Լուիս Քերոլ (անգլ.՝ Lewis Carroll, իսկական անունը՝ Չարլզ Լաթուիջ Դաջսոն, Charles Lutwidge Dodgson, հունվարի 27, 1832(1832-01-27)[1][2][3][…], Դարսբերի, Halton, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - հունվարի 14, 1898(1898-01-14)[1][2][3][…], The Chestnuts, Գիլֆորդ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][7]), անգլիացի գրող, մաթեմատիկոս, անգլիկան եկեղեցու սարկավագ, փիլիսոփա և լուսանկարիչ։
Մի առիթով Լուիս Քերոլը իր մասին ասել է. «Ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ, սակայն իմ երևակայութունը չբավականացրեց, և ես դարձա ֆանտաստ գրող»։

Լուիս Քերոլ
անգլ.՝ Lewis Carroll
Ծննդյան անունանգլ.՝ Charles Lutwidge Dodgson
Ծնվել էհունվարի 27, 1832(1832-01-27)[1][2][3][…]
ԾննդավայրԴարսբերի, Halton, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Վախճանվել էհունվարի 14, 1898(1898-01-14)[1][2][3][…] (65 տարեկան)
Վախճանի վայրThe Chestnuts, Գիլֆորդ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][7]
ԳերեզմանMount Cemetery[8]
Գրական անունLewis Carroll
Մասնագիտությունմաթեմատիկոս, տրամաբան, լուսանկարիչ, բանաստեղծ, սարկավագ, մանկագիր, օրագրի հեղինակ, վիպասան, գրող, ինքնակենսագիր և փիլիսոփա
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[9] և  Անգլիա
ԿրթությունՔրայսթ Չյորչ, Ռագբի դպրոց[6], Օքսֆորդի համալսարան[10] և Richmond School?[6]
Գիտական աստիճանարվեստների մագիստրոս[11] (1857)
Ժանրերմանկական գրականություն, մաթեմատիկական տրամաբանություն, գրական անհեթեթություն, պոեզիա, գծային հանրահաշիվ և social choice theory?
Ուշագրավ աշխատանքներԱլիսը Հրաշքների աշխարհում, Ալիսը Հայելու աշխարհում, Jabberwocky, Ծովացուլն ու Հյուսնը, Phantasmagoria?, Սնարքի որսը, Rhyme? and Reason??, A Tangled Tale?, Սիլվի և Բրունո, The Nursery "Alice"? և Քերոլի պարադոքս
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան
ԱզգականներCharles Dodgson?
Изображение автографа
Լուիս Քերոլ Վիքիդարանում
 Lewis Carroll Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1832 թվականի հունվարի 27-ին Անգլիայի Չեշիր կոմսության Դարսբերի գյուղում, հոգևորականի ընտանիքում։ Ունեցել է 7 քույր և 3 եղբայր։ Ուսման մեջ առաջին քայլերը արել է դեռ տանը, դրսևորելով իր խելացիությունն ու հմտությունը։ Նա ձախլիկ էր։ Չհաստատված փաստեր կան, ըստ որոնց՝ նրան արգելում էին գրել ձախ ձեռքով, ինչի հետևանքով նրա հոգեբանությունը խախտվել է, ու նա սկսել է կակազել։

12 տարեկան հասակում ընդունվել է Ռիչմոնդից ոչ հեռու գտնվող մի մասնավոր դպրոց։ Սակայն 1845 թվականին իր կամքին հակառակ ստիպված է լինում տեղափոխվել ուրիշ դպրոց։ 1851 թվականին տեղափոխվում է Օքսֆորդ և ընդունվում այնտեղի ամենաարիստոկրատ համալսարաններից մեկը։ Թեև ընդհանուր առմամբ լավ չէր սովորում, բայց մաթեմատիկական բարձր ունակությունների շնորհիվ ի վերջո ստանում է բակալավրի կոչում և նույնիսկ հաղթում համալսարանում կազմակերպված մաթեմատիկական թելադրության (լեկցիա) մրցույթում։ Իր կյանքի հետագա 26 տարիներին նա մաթեմատիկա էր դասավանդում ու չնայած դրանով էր նաև ապրուստի միջոցներ վաստակում, այնուամենայնիվ դա համարում էր ձանձրալի զբաղմունք։

Մահացել է 1898 թվականի հունվարի 14-ին Սուրեյ կոմսության Գիլֆորդ քաղաքում։

Գրական գործունեությունը

խմբագրել

Գրել սկսել է քոլեջում սովորելու տարիներին։ Այդ ժամանակ հիմնականում գրում էր բանաստեղծություններ և կարճ պատմվածքներ, որոնք տպագրվում էին արդեն Լուիս Քերոլ կեղծանվամբ։ Սկսած 1854 թվականից՝ նրա ստեղծագործությունները լույս էին տեսնում անգլիական հեղինակավոր «Կոմիկ թայմս» (անգլերեն The Comic Times) և «Թրեյն» (անգլերեն The Train) հանդեսներում։ Առավել հայտնի ստեղծագործություններն են՝ «Ալիսը Հրաշքների աշխարհում» (1865, անգլ.՝ Alice's Adventures in Wonderland), «Ալիսը Հայելու աշխարհում» (1871, անգլ.՝ Through the Looking-Glass, and What Alice Found There) հեքիաթ-վիպակները, «Սնարկի որսը» հումորիստական պոեմը։

Քերոլի հեքիաթ-վիպակները աչքի են ընկնում դրվագների պատկերավորությամբ, արտառոց տրամաբանական-լեզվաբանական բառախաղերով. ուսումնասիրողները դրանց մեջ գտնում են բազմաթիվ բնագիտական ու տրամաբանական հայտնագործությունների կանխագուշակումներ։ Դրանք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և անգլախոս երկրներում ամենից շատ մեջբերվող գրքերն են Աստվածաշնչից և Շեքսպիրից հետո [12]։

Ալիսայի մասին երկու հեքիաթ-վիպակները թարգմանվել են հայերեն Սոնա Սեֆերյանի կողմից՝ հրատարակվելով 1971 թ.։

Ստեղծագործություններ

խմբագրել

Ստեղծագործությունների էկրանավորում

խմբագրել

Հայտնագործություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Charles Lutwidge Dodgson — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Artists + Artworks
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  7. 7,0 7,1 7,2 National Heritage List for England
  8. Find A Grave — 1996.
  9. http://web.archive.org/web/20170324033915/http://jeugdliteratuur.org/auteurs/lewis-carroll
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. Ալիսը հրաշքների աշխարհում։ Ալիսը հայելու աշխարհում / Լ. Քերոլ; Անգլ. թարգմ.՝ Ս. Սեֆերյան; Չափածո թարգմ.՝ Գ. Բանդուրյան; Նկ.՝ Հ.Հ. Ղարագյոզյան, Ե. Շուկաև; Խմբ.՝ Ա. Ղուկասյան. - Երևան։ Հայաստան, 1971. - 224 էջ։

Գրականություն

խմբագրել
  • Clark, Ann (1979). Lewis Carroll: A Biography. London: J. M. Dent. ISBN 0-460-04302-1.
  • Cohen, Morton (1996). Lewis Carroll: A Biography. Vintage Books. էջեր 30–35. ISBN 978-0-679-74562-4.
  • Collingwood, Stuart Dodgson (1898). The Life and Letters of Lewis Carroll. London: T. Fisher Unwin.
  • Leach, Karoline (1999). In the Shadow of the Dreamchild: A New Understanding of Lewis Carroll. London: Peter Owen.
  • Reed, Langford, The Life of Lewis Carroll (1932. London: W. and G. Foyle)
  • Taylor, Alexander L., Knight, The White Knight (1952. Edinburgh: Oliver and Boyd)
  • Taylor, Roger & Wakeling, Edward, Lewis Carroll, Photographer (2002. Princeton University Press) (ISBN 0691074437). Catalogues nearly every Carroll photograph known to be still in existence.
  • Thomas, Donald (1996). Lewis Carroll / A Biography. Barnes and Noble, Inc. ISBN 978-0-7607-1232-0.
  • Wilson, Robin (2008). Lewis Carroll in Numberland: His Fantastical Mathematical Logical Life. London: Allen Lane. ISBN 978-0-7139-9757-6.
  • Woolf, Jenny, The Mystery of Lewis Carroll. (2010. New York: St Martin's Press.ISBN 9780312612986)
  • Демурова Н. М. Льюис Кэрролл. — М. : Молодая гвардия, 2013. — 412, [2] с., [16] л. ил. — (Жизнь замечательных людей; Вып. 1590 (1390)). — ISBN 978-5-235-03568-3. — 5000 экз. (ռուս.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Լուիս Քերոլ հոդվածին
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Քերոլ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Քերոլ» հոդվածին։