Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ուլիս (այլ կիրառումներ)

«Ուլիսես»[2] (անգլ.՝ Ulysses), իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի երկրորդ վեպն է։ Վեպը գրվել է 7 տարում և առաջին անգամ հատվածներով հրատարակվել է ամերիկյան The Little Review ամսագրում 1918 թ.-ից մինչև 1920 թ., իսկ 1922 թ. այն ամբողջությամբ հրատարակվել է Ֆրանսիայում։ 2011 թվականին վեպը թարգմանվել և տպագրվել է նաև հայերենով (թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան)։

Ուլիսես
Ulysses
UlyssesCover.jpg
ՀեղինակՋեյմս Ջոյս
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՄոդեռնիզմ, experimental literature, literary fiction, ինքնակենսագրական վեպ, metafiction և վեպ-թերթոն
Կազմված էTelemachus, Nestor, Proteus, Calypso, Lotus-eaters, Hades, Aeolus, Lestrygonians, Scylla and Charybdis, Wandering Rocks, Sirens, Cyclops, Nausikaa, Oxen of the Sun, Circe, Eumaeus, Ithaca և Penelope
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Լեոպոլդ Բլոմ, Molly Bloom, Stephen Dedalus, May Goulding Dedalus, Simon Dedalus, Milly Bloom, Buck Mulligan, Michael Cusack, George William Russell, William Magee, Thomas William Lyster, Joseph Patrick Nannetti, Richard Irvine Best, David Sheehy, John Hooper, Tisdall Farrell, Haines, Martha Clifford, Garrett Deasy, C. P. M'Coy (fictional character), Corny Kelleher (Ulysses character), Jack Power (Ulysses character) և Martin Cunningham
Ստեղծման տարեթիվ1914
Նկարագրում էԴուբլին, Ջեյմս Ջոյսի աշտարակ, Իռլանդիայի ազգային գրադարան, Sandymount Strand, Գլասնևին գերեզմանատուն, Freeman's Journal, Davy Byrne's pub, Dalkey, Cabra, Grafton Street, O'Connell Bridge, Nelson's Pillar, National Maternity Hospital, Dublin և #7 Eccles street
ՆախորդA Portrait of the Artist as a Young Man
ՀաջորդՖինեգանս Ուեյք
ՆկարազարդողԱնրի Մատիս
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա, Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ, Flag of France.svg Ֆրանսիայի երրորդ հանրապետություն և Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՀրատարակիչՍիլվիա Բիչ և Shakespeare and Company
Հրատարակված էThe Little Review[1]
Հրատարակման տարեթիվփետրվարի 2, 1922
ԹարգմանիչԳիլբերտ Ստյուարտ, Zlatko Gorjan, Francisco García Tortosa, Thomas Warburton, Sei Itō, Pentti Saarikoski, Paul Claes, Hans Wollschläger, Wen Jieruo և João Palma-Ferreira
OCLC20827511
Թվային տարբերակarchive.org/stream/ulysses04300gut/ulyss12.txt
Պարգև(ներ)Դարի 100 գրքերն ըստ Լը Մոնդ օրաթերթի
Ulysses (James Joyce) Վիքիպահեստում

Վեպի կառուցվածքըԽմբագրել

Վեպը պատմում է մեկ օրվա՝ 1904 թվականի հունիսի 16-ին կատարվող գործողությունների մասին։ Իրադարձությունները կատարվում են Դուբլինում։ Հեղինակը մանրամասնորեն նկարագրում է նրա փողոցներն ու շենքերը և, ինչպես ինքն է ասում՝ իր գրքով կարելի կլիներ վերականգնել Դուբլինը, եթե մի օր այն ավերեին ռմբակոծելով։ Ջեյմս Ջոյսը Ուլիսեսը բաժանել է 18 գլուխների կամ միջադեպերի։ Առաջին գլխում գիրքը կարող է թվալ ոչ կառուցվածքային, քաոսային և այդ պատճառով Ջոյսը մի անգամ ասել է որ նա «զետեղել է այնքան գլուխկոտրուկներ և հանելուկներ, որ պրոֆեսորները հարյուրավոր տարիներ կվիճեն, թե ինչ էի ուզում ասել ես»։ Եվ այս ամենը վեպը դարձնում է անմահ։ Ջոյսը կազմում է վեպի երկու սխեմա։ Առաջին սխեման կազմվել էր 1920 թվականին իր ընկերոջ՝ Կարլո Լինանտի, իսկ երկրորդը՝ 1921 թվականին Վալերի Լարբոյի համար։ Ի սկզբանե Ջոյսը դեմ էր այդ սխեմաների մեծածավալ հրապարակմանը, բայց և այնպես 1931 թվականին իրեն պոռնոգրաֆիայի մեղադրանքների դեմ պաշտպանելու թույլտվությամբ Սթյուարթ Գիլբերտի կողմից տպագրվեց երկրորդ սխեման Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» գրքում[3][4]։ Ուլիսեսի ամեն միջադեպ ունի իր թեման, տեխնիկան և կապը գործող անձանց և Ոդիսևսի գործող անձանց միջև։ Ինքնագիր տեքստը չուներ վերնագրված միջադեպեր, դրանք տեղի էին ունենում Լինանտի և Հիլբերտի սխեմայով։ Սեփական նամակներում Ջոյսը միջադեպերը անվանեց իր հոմերոսական վերնագրերով։ Որոշ միջադեպերի վերնագրեր ունեն անմիջական կապեր, օրինակ, «Նավսիկան» և «Տելեմաքոսը» վերցված են Վիկտոր Բերիի երկհատորյակի «Փյունիկեցիները և Ոդիսևսը» գրքից, որի հետ հեղինակ ծանոթացել է 1918 թվականին Ցյուրիխի կենտրոնական գրադարանում:

Ուշագրավ փաստերԽմբագրել

  • 1998 թ. Modern Library հրատարակչության վարկածով վեպը 20-րդ դարի անգլերեն 100 լավագույն վեպերի շարքում նշվել է որպես № 1[5]:
  • Ամեն տարվա հունիսի 16-ը Ջեյմս Ջոյսի երկրպագուների կողմից նշվում է Բլումի օր կամ Բլումսդեյ (անգլ.՝ Bloomsday, իռլ.՝ Ln Bloom), տոնակատարությունը։ Տոնը կոչվել է «Ուլիսես» վեպի հերոս Լեոպոլդ Բլումի անունով, իսկ ժամկետը ընտրված է վեպում տեղի ունեցող գործողությունների օրը՝ 1904 թվականի հունիսի 16-ը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://hdl.handle.net/2027/coo.31924065627873?urlappend=%3Bseq=487
  2. «Ջեյմս, Ջոյս։ Ուլիսես: Վեպ»։ Վերցված է 2016 Հոկտեմբեր 23 
  3. Ulysses: the Gilbert schema
  4. Joyce James (1997)։ Ulysses։ New York: Everyman's Library։ էջ 23. Introduction։ ISBN 978-1-85715-100-8 
  5. «100 Best Novels»։ Modern Library։ 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-09-ին։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 23–ին