Ջոն Քլելանդ (անգլ.՝ John Cleland, սեպտեմբերի 24, 1709(1709-09-24)[1][2], Քինգսթոն ապոն Թեմս, Kingston upon Thames, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] - հունվարի 23, 1789(1789-01-23)[4][5][1][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3]), անգլիացի գրող, ով հատկապես հայտնի է իր էրոտիկ բնույթի «Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ» վեպով։

Ջոն Քլելանդ
John Cleland
Ծնվել էսեպտեմբերի 24, 1709(1709-09-24)[1][2]
ԾննդավայրՔինգսթոն ապոն Թեմս, Kingston upon Thames, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3]
Վախճանվել էհունվարի 23, 1789(1789-01-23)[4][5][1][…] (79 տարեկան)
Վախճանի վայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3]
ԳերեզմանSt Margaret Lothbury
Մասնագիտությունգրող, վիպասան, դրամատուրգ և լրագրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունՎեսմինստերի դպրոց
 John Cleland (writer) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջոն Քլելանդը ծնվել է 1709 թվականի սեպտեմբերի 24-ին Անգլիայի Սուրրեյ կոմսության Քինգսթոն ապոն Թեմս քաղաքում՝ շոտլանդացի սպա Ուիլյամ Քլելանդի ընտանիքում։ Նա իր մանկությունն անց է կացրել Լոնդոնում, որտեղ 1721-1723 թվականներին սովորել է Վեսթմինսթերի դպրոցում։ Նրա հայրը կրթված անձնավաորություն էր և ծանոթ էր ժամանակի անգլիական գրականության մի շարք երևելի դեմքերի՝ Ալեքսանդր Փոփի, Հենրի Սենթ-Ջոն Բոլինգբրոքի, Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդի, Հորաս Ուոլփոլի հետ։

1728-1740 թվականներին Ջոն Քլելանդը ծառայության է անցել Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության Բոմբեյի մասնաճյուղում՝ սկզբում որպես զինվոր, ապա գործավար։ 1741 թվականի օգոստոսին նա վերադառնում է Լոնդոն, իսկ նույն թվականի սեպտեմբերի 21-ին վախճանվում է նրա հայրը։ Պարտքերի պատճառով Ջոն Քլելանդը 1948 փետրվարի 23-ին բանտարկվում է լոնդոնի Նյուգեթի բանտում, որտեղից ազատվում է հրատարակիչ Ռալֆ Գրիֆֆիթսի միջնորդությամբ։ Դեռևս բանտում նա ավարտում է «Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ» վեպի առաջին հատոր, որը լույս է տեսնում 1748 թվականի նոյեմբերի 28-ին, իսկ երկրորդ հատորը՝ 1749 թվականի փետրվարի 14-ին։

Ջոն Քլելանդը վախճանվում է 1789 թվականի հունվարի 23-ին Լոնդոնում։

Մատենագիտություն խմբագրել

  • 1749 - «Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ» (Memoirs of a Woman of Pleasure, or, Fanny Hill), առաջին հրատարակություն
  • 1750 - «Անառակ կնոջ հուշագրությունը կամ Ֆաննի Հիլլ» (Memoirs of a Woman of Pleasure, or, Fanny Hill), բարեփոխված հրատարակություն
  • 1751 - «Պճնամոլի հուշագրությունը» (Memoirs of a Coxcomb)
  • 1755 - «Տիտոս Վեսպասիանոս» (Titus Vespasian), թատերերգություն
  • 1755 - «Տիկնանց բաժանորդագրում» (The Ladies Subscription)
  • 1758 - «Թոմբո-Չիքվի կամ ամերիկյան վայրենին» (Tombo-Chiqui, or, The American Savage)
  • 1764 - «Սիրո անակնկալները» (The Surprises of Love)
  • 1768 - «Պատվելի կինը» (The Woman of Honour)
  • - «Ֆաննի Հիլլի քրոջ Մոլլի Հիլլ հուշագրությունը» (Molly Hill Memoirs of The Sister of Fanny Hill)
  • - «Նկարազարդված Ֆաննի Հիլլ» (The Illustrated Fanny Hill)
  • - «Օքսֆորդյան գիտնականի հուշագրությունը» (Memoirs of an Oxford Scholar)
  • - «Մերի Բրաունի հուշագրությունը» (The Memoirs of Maria Brown (Genuine Memoirs of the celebrated Miss Maria Brown)

Գրականություն խմբագրել

  • Cleland, John (2005). Memoirs of a Coxcomb. Ed. Hal Gladfelder. Peterborough, ON: Broadview Press. ISBN 978-1-55111-568-9.
  • Gautier, Gary (2001). "Introduction". Fanny Hill or, Memoirs of a Woman of Pleasure. New York: Modern Library.
  • Gladfelder, Hal (2007). "In Search of Lost Texts: Thomas Cannon's 'Ancient and Modern Pederasty Investigated and Exemplified." Eighteenth-Century Life 31(1).
  • Plumb, J. H. (1965). "Introduction". Fanny Hill, or, Memoirs of a Woman of Pleasure. New York: Signet Classics.
  • Sabor, Peter (2004). "John Cleland" in H. C. G. Matthew and Brian Harrison, eds. The Dictionary of National Biography. Vol. 12. London: Oxford University Press.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica