Աննա Ֆրանկ (գերմ.՝ Anne Frank, հունիսի 12, 1929(1929-06-12)[1][2][3][4][5][5][6][7][8][9][10][11][12][13][14], Ֆրանկֆուրտ, Վայմարյան Հանրապետություն[1][7] - մոտ. փետրվար 1945[15][16], մոտ. մարտ 1945[17][18], մարտի 31, 1945(1945-03-31)[5] կամ մարտի 12, 1945(1945-03-12)[19], Բերգեն-Բելզեն, Նացիստական Գերմանիա[1]), ծագումով հրեա, գերմանացի աղջիկ, ով Հիտլերի իշխանության գալուց հետո ընտանիքով թաքնվել է Հոլանդիայում։Մուտքագրեք չձևավորված տեքստը այստեղ

Աննա Ֆրանկ
Anne Frank
AnneFrankSchoolPhoto.jpg
Ծնվել էհունիսի 12, 1929(1929-06-12)[1][2][3][4][5][5][6][7][8][9][10][11][12][13][14]
ԾննդավայրՖրանկֆուրտ, Վայմարյան Հանրապետություն[1][7]
Մահացել էմոտ. փետրվար 1945[15][16] (15 տարեկանում), մոտ. մարտ 1945[17][18] (15 տարեկանում), մարտի 31, 1945(1945-03-31)[5] (15 տարեկանում) կամ մարտի 12, 1945(1945-03-12)[19] (15 տարեկանում)
Մահվան վայրԲերգեն-Բելզեն, Նացիստական Գերմանիա[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[20]
չկա
Ազգությունաշկենազի և հրեա
Մայրենի լեզուհոլանդերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունSecundaria #70?
ԵրկերԱննա Ֆրանկի օրագիրը
Մասնագիտությունօրագրի հեղինակ և մանկագիր
ԱշխատանքԱննա Ֆրանկի օրագիրը
Ծնողներհայր` Օտտո Հենրիխ Ֆրանկ
մայր` Էդիտ Ֆրանկ Հոլենդեր
Կայքannefrank.org
Ստորագրություն
Anne Frank signature.svg
Anne Frank Վիքիպահեստում

Հայտնի է ֆաշիզմը նկարագրող իր օրագրով («Աննա Ֆրանկի օրագիրը»), որտեղ նա գրել է ֆաշիզմի դաժան հետևանքների մասին։ Գրվածքը թարգմանվել է 70 լեզուներով, ներառյալ հայերեն։

Ծնվելով Ֆրանկֆուրտում՝ նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է Ամստերդամի մոտակայքում՝ այնտեղ տեղափոխվելով իր ընտանիքի հետ չորս տարեկան հասակում, երբ նացիստներն իշխանության անցան Գերմանիայում։ Նա կորցրել է իր քաղաքացիությունը 1941 թվականին՝ դառնալով քաղաքացություն չունեցող անձ։ 1940 թվականի մայիսից գերմանական օկուպացիայի արդյունքում Ֆրանկները պաշարված էին Ամստերդամում։ Քանի որ 1942 թվականին հրեա բնակչության նկատմամբ հետապնդումը աճեց, Ֆրանկները թաքնվեցին Աննայի հոր՝ Օտտո Ֆրանկի աշխատավայրում՝ գրապահարանի հետևում առկա թաքստոցում։ Այդ ժամանակից սկսած մինչև 1944 թվականի օգոտոս ամիսին գեստապոյի կողմից ձերբակալությունը Աննան պահում էր օրագիր, որը ստացել էր որպես ծննդյան նվեր, և կանոնավոր կերպով լրացնում էր այն։ Ձերբակալությունից հետո Ֆրանկները տեղափոխվեցին համակենտրոնացման ճամբար։ 1944 թվականի հոկտեմբերին կամ նոյեմբերին Աննան և իր քույրը՝ Մարգոտը, Աուշվիցից տեղափոխվեցին Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբար, որտեղ մի քանի ամիս անց նրանք մահացան։ Սկզբնապես համաձայն Կարմիր խաչի գնահատումների՝ նրանց մահվան պաշտոնական ամսաթիվը համարվում էր մարտի 31-ը, բայց Աննա Ֆրանկի տան 2015 թվականին կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ավելի հավանական է, որ նրանք ֆետրվարին են մահացել։

Օտտոն՝ Ֆրանկներից միակ ողջ մնացածը, պատերազմից հետո վերադառնալով Ամստերդամ, պարզեց, որ Աննայի օրագիրը պահվել է իր քարտուղարուհու՝ Միեփ Գեսի կողմից, և նրա ջանքերի արդյունքում 1947 թվականին այն հրատարակվեց։ Այն իր նախնական հոլանդերեն տարբերակից թարգմանվել և առաջին անգամ հրատարակվել է անգլերեն 1952 թվականին <<Մի երիտասարդ աղջկա օրագիր>> վերնագրով, և դրանից հետո թարգմանվել է ավելի քան 70 լեզուներով։

Վաղ կյանքըԽմբագրել

Աննելիս Մարի Ֆրանկը ծնվել է 1929 թվականի հունիսի 12-ին Ֆրանկֆուրտի Կարմիր խաչի կլինիկայում [21]Էդիթ և Օտտո Հենրիխ Ֆանկների ընտանիքում։ Նա ուներ ավագ քույր՝ Մարգոտը։ Ֆրանկները լիբերալ հրեաներ էին և չէին հետևում հուդայականության բոլոր կանոններին ու սովորույթներին։ Նրանք ապրոմ էին հերաների և ոչ հրեաների՝ տարբեր կրոնական պատկանելություն ունեցող քաղաքացիների ձուլված համայնքում։ Էդիթը և Օտտոն բարեպաշտ ծնողներ էին, ովքեր օժտված էին գիտական մղումներով և ունեին հարուստ գրադարան․ երկու ծնողներն էլ երեխաների մոտ սերմանում էին ընթերցասիրություն։ Երբ Աննան ծնվեց, ընտանիքը ապրում էր ֆրանկֆուրտ-Դորնբուշի Մարբախվեգ 307 տանը, որի երկու հարկերն էին վարձակալել։ 1931 թվականին ընտանիքը տեղափոխվեց Գենգհոֆերշտրասա 24՝ Դորնբուշի նորաոճ լիբերալ հատվածը, որ կոչվում էր Դիքթերվիերթալ (պոետների թաղամաս)։ Երկու տներն էլ մինչ օրս կանգուն են[22]։

1933 թվականից հետո, երբ Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը հաղթեց դաշնային ընտրություններում և Ադոլֆ Հիտլերը նշանակվեց Ռեյխի կանցլեր, Էդիթ Ֆրանկը և երեխաները տեղափոխվեցին ապրելու Էդիթի մոր՝ Ռոզայի հետ Աախենում։ Օտտո Ֆրանկը մնաց Ֆրանկֆուրտում, բայց ստանալով Ամստերդամում նոր կազմակերպություն հիմնելու առաջարկ՝ նա տեղափոխվեց այնտեղ։ Նա սկսեց աշխատել Օպետկա Վորքսում՝ կազմակերպություն, որ վաճառում էր մրգային էքստրակտով հավելումներ։ Էդիթը Աախենի և Ամստերդամի միջև բնակարան գտավ Մերվիդեփլինում՝ Ամստերդամի Ռիվիերբուրթ թաղամասում, որտեղ շատ հերեա և գերմանացի փախստականներ էին հաստատվել։ 1933 թվականի ուշ դեկտեմբերին Էդիթը Մարգոյի հետ հետևեց ամուսնուն։ Աննան մինչև ֆետրվար մնաց տատիկի հետ, մինչ ընտանքը վերամիավորվեց Նիդեռլանդներում։Ֆրանկները այն 300000 հրեաների շարքում էին, ովքեր լքեցին Գերմանիան 1933 և 1939 թվականներին։

Ամստերդամ տեղափոխվելուց հետո Աննան և Մարգոտը ընդունվեցին դպրոց, Մարգոն՝ հանրակրթական դպրոց, իսկ Աննան՝ Մոնտեսորի դպրոց։ Չնայած հոլանդերենի հետ կապված սկզբնական խնդիրներին՝ Մարգոն դարձավ գերազանց աշակերտ։ Աննան շուտով ադապտացվեց Մոնթեսորի դպրոցին, նա այստեղ հանդիպեց իր հասակակից երեխաների, որոնցից էր Հանա Գոսլարը, ով դառնալու էր նրա լավագույն ընկերուհին[23]։


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118534734 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://web.archive.org/web/20170324033829/http://jeugdliteratuur.org/auteurs/anne-frank
  8. 8,0 8,1 Biografisch Portaal — 2009.
  9. 9,0 9,1 FemBio
  10. 10,0 10,1 BD Gest'
  11. 11,0 11,1 Discogs — 2000.
  12. 12,0 12,1 Munzinger-Archiv — 1913.
  13. 13,0 13,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  14. 14,0 14,1 Archive of Fine Arts — 2003.
  15. 15,0 15,1 15,2 The Guardian / (not translated to en-gb), (not translated to en-gb) — 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  16. 16,0 16,1 16,2 Anne Frank Likely Died Earlier Than Believed — 2004.
  17. 17,0 17,1 17,2 http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1468-2982.2007.01425.x/full
  18. 18,0 18,1 18,2 http://www.britannica.com/EBchecked/topic/217168/Anne-Frank
  19. 19,0 19,1 19,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  20. http://www.bbc.co.uk/annefrank/timeline.shtml
  21. «Geschichte»։ Frankfurt Red Cross Clinics 
  22. «Wohnhaus der Familie Frank»։ City of Frankfurt 
  23. Verhoeven, 2019, էջեր 28,31-33

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել