Արթուր Բատց (անգլ.՝ Arthur Butz, նոյեմբերի 10, 1933(1933-11-10), Նյու Յորք, Նյու Յորք), էլեկտրատեխնիկայի ամերիկացի պրոֆեսոր Հյուսիսարևմտյան համալսարանում (Էվանստոն, Իլինոյս), դասավանդում է կառավարման համակարգի տեսություն և ազդանշանի թվային մշակում։ Հեղինակել է «20-րդ դարի հերյուրանքը» գիրքը, 1980 թվականից Journal of Historical Review ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։

Արթուր Բատց
Ծնվել էնոյեմբերի 10, 1933(1933-11-10) (90 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունճարտարագետ, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ)Հյուսիսարևմտյան համալսարան
Գործունեության ոլորտէլեկտրատեխնիկա
Ալմա մատերՄինեսոտայի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]

Կրթություն խմբագրել

Արթուր Բատցը սովորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1956 թվականին՝ մագիստրոսի աստիճան:1965 թվականին ստացել է Մինեսոտայի համալսարանում ստացել է դոկտորի գիտական աստիճան. նրա դոկտորական ատենախոսության թեման եղել է տեխնիկայի վերահսկողությունը։

Հրապարակումներ խմբագրել

Արթուր Բատցն ստեղծել է մի ալգորիթմ, որը կրում է նրա անունը և հրապարակվել է 1969 թվականին[2]։ Այն նկարագրում է կորի կառուցումը, որ լրացնում է բազմաչափ տարածությունը՝ Գիլբերտի կորի ընդհանրացումը։ Այդ ալգորիթմն ունեցել է գործնական կիրառում, մասնավորապես որոնման ալգորիթմներում։ Պրոֆեսոր Բատցը բազմաթիվ այլ գիտական աշխատանքների հեղինակ է[3]։

Հոլոքստի ժխտում խմբագրել

1975 թվականին Արթուր Բատցը հրատարակել է «20-րդ դարի հերյուրանքը։ Ընդդեմ եվրոպական հրեաների երևակայական ոչնչացման» (անգլ.՝ The Hoax of the Twentieth Century: The Case Against the Presumed Extermination of European Jewry) գիրքը[4], որում պնդում է, թե Հոլոքոստն իրականում տեղի չի ունեցել, այլ միտումնավոր կերպով հորինվել է, որ արդարացվի Իսրայել պետության ստեղծումը։

Արթուր Բատցն ուշադրոթյուն է գրավել նաև այն ժամանակ, երբ հայտարարել է, թե համաձայն է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ այն հարցում, թե Հոլոքոստը «միֆ է»։ 2005 թվականի դեկտեմբերի 18-ի մամուլի հաղորդագրության մեջ Բատցը գրում է.

Ես շնորհավորում եմ նրան (Ահմադինեժադին), որ դարձել է առաջին պետության ղեկավարը, որ հստակ կարծիք է հայտնել այդ հարցերի վերաբերյալ (Հոլոքոստի երևակայական իրականացման), միայն ափսոս, որ դա չի բարձրաձայնել մի արևմտյան պետության ղեկավար[5]։

Մամուլի հաղորդագրությունը տարածվել է ի պատասխան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթի, որում նա հիշատակել է Իմամ Հոմեյնիի հետևյալ արտահայտությունը. «Ռեժիմը, որ օկուպացրել է Երուսաղեմը, պիտի ջնջվի պատմության էջերից»[6]։

Հյուսիսարևմտյան համալսարանի նախագահ Հենրի Բինենն ասել է, թե Բատցի հայտարարություններն այն մասին, որ Հոլոքոստը երբեք չի եղել, վիրավորական են ազնիվ մարդու համար և վնաս են հասցնում համալսարանի համբավին։ Բինենն ընդգծել է, որ այդ հայտարարությունները Բատցի անձնական կարծիքն են և չեն արտահայտում համալսարանի դիրքորոշումը։ Բինենը Հոլոքոստը համարում է փաստաթղթերով ապացուցված պատմական փաստ և նշում է, որ Հյուսիսարևմտյան համալսարանը նույնպես զբաղվում է Հոլոքոստի ուսումնասիրությամբ և անցկացնում է համապատասխան կրթական դասընթացներ։ Իսկ էլեկտրատեխնիկայի մասնագետին արգելել արտահայտել իր մասնավոր կարծիքը համալսարանն իրավունք չունի[7]։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. A. R. Butz, Convergence with Hilbert’s space filling curve, J. Comput. Sys. Sci., Vol. 3, May 1969, pp. 128—146. doi:10.1016/S0022-0000(69)80010-3
  3. Butz, Arthur R. — Scopus
  4. «The Hoax of the Twentieth Century» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. Arthur, Butz. «Revisionists only deny one aspect of Holocaust story: Butz». Mehr News Agency. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  6. Does Iran’s President Want Israel Wiped Off The Map — Does He Deny The Holocaust? Արխիվացված 2007-02-06 Wayback Machine (անգլ.)
  7. «Statement by Northwestern University President Henry S. Bienen Regarding Associate Professor Arthur Butz» (անգլերեն). Northwestern University Newscenter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել