Մերի Շելլի
Մերի Շելլի (անգլ.՝ Mary Shelley, ի ծնե՝ Մերի Ուոլսթոնքրաֆթ Գոդվին, անգլ.՝ Mary Wollstonecraft Godwin, օգոստոսի 30, 1797[1][2][3][…], Սոմերս Թաուն, Միդլեքս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][2] - փետրվարի 1, 1851[1][2][3][…], , St George Hanover Square, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիական գրող, Պերսի Բիշի Շելլիի կինը, «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս» (Frankenstein: or, The Modern Prometheus, 1818) վեպի հեղինակ։ Նրա հայրը քաղաքական փիլիսոփա Ուիլյամ Գոդվինն էր, մայրը ֆեմինիստ Մարի Վոլստոնքրաֆտը։ Մերիի մայրը մահանում է, երբ նա տասնմեկ տարեկան էր։ Նրան ու խորթ քրոջը մեծացրել է հայրը։ Գոդվինը աղջկան ապահովում է բարձր և խրախուսում նրա ազատ քաղաքական հայացքները։ 1814 թվականին Մերի Գոդվինը ռոմանտիկ հարաբերություններ է սկսում հոր քաղաքական հետևորդներից մեկի Պերսի Շելլիի հետ, ում հետ էլ հետագայում ամուսնանում է։ Նրանք միասին Մերիի քրոջ հետ մեկնում են Ֆրանսիա։ Այնտեղից ճամփորդում են ամբողջ Եվրոպայով։ Անգլիա վերադառնալու ժամանակ նա արդեն Պերսիի երեխային էր սպասում։ Հաջորդ երկու տարիների ընթացքում նա ու Պերսին բազմաթիվ խնդիրների են բախվում. շարունականան, պարտքեր, բնակության վատ պայմաններ, մահանում է նրանց վաղաժամ ծնված դուստրը։ Նրանք ամուսնացել էին 1816 թվականին, Պերսիի առաջին կնոջ ինքնասպանությունից հետո։ 1816 թվականի ամառը զույգը անցկացնում է Բայրոնի ու Ջոն Վիլիամ Պոլիդերի հետ Ջենովայի մոտ, Շվեցարիայում, որտեղ էլ Մերի Շելլին հղանում է «Ֆրանկենշտեյն» վեպի գաղափարը։ 1818 թվականին Շեյլիները մեկնում են Իտալիա, որտեղ մահանում են նրանց երկրորդ և երրորդ երեխաները և ծնվում Փերսի Ֆլորենս Շելլին, չորրորդ երեխան։ 1822 թվականին մահանում է նրա ամուսինը, խողդվելով փոթորկի ժամանակ։ Մի տարի անց Մերի Շելլին վերադառնում է Անգլիա և ամբողջովին նվիրվում տղայի դաստիարակությանն ու գրական կյանքին։ Կյանքի վերջին տարիներին տառապում էր ուղեղի ուռուցքով, ինչն էլ դառնում է հիսուներեք տարեկանում մահվան պատճառ։ «Ֆրանկենշտեյն» վեպը գրելիս Մերի Շեյլին ընդամենը տասնութ տարեկան էր։ Մերի Շելլին մահացել է 1851 թվականի փետրվարի մեկին։ Ջեյն Շելլիի հավաստմամբ Մերի Շելլին ուզում էր որ իրեն թաղեն մոր ու հոր կողքին, բայց Ջեյնն ու Փերսին որոշում են նրան հուղարկավորել իրենց տան մոտ Բոսկոմբում։ Մերի Շելլիի մահվան հինգերորդ տարելիցի ժամանակ որդին ու հարսը բացում են նրա անձնական իրերի արկղը, որտեղ գտնում են մահացած երեխաների մազափնջերը, իր և ամուսնու նոթատետրը։
Մերի Շելլի անգլ.՝ Mary Shelley | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Mary Wollstonecraft Godwin |
Ծնվել է | օգոստոսի 30, 1797[1][2][3][…] |
Ծննդավայր | Սոմերս Թաուն, Միդլեքս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][2] |
Վախճանվել է | փետրվարի 1, 1851[1][2][3][…] (53 տարեկան) |
Վախճանի վայր | , St George Hanover Square, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | St Peter's Church, Bournemouth |
Մասնագիտություն | գրող ճանապարհորդ, վիպասան, ակնարկագիր, դրամատուրգ, կենսագիր, գրող, գիտաֆանտաստիկ գրող և բանաստեղծուհի |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | ճանապարհորդական գիրք, պատմվածք, գոթական գրականություն, գոթական վեպ, ֆանտաստիկա և վեպ |
Գրական ուղղություններ | բրիտանական ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | The Last Man? և Ֆրանկենշթեյն |
Պարգևներ | |
Ամուսին | Պերսի Բիշի Շելլի[6][7] |
Զավակներ | Clara Everina Shelley?[7], William Shelley?[3][7], Փերսի Ֆլորենս Շելլի[3][7] և Clara Shelley?[7] |
![]() | |
![]() |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 http://londonist.com/2011/08/monday-miscellanea-40.php
- ↑ http://www.midamericon.org/halloffame/
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 974.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Kindred Britain