Միչիգան (անգլերեն՝ Լսել Michigan), կամ Միշիգն, նահանգ ԱՄՆ-ի արևելյան մասում։ Այն բնակչության քանակով ութերորդն է՝ մոտավորապես 10 միլիոն։

Միչիգան
անգլ.՝ Michigan
flag of Michigan? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄիջին Արևմուտք և Մայրցամաքային նահանգներ
ՀիմնMy Michigan?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնԼանսինգ
Ամենաբարձր կետMount Arvon?
ԲԾՄ275 մետր
Օրենսդրական մարմինMichigan Legislature?
Դատական մարմինMichigan Supreme Court?
Միության մուտքհունվարի 26, 1837 (26-րդ)
Բնակչություն
10 077 331 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (8 տեղ)
Տարածք250 493 կմ²  (11 տեղ)
Հիմնադրված էհունվարի 26, 1837 թ.
Սահմանակցում էՎիսկոնսին, Օհայո, Ինդիանա, Օնտարիո, Մինեսոտա և Իլինոյս
Ժամային գոտիEDT?[2], CDT?[2], Ամերիկա/Նյու Յորք և UTC-5
ՀապավումMI և Mich.
ISO 3166-2 կոդUS-MI
Անվանված էՄեծ Լճեր
ՄականունThe Great Lakes State
Միության մուտքհունվարի 26, 1837 (26-րդ)
michigan.gov(անգլ.)

Անվանումը ծագում է ֆրանսիական միշիգամա բառից, որը նշանակում է մեծ լիճ[3]։ Նահանգը գտնվում է Մակինո ջրվեժով բաժանվող Ցածր և Բարձր թերակղզիների վրա, ութ կիլոմետր լայնությամբ ջրանցքով, առանձնացված Գուռոն և Միչիգան լճերով։ Հաճախ են ասում, որ Ցածր թերակղզին ունի ձեռնոցի տեսք։ Երկու թերակղզիներն առանձնացվում են Մակինո կամրջով։ Նահանգը ունի ամենաերկար մերձջրյա ափը համեմատած աշխարհի վարչական տարածքային միավորների հետ, շրջապատված հինգ Մեծ և Սենտ-Քլերի[4] լճերով։ Նահանգում կան 64980 լճեր և լճակներ[5]։ Տարածքում բնակվել են հնդկական ցեղեր։ 18-րդ դարում ֆրանսիական գաղութարարաները եկել են այդ տարածք և այն դարձել է Նոր Ֆրանսիայի մաս։ 1762 թվականին ֆրանկ-հնդկական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո նահանգն անցավ Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ, և վերջ ի վերջո Մեծ Բրիտանիան զիջեց տարածքն ԱՄՆ-ին` անկախության համար պատերազմում պարտության պատճառով։ Պարտությունից հետո նահանգը դարձավ Հյուսիս-արևմտյան տարածքի մաս։ 1800 թվականից նահանգի արևմտյան մասը մտավ Ինդիանայի տարածք։ Միչիգանը, որը ձևավորվել է 1805 թվականին, 1837 թվականի հունվարի 26-ին այն անցավ ԱՄՆ-ին, որպես 26-րդ նահանգ։ Շուտով Միչիգանը դարձավ առաջատար արդյունաբերական նահանգներից մեկը։

Միչիգանում կարևոր բնագավառ է մեքենաների արդյունաբերությունը։ Նահանգը երեք խոշոր ավտոմեքենաների ընկերությունների հայրենիքն է` «Ջեներալ մոթըրս», «Ֆորդ», «Կռեյսլեր», դրանց հսկողությունն այժմ էլ գտնվում է Դետրոյթի մետրոպոլիտի տարածքում` Դետրոյթ, Դիրբորն և Օբերն-Խիրս քաղաքներում։

Պատմություն

խմբագրել

Մի քանի հազարամյակների ընթացքում Միչիգանի տարածքում ապրել են հնդկացիական ցեղեր։ Մինչև եվրոպացիների հայտնվելը նրանք են եղել այդտեղի բնակիչները։ Առաջին եվրոպացին, ով եղել է Վերին թերակղզում, Էտեն Բրյուլերն էր (1662): 1668 թվականին միսիոներ Ժակ Մարկետն այստեղ հիմնել է առաջին բնակավայրը` Սու-Սենտ-Մերի։ 1672 թվականին Ռոբեր դա լա Սալլը իրականացրել է առաջին եվրոպական առագաստանավի կառուցումը Վերին լճում։ 1701 թվականին ֆրանսիացի սպա և հետազոտող Անտուան Կադիլակը հիմնեց Դետրոյթ ֆորտը Պոնշտրարտեն ֆորտի մոտ։ XVIII դարի ընթացքում շրջանը ֆրանսիացիներից անցավ անգլիացիներին ֆրանս-հնդկական պատերազմի արդյունքում։ Ամերիկյան պատերազմից հետո անկախանալու համար Միչիգանը անցավ Հյուսիս-արևմտյան տարածք։ 1794 թվականին ճակատամարտում ամերիկյան զորքը ջախջախեց հնդկացիներին և ըստ Ջեյի պայմանագրի վերահսկողություն ստացավ մի շարք հողատարածքների վրա։ 1805 թվականին ստեղծվեց Միչիգանի շրջանը։ Անգլո-ամերիկյան պատերազմի ընթացքում (1812-1815 թվականներին) այն ժամանակավորապես հայտվնեց անգլիացիների ձեռքում։ 1830-ական թվականներին այստեղ սկսվեց վերաբնակիչների զանգվածային հոսք, որը կապված էր Էրի ջրանցքի, ճանապարհային ենթակառուցվածքի ստեղծմամբ, ինչպես նաև գյուղատնտեսության և արտադրության զարգացմամբ։ 1835 թվականին ստեղծվեց նահանգի սահմանադրությունը, սակայն Օհայոյի հետ տարածքային վեճի պատճառով մտավ Միության մեջ միայն 1837 թվականի հունվարի 26-ին։ Նահանգի առաջին նահանգապետ դարձավ Ստիվենս Մեյսոնը 1835 թվականին։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսցիների կողմից մասնակցեց Միչիգանի արական բնակչության 23%-ը (ավելի քան 90 հազար մարդ), նրանցից մոտավորապես 14 հազարը զոհվեց։ 1903 թվականին Հենրի Ֆորդի գործարանում հիմնվեց մեքենաների կոնվերային արտադրություն։ 1926 թվականին Ջեներալ Մոթըրս ընկերությունը ճյուղային ռեկորդ սահմանեց, տարեկան ընդհանուր վաճառքը հասցնելով 1 միլիարդի։

Աշխարհագրություն

խմբագրել

Միչիգան նահանգի 41,3 %-ը կազմում է ջրային տարածքը, իսկ ինքը նահանագը կապված է Մակինո կամրջով միացված Վերին և Ստորին թերակղզիներից, ինչպես նաև մի շարք այլ կղզիներից։ Հյուսիսից և արևելքից Միչիգանը սահմանակից է կանադական Օնտարիո շրջանին Գուռոն և Վերին լճերի ջրերով։ Օնտարիոյի հետ սահմանակից չոր հատվածն անցնում է Սենտ Քլեր գետի ափով, որը թափվում է Սենտ Քլեր լիճը և Սենտ Քլերից սկիզբ առնող ու Էրի լիճը թափվող Դետրոյտ գետի ափով։ Հարավից սահմանակից է Օհայո և Ինդիանա նահանգներին։ Արևմուտքից Ստորին թերակղզին սահմանակից է Միչիգան լճի ջրերին, Իլինոիս և Վիսկոնսին նահանգներին, իսկ Վերին թերակղզին սահմանակից է Վիսկենսին նահանգի ցամաքին և Վերին լճի ջրերեին։

Ընդհանուր նահանագի ափամերձյան երկարությունը կազմում է 5,2 հազար կիլոմետր։ Միչիգանի տարածքում գտնվում են 11 հազար ներքին լճեր, որոնք ազդում են այստեղի կլիմայի վրա։

Ռասայական կազմ

խմբագրել
  • սպիտակամորթներ - 78.9 %
  • գերմանական ծագման - 22.3 %
  • իռլանդական ծագման - 11.9 %
  • անգլիական ծագման - 10.1 %
  • լեհական ծագման-9%
  • ֆրանսիական և ֆրանս-կանադական ծագման - 6.7 %
  • հոլանդական ծագման - 5.1 %
  • իտալական ծագման - 4.7 %
  • աֆրոամերիկացիներ - 14.2 %
  • հնդկացիներ - 0.6 %
  • ասիացիներ - 2.4 %
  • այլ ռասաներ - 1.5 %
  • խառը ռասաներ - 2.3 %

Իրադարձություններ

խմբագրել

Ամեն տարի Միչիգանում տեղի է ունենում Woodward Dream Cruise ավտոշքերթը, որտեղ մասնակցում են ավելի քան 40 հազար ոչ սովորական և չհանդիպող ավտոմեքենաներ։ Այն աշխարհի ամենամեծ միօրյա ավտոշքերթն է։

     

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. 2,0 2,1 Determine the time zone for Michigan?MI.
  3. Michigan in Brief: Information About the State of Michigan . Library of Michigan. State of Michigan (July 2011)
  4. Coastal Management ProgramState of Michigan
  5. James E. Breck. Compilation of Databases on Michigan Lakes: Fisheries Technical Report 2004-2. — Fisheries Division, Michigan Department of Natural Resources, 2004. — P. 5. — 46 p.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միչիգան» հոդվածին։