Էրիկա Լեոնարդ (անգլ.՝ Erika Leonard, ի ծնե` Միտչել, անգլ.՝ Erika Mitchell[8], առավել հայտնի` Է. Լ. Ջեյմս (E. L. James) կեղծանվամբ, մարտի 7, 1963(1963-03-07)[1][2][3][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի կին գրող, «Մոխրագույնի հիսուն երանգները» էրոտիկ բեսթսելլերի և տվյալ շարքի շարունակության հեղինակ:

Է. Լ. Ջեյմս
անգլ.՝ Erika Leonard
E. L. James - 2019 (cropped).jpg
Ծննդյան անունանգլ.՝ Erika Mitchell
Ծնվել էմարտի 7, 1963(1963-03-07)[1][2][3][4] (57 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
Գրական անունE. L. James
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուանգլերեն[6]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔենթի համալսարան
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներFifty Shades?
ԱմուսինNiall Leonard?[7]
Կայքeljamesauthor.com
E. L. James Վիքիպահեստում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեյմս (այլ կիրառումներ)

ԿենսագրությունԽմբագրել

Էրիկա Լեոնարդը ծնվել է 1963 թվականին: Մեծացել է Անգլիայի կենտրոնում գտնվող Բաքինգեմշիր կոմսությունում և Քենթի համալսարանում սովորել է պատմություն: Այնուհետև աշխատել է հեռուստատեսության դպրոցում որպես օգնական, իսկ հեռուստատեսությունում` կառավարիչ[9]:

Սկզբում Ջեյմսը գրել է ֆանֆիկ` «Snowqueen’s Icedragon» վերնագրով: Ի վերջո, նրա գրվածքներն արտացոլվել են «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպում:

2012 թվականին «Time» ամսագիրը Էրիկային ներառել է «Աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ» ամենամյա ցանկում[10]:

2014 թվականի մարտի 22-ին իր Ինստագրամում նա ակնարկել է նոր գիրք գրելու մասին: Մանրամասները դեռևս հայտնի չեն[11]:

2015 թվականի հունիսի 15-ին իր Ինստագրամում հրապարակել է լուսանկար իր նոր` «Գրեյ. Մոխրագույնի հիսուն երանգները` գրված Քրիստիան Գրեյի դեմքով» գրքի մասին[12]:

2019 թվականի ապրիլի 16-ին Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում վաճառքի է հանվել գրողի նոր գիրքը` «Պարոն» (անգլ.՝ The Mister) վերնագրով:

Էրիկան ապրում է Լոնդոնի արևմուտքում ամուսնու` սցենարիստ և ռեժիսոր Նայլ Լեոնարդի (Niall Leonard) և երկու որդիների հետ:

ՍտեղծագործություններԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

  • «Nielsen Golden Book Award»` «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպերի շարքի համար[13]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 FemBio
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 ČSFD — 2001.
  5. 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/culture/books/9381428/The-shy-housewife-behind-Fifty-Shades-of-Gray.html
  6. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. http://www.imdb.com/name/nm1093317/bio
  8. «Biography for E.L. James»։ IMDb։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-13-ին։ Վերցված է 2012-09-08 
  9. Who is E L James? Chicago Tribune
  10. The 100 Most Influential People in the World Time Magazine
  11. 50 оттенков серого: Э. Л. Джеймс пишет новую книгу
  12. Э.Л. Джеймс։ «Новая книга Э.Л. Джеймс» 
  13. «21st Century Platinum Hall of Fame» (en-GB)։ Nielsen Awards։ Վերցված է 2019-08-01 

Արտաքին հղումներԽմբագրել