Աննան օրագիրը սկսել է գրել 1942 թվականի հունիսի 12-ից, իսկ նրա վերջին գրառումը կատարվել է 1944 թվականի օգոստոսի 1-ին։ Ընտանիքը ձերբակալվեց 1944 թվականին, իսկ Աննա Ֆրանկը մահացավ 1945 թվականի փետրվարին որովայնային տիֆ հիվանդությունից Բերգեն-Բելզենի համակենտրոնացման ճամբարում։ Օրագիրը կարգավորեց Միպ Գիզը, այնուհետև այն փոխանցեց Աննայի հորը՝ Օտտո Ֆրանկին։ Աննայի հայրը ընտանիքում միակն էր, ով ողջ մնաց։ Օրագիրը թարգմանվել է 62 լեզուներով։
Աննա Ֆրանկի օրագիրը հոլ.՝ Het Achterhuis | |
---|---|
Օրագրի հայերեն հրատարակություն, 2017 թվական | |
Հեղինակ | Աննա Ֆրանկ[1][2][3] |
Տեսակ | հետմահու հրատարակված ստեղծագործություն, գրական ստեղծագործություն և գրավոր աշխատություն |
Ժանր | օրագիր, ինքնակենսագրություն և օրագրային գրականություն |
Թեմա | Netherlands in World War II? և Հոլոքոստ |
Բնօրինակ լեզու | հոլանդերեն[2][3] |
Կերպար(ներ) | Աննա Ֆրանկ, Մարգո Ֆրանկ, Օտտո Ֆրանկ, Էդիթ Ֆրանկ, Auguste van Pels?, Hermann Van Pels?, Ֆրից Պֆեֆֆեր, Peter van Pels?, Bep Voskuijl?, Յան Գիզ, Միպ Գիզ, Victor Kugler?, Johannes Kleiman? և Johannes Hendrik Voskuijl? |
Ստեղծման տարեթիվ | հունիսի 12, 1942[4][3] |
Նկարագրում է | Աննա Ֆրանկի տունը |
Խմբագիր | Jan Romein?[5] |
Երկիր | Նիդերլանդներ[3][2] |
Հրատարակման վայր | Նիդերլանդների Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | հունիսի 25, 1947 |
Թվային տարբերակ | Թվային տարբերակ |
Պարգև(ներ) | |
Diary of Anne Frank Վիքիպահեստում |
Առաջին հրատարակությունը
խմբագրելԱռաջին հրատարակությունը (Het Achterhuis, որը բառացի թարգմանաբար նշանակում է «Տան հետին սենյակում», ռուսական թարգմանությամբ՝ «Թաքստոց») հանդես է եկել 1947 թվականին Ամստերդամում։ Դա գրքի խմբագրված և կրճատված տարբերակն էր, որում մասնավորապես Օտտո Ֆրանկը դեմ էր գրքի լեզվական ոճին, խիստ անձնական թեմաներին և զգացվող բացասական վերաբերմունքին մոր հանդեպ[6]։ Գիրքը քննադատվել է հատկապես այն ժամանակ, երբ հրատարակվել է անգլերեն լեզվով (1952 թվականին «Doubleday» հրատարակչության (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և Վալենտինա Միտչելի (Մեծ Բրիտանիա) կողմից)։ Գրքի հեղինակությունը ոգևորում է սցենարիստներ Ֆրենսիս Գուդրիչին և Ալբերտ Հակետտին։ Նրանք 1959 թվականին էկրան են բարձրացնում Աննա Ֆրանկի կենսագրական ֆիլմը։ Գիրքը գրանցվեց «20-րդ դարի լավագույն գրքերը» ցանկում[7][8][9][10][11][12]։
2009 թ․-ից ԵԽ անդամ երկրներում այն հասանելի է օնլայն տարբերակով։
Աննա Ֆրանկի պատմությունը (համառոտ)
խմբագրելԱննայի օրագիրն ուներ իր անունը՝ Քիթթի։ Քանի որ նրանք թաքնված էին իրենց ապաստարանում, իսկ Աննան չուներ ընկերներ Քիթթին կլիներ նրա երևակայական ընկերուհին։ Աննան շատ սերտ հարաբերությունների մեջ էր իր հոր՝ Օտտո Ֆրանկի հետ, իսկ ինչ վերաբերում է նրա և մոր հարաբերություններին, դրանք այնքան էլ ջերմ չէին, և Աննան հասկանում է, որ մոր հետ նա չունի ոչ մի ընդհանուր բան։ Նա հպարտանում էր, որ իր քույրը՝ Մարգոն, այդքան խելացի է։ Աննան նաև շատ է սիրել բնությունը։ Աննան ի սկզբանե այնպիսին չէր, ինչպես բոլորը. նա տարբերվող էր իր շրջապատում։
Ապաստարանում Ֆրանկների ընտանիքի հետ ապրում էր նաև մեկ այլ ընտանիք՝ Վան Դաանները։ Նրանց որդին՝ Պետերը, չխոսկան էր, սակայն նա չափազանց շատ է մտերմանում Աննայի հետ։ Չնայած Աննային դուր էր գալիս այդ տղան, բայց նա չկարողացավ կողմնորոշվել, թե իր և Պետերի հարաբերությունները որ ուղղությամբ պետք է զարգանան։ Նրանց ձերբակալեցին 1944 թվականի օգոստոսին և արտաքսեցին համակենտրոնացման ճամբար։ Ապաստարանում բնակվող ութ հոգուց ողջ է մնում միայն Օտտո Ֆրանկը։ Աննա Ֆրանկը մահացավ 1945 թվականի մարտի սկզբին տիֆ հիվանդության պատճառով։ Նրա մահից 2 ամիս անց Հոլանդիան ազատագրվեց։
Գրքի պատմական հիմքը
խմբագրելՆացիստական օկուպացիայի ժամանակ Աննա Ֆրանկը հունիսի 12-ին (ծննդյան 13-ամյակի կապակցությամբ) նվեր ստացավ օրագիրը, որում և կատարեց առաջին գրառումը[13][14]։ Այն կարմիր գույնի էր։ Այդ նվերը նրա համար հանկարծակի չընտրվեց. ծննդյան նախորդ օրը Աննան իր հոր հետ գնացել էր գրքերի խանութ և շատ էր հավանել այն[15][16]։
1942 թվականի հուլիսի 5-ին Աննայի ավագ քույրը՝ Մարգոն, պաշտոնական ծանուցագիր է ստանում, ըստ որի՝ նա պետք է գնար նացիստական ճամբար։ Հուլիսի 6-ի առավոտյան Ֆրանկների ընտանիքը տեղափոխվում է ապաստարան։ Ապաստարանում թաքնվում էին Աննա Ֆրանկը, Օտտո Ֆրանկը (Աննայի հայրը), Էդիտ Ֆրանկը (Աննայի մայրը) և Մարգո Ֆրանկը (Աննայի ավագ քույրը)։ Նրանց հետ թաքնվում էին նաև Օտտո Ֆրանկի գործընկերոջ ընտանիքը. Պարոն Վան Դաանը, տիկին Ֆրու Վան Դաանը (պարոն Վան Դաանի կինը) և նրանց դեռահաս որդին՝ Պետեր Վան Դաանը։ Նրանց ապաստարանը թաքնված էր գրապահարանի ետևում՝ Օտտո Ֆրանկի աշխատավայրի գաղտնի բաժնում։ Շնորհիվ Օտտո Ֆրանկի հավատարիմ և վստահելի ընկերների 2 ընտանիքները թաքնվում են ապաստարանում շուրջ 2 տարի և 1 ամիս։ Աննա Ֆրանկի ձեռագրով օրագրերը գրված են երեք մեծ հատորներով։ Առաջին հատորը (կարմիր շապիկով տետր) ընդգրկում է 1942 թվականի հունիսի 12-ից 1942 թվականի դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածի դեպքերը[17]։ Երկրորդ հատորում Աննան գրել է 1943 թվականի դեկտեմբերի 22-ից 1944 թվականի ապրիլի 17-ի դեպքերը։ Ենթադրվում է, որ 1942 թվականի դեկտեմբերից 1943 թվականի դեկտեմբեր ամիսների գրառումները անհետացել են այն ժամանակ, երբ նացիստները գտել են նրանց թաքստոցը։ Երրորդ հատորում պահպանված են 1944 թվականի ապրիլի 17-ից 1944 թվականի օգոստոսի 1-ի դեպքերը (օգոստոսի 1-ին Աննան կատարեց իր վերջին գրառումը)։
Հրատարակման պատմությունը
խմբագրելԱռաջին թարգմանությունը Աննա Ֆրանկի օրագրից գերմաներեն էր, որը կատարվել է Օտտո Ֆրանկի և նրա ընկերների կողմից։ Օտտո Ֆրանկը համոզված էր, որ իր աղջկա գրառումները պետք է տպագրվեն։ Օրագիրը հրատարակվեց գրքի տեսքով, բացի Աննա Ֆրանկի գրառումներից գրքի վերջում գրվեց Աննայի, նրա ընտանիքի և Վան Դաանների ճակատագրի մասին։ 1946 թվականի գարնանը այս գրքով հետաքրքրվեցին բժիշկ Յան Ռոմեյնը և նրա կինը՝ Աննա Ռոմեյնը (հոլանդացի պատմաբաններ)։ Աննա Ռոմեյնը այնքան էր տարվել գրքով, որ փորձում էր գտնել գրքի հրատարակչին․ վերջ ի վերջո նա գրեց մի հոդված «Het Paroo» («Մանկական ձայն») թերթի համար։ Հոդվածում նա նշել էր հետևյալը.[18]
Սա հետաքրքրեց նաև Ամստերդամում հրատարակվող մի թերթի։ Թերթի աշխատակիցներից մեկը զրուցել է Օտտո Ֆրանկի հետ և թույլտվություն վերցրել գիրք հրատարակելու համար։ Նրանք առաջարկեցին հրատարակել, բայց խորհուրդ տվեցին Օտտո Ֆրանկին, որ անհրաժեշտ է կրճատել, քանի որ Աննայի անկեղծ գրառումները իր հասունության մասին կարող են վիրավորել որոշ պահպանողականների։ Հետագա գրառումները նույնպես ջնջվեցին։ Գիրքը հրատարակվեց «Het Achterhuis» վերնագրով։ Հետագայում Օտտո Ֆրանկը հայտնեց իր կարծիքը և ասաց. «Եթե Աննան այստեղ լիներ, կհպարտանար»։
Գիրքը շատ արագ էր վաճառվում. սկզբնական շրջանում վաճառվեց 3000 օրինակ, իսկ 1950 թվականին գիրքը հրատարակվեց 6-րդ անգամ։ 1950 թվականի վերջին Բարբարա Մոյարտ-Դուբլդեյը առաջարկեց գիրքը թարգմանել անգլերեն լեզվով։ 1951 թվականին նրա թարգմանությունն արդեն ներկայացվեց հանրությանը (առաջին անգամ հենց Անգլիայում)․ իհարկե Օտտո Ֆրանկի խնդրանքով և առաջարկությամբ որոշ էջեր չտպագրվեցին։ 1952 թվականին գիրքը տարածվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում՝ դառնալով ամենաշատ վաճառվող գրքերից մեկը։ Գիրքը թարգմանվեց գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, ռուսերեն, ճապոներեն, հայերեն և հունարեն։ Հայերեն գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1962 թվականին[19]։
Կարծիքներ գրքի վերաբերյալ
խմբագրել1960 թվականին Օտտո Ֆրանկը նշել է իր զգացմունքները Աննայի օրագրի մասին. «Դա ինձ համար հայտնություն էր։ Այնտեղ ես գտա մի նոր Աննայի՝ իմ աղջնակին, որն այսօր չկա։ Ես անգամ փոքրիկ պատերացում չէի կարող ունենալ Աննայի խոր մտքերի ու զգացմունքների մասին»։ Մայքլ Բերենբաումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող թանգարանի նախկին տնօրենը, գրում է. «Վաղահաս ոճով և պատկերացումով օրագիրը ներառում է նրա (Աննայի) զգացմունքային պատկերացումները ձախորդ հասունության տարիներին։ Նա (Աննան) այնտեղ գրում է․ «Չնայած ամեն ինչին՝ ես դեռ հավատում եմ, որ մարդիկ հոգու խորքում ունեն բարություն»։
Բանավեճեր
խմբագրելԱննա Ֆրանկի պատմությունը ապացույցն է նացիստների կողմից կատարված վայրագությունների ու ոճրագործությունների, դա մի փաստացի ապացույց է Ադոլֆ Հիտլերի կատարած հրեական հալածանքների։ Սակայն շատ դեպքեր են գրանցվել, որ մարդիկ պնդում են, թե Աննայի օրագիրը իրական չէ։ Հոլոքոստը մերժողներից Ռոբերտ Ֆորիսոնը պնդում էր, որ Աննա Ֆրանկի օրագիրը կեղծիք է։ Դատական ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, որ դա կեղծիք չէ, քանի որ Աննայի գրառած ամեն բան համընկնում էր իրականությանը, դա են ապացուցում նաև Աննայի ձեռագրով գրված էջերը։ Օտտո Ֆրանկն իր ցանկությամբ դստեր օրագիրը կտակել է Նիդերլանդների պատմության վավերագրության ինստիտուտին։ Օտտո Ֆրանկի մահից հետո՝ 1980 թվականին, ինստիտուտը կատարել է դատաբժշկական ուսումնասիրություն Աննայի ձեռագիրը ստուգելու համար։ Կազմի նյութը, Աննայի ձեռագիրը և այն, ինչ կապված էր այդ օրագրի հետ, մանրամասն ուսումնասիրվեց։ 1986 թվականին արդյունքները հրապարակվեցին. Աննայի ձեռագիրը իրական էր, թղթի որակը, գրիչը, սոսինձը, որով փակցվել էր օրագիրը Աննայի կողմից, համապատասխանում էին իրականությանը։ Ձեռագրի համար կատարված հետազոտութունները լիովին ապացուցեցին, որ «Աննա Ֆրանկի օրագիրը» վերնագրով գիրքն արդեն անցել է բոլոր փորձնական փուլերը և արժանի է հրատարակման (անգլերեն լեզվով)։ Գրքի մեծությունը կարելի էր համեմատել ժամանակին գրված այնպիսի օրագրերի հետ, ինչպիսիք են Քեթրին Մենսֆիլդի, Անաիս Նինի և Լև Տոլստոյի օրագրերը։ 2014 թվականի փետրվարին «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի 265 օրինակ և հոլոքոստի հետ կապված այլ նյութեր հայտնվել են Տոկիոյի 31 հանրային գրադարաններում։ «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի 300 օրինակ նվիրաբերվեց Իսրայելին, որպես վանդալիզմի փաստացի ապացույց։
Այլ գրականություն
խմբագրելՀրատարակություններ օրագրից
խմբագրել- Ֆրանկ, Աննա (1955), Ֆրանկ, Օտտո; Փրեսսլեր, Միրյամ, Het Achterhius [Երիտասարդ աղջկա օրագիրը] (Հոլանդերեն), Մասսոթի, Սյուզեն (թարգմանություն), Դուբլդեյ։ Այս հրատարակչությունը նոր թարգմանություն է, որն ներառում է նյութական խմբագրություն։
- Աննա Ֆրանկ. Երիտասարդ աղջկա օրագիրը, Աննա Ֆրանկ, Էլեոնոր Ռուզվելտ (ծանոթույուն) և Մոյարտ (թարգմանություն)։ Բանտամ, 1993 (1952 թվականի թարգմանություն)
- Ֆրանկ, Աննա և Նիդերլանդների պատմական փաստաթղթերի ինստիտուտ (2003)։ Աննա Ֆրանկի օրագիրը. վերանայված քննադական փաստարկներից։ Նյու Յորք, Դուբլդեյ
Փոխադրություններ
խմբագրել- Ջեյքոբսոն, Սիդ. Էրնի Քոլոն (ապրիլ, 2010 թվական)։ Կենսագրություն. Աննա Ֆրանկի օրագիրը։ Նիդերլանդներ
Այլ գրություններ Աննա Ֆրանկից
խմբագրել- Ֆրանկ, Աննա։ Հեքիաթներ գաղտնի հավելվածից. նյութեր, շարադրություն, առակներ և և հիշողություններ, որոնք գրված են գաղտնի։ Աննա Ֆրանկ (տպագրված 1956 թվական և վերանայված 2003 թվական)
Հրատարակման պատմություն
խմբագրել- ԼիզաՔույթենթ, «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի հրապարակումը. Հոլանդիա
Արտաքին հղումներ
խմբագրել- Ամստերդամում Աննա Ֆրանկի տուն-թանգարան
- Աննա Ֆրանկի օրագիրը
Տես նաև
խմբագրելՖիլմ | Գրականություն | Երաժշտություն |
---|---|---|
Աննա Ֆրանկի օրագիրը (1959) | Երիտասարդ աղջկա օրագիրը | In the Aeroplane Over the Sea |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Deutsche Nationalbibliografie
- ↑ 2,0 2,1 2,2 Նիդերլանդների ազգային գրադարան (նիդերլ.) — 1798.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Գերմանիայի ազգային գրադարան (գերմ.) — 1912.
- ↑ Նիդերլանդների ազգային գրադարան (նիդերլ.) — 1798.
- ↑ http://www.annefrank.org/en/Anne-Frank/A-diary-as-a-best-friend/At-last-seriously-taken-as-a-writer/
- ↑ «Книга «Убежище. Дневник в письмах»». www.livelib.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Best (100) Books of the 20th Century] #8». Goodreads.
- ↑ «Top 10) definitive book(s) of the 20th century». The Guardian.
- ↑ «50 Best Books defining the 20th century». PanMacMillan.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «List of the 100 Best Non-Fiction Books of the Century, #20». National Review. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Books of the Century: War, Holocaust, Totalitarianism. New York Public Library. 1996. ISBN 978-0-19-511790-5.
- ↑ «Top 100 Books of the 20th century, while there are several editions of the book. The publishers made a children's edition and an adult which is thicker. There are hardcovers and paperbacks, #26». Waterstone's. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Anne Frank Diary Anniversary Marks The Day Holocaust Victim Received Autograph Book As A Birthday Present (PHOTO)». The Huffington Post. 2013 թ․ հունիսի 12. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Anne Frank's birthday on theme of diary's 70th anniversary». Anne Frank House. 2012 թ․ հունիսի 12. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Anne Frank: The Diary of a Young Girl: June 14, 1942 - November 17, 1942» (PDF). edHelper.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «The Diary of Anne Frank Learning Guide: Table of Contents». Shmoop University, Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Anne Frank Biography (1929–1945)». Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Anne Frank's diary is published». Anne Frank House. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Աննա Ֆրանկի օրագիրը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ֆրանկի օրագիրը» հոդվածին։ |